Speedy Catalog Service 200 Beverly Road Champaign, IL 61821 Dear Sirs: Three weeks ago, I bought a 20 11 RoyallY set (Item #996R) from your catalog, which had featured an annual clearance sale at enormous savings. I am enclosing a copy of the $200 money order that I sent to you. When my father and I unpacked the set, we detected several defects, including a scratched screen and a broken volume dial. Since that was not my fault, I believe that I am entitled to receive a new set. It was a hardship for me to save part of my weekly allowance for six months in order to pay for the lV, and I would appreciate your help in this matter. Even though it is not an expensive set, and I was getting it at awholesale price, I still feel that the merchandise should be perfect. Obviously, one of your employees had neglected to do an comprehensive inspection before the lV was shipped to my home. Sincerely, Arthur Karnes
Մխիրար Գոշը 12-րդ դարի հայ ամենանշանավոր մտածողներից է, հոգևորական և առակագիր։ Մխիթար Գոշը ունի տասնյակ ձեռագրեր, որոնք պահվում են Մատենադարանում։
Նա գրել է «Դատաստանագիրք» աշխատությունը, որը օգտագործվում էր դատերի ժամանակ, ինչպես նաև ճիշտ դատողություններ կատարելու համար։ «Դատաստանագիրքը» կազմված է 3 մասերից։ Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական և եկեղեցական մասերի։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։
Մխիթար Գոշը «Դատաստանագիրքը» գրելու տասներկու պատճառ է ունեցել, որոնք նշվում են Բ գլխում։ Այս տասներկուսից կցանկանայի ներկայացնել տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ պատճառները, որոնք անվանվում էին եկեղեցական։
Տասներորդ պատճառ՝ «Տասներորդ՝ քանի որ, երբ Տեր Աստված ստեղծեց Ադամին, օր օրի շնորհները Սուրբ Հոգու զորանում էին մեզ վրա։ Իսկ սատանան ասաց, թե Սուրբ Հոգին էլ մարդկանց վրա չմնաց, նրանց մեղքերի պատճառով, երբ մեղանչեցին Աստծո դրախտում»։ Տասնմեկերորդ պատճառ՝ «Տասնմեկերորդ՝ որովհետև դատավորները միշտ երկնչում են Աստծուց, նրանք գիտեն, որ կանգնելու են երկնավոր դատավորի առջև, ուստի և ճշմարիտ և ուղիղ գրով թող կատարեն դատաստան մարդկանց համար»։ Տասներկուերորդ պատճառ՝ «Տասներկուերորդ՝ և մարդիկ, որ գան դատավորի առջև, երկյուղեն Աստծուց և դատավորներին չկաշառեն և թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է նրանց գործերը և Նրա առջև ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի»։
Հայրենասիրությունը մարդու արյան մեջ է։ Այն չեն գնում, չեն վաճառում, այդպիսին ծնվում են։ Հայրենասերը, աշխարհի որ ծայրում էլ ապրի, ինչ հարստություն էլ ունենա, երբ իր երկիրը կարիքի ու պատերազմի մեջ է, նա անպայման ձեռք կմեկնի և կօգնի։ Ունենք բազմաթիվ այդպիսի օրինակներ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, երբ տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը 1988 թ․, նա անձնվեր օգնություն ցուցաբերեց։ Կամ վառ օրինակ են այն հերոս արծիվները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ Հայրենասիրությունը՝ մեր ժողովրդի միասնական պահող ուժն է։ Հայրենիքը պետք է սիրել առանց պայմանների։ Հայրենասիրություն պետք չէ քարոզել, այն շատերի մոտ քնած է։ Յուրաքանյուրը կարող է ինչ-որ լավ գործ կատարելով՝ ցույց տալ իր նվիրվածությունը իր հայրենիքին։
Խեթական պատերազմից հետո Ռամսես II-ը ևս 45 տարի կառավարում է Եգիպտոսը։ Ստորին Եգիպտոսում, Դելտայի արևելքում նա հսկայական շինարարություն է ծավալում: Այստեղ անցկացվում են ջրանցքներ, կառուցվում քաղաքներ, ինչպես նաև մայրաքաղաք Պեր-Ռամզեսը (Ռամզեսի տուն): Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամսեսի երկիր։ Հայտնի են նաև փարավոնի մեծածավալ շինարարական աշխատանքները Նուբիայում, Թեբեում, Կառնակում, Աբիդոսում: Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։
Տաճարներ է կառուցում Նուբիայում, Նեղոսի արևմտյան ափին՝ Աբու Սիմբելում, Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց արձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Դարեհ I-ը կատարեց վարչատնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ Մ.թ.ա. V դ հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։ Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր։
Թիգլաթպալասարի գործունեությունից հետո երկրի արտաքին քաղաքական գործերով սկսեց զբաղվել Սարգոն II-ը: Նա իր կառավարման տարիներն անցկացրեց ռազմի տարբեր ճակատներում: Ք.ա. 712թ. նա նվաճեց Սամարիան: Ասորական զորքերը արշավեցին դեպի եգիպտական սահման և նորից գրավեցին Գազային: Ասորեստանն իր գերշխանությունը հաստատեց նաև Կիպրոսում: Քանի որ ուրարտական արքան պարտվել էր Հայկական լեռնաշխարհ ներխուժած կլիմերական ցեղերին, Սարգոնն օգտվելով դրանից, Ք.ա․ 714թ. մեծ արշավանք կազմակերպեց դեպի Ուրարտու: Նա մեծացրեց սահմանները նաև Փոքր Ասիայում,սակայն այստեղ նա Ք.ա․ 705թ․ ասորեստանյան բանակը պարտվեց, որի ժամանակ էլ նա զոհվեց:
Ազատություն կյանքի կարևորագույն արժեքներից է, առանց որի չես պատկերացնի քո կյանքի նույնիսկ 1 րոպեն։ Ազատությունը կարևոր է թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար, քանի որ նրանց միջավայրը և տեղը բնությունն է։ Յուրաքանչյուր ոք պետք է ազատ լինի մտքով, հոգով և ֆիզիկապես։
Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։
Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։
Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։
Ապրելով Երևանում չես կարող չսիրել քաղաքի ցանկացած անկյունը, ծառն ու թուփը։ Երեկոյան Երևանը դառնում է աննկարագրելի գեղեցիկ, և այդ երեկոյան Երևանում ինձ հատկապես դուր է գալիս Հյուսիսային պողոտան։
Հյուսիսային պողոըայի շինարարության պլանը գծել է Ալեքսանդր Թամանյանը, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թ․-ի աշնանը։ Բազմաթիվ ընկերությունների հովանավորչության օգնությամբ Հյուսիսային պողոտայի շինարարությունն ավարտվել է 2007 թ,-ի նոյեմբերի 16-ին։
Հյուսիսային պողոտան սկիզբ է առնում Աբովյան փողոցից և ավարտվում է Թումանյան փողոցով։
Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։ Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևան մեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։
Տիգրան Երկրորդի տերությունն ընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազար բնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերում և որպես մայրաքաղաք հարմար չէին։
Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանի թագադրության վայրում։
Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցող պաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդ և բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի և Առաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։