Առաջադրանք․ Թարգմանել անգլերեն նորություններից մեկը

https://pahanjvats.wordpress.com/10-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-19-20-2/11-05-2019/

Հոկտեմբերին բրիտանական ոստիկանությունը բեռնատարի մեջ գտնում է 39 մահացած մարդու: Ոստիկանությունը բեռնատարում նաև որոշ փաստաթղթեր է գտնում: Նրանք կարծում են, որ այդ մարդիկ չինացի են: Հիմա կարծես թե այդպես չէ: Այս մարդիկ, հավանաբար, վիետնամցիներ են:

Ոստիկաններն օգտագործում են տարբեր եղանակներ ՝ պարզելու, թե ովքեր են մարդիկ: Նրանք ստուգում են ատամները և մատնահետքերը: Նրանք նաև նայում են մահացածների ԴՆԹ-ները։ Սա ծանր իրավիճակ է զոհվածների ընտանիքների և համայնքների համար: Հետևաբար, ոստիկանությունը պետք է ուշադիր աշխատի:

Ոստիկանությունը կարծում է, որ բեռնատարի վարորդը մարդասպանն է:

English sentences

The meeting was postponed due to heavy rain.

He reached an consent with the company after a long debate.

He was denounced to public exile.

He preserved it carefully in his hands.

He was a unique person in that company.

There was a torrent above their heads.

His mind was as gloomy as the weather that day.

Մթնոլորտ

Հայաստանի օդը կարելի է աղտոտված համարել, քանի որ գործարաններից դուրս եկող ծուխը և արտանետած թափոնները աղտոտում են միջավայրը, ինչպես նաև մեքենաների արտազատատ թունավոր նյութերը և ածխաթթու գազը։ Մթնոլորտում գտնվող մի քանի շերտեր մեզ պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք կարող են վնասել մաշկը։ Աղտոտված մթնոլորտից կարող է առաջանալ թթվածնային քաղց, շնչառական հիվանդություններ, թունավորումներ և այլն։ Մթնոլորտը պահպանելու համար հարկավոր է վերացնել մթնոլորտը շատ աղտոտող մեքենաները և վերահսկել գործարանների գործունեությունը։ Իսկ Հայաստանում գլոբալ տաքացման հետևանքով կսկվեն անձրևների քչացում, երաշտ, ջերմոցային էֆեկտներ և ուլտրամանուշակագույն ճառագայթները կթափանցեն մթնոլորտով։

Վիլյամ Սարոյան «Գնացքները»

Վիլյամ Սարոյանի <<Գնացքները>> պատմվածքի գլխավոր հերոս կարելի է համարել Ջոյին, ով նկարիչ էր։ Նա անընդհատ պատուհանի դիմաց կանգնած նայում էր գնացքների կառամատույցին և իրեն միայնակ զգում, քանի որ նա իր կյանքի լավագույն տասնյոթ տարիները ապրել էր այդտեղ, իսկ հիմա այնտեղ ոչ մի ծանոթ չունի։ Նա գնացքից իջնող մի աղջկա է սիրահարվում և կորցնում նրան, իսկ հետո այգում նորից գտնում է նրան։ Նրանք իրար հետ ծանոթացան և Ջոն աղջկան ուղեկցեց իր տուն և նրանք սկսեցին պատուհանից նայել գնացքներին։ Մինչ այդ նա աղջկան ցույց էր տվել իր նկարները սակայն աղջկան դրանք այնքան էլ դուր չէին եկել աղջկան։

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.


Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն։

ԵՎ այս խոսքերը լսելուց հետո Արտաշեսը Սաթենիկին կապում է ձիուց և տանում Արտաշատ, որտեղ էլ նրանք ամուսնանում են և կնքվում է դաշինք երկու երկրների միջև։ Եվ ասվում է, որ նրանց հարսանիքի օրը երկնքիզ մարգարիտներ էին թափվում։

Արտաշես և Արտավազդ(վերլուծություն)

Շատ տարիներ առաջ ալանները տեղակայվել են Կուր գետի հյուսիսային մասում, իսկ հայերը՝ հարավային: Ալաններին այդպես դուր չէր գալիս, դրա համար պատերազմ սկսեցին հայերի դեմ՝ շարժվելով դեպի Կուր գետի հարավային մասը: Դա նրանց մոտ չստացվեց, և Արտաշեսը գերի  վերցրեց ալանների թագավորի որդուն: Ալանների թագավորը խնդրեց վերադարձնել տղային, որպեսզի հաշտություն տիրի նրանց մեջ, բայց Արտաշեսը չհամաձայնեց: Այս լուրը լսելով՝ գերի վերցված տղայի քույրը շտապում է փրկել եղբորը: Նա իմաստուն խոսքեր է ասում Կուր գետի ափին: Արտաշեսը լսեց նրա նուրբ ձայնը և սիրահարվեց նրան: Ալանների թագավորը պահանջեց Արտաշեսին հարկ տալ ամուսնության համար: Արտաշեսը ոսկի ուներ և կարողացավ վճարել հարկը ու ամուսնացավ Սաթենիկի հետ: Ամուսնության ժամանակ Արտաշեսի գլխին ոսկիներ էին շաղ տալիս տղամարդիկ, իսկ Սաթենիկի գլխին՝ կանայք՝ մարգարիտներ: Նրանք ունեցան Արտավազդ անունով տղա, որը, երբ մեծացավ, ագահ և գոռոզ մարդ դարձավ: Շատ տարիներ հետո Արտաշեսը հիվանդացավ և մահացավ: Նրան թաղեցին ոսկե դագաղով, մահճակալը պատված էր բեհեզով: Նրան դագաղով տանում էին թաղելու արտասվող կանանցով, զորքի մի մասով: Արտավազդը պետք է շարունակեր գահակալությունը, բայց նրան խանգարում էին նրա քույրերը և եղբայրները, դրա համար սպանեց բոլորին և թողեց միայն Տիրանին, որովհետև նա ժառանգորդ չուներ: Որոշ ժամանակ անց Արտավազդը, ձին հեծած, գնաց և ճանապարհին խենթացավ ու ընկավ խորը փոսն ու մահացավ: Մարդիկ կան՝ ասում են, թե այդպես չի մահացել Արտավազդը, այլ նա բանտարկված է խորը ժայռում, որտեղ նրա շղթաները կրծում են շները, բայց ամեն անգամ դարբինները իրենց կռաններով խփում են շղթային, որպեսզի ամրանա, և այդպես, Արտավազդը չի կարողանում դուրս գալ ժայռից: Պառավներն էլ ասում են, թե կախարդ կանայք են անիծել նրան:

Մարկ Տվեն «Հետաքրքրասեր Բեսսին»

Այս պատմվածքի գլխավոր հերոսը հենց Բեսսին էր։ Նա գրեթե երեք տարեկան էր, սակայն նրա հարցերը երեք տարեկանի չէր։ Նրա հարցերին մայրը պատասխանում էր դժվարությամբ, որոնք լսել էր իր մորից կամ քահանայից։ Այդ բարդ հարցերից հետո մայրը զարմանքից քիչ էր մնում ուշագնաց լինել, քանի որ առաջին անգամ էր լսում նման հարցեր երեք տարեկան երեխայից։

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՄԵՔՍԻԿԱՑԻՆ» ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վիլյամ Սարոյանի «Մեքսիկացին» պատմվածքը Ժուան Քաբրալ անունով մեքսիկացու մասին է, ով ցանկանում էր աշխատանք գտնել, որպեսզի կարողնար պահել իր ընտանիքը։ Նա դիմում է մի գյուղացու, ով պատմվածքում ներկայացված է որպես «հորեղբայր»։ Հորեղբայրը սկզբից մերժում է նրան՝ ասելով, որ իրեն աշխատող պետք չէ, սակայն վերջում նա տալիս է աշխատանք։ Պատմվածքի սկզբում կարող է թվալ թե այդ մեքսիկացին ագահ է, բայց հետո, որբ նա առաջ է քաշում ընտանիքի հարցը, պարզ է դառնում, որ նա այդ ամենը անում է իր ընտանիքի բարօրրության համար։ Նա անգամ շներին իր ընտանիքի անդամ էր համարում։Մեքսիկացին բարեսիրտ էր, որովհետև միայն բարեսիրտ մարդը կարող է, շներին կերակրել անգամ այն դեպքում, երբ ինքը ուտելու ոչինչ չունի։

5 reasons why you should study at “Mkhitar Sebastatsi” Educomplex

Why you should study at “Mkhitar  Sebastatsi” Educomplex, I can list a few reasons. 
 First, the lessons here are interesting and instructive, and the learner gets  necessary knowledge. 
 Second,  learners have individual time table and curriculum. 
 Third, here like in other ordinary schools you don’t  spend all day with the same people, in the same classes, and you can get in touch with whomever you want.
 Fourth, teaching here is conducted using digital technologies, and the student doesn’t  have to drag a heavy bag with heavy books every day.
 And fifth, you can learn many languages here: English, Russian, Spanish, French, Persian, and so on. You can also be skilled in any field you want.

Երեխաների իրավունքների իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է համահունչ լինի կոնվենցիայի դրույթներին:

Կոնվենցիայի դրույթները սահմանելով երեխայի իրավունքները, միևնույն ժամանակ կրում են դեկլարատիվ բնույթ, հետևաբար, իրավունքների կիրառումն ապահովելու տեսակետից կարևորվում է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Ցավոք, օրենքը հիմնականում կրկնում է կոնվենցիայի դրույթները և չի սահմանում երեխայի իրավունքների պաշտպանումն ապահովող հստակ մեխանիզմներ:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում են աշխատանքներն իրավական դաշտի, այդ թվում` երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովող հիմնադրույթների մշակման ուղղությամբ:

Այժմ քննարկման փուլում է գտնվում «Քրեակատարողական օրենսգրքի» նախագիծը, իսկ «Ընտանեկան օրենսգրքի», «Աշխատանքային օրենսգրքի» օրենքների նախագծերը արդեն իսկ Ազգային ժողովի կողմից ընդունվել են առաջին ընթերցմամբ: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունվել է Քրեական օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտել նույն թվականի օգոստոսի 1-ից: