Արշակունյաց արքաների կատարած բարեփոխումները

Արշակունիների թագավորություն , 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը: Թագավորությունում իշխող այս Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում և Վիրքում իշխող Արշակունիների հետ: Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ, այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչել է Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա -ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից: Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը , պատերազմը տեղի է ունեցել ալաննեիի դեմ: Նրան հաջորդել է Սանատրուկը (88-110 թթ ․), որը կառուցել է Մծուրք քաղաքը։ Արիանոսը նրա մասին պատմելիս նշում է, որ նա միջահասակ արքա էր, որը կատարում էր մեծ գործեր։ Նրանից հետո գահի համար պայքար է ծավալվել, որը վերջապես լուծվել է 117 թվականին,երբ գահ է բարձրացել Վաղարշ Ա -ն (117-140 թթ.): Նրա օրոք Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավանը այնքան է զարգացել, որ Վաղարշը այդ քաղաքը պարսպապատել և իր անունով կոչել է Վաղարշապատ ։ Վաղարշի մահը առիթ է դարձել հռոմեացիների համար, որպեսզի հայոց գահին բազմեցնեն սեփական թեկնածուին, Սոհեմոսին, ով հեռավոր ազգակցական կապ ուներ Արշակունիների հետ և Հռոմի ծերակույտի անդամ էր. Սոհեմոսը գահակալել է 2 շրջանով ՝ 140-161 թթ․ 164-185 թթ ․։ 161թ. պարսիկներին հաջողվել է հայոց գահին բարձրացնել Բակուր Արշակունուն, որը սակայն մի քանի տարի անց, 163 թվականին գահընկեց է արվել և գերեվարվել Հռոմ: 185 թվականին Արշակունյաց գահը հանձնվել է Վաղարշ Բ-ին, որը հզոր դիվանագետ և քաղաքական գործիչ էր։

Խրախուսանք և պատիժ

Խրախուսանք և պատիժ, այս երկու բառերը կարելի կապել նույն իմաստով՝ դաստիարակությամբ։ Խրախուսելով երեխայի կամ մարդու համար կարող ես ճանապարհ բացել, իսկ պատժով մարդը կարող է ավելի ծուլանալ, և կարող է իրեն ավելի վատ պահելու խթան հանդիսանալ։ Ըստ իս դաստիարակության ավելի արդյունավետ միջոց է խրախուսելը, խրախուսելով մարդուն կարելի է ճիշտ ուղղությամբ ուղղորդել և դրանից հետո նա ավելի շատ կսկսի հարգել անձին և ինքն իրեն։

Ժպիտը, վերլուծություն

Պատմվածքի սկզբում տիրում է մռայլություն, խավար: Մարդկանց հոգում նույն մռայլ իրականությունն է: Պատմվածքի գլխավոր հերոս կարելի է համարել Թոմին, ով խթան է հանդիսանում այս գորշ, ծանր և մռայլ իրականությունից մեզ տեղափոխելու մի ուրիշ աշխարհ, և այդ աշխարհում, որտեղ ամեն ինչ ուրիշ է, իսկ նրա հոգին ամբողջովին տարբերվում էր մնացածից: Երբ նա պառկել և նայում էր երկնքին երկնակամարից կախված լուսնի ճառագայթներն էին հասնում իր աչքին, լուսավոր գիշեր էր։ Նրա ափի մեջ գտնվող կտավի կտորը, երբ նա բացեց, երևաց մի ժպիտ, այնպիսի մի ժպիտ, որ նույնիսկ նկարի փակելուց հետո երևում էր նրան։

Գեղեցիկն ամենուր, մեր շուրջը, մեր հոգում և պետք է մենք ինքներս պահպանենք այն:

Առաջին և երկրորդ եռապետությունները Հռոմում

Սուլլայի որդեգրած քաղաքականությունը շարունակվեց ի դեմս Առաջին եռապետության: Երեք նշանավոր զորավարներ՝ Պոմպեոսը, Կրասոսը և Հուլիոս Կեսարը, ք.ա. 60 թ. եկան համաձայնության՝ համատեղ գործողություններ իրականացնելու:
Ք.ա. 59 թ. Կեսարն ընտրվեց կոնսուլ: Կեսարը և նրա կողմնակիցները հաճախ հաշվի չէին նստում մագիստրատների հետ՝ երբեմն դիմելով նույնսիկ բռի միջոցների: Կեսարը հասավ այն բանին, որ կոնսուլության ժամկետից հետո նրան նշանակեցին Ցիսալպյան և Նարբոնյան Գալիաների կառավարիչ՝ հինգ տարի ժամկետով:
Որպես պոպուլյար՝ Կեսարը մեծ հեղինակություն էր վայելում բնակչության շրջանում: Օրենքների մեծ մասը նա անցկացրեց ոչ թե Ծերակույտի, այլ կոմիցիաների միջոցով: Այնուհետև եռապետները որոշեցին, որ ք.ա. 55 թ. Պոմպեոսը և Կրասոսը պետք է ընտրվեին կոնսուլներ, որից հետո ստանային կառավարչի պաշտոններ (Պոմպեոսը՝ Իբերիայում, Կրասոսը՝ Սիրիայում): Իսկ Կեսարի գալլական կառավարչության ժամկետը երկարաձգվեց ևս հինգ տարով:
Արևելքում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսը սկսեց ընդարձակել իր ազդեցությունը:
Կեսարի սպանությունից հետո սրվեցին հարաբերությունները նրա կողմնակիցների, որոնց գլխավորում էին Անտոնիոսը և Լեպիդոսը, և հակառակորդների միջև: Կեսարին սպանոց ծերակույտականները փախան Հռոմից: Քաղաքական հակառակորդների միջև բախումներից հետո քաղաքական ասպարեզն անցավ Անտոնիոսին, Լեպիդոսին և Կեսարի ազգական ու որդեգիր Օկտավիոսին: Վեջինս այդուհետև սկսեց կոչվել Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս: Այս երեքի միջև բանակցությունների արդյունքում ք.ա. 43 թ. կնքվեց դաշինք Ծերակույտի դեմ համատեղ պայքարելու նպատակով, այսինքն ստեղծվեց Երկրորդ եռապետությունը: Շուտով եռապետները մտան Հռոմ և իրենց հակառակորդների ջարդ կազմակերպեցին, որին զոհ գնացին հազարավոր մարդիկ:

Կեսարի իրականացրած բարեփոխումները Հռոմում

Ք.ա. 44 թ. Հռոմ վերադառնալուց հետո Կեսարը հռչակվեց ցմահ դիկտատոր: Մինչ այդ նա արդեն ստացել էր ցմահ տրիբունի, ինչպես նաև ցենզորի պաշտոն: Իսկ ավելի վաղ նա ուներ մեծ պոնտիֆեքսի պաշտոնը: Կեսարը փաստացի ստացավ անսահմանափակ իշխանություն: Կեսարը նաև Ծերակույտի անդամների թիվը հասցրեց 900-ի՝ ի հաշիվ իր կողմնակիցների: Ծերակույտականներ դարձան նրա շատ զորահրամանատարներ և նույնիսկ նախկին ստրուկներ:
Հանրապետական կառավարման մարմինները շարունակում էին աշխատել, սակայն բոլոր ընտրովի պաշտոնյաների թեկնածությունները տրվում էին Կեսարի կողմից, և մնում էր միայն դրանք հաստատել:
Այսպիսով՝ Հռոմուոմ հաստատվեց Կեսարի միայնակ կառավարումը, որն անվերապահորեն տնօրինում էր պետության ռազմական, քաղաքական և հոգևոր գործերը: Կեսարի իշխանությունը հենվում էր նրան նվիրված բանակի վրա: Նվաճված Գալլիայի և մյուս պրովինցիաների բնակչության որոշ խավերի հռոմեական քաղաքացիություն տալու շնորհիվ Կեսարը ուժեղ հենարան ուներ նաև այդ երկրներում:
Կեսարը կարևոր ձեռնարկումներ իրականացրեց նաև այլ ասպարեզներում: Հատնվեց նոր դրամ, որը շուտով դարձավ Հռոմում դրամաշրջանառության միակ միջոցը: Իսկ ք.ա. 45 թ. կաատարվեց տոմարի բարեփոխում: Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով: Տարին, ըստ դրա, բացկաված էր 365 և կես օրից: Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր: Հուլիոսյան օրացույցը մնաց կիրառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները:
Կեսարը վարում էր հավասարակշիռ քաղաքականություն՝ ձգտելով նախապատվություն չտալ ո՛չ պոպուլյարներին, ո՛չ օպտիմատներին:
Նա նույնիսկ թույլ տվեց Հռոմ վերադառնալ իր քաղաքական հակառակորդներին:
Կեսարը սկսեց նախապատրաստվել արշավանքի ընդդեմ պարթևների, սակայն չհասցրեց: Հռոմում լուրեր տարածվեցին այն մասին, որ Կեսարը պատրաստվում է իրեն արքա հռչակելու: Ք.ա. 44 թ. նա Ծերակույտի դահլիճում զոհ գնաց դավադրության:

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը, վերլուծություն

Այս պատմվածքը երկու տղաների մասին էր՝ Բիլլի և Սեմի: Նրանք հողակտոր գնելու նպատակով առևանգում են  Էբենեզեր Դորսեթի որդուն։ Հայրը բարեկիրթ, հնարամիտ ու խստաբարո մարդ էր, եկեղեցական նվիրատվությունների անկաշառ գանձապահ, գրավաթղթերի մեծ գիտակ։ Առևանգումից հետո պարզվում է, որ այդ երեխան ամենևին էլ տխուր չէր, որ իրեն առևանգել էին, այլ ընդհակառակը՝ շատ ուրախ էր: Այդ տղան շատ փորձություններ բերեց իրեն առևանգողների գլխին: Երբ պետք է նամակ ուղարկեին տղայի հորը, երեխան Բիլլի հետ խաղում էր հետախույզ խաղը, և նա այդ խաղի մեջ նրա ձին էր, և Բիլլը ստիպված եղավ իննսուն մղոն իր մեջքի վրա տանել նրան։ Սկզբում նրանք որոշել էին երկու հազար դոլար պահանջել երեխայի հորից, սակայն այս տանջանքները կրելուց հետո նրանք պահանջեցին հազար հինգ հարյուր դոլար։ Երբ երեխայի հայրը ստացավ այդ նամակը, պատասխանեց այդ նամակին և ասաց, որ նրանց երեխայից ազատելու համար պետք է նրան վճարեն հարյուր հիսուն դոլար և նրանք համաձայնեցին այդ պահանջին ու վճարելով փրկագինը արագորեն չքվեցին այդ նահանգից, և այդ երկրից։

Տեխնոլոգիաների զարգացման հետ ի՞նչ է սպասվում, թարգմանություն

Առաջադրանք․

Израильский историк и футурист Юваль Ной Харари много лет изучает макроисторические процессы. Ученый пришел к выводу, что именно сейчас, победив голод, войны и эпидемии, человечество стоит на распутье. Силы, которые веками истребляли людей, сегодня уже не представляют опасности, однако их место заняли другие угрозы: обжорство, наркотики, вмешательство в ДНК, растущее число самоубийств и атипичных инфекционных заболеваний. А самое угрожающее — высокие технологии — уже вошли в нашу жизнь настолько, что обратного пути нет. К чему нас приведет стремительно меняющаяся реальность? Представляем вашему вниманию 5 прогнозов Харари, которые заставляют задуматься.

1. Люди получат суперспособности

Победив голод, болезни и войны, человечество захотело бессмертия и всемогущества над природой. Человек стремится превзойти норму, а не просто достичь ее, как в прежние времена. Например, первоначальной целью улучшения органов было лечение. Так, во время первой мировой войны хирурги научились исправлять обезображенные в боях лица солдат. И вот спустя время те же технологии стали использоваться, чтобы придать больше красоты совершенно нормальным лицам. Генные инженеры и специалисты по нейрокомпьютерным интерфейсам стремятся победить рак и шизофрению. Но никто не даст гарантий в том, что один раз соединив мозг с компьютером, научившись избавляться от заболеваний, люди на этом остановятся и не запустят бесконтрольный апгрейд.

«Пройдет всего несколько лет, прежде чем мы услышим о попытках какого-нибудь миллиардера сконструировать себе на заказ гениального и красивого отпрыска», — считает Юваль Харари.

2. Человечество разделится на касты

Несложно представить себе последствия генетического апгрейда: появится новая каста сверхлюдей, у которых будут средства для исправления своей ДНК и обретения невероятных способностей. Зная человеческую природу, очевидно, как эти избранные станут обращаться с «простыми» людьми: примерно так же, как колонизаторы — с аборигенами вновь открытых земель. Разделение людей на биологические касты сокрушит гуманистическую идеологию. Если сегодня личная свобода и ставится выше социального равенства, то исключительно из-за аксиомы, что все люди идентичны с биологической точки зрения: и богатые, и бедные чувствуют одинаково, у каждого есть личное мнение, никто не застрахован от болезни и смерти. С развитием технологий все изменится: смогут ли мирно уживаться «обыкновенные» люди и те, кто обладает физическими или умственными суперспособностями?

3. Рухнет институт семьи и брака

Представьте, что вскоре удастся увеличить продолжительность жизни до 150 лет, не говоря уже о возможности бессмертия. Если это случится, нужно будет полностью перестраивать общество. Изменятся отношения между супругами, иным станет подход к воспитанию детей. Сегодня супруги клянутся быть вместе «пока смерть не разлучит их», и большую часть семейной жизни посвящают родительской роли. Но что если жить предстоит 150 лет? Поженившись в 40 и к 70-ти воспитав детей, паре предстоит коротать вместе еще целых 80 лет. Женщине будет сложнее расставить приоритеты, потому что материнство станет лишь небольшим временным отрезком на ее долгом жизненном пути. А уж возможность прожить в браке, «пока смерть не разлучит», станет и вовсе призрачной.

4. Понятие «профессия» потеряет смысл, а власть захватят диктаторы

Во что трансформируется профессиональная жизнь людей, случись нам жить 150 лет и более? Вряд ли возможно, однажды отучившись, более века трудиться в одной области. Как бы вы себя чувствовали, если бы ваш 120-летний босс мыслил категориями эпохи крепостного права? Или представьте, что диктаторы никогда бы не умирали. Тогда на своих постах до сих пор бы оставались Сталин и Мао. Подобная перспектива с правителями будущего уже не кажется призрачной.

5. Человек утратит возможность выбирать

Это логичное следствие не только в области политических выборов. Развитие технологий сделает людей бесполезными существами с точки зрения экономики. Уже сейчас алгоритмы стали принимать решения лучше, чем люди. Харари предсказывает исчезновение многих профессий в ближайшие годы: с функцией трейдеров на бирже, рабочих на производстве, банковских клерков, туристических агентов, врачей и адвокатов будут лучше справляться роботы. Создано немало программ, которые эффективнее людей выполняют различные задачи во всех областях деятельности: система медицинской диагностики Watson, клиентская служба Mattersight, оператор такси Uber, финансовый консультант VITAL, искусственный композитор музыки ЭМИ и другие. Сайты, где мы делаем покупки, учатся предугадывать наши предпочтения, чтобы вместо нас делать лучший выбор.

Ощущение всемогущества застилает современным людям глаза. Возможно, уже в этом веке нам придется защищать себя от угроз, созданных своими же руками. Сможем ли мы адекватно ответить на эти вызовы?

Իսրայելցի պատմաբան և ֆուտուրիստ Յուվալ Նոյի Հարարին երկար տարիներ ուսումնասիրում է մակրոպատմական գործընթացները:

Գիտնականը եկել է այն եզրակացության, որ հենց հիմա, հաղթելով քաղցը, պատերազմը և համաճարակները, մարդկությունը խաչմերուկում է: Այն ուժերը, որոնք դարեր շարունակ սպանել են մարդկանց, այլևս վտանգավոր չեն, բայց այլ սպառնալիքներ են գրավել նրանց տեղը՝ ագահություն, թմրանյութեր, ԴՆԹ-ի միջամտություն, ինքնասպանությունների աճող թվաքանակ և ատիպիկ ինֆեկցիոն հիվանդություններ: Եվ ամենասպառնալիցը` բարձր տեխնոլոգիաները, արդեն այնքան են ներխուժել մեր կյանք, որ հետդարձի ճանապարհ չկա: Ի՞նչի է մեզ բերելու արագ փոփոխվող իրականությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հարարիի 5 կանխատեսում, որոնք ձեզ ստիպում են մտածել:

1. Մարդիկ գերընդունակություններ կստանան

Հաղթահարելով սովը, հիվանդությունը և պատերազմները՝ մարդկությունը ցանկանում է անմահություն և ամենակարողություն բնության նկատմամբ: Մարդը ձգտում է գերազանցել նորմը, այլ ոչ թե հասնել դրան, ինչպես նախորդ ժամանակներում էր: Օրինակ՝ օրգանների կատարելագործման սկզբնական նպատակը բուժումն էր: Այսպես, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վիրաբույժները սովորեցին շտկել զինվորների` մարտերում այլանդակված դեմքերը: Եվ որոշ ժամանակ անց նույն տեխնոլոգիաները սկսեցին կիրառվել` կատարյալ նորմալ մարդկանց ավելի շատ գեղեցկություն հաղորդելու համար: Գենային ինժեներները և նեյրոհամակարգչային ինտերֆեյսների   մասնագետները ձգտում են հաղթահարել քաղցկեղը և շիզոֆրենիան: Բայց ոչ ոք երաշխիքներ չի տա, որ մեկ անգամ ուղեղը համակարգչին միացնելով,  սովորելով ազատվել հիվանդություններից, մարդիկ կանգ կառնեն այդ ամենի վրա և չեն սկսի անվերահսկելի նորացում:

 «Կանցնի ընդամենը մի քանի տարի, երբ մենք կլսենք որոշ միլիարդատերերի՝ իրենց համար սրամիտ և գեղեցիկ սերունդ կառուցելու փորձերի մասին», — կարծում է Յուվալ Հարարին:

2. Մարդկությունը բաժանվելու է կաստերի

Հեշտ է պատկերացնել գենետիկական արդիականացման հետևանքները. կհայտնվի գերմարդկային նոր կաստա, որոնք միջոցներ կունենան` շտկելու իրենց ԴՆԹ-ն և ձեռք բերել անհավատալի կարողություններ: Իմանալով մարդկային բնությունը՝ ակնհայտ է, թե ինչպես են ընտրյալները վերաբերվելու «սովորական» մարդկանց. նույնպես, ինչպես գաղութարարները՝ նոր հայտնաբերված հողերի բնիկների հետ: Մարդկանց բաժանվելը կենսաբանական ձուլվածքների, կխաթարի հումանիտար գաղափարախոսությունը:

Եթե այսօր անձնական ազատությունը դրված է սոցիալական հավասարությունից վեր, ապա դա պայմանավորված է բացառապես այն աքսիոմով, որ բոլոր մարդիկ նույնական են կենսաբանական տեսանկյունից. թե՛ հարուստները, և թե՛ աղքատները զգում են նույնը, բոլորն էլ ունեն անձնական կարծիք, ոչ ոք անձեռնմխելի չէ հիվանդությունից և մահից: Տեխնոլոգիայի զարգացմամբ ամեն ինչ կփոխվի. կարո՞ղ են «հասարակ» մարդիկ և ֆիզիկական կամ մտավոր գերտերություններ ունեցողները խաղաղ համատեղվել:

3. Ընտանիքի և ամուսնության հաստատության փլուզումը

Պատկերացրեք, որ շուտով կկարողանաք կյանքի տևողությունը հասցնել 150 տարվա` չխոսելով անմահության հնարավորության մասին:

Եթե դա տեղիունենա, անհրաժեշտ կլինի ամբողջությամբ վերակառու-ցել հասարակությունը: Կփոխվեն ամուսինների միջև հարաբերությունները,այլ մոտեցումկլինի երեխաների դաստիարակմանը: Այսօր ամուսինները խոստանում են միասին լինել «մինչև մահը», և ընտանեկան կյանքի մեծ մասը նվիրում են իրենց ծնողական դերին: Բայց ի՞նչ կլինի, եթե 150 տարի ապրենք: Ամուսնանալով 40 տարեկանում և 70 տարեկանում երեխաներին դաստիարակելով՝ զույգը միասին կանցկացնի ևս  ամբողջ 80 տարի: Կնոջ համար ավելի դժվար կլինի առաջնահերթությունը, քանի որ մայրությունը կդառնա իր փոքրիկ կյանքի ուղևորության միայն փոքր ժամանակահատվածը: Իսկ ահա «մինչև մահը մեզ կբաժանի» ամուսնությունն ապրելու հնարավորությունը կդառնա լիովին պատրանքային:

4. «Մասնագիտության» հայեցակարգը կկորցնի իր նշանակությունը, իսկ բռնապետները կզավթեն իշխանությունը

Ինչի՞ է կվերածվի մարդկանց մասնագիտական կյանքը, եթե մենք ապրենք 150 տարի կամ ավելի: Դժվար թե հնարավոր լինի, երբ մեկ անգամչսովորելով, մեկ դարից ավելի աշխատել մեկ ոլորտում: Ինչպե՞ս կզգայիք, եթե ձեր 120-ամյա ղեկավարը մտածեր ավատատիրական իրավունքի ժամանակաշրջանի կատեգորիաներով: Կամ, պատկերացրեք, որ բռնապետները երբեք չմահանային: Այդ դեպքում Ստալինը և Մաոն մինչև հիմա կմնային իրենց պաշտոններում: Ապագայի տիրակալների հետ նման հեռանկարն այլևս ուրվական չի թվում:

5. Անձը կկորցնի ընտրելու հնարավորությունը

Դա տրամաբանական հետևանք է ոչ միայն քաղաքական ընտրություններում: Տեխնոլոգիայի զարգացումը մարդկանց տնտեսության տեսանկյունից կդարձնի անօգուտ արարածներ: Արդեն հիմա ալգորիթմներն ավելի լավ որոշումներ են կայացնում, քան մարդիկ: Հարարին կանխատեսում է շատ մասնագիտությունների անհետացում առաջիկա տարիներին. ռոբոտներն ավելի լավ են հաղթահարելու ֆոնդային առևտրի, գործարանի աշխատողների, բանկային ծառայողների, ճանապարհորդական գործակալների, բժիշկների և փաստաբանների գործառույթները: Ստեղծվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ավելի արդյունավետ են, քան մարդիկ իրականացնում են տարբեր առաջադրանքներ գործունեության բոլոր ոլորտներում՝ «Watson» բժշկական ախտորոշման համակարգ, «Mattersight» հաճախորդների սպասարկում, «Uber» տաքսի օպերատոր, «VITAL» ֆինանսական խորհրդատու, արհեստականերաժշտության կոմպոզիտոր «EMI» և այլն: Այն կայքերը, որ-տեղ մենք գնումներ ենք կատարում, սովորում ենք կանխատեսել մեր նախասիրությունները, որպեսզի մեր փախարեն կատարեն լավագույն ընտրությունը:

 Ամենակարողության զգացումը մթագնում է ժամանակակից մարդկանց աչքերը: Միգուցե, արդեն այս դարում մենք ստիպված կլինենք պաշտպանվել մեր իսկ ձեռքերով ստեղծված սպառնալիքներից: Կարո՞ղ ենք, արդյոք, համարժեք արձագանքել այս մարտահրավերներին:

Էներգակիրներ

Ածուխ.

Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:

Նավթ.

Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:

Բնական գազ.

Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև  օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:

Առաջադրանք․ Թարգմանել անգլերեն նորություններից մեկը-2

Հյուսիսային Կորեան հաստատեց իր նոր հրթիռային համակարգի ևս մեկ փորձություն, և այն արդեն երրորդն է օգոստոսից ի վեր:

Հյուսիսային Կորեան արձակել է երկու հրետակոծիչ, որոնք թռիչքներ են կատարել ավելի քան 200 մղոն, և ընկել են ծովում՝ Հյուսիսային Կորեայի և Ճապոնիայի միջև: Ըստ պետական լրատվամիջոցների ՝ նոր համակարգը ի վիճակի է ամբողջովին ոչնչացնել թիրախը:

Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները հանդիպեցին Շվեդիայում ՝ բանակցելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ: Սակայն հանդիպումը հաջող չէր: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի լավ առաջարկ կատարի մինչև այս տարվա վերջ:

Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները և դրանց նշանակությունը Աթենքի համար

Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը կապված է Սոլոնի անվան հետ: Ք.ա. 594 թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյությանը սպառնացող վտանգը վերացնելու համար:

Սոլոնը առաջին հերթին վերացրեց պարտային ստրկությունը: Նույնիսկ Ատտիկայից դուրս ստրկության վաճառված աթենացիները պետական միջոցների հաշվին հետ գնվեցին և վերադարձվեցին: Արգելվեց այդուետև աթենացուն ստրկության վաճառել: Այդ միջոցառան շնորհիվ օրինականացվեց աթենական քաղաքացացու անձնական ազատությունը: Ավելին՝ Սոլոնը աթենական քաղաքացիություն շնորհեց Ատտիկայում մշտապես բնակվող օտար պոլիսների շատ ներկայացուցիչների:
Ատտիկայում մտցվեց գույքային ցենզ, որով բնակչությունը բաժանվեց չորս գույքային խմբերի: Սա ծանր հարված էր տոհմատիրական կարգերին: Այդուհետև գնահատվելու էին ոչ թե մարդու ծագումը, այլ նրա անձնական արժանքիները: Մարդը հասարակական-պետական սանդուղքով բարձրանալու համար պետք է հենվեր ոչ թե իր նախնիների դիրքի, այլ սեփական աշխատանքի վրա:
Սոլոնը ստեղծեց ժողովրդական ժողովի կողմից ընտրված չորս հարյուրի խորհուրդ, որի կազմում ներառվեցին 100-ական ներկայացուցիչ Ատտիկայի 4 ցեղերից յուրաքանչյուրից: Բուլեն պետք է քննարկեր էկլեսիա մտնող օրենքների նախագծերը:
Սոլոնը ստեղծեց ատենակալների դատարան: Այդուհետև դատավորները չէին կարող միայնակ որոշում կայացնել, այլ պետք է վերջնական վճիռը թողնեին 12 ատենակալների հայեցողությանը: Այն վերածվեց Ատտիկայի գերագույն դատական մարմնի: Դատական համակարգի այս նորույթը գոյատևում է մինչև օրս:
Սոլոնի բարեփոխումնեը Աթենական պետության հետագա զարգացման առումով վիթխարի նշանակություն ունեցան: Դրանք վճռական հարված հասցրին տոհմատիրական կարգերին:
Աթենական պետության ժողովրդավարացման հաջորդ փուլում՝ ք.ա. 508 թ., կատարվեցին Կլիսթենեսի բարեփոխումները: Նրա կարևորագույն ձեռնարկումը գործադիր իշխանության մարմիններում ընտրության կարգի հիմնավոր վերափոխումն էր, որը թույլ կտար ապահովել բոլոր քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանը:
Այդ նպատակով Ատտիկան բաժանվեց երեք վարչական շրջանների՝ Աթենքը՝ իր արվարձաններով, ծովեզերքը և ներքին շջանները: Սրանցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում էր 10 մասերի: Յուրաքանյուր երեք շրջանից մեկական տիտիա միասին կազմում էին 1 ֆիլ: Այսպիսով՝ նախկին չորս ցեղային ֆիլերի փոխարեն կազմվեցին 10 տարածքային ֆիլեր: Այս միջոցառման նպատակն էր խառնել բնակչությունը, որպեսզի էվպատրիդները կարողանա ազդել ընտրությունների ընթացքի և բնակավայրերի ներքին գործերի  վրա:
Տրիտիան իր հերթին բաժանվում էր մի քանի դեմոսների: Դեմոսը տնեսական, վարչական և ռազմաքաղաքական ինքնուրույն միավոր էր, որը ուներ ընտրովի ղեկավար:
Կլիսթենեսը բարելավեց օրենսդիր մարմիների գործունեությունը: Սոլոնի 400-ի խորհուրդը դարձավ 500-խոհուրդ, որում ներգրավվեցին 50-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր ֆիլից: Տարին բաժանվեց տաս մասի, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում էկլեսիա մտնող օրինագծերը քննարկվում էին այդ 50 անձանց կողմից:
Կլիսթենեսը ստեղծեց 10 ստրատեգոսների խորհուրդ, որոնցից յուրաքանչյուրը հերթով ղեկավարում էր աթենական աշխարհազորը:
Պետական պաշտոնյաների գործունեությունը վերահսկելու նպատակով սահմանվեց, որ նրանք կանոնավոր կերպով հաշվետվություն ներկայացնեն էկլեսիային:
Կլիսթենեսը մտցրեց օստրակիզմը: Ըստ դրա՝ յուրաքանչյուր տարվա սկզբին էկլեսիան որոշում էր Ատտիկայից վտարել այն քաղաքացիներին, ում գործունեությունը կարող էր վնաս հասնցել պետությանը: Այդպիսով անձինք վտարվում էին 10 տարվա ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Կլիսթենեսի բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեցան աթենական ժողովրդավարության զարգացման համար: Դրանք դարձան ք.ա. V դ. կեսերին Պերիկլեսի օրոք ստեղծված աթենական ժողովրդավարության համար հիմքը: