Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը

Արտաշես 1-ին

Հողային բարեփոխումըԱրտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:                               Ռազմավարչական և այլ բարեփոխումներ

Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես Ա-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն):Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.:

                                 Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

Տիգրան 2-րդ Մեծ

Հռոմեացի պատմագիրՏրոդոսի վկայությամբ Պարթևստանի դեմպատերազմում Մեծ Հայքի պարտությանհետևանքով Արտավազդ I -իգահաժառանգ եղբորորդիՏիգրանը պատանդ ուղարկվեց պարթևԱրշակունիների արքունիք: Պատանդության երկարամյա տարիներինՏիգրանը մտերիմ հարաբերություններհաստատեց Արշակունյաց արքունիքիհետ, իր դուստր Արիոզատ Ավտոմայինկնության տվեց Պարթևաց արքայիցարքա Միհրդատ II Մեծին (մոտ 123-87), ուսումնասիրեց պարթևաց կառավարման համակարգր, դիվանագիտական փորձը, ռազմական արվեստը, մարտավարությունը, բարքերը, կենցաղը, մեծապես հարստացրեց իր գիտելիքներն ուկենսափորձը:

 Ք.ա. 95 թ., հոր մահից հետո, Տիգրան II-ը (Ք. ա, 95-55) որպես փրկագին Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի որոշ տարածքներ («70 Հովիտներ»)՝ ազատվեց պատանդությունից և ժառանգեց հայրենի գահը: Նրա 40-ամյա գահակալման տարիները նշանավորվեցին Մեծ Հայքի աննախադեպ ռազմաքազաքական, տնտեսական և մշակութային վերելքով, հայկական հելլենիստական պետության հեղինակության և միջազգային դերի բարձրացմամբ:

 Հռոմեական և պարթևական գերհզոր տերությունների զավթողական նկրտումներին դիմակայելու և Մեծ Հայքի դեմ նրանց սպաոնալիքներըչեզոքացնելու նպատակով Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմա֊քաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի արքա, երևելի զորավար Միհրդատ VI Եվպատորի հետ: Այդ դաշնագրությամբ կողմերը պայմանավորվեցին իրենց ազդեցության ոլորտների և տիրակալության սահմանների ծավալման շուրջ. Միհրդատ VI-ն իր ռազմական գործողությունները և նվաճումները կատարելու էր դեպի արևմուտք, այսինքն Հոոմի դեմ, իսկ Տիգրան II-ը ՝ դեպի հարավ, հարավ արևմուտք և հարավ-արևելք, այսինքն՝ Սելևկյանների ևՊարթևաց տերությունների դեմ: Նրանք պարտավորվեցին նաև, որ Կապադովկիայի դեմ համատեղ պատերազմի հաղթական ելքից հետո այդ երկրի տարածքն անցնելու է Պոնտոսի թագավորությանը, իսկ շարժական հարստությունները և քաղաքային բնակչությունը՝ Մեծ Հայքի թագավորությանը: Երկու արքաները պայմանավորվել էին նաև անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց տալ միմյանց: Դաշնադրությունն ամրապնդվեց խնամիական կապերով. Միհրդատ VI֊-ի 16-ամյա դուստր Կլեոպատրան կնության տրվեց 46-ամյա Տիգրան II -ին:

 Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմակալեց Ծոփքը, տապալեց Արտանես թագավորին և այդ հայկական «աշխարհը» վերամիավորեց Մեծ Հայքին: Ք.ա. 93 թ. հայ-պոնտական միացյալ ուժերը գրավեցին Կապադովկիան, փախուստի մատնեցին Հռոմի դրածո թագավոր Արիոբարզանեսին և այդ երկրամասի գահին բազմեցրին Միհրդատ VI-ի մանկահասակ որդի Արիարաթես VIII-ին: Ք .ա. 92 թ. Արիոբարզանեսը Հռոմի օգնությամբ թեև վերականգնեց գահը, սակայն Ք.ա. 91 թ. հայ զորավարներ Միթրասը և Բագաոսը վերստին գրավեցին Կապադովկիան և փախուստի մատնեցին նրան: Ք.ա. 89 թ. Արիոբարզանեսը դարձյալ փորձեց Հռոմի ուժերով վերականգնել գահը, բայց Միհրդատ VI-ը պարտության մատնեց նրանց և ամրապնդեց Արիարաթես VIII-ի իշխանությունը:

 Այդ նույն ժամանակահատվածում Տիգրան II-ը գրավեց Իբերիան և Աղվանքը՝ հյուսիսում ապահովելով թիկունքը, և նախապատրաստվեց Սելևկյանների ու Պարթևստանի դեմ պատերազմների: Տիգրան II-ի փեսա Միհրդատ II Արշակունու մահից (87 թ. ) հետո Տիգրան II -ը 87-85 թթ. Պարթևստանի դեմ հաղթական մարտերում նախ ազատագրեց և Մեծ Հայքին վերամիավորեց Հայոց Միջագետք (Միգդոնիա) և Կորդուք «աշխարհները», ինչպես նաև «70 հովիտներ» կոչվող հողերը, ապա պարթևներին դուրս մղեց Օսրոյենե (Եդեսիա), Ադիաբենե և Ատրպատական երկրամասերից, որոնք հռչակվեցին Մեծ Հայքի դաշնակից փոխարքայություններ: Երբ հայկական զորքերը գրավեցին Պարթևստանի ամառային գահանիստը՝ Եկբատանը, պարթևաց թագավոր Գոտարքըհարկադրված եղավ կնքել հաշտության պայմանագիր, ճանաչեց Տիգրան II-ի նվաճումները և նրան զիջեց պարթև Արշակունիների «արքայից արքա» տիտղոսը; Այնուհետև Տիգրան II-ի գլխավոր հակառակորդներից մեկը՝ Պարթևստանի թագավորությունը, երկար տարիներ միջազգային ասպարեզում դադարեց վճռական դեր խաղալուց:

 Ք.ա. 88-84 թթ. Հոոմը ներքաշվելով Միհրդատ VI-իդեմ աոաջին պատերազմի մեջ՝ չկարողացավ խոչընդոտել Տիգրան II-ի աոաջխադացումը դեպի հարավ-արևմուտք: Դեպի Արևելք Հռոմի առաջխաղացման գլխավոր ուղիները պատնեշելու, Միջերկրածովքի հելլենիստական երկրները հակահռոմեական ռազմա֊քաղաքական խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության աղղեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով Տիգրան II-ը Ք.ա. 84-83 թթ. գրավեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան:

 Հայկական նորակերտ հելլենիստական տերությունը, որ տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Կովկասյան Մեծ լեռնաշղթայից մինչև Միջագետք և Կարմիր ծով, դյուրությամբկաոավարելու համար Տիգրան II Մեծը կազմակերպեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ: Վրաստանը. Աղվանքը, Կորդուքը, Ադիաբենեն, Ատրպատականը, Պաղեստինը և Նաբատեան կառավարում Էին դրանց նախկին թագավորները, որոնք երդվել էին հավատարմորեն ծառայել Տիգրան II Մեծին: Հայոց Միջագետքի, Օսրոյենեի և հարակից հարավային շրջանների կուսակալ կարգվեց Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը. որը նստում Էր Մծբին քաղաքում, իսկ Կոմմագենեի. Կիլիկիայի և Հյուսիսային Ասորիքի կուսակալ կարգվեց զորավար Բագադատեսը (Բագարատ), որի նստավայրն էր Անտիոք քադաքը:

 Ք.ա. 5O-70-ական թթ. խաղաղ տարիներին Տիգրան II Մեծն զբաղվել էշինարարական աշխատանքներով. հատկապես քաղաքների հիմնադրմամաբ և ճանապարհաշինությամբ, խթանել Է երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը: Աղձնիքում նա հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաքՏիգրանակերտը, որի ապարանքների, փողոցների, հրապարակների, թատրոնի, պարտեզների, շուրջ 25 մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են Հռոմեացի պատմագիրներ Ապպիանոսը, Պլուտարքոսը և ուրիշներ: Տիգրանակերտ անվանումով քաղաքներ հիմնադրվեցին նաև Արցախում, Ուտիքում և այլուր: Բարեկարգվեցին ճանապարհներն ու առևտրական մայրուղիները, կառուցվեց Արտաշատ ֊Տիգրանակերտ «Արքունի պողոտան»: Խթանելով և հովանավորելով քաղաքների, արհեստների, առևտրի և հելլենիստական մշակույթի զարգացումը՝ Տիգրան II-ը Կապադովկիայի, Կիլիկիայի, Ասորիքի, Փյունիկիայի և այլ երկրների հելլենիստական քաղաքներից շուրջ կես միլիոն մարդ վերաբնակեցրեց ինչպես նորակերտ քաղաքներում, այնպես էլ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ հին քաղաքներում: Տիգրան II-ն իր պատկերով և հունարեն «Արքայից արքա», «Աստված»մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց Արտաշատում, Տիգրանակերտում, Դամասկոսում և Անտիոքում, որոնք շրջանառության մեջ դրվեցին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: Ընդունելով «Աստված» պատվանունը՝ Տիգրան II Մեծը պարտադրեց իր անձի պաշտամունքը:

Ձմեռն էանց (գրաբար)

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին մեկնեցին: Ծաղիկներ երևացին մեր երկրում, էտելու ժամանակը եկավ, մեր երկրում լսվեց տատրակի ձայնը: Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղիկներն արձակեցին իրենց հոտը: Արի եկ, ի՛մ մերձավոր, ի՛մ գեղեցիկ, ի՛մ աղավնի, և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը. քանի որ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ է:

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

Շատ գեղեցիկ և ուսուցանող պատմություն էր: Հեղինակը կարծես համեմատել էր մարդուն  մի հասարակ ճայի հետ, որն ուզում էր ավելիին հասնել, քան ուղղակի ամեն օր իր կյանքը վատնելն է միայն ուտելու և ուտելիքի համար կռվելու վրա: Այս պատմության մեջ շատ թաքնված մտքեր կան, որոնք հասկանալով մի նոր շունչ ենք ստանում, կարծես այն մեզ ոգեշնչում է: «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» կարդալով՝ հասկանում ես, որ մարդն է իր կյանքի տերը, նա է որոշում՝ մնալ նույն տեղում, թե՞ շարժվել առաջ, նրանից է կախված իր անցյալը, ներկան և իհարկե ապագան, նա է որոշում՝ կանգնել ցամաքում, թե՞ թռչել դեպի երկինք: Մարդ չպետք է իր կյանքը ծախսի միայն ուտելու, գումար վաստակելու և ուրիշներին գոհացնելու համար, չպետք է վախենա ապրելուց, իր խելահեղ մտքերն իրականացնելուց, սիրելուց և անգամ ճախրելուց։ Չէ՞ որ կյանքն ընդամենը մեկն է, և այն պետք է ապրել այնպես, որ վերջում չզղջաս արածների կամ չարածների համար:

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ (գրաբար)

Առավո՛տ լույսի՝ Արդար արեգա՛կ, Ինձ վրա լույս ծագեցրու։ Բխու՛մն Հորից, Բխիր հոգուս մեջ Խոսք՝ քեզ հաճելի։ Գանձդ ողորմության, Քո ծածուկ գանձը Գտնո՛ղ ինձ արա։ Դուռը ողորմության Դավանողիս առաջ բա՛ց, Դասիր վերինների հետ։

Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ (գրաբար)

Քրիստոսը մեր մեջ հայտնվեց, Աստծու էությունը այստեղ բազմեց։
Խաղաղության ձայն հնչեց, Սուրբ ողջույնին հրաման տրվեց։
Եկեղեցիս մի անձ դարձավ, համբույրս այդտեղ լրացում տվեց։
Թշնամությունը հեռացավ, բոլորին սեր սփռվեց։
Հիմա պաշտոնյանները ձայն բարձրաձրեցին, միաբերան օրհնություն տվեցին,
Միասնական Աստվածությանը, որտեղ սրբաբան սերովբեներն են։

«Բառերի խորհրդավոր աշխարհից»

<<Բառերի խորհրդավոր աշխարհից>> գիրքը թերթելիս աչքովս մի պատմություն ընկավ, որի անունն էր՝ ԻՆՉՈՒ ՞ <<ՑԵՐԵԿԸ ՃՐԱԳՈՎ ՄԱՆ ԳԱՍ>>։ Պտմություն Հին Հունաստանում ապրող մի իմաստունի մասին էր՝ Դիոգենես անունով, ով անմիջական հետևորդն էր ցինիզմի հիմնադրի Անտիսթենեսի։ Դիոգենեսը հրաժարվել էր աշխարհի բոլոր բարիքներից և վայելքներից ու ապրում էր մի տակառի մեջ։ Ասում էին, որ նա օրը ցերեկով դուրս էր գալիս տակառից և մեծատառով Մարդ էր ման գալիս։ Մի պատմություն կա Դիոգենեսի հետ կապված։ Մի օր նրա աշակերտը՝ աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին գալս կանգնում է նրա տակառի մոտ և նրան ասում․ <<Ծերու՛կ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ>>, իսկ Դիոգենեսը փիլիսոփայական ձևով նրան պատասխանում է․ <<Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր>>։ ԵՎ զուգադիպություն է տեղի ունենում ու երկուսի արևն էլ խավարում է նույն տարում՝ 323թ․։

Ինչ է գեղեցիկը

Դոստոևսկին ասել է.«Գեղեցիկը կփրկի աշխարհը»:Իսկ երբևէ մտածել եք,թե ինչ է իրենից ներկայացնում գեղեցիկը:Ի՞նչ ասել է լինել գեղեցիկ,և ո՞րն է իրական գեղեցկությունը:Ըստ իս՝գեղեցիկը մարմնի և հոգու ներդաշնակությունն է միասին և դրանց համաչափությունը:Մարդիկ կարծում են,որ գեղեցիկ  պետք է լինի մարդու կա՛մ հոգին,կա՛մ արտաքինը:Ըստ վերջիններիս կարծիքի՝ երկուսը համատեղել հնարավոր չէ:Բայց չ՞է որ հոգու գեղեցկությունը արտացոլվում է նաև արտաքինի մեջ: Ցավոք, սրա հակառակը չի գործում:Գեղեցիկը,եթե խոսենք արտաքինի մասին,այս է՝համաչափ դիմագծեր ու կառուցվածք,որը ավելի է գեղեցկանում գեղեցիկ հանդերձանքի մեջ:Հոգու գեղեցկությունը բարությունն է, ազնվությունը, նվիրվածությունն ու ճշմարտացիությունը:Տարբեր երկրներում գեղեցիկը ընկալվում է տարբեր հասկացություններով:Երբեմն դրանք չափազանց տարօրինակ ու սահմռկեցուցիչ են:Օրինակ ՝Նոր Զելանդիայի որոշ հատվածներում գեղեցիկ է համարվում դեմքին դաջվածքներ ունենալը,որը ակտուալ է թե՛ կանանց,թե՛ տղամարդկանց շրջանում:Բացի գեղեցկությունից,դա նաև պատմում է մարդու սոցիալական վիճակի մասին:Մավրիտանիայում երկիրը ոչ թե զարգանում է,այլ կարծես հետընթաց է ընդունում:Այստեղ գեղեցկության սիմվոլը գիրությունն է:Իրանում չափազանց գեղեցիկ է հավարվում քթի պլաստիկ վիրահատությունը:Գումար չունենալու դեպքում մարդիկ պարզապես քթի հատվածին վիրակապ են դնում,որպեսզի ստեղծվի տպավորություն,թե վիրահատված է:Ճապոնիայի որոշ հատվածներում գեղեցիկ է համարվում ծուռ և անհավասար ատամնաշարը:Թայլանդի «Կայան» ցեղում՝երկար վիզը:Դեռ փոքր տարիքից կանայք երկաթե օղակներ են հագնում պարանոցին:Աֆիոպիայում կանայք իրենց շրթունքների մեջ կավե ամանիկներ էին դնում՝հեռացնելով երկու ատամ:Ինչքան մեծ էր ամանիկը,այնքան գեղեցիկ էր կինը:Գեղեցկության չափանիշները շատ են:Շատ են դրանց ընկալումները ու բացատրությունները:Բայց հաճախ շատ են հիասթափությունները:Հետևելով արտաքինի գեղեցկությանը՝մարդիկ մոռանում են հոգու գեղեցկության մասին,որը հաստատում է հետևյալ նախադասությունը.«Տեսքը խաբուսիկ է»:

Իմ միջավայրը

  Մենք ապրում  ենք մի միջավայրում, որն այժմ շատ աղտոտված է։ Առավոտյան փողոցներն արդեն լիքն են մեքենաներով, որոնց ծուխը բացասաբար է ազդում թե՛ մարդկանց, թե՛ բնության վրա։ Ծառեր ու ծաղիկներ քիչ կան մեր շրջակա միջավայրում, դրանց փոխարեն օրեցօր ավելանում են բարձրահարկ շենքերն ու զվարճանքի վայրերը։ Իսկ ամենուր տարածված է աղբի գարշահոտությունը։ Անուշադիր ենք կենդանիների՝ թափառող շների հանդեպ։ Մեր պարտքն է մաքուր պահել մեր շուրջը, խնամքով վերաբերել բնությանը, որպեսզի ունենանք՝ լավ, մաքուր և բարեկարգ միջավայր։

Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը

Նմանություններ

ա․ իապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր

բ․ գործակալություններ են եղել

գ․ համահայկական թագավորություններից են

տարբերություններ

ա․ռազմական ուժով

բ․տնտեսական

գ․մշակութային կյանքով

դ․ դիցարանով