Բառարաններ, բառարանների տեսակներ

Լեզվաբանական բառարանները լինում են՝

Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», «Հայերեն բացատրական բառարան» (հեղ. Ստեփանոս Մալխազյանց), «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան» (ակադեմիական հրատարակություն), «Արդի հայերենի բացատրական բառարան»(Եդուարդ Աղայան), «Լեզվաբանական բառարան» (Պետրոսյան, Գալստյան), «Ոճաբանական բառարան» (Հ. Պետրոսյան), «Հայերենագիտական բառարան»:

Դարձվածաբանական բառարաններ՝ «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (Սուքիասյան), «Դարձվածաբանական դպրոցական բառարան» (Պետրոս Պեդիրյան), «Հայերենի թևավոր խոսքեր» (Պետրոս Պեդիրյան):

Ուղղագրական բառարաններ՝ «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան» (Հովհաննես Բարսեղյան), «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» (Դավիթ Գյուրջինյան), «Բառերի գծիկով, անջատ գրություն» (Դավիթ Գյուրջինյան):

Թարգմանական բառարանները լինում են երկլեզվյա, եռալեզվյա՝ «Հայ-ռուսերեն», «Հայ-անգլերեն»:

Կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ՝«Ստուգաբանական բառարան» (Աճառյան):

Առցանց բառարաններից օգտվելու համար պետք է նշված տեղում մուտքագրել բառը և այն կթարգմանի կամ կգտնի մեր բառի փոխառությունը։

Նաև ես կարդացել եմ <<Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան>>-ը, որտեղից կցանկանյի մի քանի բառ ներկայացնել.

1. Ա-ն ասել, Բ-ն էլ ասել — մի բան հիշելիս մյուսը չանտեսել, չմոռանալ։.

2. Աբրահամի գառ — միամիտ, խեղճ մարդ։

3. Աբուռը մի դիհ դնել — ամոթի, պատվի զգացումը կորցնել։

4. Ագիին տակ պաղլեղ լեցնել — խիստ պատժել։

5. Սպիտակ ագռավ — բարձր ծագումով մարդ։

Սեպտեմբե-Դեկտեմբեր. 2021-2022

Հայոց Լեզու, Գրականություն — ՀԱՅ ՊԱՏՄԱԳԻՐՆԵՐԸ, Նալբանդյան, Պետրոս Դուրյան, Րաֆֆի, Մուրացան, Հրանտ Մաթևոսյան, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ՄԻՐՀԱՎ, ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ, հԱՑԻՆ ԵՐԳԸ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ, ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ, ՏԽՐՈՒԹՅՈՒՆ, Լևոն Շանթ, «Հին աստվածներ», Հովհաննես Թումանյան, «Անուշ» պոեմ, Նար-Դոս, Ես և Նա, Գրիգոր Զոհրապ, նովել, «Այինկա», Հնչյունափոխություն

Անգլերեն — Fill in the Blanks, Smoking as a modern problem, Application letter

Հայոց Պատմություն — Հայկական լեռնաշխարհը․ Հայոց ծագումնաբանությունը. «Վանի համահայկական թագավորությունը», «Հայկազուն Երվանդականների թագավորությունը», «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը», «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում», Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը, Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում, Պատմություն — Սեպտեմբերի 27 — Հոկտեմբերի 1, Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը, Կիլիկյան Հայաստանը , Վաղ միջնադարի հայկական մշակույթ, Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը, Գաղութահայ ազատագրական գործիչների ծրագրերը մինյանց հետ, Հայ հայդուկային շարժում, Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը

Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա, իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին:  Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը:

Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը և Գեչռլուն : Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային, պարտիզանական հետևակային, Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը Քյորփալուից  և Ղուրդուղլուից անցել են հարձակման, Ղամշլու գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:

Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան: Ջալալօղլիի մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի, մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը ՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի  մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու: Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ: Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը, ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:

Հայ հայդուկային շարժում

Հայ ազգային ազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական’ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբ, բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով):

Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: 

XX դարի սկզբին ազգային ազատագրական պայքարը ծավալվել է ոչ միայն Արևմտյան, այլ նաև՝ Արևելյան Հայաստանում, որտեղ հայ ազգաբնակչությունը դժգոհ էր ցարական կառավարության քաղաքականությունից: 

Հայդուկային շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում’ տարերայնորեն 1880-ական թթ-ի կեսին’ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ: Այն թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական, ծանր ու օրհասական վիճակով: Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը’ ֆիդայիները երդվել են. «Այսուհետ իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը’ հայրենիքի համար մեռնելը»: Րաֆֆին նրանց անվանել է ժողովրական վրիժառուներ ու հեղափոխականներ:

Առաջին ֆիդայիներից էին Կարապետը’ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)’ Սասունում: Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը:

Առաքելոց վանքի կռիվ, զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարությանհարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկիգլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։

Օսմանյան կայսրությունը միառժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն:

Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց “Մեծ Թուրանի” մեջ:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոիմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Գաղութահայ ազատագրական գործիչների ծրագրերը մինյանց հետ

Մովսես Սարաֆյանն իր ծրագիրը կազմել և Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգային է ներկայացրել 1769թ-ին: Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն ու Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրման մասին իրենց ծրագիրը և հայ-ռուսական դաշնագրի 18 հոդվածից բաղկացած նախագիծը կազմել են 1780-ական թվականների սկզբին:
Մ. Սարաֆյանն առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ուղարկել Վրաստան: Ընդ որում, զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի ու ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանը գտնում էր, որ հակաթուրքական պայքարի մեջ անհրաժեշտ է ընդգրկել նաև Արցախի մելիքներին՝ տրամադրելով նրանց ռազմական հանդերձանք ու զենք: Սարաֆյանի ծրագրի համաձայն՝ Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր: Հ. Արղությանն ու Հ. Լազարյանն առաջարկում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դաշնակից Ռուսաստանը Հայաստանում ունենալու էր որոշակի քանակությամբ զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Ի տարբերություն Սարաֆյանի՝ Հ. Արղությանն ու Հ Լազարյանը գտնում էին, որ Հայոց թագավորն ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից, որից հետո օծվելու էր Էջմիածնում, առաջարկում էին Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին, սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Ըստ նրանց ծրագրի՝ նախկին հողատերերին վերադարձվելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Նրանք առաջարկում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանին նավահանգիստ տրամադրել, ինչի մասին չենք տեսնում Սաֆարյանի ծրագրում:

Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրասում հիմնում է հայկական տպարան: 1772թ. այդ տպարանում լույս է ընծայվում Մովսես Բաղրամյանի <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գիրքը: Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները, երբ երկիրը կողոպտվում է օտարների կողմից: Կոչ էր արվում հայ երիտասարդներին դուրս գալու օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնելու ազատության <<Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանան վերագտնել մեր հայրենիքն Արարատյան>>: Առաջարկվում էր ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով: Ստանալով <<Նոր տետրակը>> և Սիմեոն կաթողիկոսը կարքադրում է հավաքել և այրել գիրքը և փակել տպարանը: Այս գիրքը թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուգում: Մադրասի անդամները կազմում և հրատարակում են <<Որոգայթ փառաց>> գիրքը: Այն ապագա հայկական պետության կառավարման օրենքների հավաքածու էր: <<Որոգայթ փառաց>>-ը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր, հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը:

Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը

Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիր, ստեղծվել է 1701 թվականին Իսրայել Օրու կողմից։ Այն գրվել է Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, որի անունից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ ծրագրի՝ առաջարկվում էր ստեղծել 25 հազարանոց բանակ, որից 15 հազարը լինելու էր հետևակ, իսկ 10 հազարը՝ հեծյալ, որոնց օժանդակելու էր հայոց 100 հազարանոց զորքը։ Միացյալ ուժերը ազատագրելու էին Արևելյան Հայաստանը, որի կենտրոն էր դառնալու Երևանը։ Ռազմական գործողություններին մասնակցելու էր նաև Վրաստանը։ Ծրագրվում էր պատերազմը ավարտել 20 օրում։

Իսրայել Օրին և Պետրոս I-ը

Ծրագիրը մնաց թղթի վրա, քանի որ Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով։

Մոսկովյան ծրագիրը իր մեջ ներառում է 18 կետ։ Ըստ ծրագրի՝ պետք է կազմվի 25 հազաանոց զորք, որի 15 հազարը հետևակ, իսկ 10 հազարը հեծելազոր։ Այն պետք է համալրված լինի թնդանոթներով և պետք է սկսի արշավանքը նույն թվականի հոկտեմբերի սկզբին։ Բանակը բաժանվելու էր 2 մասի, որի մի մասը Արևելյան Հայաստան էր տեղափոխվելու ցամաքային ճանապարհով, իսկ մյուսը՝ Կասպից ծովով։ Իջնելով Նիզովայի նավահանգստում՝ ռուսական զորքը շարժվելու էր 4 ուղղություններով՝ Գանձակ, Լոռի, Կապան և Նախիջևան։ Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական ուժերը։ Հարվածի հիմնական ուղղությունը լինելու էր Երևանը, որն էլ հռչակվելու էր հայոց պետականության կենտրոն։ Նախատեսվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։

Ռազմական ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը։ Հայկական կողմը պետք է հոգար նաև զորքի պարենային հարցերը և հաղորդակցության միջոցները։ Իսրայել Օրին նախագծի մեջ մեծ տեղ է հատկացրե նաև Հայաստանի տնտեսական բարուստ կյանքի, օգտակար հանածոներով հարուստ ընդերքի նկարագրությանը, ինչով փորձել է շահագրգռել ռուսաց ցարին։

Որպես Հայաստանի դաշնակից, Իսրայել Օրին տեսնում էր նաև Վրաստանին։ Երկու երկրներում ծավալվող ազգային-ազատագրական շարժումների համար Ռուսաստանը ընդամենը հանդես էր գալու որպես երաշխավոր, իսկ հիմնական գործը անելու էին հայերը և վրացիները։ Իսկ եթե Օսմանյան Թուրքիան օժանդակություն ցուցաբերեր պարսիներին, սպասվում էր եվրոպական երկրների միջամտություն։ Հատկանշական է, որ, ի տարբերություն Պֆալցյան ծրագրի, այս ծրագրում խոսք չի գնում հայերի դանափոխության վերաբերյալ, քանի որ Ռուսաստանը բնավ շահագրգռված չէր այդ թեմայով։ Ծրագրին կցված էր նաև Հայաստանի և հարևան երկրների ձեռանկար քարտեզները, որոնք ներկայացվել էին ռազմական գործիչներին՝ գործի վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու և ճանապարհներին ավելի լավ ծանոթանալու համար:

Գրիգոր Զոհրապ, նովել, «Այինկա»

Krikor Zohrab.JPG

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։

1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։

1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։

1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։

1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։

1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։

1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում

Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։

Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականին շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։

Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։

Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։

Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։

Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։

1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

Նովելնորավեպ, պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Նովելը ձևավորվել է վաղ Վերածնության շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։

Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։

Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել Մոպասանը, Օ’Հենրին, Չեխովը, Մերիմեն։ Հայ գրականության մեջ մեծարժեք նորավեպեր են գրել Գրիգոր Զոհրապը («Զաբուղոն», «Ռեհան», «Ճեյրան», «Ճիտին պարտքը», «Այինկա», «Երջանիկ մահը», «Մեղա՜ տեր» և այլն), Ստ. Զորյանը («Վճռական մարդը», «Ցանկապատ», «Պապն ու թոռը», «Երկաթուղին» և այլն)։

«Այինկա»

«Այինկա» նովելը մի սիրո պատմություն է:
Հակոբոս ու Սահակ եղբայրները և Պերճուհին նովելի հերոսներն են:Հակոբոսը «այինկաճիներու մեծը՝Անդրանիկն էր. սևաչվի, սևահեր, երիտասարդ… », իր շրջապատում բոլորը ճանաչում էին, սիրում եւ հարգում նրան: «Ահա տասը տարուց ի վեր Հակոբոսը «այինկաճիներու» առաջնորդն էր և ղեկավարը, միշտ պատվով է առաջ տարել իր գործը։ Երբեք վստահված ապրանքը չի կորցրել կամ փչացրել»։ Իսկ Սահակը՝ «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիք մը»։
Պերճուհին սիրահարվում է Սահակին: Սահակը գյուղացիներից կտրված էր և աշխատում էր ոստիկանությունում, այդ պատճառով նրանց հարաբերությունները ավարտվում են, բացի այդ, Պերճուհին այինկաճիի դուստր էր: Իրականում երկուսն էլ միմյանց կապված էին շատ նուրբ զգացմունքներով, չնայած՝ Պերճուհին դառնում է Հակոբոսի նշանածը: Եղբայրները հակառակվում են: Սակայն ամեն մաքրություններից ամենամաքուր, ամենալուսավոր (Մարիամերեն ), ամեն բանի դիմացող, ինքնասիրությունից հեռու սերը իր ամենանուրբ թելերով մի հանդիպումով նորից միացնում է Սահակին ու Պերճուհուն: Եղբայրները չէին կարող մի տան մեջ միասին ապրել, և ի՞նչ պիտի լիներ: Փոխհրաձգության ժամնակՍահակը սպանվում է: Չեմ կարողանում պատկերացնել ՝ինչ կլիներ, եթե Սահակը չմահանար: Բնական է, որ Սահակի մահից հետո Պերճուհին զգացմունք չէր ունենալու դեպի Հակոբոսը, չէր էլ կարող ստեղծել: Պերճուհին նշանը հետ է տալիս: Նրանց սերը չի ավարտվում, որովհետև իրական սիրուց հետո ոչինչ չկա, մեկ է երկրի վրա, թե երկնքում:

Նար-Դոս, Ես և Նա

Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ծնվել է 1867թ. մարտի 1(13) Ռուսական կայսրության Թիֆլիս քաղաքում՝ բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս»հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Ես և Նա

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:

Հովհաննես Թումանյան, «Անուշ» պոեմ

Կենսագրություն

«Անուշ»

Թումանյանի «Անուշ» պոեմը մի անկեղծ, բայց նույնքան դժբախտ սիրո մասին է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն, զոհ են դառնում այդ ժամանակվա սովորույթներին։ Նրանց սիրուն դեմ էին բոլորը։ Դեմ էին Անուշի մայրը, հայրը, եղբայրը։ Չնայած այդ ամենին՝ Անուշը չէրդադարում սիրել, հանդիպել նրա հետ, զրուցել, լինել նրա կողքին։ Եղբայրը՝ Մոսին, դարձավ այն մեղավորը, ով վերջնականապես բաժանեց այդ երկու սիրահարներին։ Կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով՝ Մոսիի մեջքը գետնով տվեց, որը պատվի ոտնահարում էր Մոսիի համար։

Ու, քանի որ դա չէր կարող հանդուրժել Մոսին, որոշում է սպասնել Սարոյին ամեն գնով՝ թույլ չտալով, որ շարունակվի նրա և իր քրոջ սիրավեպը։ Սարոն շատ լավ հասկանալով, որ չի կարող լինել Անուշի հետ, և որ բոլորը դեմ են նրանց, որոշում է փախչել Անուշի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Անուշը ետ է վերադառնում և մարդկանց կողմից արժանանում քննադատական վերաբերմունքին։

download (1).jpg

Իսկ Մոսին, չմոռանալով իր արժանապատվությունը և թույլ չտալով, որ այն ոտնահարեն, սպասում է Սարոյին՝ դժբախտացնելով նաև իր քրոջը։ Անուշը խելագարվում է և իրեն նետում Դեբեդ գետը։
Այս պոեմում թերևս առաջին հայաքից կարող ենք միայն մեղադրել Մոսիին, սակայն բոլորն էլ այստեղ զոհ են։ Մոսին դարձել էր սովորույթների ու բարքերի զոհը և չկարողանալով ազատվել այդ կապանքներից՝ նա անում էր քայլեր, որը այդ ժամանակաշրջանում միգուցե <<ճիշտ>> էր համարվում։
Ցավոք, Հայաստանում դեռ կան սովորույթներին ու բարքերին զոհ դարձած մարդիկ։ Եվ ինչո՞ւ դուրս չգալ այդ կապանքներից, այդ բարքերից, որոնք կապել են մարդկանց ձեռքերը, որոնք պատճառ են հանդիսանում մարդկանց անել այն, ինչ իրենք չեն ցանկանում ու առավել ևս դժբախտություն է պատճառում նրանց։

Լևոն Շանթ, «Հին աստվածներ»

Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան, ապրիլի 6, 1869, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն — նոյեմբերի 18, 1951 կամ նոյեմբերի 29, 1951, Բեյրութ, Լիբանան), հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ։

Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունը ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-1899 թվականներին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։

Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։

1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս։

1994 թվականին Երևանի № 4 դպրոցն անվանակոչվել է Լևոն Շանթի անունով։

Պիես,գրականության ժանր` գրված դրամատուրգի կողմից: Սովորաբար դրա մասն են կազմում հերոսների երկխոսություններն ու երգերը, որոնք հիմնականում նախատեսված են ոչ թե պարզապես ընթերցման, այլ թատերական բեմադրությունների համար: Հազվադեպ են հանդիպում դրամատուրգներ, ովքեր առանձնահատուկ նախընտրություն չունեն պիեսի բեմադրման կամ ընթերցման հարցում: Նրանց շարքերում հատկապես հայտնի է Ջորջ Բեռնարդ Շոուն: Ներկայացումների բեմադրությունները կարող են տարբերվել իրենց վարկանիշով: Համայնքային ու տարածաշրջանային թատրոններից դրանք կարող են հասնել մինչև Բրոդվեյ: Խաղ (թատերախաղ) եզրույթը կարող է վերաբերել և՛ գրված ստեղծագործությանը, և՛ դրա ամբողջական բեմադրությանը:

Պիեսի ժանրերն են՝ կատակերգությունը, աբսուրդի գրականությունը, երգիծանքը, վերականգնող կատակերգությունը, ողբերգությունը և պատմական պիեսները։

«Հին աստվածները» դրամաում Շանթը ներկայանում է, որպես առանձնահատուկ սիմվոլիստ՝ ներկայացնելով պատմությունը զուգահեռ զարգացող երկու՝ իրական և երևակայական ուղություններով, Շանթը ստեղծել է սիմվոլիկ կերպարների մի եռյակ՝ Քողավորը, Սպիտակավորը, ճգնավորը: Քողավորը Սեդայի այլաբանական կերպարն էր, այն աբեղայի աշխարհիկ զգացմունքի՝ սիրո սիմվոլն է:

Պիեսը Աբեղայի և Վանահոր մասին է։ Աբեղան, ով մոլորվելով երազների, ցնորքների, պատրանքների աշխարհում, այլևս չի կարողանում ապրել իրական, գորշ ու մութ աշխարհում՝ լի տանջանքներով։ Վանահայրը, ով սկսեց հավատալ իր իսկ ստին՝ որ կառուցում էր եկեղեցին միայնակ, աշխարհից հեռու իր անապատում։

Պիեսի ողջ ընթացքում աբեղային և վանահորը հետապնդում է մի ճերմակավոր ուրվական, ով անընդհատ հիշեցնում է նրան, որ իրենց հետ կատարվելիք դեպքերի պատճառը իր Աստվածները` հին Աստվածներն են:


Հոգևորական լինելը առաջին հերթին կամքի դրսևորում է, քանի որ մեծ ուժ է պետք Աստծոն ինքնամոռաց նվիրվելու համար: Պիեսի հերոսները` աբեղան ու վանահայրը, իրականում չկարողացան պայքարել իրենց աշխարհիկ ցանկությունների դեմ: Նույնիսկ ապրելով աշխարհից կտրված կղզում, նրանց սրտում չէր հանգել մարդկային բնազդները, որոնք ի հայտ եկան գեղեցիկ կանանց հանդիպելիս: Պիեսի Կանայք իրականում գործիքներ էին` փորձություններ, ստուգելու համար Աստծո նկատմամաբ հոգևորականների հավատարմությունը: Նրանք երկուսն էլ պարտվեցին, աբեղան ինքնասպան եղավ, իսկ վանահայրը ընդմիշտ հեռացավ կղզուց: Կատարվեց այնպես, ինչպես ասում էր ճերմակավոր ուրվականը, հաղթեցին հին Աստվածները, հաղթեց ամենահին Աստվածը` կինը:

Շանթը գերակա էր համարում մարդու ազատությունը, նա մարդուն վեր էր համարում ամեն տեսակ պայմանականություններից և իրավասու՝ կոտրելու ազատության ճանապարհին հանդիպող կրոնական ու բարոյական շղթաները: Հետաքրիր է Ճգնավորի կերպարը, նա թողել է բոլոր աշխարհիկ վայելքներն ու զվարճանքները, հոգևորականի սքեմ հագել և իրեն նվիրել ապաշխարությանը, սակայն այդպիսով նա չի հասել իր ակնկալած խաղաղությանը և հանգել նրան, որ միակ ճշմարտությունը այն դատարկությունն է, որին «փոս» է անվանում, որը փորել է սեփական եղունգներով, ուղեղով ու սրտով, որն ավարտ չունի, քանի որ «ինչքան վարես, այնքան ավելի դատարկ կդառնա»: Նույն «Ունայնության փոսը» կարելի է հանդիպել նաև Աբեղայի կյանքում, թեև այստեղ այն լցված է անկարելի երազանքներով և տենչանքներով: