«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյուցազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
«Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։
Էպոսի պատումներից մեկը 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։
Կանանց դերն էպոսում
Կանանց կերպարները էպոսում հակասակն են. կան և՛ ըմբոստ կանայք և՛ անձնազոհ: Էպոսում կնոջ առաջին կերպարը Ծովինարն է: Ծովինարն անձնազոհ կերպար էր, քանի որ ամուսնացավ խալիֆի հետ, որպեսզի պատերազմ չլինի:Ծովինարը հղիանումէ ջրից, քանի որ ջուրը անմահության և մաքրության սիմվոլն էր: Նա հանդիսանում է սերնդի սկզբնավորողը. Այսինքն՝ առասպելական տոհամծառը սկսվում է կնոջից: Էպոսի հաջորդ կնոջ կերպարը Դեղձուն Ծամն է, նա այնքան համրձակ էր, որ հեռվից հեռու լսելով Սանասարի մասին, ինքն է անում առաջին քայլը և նամակ գրում, որպեսզի Սանասարը <<գա իրեն առնի>>: Հաջորդ կնոջ կերպարն Արմաղանն է՝ Մհերի կինը: Արմաղանն օգնում էր ամուսնուն ղեկավարել երկիրը: Նա անձնազոհության գնաց, քանի որ ներեց դավաճան ամուսնուն, որն արդեն երկար տարիներ գտնվում էր օտար երկրում՝ սիրուհու մոտ, և ոչ մի տեղեկություն չէր տալիս: Նրա անձնազոհության շնորհիվ շարունակվեց առասպելական տոհմը: Հայ կնոջ մեջ նստած է այդ անձնազոհ կերպարը և ինչքան էլ տղամարդը լինի տան գլուխը՝ կինը տան պարանոցն է, և որ կողմ պարանոցը ուզի, այդ կողմ էլ գլուխը կշարժվի: Էպոսի նախավերջին կնոջ կերպարը Խանդութն է՝ Դավթի կինը. նա իր խելքով և քաջությամբ չէր զիջում Դավթին: Եվ Դավթի մահից հետո էլ ինքնասպան է լինում: էպոսի վերջին կնոջ կերպարը Գոհարն էր: Նա ևս խելացի և անձնազոհ էր և խորհրդանշում էր իսկական հայ կնոջ կերպարը:
A. Education has the power to transform a person’s life. I am the living example of this. When I was on the streets, I thought I was not good at anything but I wrote a poem, and it got published. I went back to school to learn. I have learned the benefit of research and reading, of debate and listening. One day soon a group of fresh-faced college students will call me professor.
B. Language has the capacity to change the world and the way we live in it. People are often afraid to call things by their direct names, use taboos not to notice dangerous tendencies. Freedom begins with naming things. This has to happen in spite of political climates, careers being won or lost, and the fear of being criticized. After Helen Caldicott used the word ‘nuclear arms race’ an anti-nuclear movement appeared.
C. I never wanted to be a teacher. Yet years later, I find myself teaching high school English. I consider my job to be one of the most important aspects of my life, still I do not teach for the love of teaching. I am a teacher because I love to learn, and I have come to realize that the best way to learn is to teach.
D. One day my sister and I got one and the same homework. My sister finished the task in 2 minutes and went off to play. But I could not do it, so I went into my sister’s room and quickly copied her work. But there was one small problem: my father caught me. He didn’t punish me, but explained that cheating makes people feel helpless. And then I was left feeling guilty for cheating.
E. Lifelong learning does not mean spending all my time reading. It is equally important to get the habit of asking such questions as ‘what don’t I know about this topic, or subject?’, ‘what can I learn from this moment or person?’, and ‘what more do I need to learn?’ regardless of where I am, who I am talking to, or what I am doing.
F. Math has always been something that I am good at. Mathematics attracts me because of its stability. It has logic; it is dependable and never changes. There might be some additions to the area of mathematics, but once mathematics is created, it is set in stone. We would not be able to check emails or play videogames without the computer solving complex algorithms.
G. When my high school English teacher asked us to read Shakespeare, I thought it was boring and too difficult. I agonized over the syntax — I had never read anything like this. But now I am a Shakespeare professor, and enjoy teaching Hamlet every semester. Each time I re-read the play, I find and learn something new for myself.
1920-1930-ական թվականներին Եվրոպայի որոշ երկրներում հաստատվեց կառավարման մի համակարգ, որն իր բնույթով բռնատիրական էր։ Պետությունն իր վերահսկողությունը հաստատեց կյանքի բոլոր բնագավառներում՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, մշակույթ, մամուլ և այլն։ Նման վարչակարգերը ստացել են ամբողջատիրություն՝ տոտալիտարիզմ անվանումը։ Այդ ճանապարհով ընթացան Իտալիան, Գերմանիան և ԽՍՀՄ-ը։ Դրանցում նպաստավոր պայմաններ էին ստեղծել ծայրահեղական ուժերի համար՝ գրավելու իշխանությունը։ Ճիշտ է՝ ամբողջատիրական վարչակարգերը տարբերվում էին միմյանցից, բայց ունեին մի շարք ընդհանուր հատկանիշներ.
Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։
Տարօրինակ էր, բայց ճշմարտություն՝ առաջնորդները հանդես էին գալիս ազատության և ժողովրդավարության անունից։ Այդպիսիք էին Բենիտո Մուսոլինին (Իտալիա), Ադոլֆ Հիտլերը (Գերմանիա) և Իոսիֆ Ստալինը (ԽՍՀՄ)։
Կրթական կյանքը սովետական Հայաստանում
Հայոց անկախ պետականության վերականգնումից (1918 թվականի մայիսի 28) անմիջապես հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոցների կարգավորման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1918 թվականի օգոստոսին Հայաստանի խորհուրդն ընդունել է «Դպրոցի կառավարման մասին» օրինագիծը, որով հանրապետության տարածքում գործող նախկին պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցներ ազատ գործելու հնարավորություն են ստացել։ Կրթությունը դարձել է աշխարհիկ, որդեգրվել է դպրոցի կառավարման հասարակական սկզբունքը, տարրական դպրոցներում ուսումը եղել է անվճար ու պարտադիր, միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում՝ չափավոր վարձավճարով, կարիքավոր աշակերտները և ուսանողներն ստացել են կրթաթոշակ։
1918-1919 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 133 տարրական (11,2 հազար աշակերտ, 113 ուսուցիչ) և 10 միջնակարգ (3,2 հազար աշակերտ, 177 ուսուցիչ) դպրոցներ։ Կրթական գործի հետագա կազմակերպման և զարգացման մեջ մեծ է հանրային կրթության և արվեստի նախարար, ականավոր գրականագետ ու մանկավարժ Նիկոլ Աղբալյանի դերը, որի օրոք մշակվել և հաստատվել են մի շարք օրենսդրական ակտեր, որոնցով ագգության կրթական նոր համակարգի հիմքն է դրվել։ 1919-ի դեկտեմբերին ընդունվել է «Օրենք պետական լեզվի մասին»։ Դպրոցականները Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ (Օշական) Երևանի Եղիշե Չարենցի անվան № 67 հանրակրթական դպրոցի շենքը պատմական որոշումը, որով հայերենը պաշտոնապես ճանաչվել է պետական լեզու։ Առաջադրվել է նոր, ազատ ժողովրդավարական դպրոցի գաղափարը, հատուկ ուշադրություն է դարձվել աշակերտների մարմնակրթական դաստիարակությանը, սկիզբնավորվել է սկաուտական շարժումը։ 1919-1920 ուսումնական տարում կտրուկ ավելացել է դպրոցների թիվը, գործել են 456 տարրական (40,2 հազար աշակերտ, 1047 ուսուցիչ) և 20 միջնակարգ (5,1 հազար աշակերտ, 286 ուսուցիչ) դպրոցներ։ Միջնակարգ են դարձել Պուշկինի անվան, Նոր Բայազետի, Աշտարակի բարձր տարրական դպրոցները, Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկչի եկեղեցածխական դպրոցը, բացվել են Երևանի ուսուցչական սեմինարիայի պրոգիմնագիան, Վաղարշապատի, Ղարաքիլիսայի և Իջևանի գիմնազիաները։ Պետական միջոցներից հատկացումներ են կատարվել դպրոցաշինության համար (բազմաթիվ դպրոցներ տեղավորված էին վարձու տներում)։
Կրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասևագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 6)՝ ՀՀ-ն ապահովում է իր քաղաքացու կրթության իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։ Պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործության), միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթություն։ Հանրապետության տարածքում կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման ու դաստիարակության լեզուն հայերենն է («Լեզվի մասին» ՀՀ օրենք, հոդված 2), ՀՀ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպել մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ (հոդված 3)։
Սոցիալական հարաբերությունները
1950-ական թթ կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց սոցիալական քաղաքականություն ։ Օրենք ընդուվեց թոշակների մասին , բարձրացրեցին աշխատավարձները։ Սկսեցին կառուցել բնակարաններ ։1964 թվականիս կոլտնտեսականների համար սահմանվեց թոշակ ։ Արդյունաբերականացման քաղաքականության հետևանքով արագ տեմպերով աճել է բանվոր դասակարգի, բազմապատկվել է ծառայողների թվաքանակը, որոնց շարքերին են դասվել բոլոր տեսակների մտավոր աշխատանքներ իրականացնողները, և կրճատվել է գյուղատնտեսության բնագավառում զբաղված աշխատողների քանակը:
Շփման հնարավորությունների շրջանակը
Այն ժամանակ չկար ինտերնետ, բջջային հեռախոս, համակարգիչ և այլն։ Կային միայն քաղաքային հեռախոսներ։ Մարդիկ իրար հետ շփվում էին նամակով՝ որն ուղարկում էին փոստով, իսկ երկրից երկիր հեռախոսով խոսելու համար կորցնում էին բավական ժամանակ միայն զանգելու համար։
Հստակ ընդգծել մեր ժամանակների առավելությունները, թերությունները
Ցանկացած բան ինչ կարող է անցնել մտքովդ կարող ես պատվիրել օնլայն տարբերակով՝ կլինի սնունդ, դեղեր, գրքեր, հագուստ, էլեկտրոնիկային տեխնիկա և այլն։ Ապրում ես ավելի ազատ ու անկաշկանդ և այսօր ցանկացած հարց կարելի է համարել լուծելի։
Սակայն այս դարը նաև ունի իր թերի կողմերը՝ իրական կյանքը տեղափոխվել է վիրտուալ աշխարհը, մարդիկ ավելի են օտարացել միմյանցից։
Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից գաղթած ու Արևելյան Հայաստանում արմատներ նետած իմ պապերը այստեղ էլ կարողացան ճյուղեր տալ և կայանալ՝ Ստեփանյան Երեմից- Ստեփանյան Մարատ՝ պապս ու նրա անունը կրող իրենց Մարատ թոռը։ Ազնիվ, աշխատասեր ու շատ խելացի իմ գերդաստանում ծնվել ու մեծացել են խելոք ու բարեկիրթ մարդիկ։
Հայրս և՛ դպրոցում, և՛ բուհում, կյանքում և աշխատավայրում՝ միշտ օրինակելի, ծայրահեղ կարգապահ ու ազգասեր։ Մայրս՝ անբիծ, աշխատասեր ու քնքուշ։ Եղբայրս՝ գերազանց սովորող, օրինակելի։ Ասում են՝ «ծառն արմատի վրա է բուսնում, իսկ որքան ամուր ու առողջ է արմատը, այնքան փարթամ է սաղարթը»… Լավ է, նույնիսկ շատ լավ է, երբ մարդ չի ամաչում իր գերդաստանի, իր արմատների պատճառով, գլուխը չի կախում ամոթից։ Համենայնդեպս՝ ես դրա առիթը չունեմ։ Ինձ մնում է միայն աներեր պահել հայրենիքի համար անձնուրաց կռված իմ Մարատ պապի անունը, հպարտանալ իմ բանիմաց քիմիկոս Օֆելյա տատով և վստահ ապրել իմ ազատ ու անկախ Հայաստանում։
Այս համաճարակյին օրերին բոլորը գտնվում են տներում բանտարկված։ Մարդիկ աշխատում են օնլայն ձևերով և կրթությունը նույնպես կազմակերպվում է օնլայն։ Իմ կարանտինային օրերում իմ օրագիրը այսպիսին է։ Առավոտյան արթնանալուն պես ստուգում եմ մեյլերս, նամակներս։ Ծանոթանում եմ կորոնավիրուսի հետ կապված լուրերին։ Եթե ունեմ օնլայն դաս պատրաստվում եմ դասին։ Դրանից հետո անցնում եմ դասերիս, դրանք ավարտելուց հետո կարդում եմ գիրք, զբաղվում եմ իմքնակրթությամբ, դիտում եմ ուսուցողական ֆիլմեր զբաղվում եմ մարմնամարզությամբ և այլն։ Այս օրերը իր լավ կողմերն էլ ունի։ Նախ աշխարը զարգանում է։ Կարծում եմ մի քանի տարուց ավելի արդի կլինի հեռավար ուսուցումը։ Այս օրերին նաև մաքրվում է բնությունը և կենդանիներն ավելի ազատ են քան մարդիկ։ Իմ կարծիքով ամիսներ անց երկրի երեսից կանհետանա այս վիրուսը և մենք կկարողանանք անցել մեր բնականոն կյանքին։
Վիլյամ Սարոյանը ամերիկահայ գրող է։Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։
Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…
1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։
1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո: Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։
Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։
1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։
1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
Խեղճուկրակ արաբը
Խոսրով քեռին և արաբ Խալիլը ընկերացել էին Արաքս սրճարանում, զարմանալիորեն Խալիլը շահել էր Խոսրով քեռու վստահությունը։ Նրան մեկ երկու տարի գնեւմ էին Խոսրովի քրոջ տուն։ Հանկարծ եկավ ժաման, որ Խալիլը այլևս չէր գնում։ Հետո պարզվեզ որ մահացել է։ Երկար ժամանակ Խոսրովը շատ ջղայն էր դարձել։
Խեղճուկրակ արաբը ուզում էր տուն գնալ ու մեռնել։ Ուզում էր նորից տեսնել իր տղաներին։ Ուզում էր նորից խոսել նրանց հետ։ Բայց մահացավ, պատմում էր Խոսրով քեռին։
Նա շատ ծանր էր տանեւմ նրա մահը։ Ընկերությունը այդպիսին է, նույնիսկ նրա մահից հետո նա մտածում էր թե Խալիլի, թե նրա որդիների մասին։
Մեր ընտանիքը մեծ չէ՝ հայրս, մայրս, եղբայրս ու ես։ Ամեն շաբաթ կիրակի կարծես ավանդույթ դարձած այցելում ենք տատիկ-պապիկներիս տուն, ու նրանց ջերմ ընդունելությունից և ուրախ բացականչություններից հետո սկսվում է իսկական տոնը։ Վայելում ենք ավանդական խորովածը, տատիս պատրաստած մեկը մյուսից համեղ ճաշատեսակները անփոխարինելի են եւ անգնահատելի։ Եվ սեղանի շուրջ ծավալվող խոսակցությունները ուսուցանոց են և հիշվող։ Եվ ամեն տուն վերադարձին իմ գրապահարանը ավելանում է տատիս նվիրած գրքերով։ Գիրք նվիրելը մեր ընտանեկան ավանդույթների մի մասն է կազմում։
Սորբ Հարության տոնը մեր ամենասիրելի տոնն է։ Մեծ սիրով ու սպասումով ենք պատրաստվում այդ տոնին։ Ճրագալույցի երեկոյան եկեղեցուց մաքրված հոգով ու մոմի լույսով տուն ենք վերադառնում, նստում սեղանի շուրձ, որի վրա լի են զատկական տարբեր ուտեստներ՝ ներկված ձուն, առատ կանաչեղենը, ձուկը, չամչով փլավը, կարմիր գինին, քաղցրեղենը և այլն։
Հայրս ու մայրս, նրանց ծնողները, տատերն ու պապերը միշտ բարի խորհուրդնեն են տվել ինձ. Լավ սովորել, միշտ առաջ գնալ, չվախենալ դժվարություններից և այլն։
Tourism is already Britain’s fifth most important industry and it is also the fifth largest tourist industry in the world. It’s growing rapidley: the number of people employed in the industry increased by more than 50,000 a year.
Britain has a rich and varied cultural heritage. Colourfully royal ceremonies attract millions of visitors each year.
London has an international reputation for its historic sites, museums and famous institutions. A city of infinite colour and variety, London is both historic and unceasingly modern, at the forefront of fashion, music and art.
Historic cities such as Oxford, Cambridge and Bath are visited by large numbers of foreigners.
People who travel to Scotland, the Lake District and other areas of upland Britain find unique exciting places and scenery which can vary over short distances.
Some of the most popular attractions outside London are the Jorvik Viking Centre in York, the Tudor ship in Portsmouth and National museum of Photography in Bradford.
Օդի աղտոտման հետեւանքով թուլացել է մարդը, ու COVID-19-ի հարուցած հիվանդությունն առավել ծանր է ընթանում, մյուս կողմից էլ հիվանդության տարածումը կանխարգելելու համար մտցված արգելքները հիմա մաքրում են օդը: Այս մասին հետազոտություն է հրապարակել National Geographic կայքը:
Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհով՝ օգտվելով երկրագնդի տկարություններից. հավաստում են էկոլոգները: Այս վարակը տապալում է երկրների առողջապահական համակարգերը, ծայրահեղ սրում սոցիալական անհավասարությունը: Սակայն առավել խճճված են վարակի եւ աղտոտված օդի՝ տասնամյակներով անտեսված խնդրի փոխհարաբերությունները: Օդի աղտոտվածությունն ահագնացրել է համավարակը, բայցեւ հենց այս համավարակի արդյունքում էլ «ժամանակավորապես» մաքրվել է երկինքը:
Այս շաբաթ ներկայացվեցին ապացույցներ, որ կեղտոտ օդը COVID-19-ն ավելի մահացու է դարձնում, եւ այդ լուրը չզարմացրեց օդի աղտոտվածության մասին տեղյակ մարդկանց. սակայն, ըստ փորձագետների, իրականում, ցնցող էին այդ ազդեցության մասշտաբները: Ուսումնասիրությունը (այն դեռ պիտի մասնագիտական առավել մանրամասն քննության ենթարկվի) պարզել էր, որ PM2.5 կոչվող փոքրիկ աղտոտող մասնիկները, որոնք «շնչում էինք» տարիներ շարունակ, կտրուկ բարձրացնում են նոր կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը:
Հարվարդի համալսարանի Չանի հանրային առողջության դպրոցի հետազոտողները ԱՄՆ-ի մոտ 3000 շրջանում (որ ներառում է ԱՄՆ բնակչության 98 տոկոսը) դիտարկել են PM2.5 մասնիկների եւ COVID-19 մահացության ցուցանիշների տվյալները, եւ արձանագրել, որ 1քմ-ում PM2.5-ի 1 միկրոգրամով ավելի լինելը կորոնավիրուսից մահացության ցուցանիշը բարձրացնում է 15 տոկոսով:
«Եթե դուք, վարակված լինելով նոր կորոնավիրուսով, աղտոտված օդ եք շնչում, կարծես կրակի վրա բենզին եք լցնում»,- ասել է Հարվարդի կենսաբազմազանության պրոֆեսոր եւ այս հետազոտության ավագ համահեղինակ Ֆրանչեսկա Դոմինիչին:
Խնդիրն այն է, որ միկրոմասնիկները թափանցում են շնչառական համակարգի բոլոր անկյունները՝ նպաստելով հիպերտոնիայի, սրտի հիվանդությունների, շնչառության խնդիրների եւ շաքարախտի առաջացմանն ու զարգացմանը, իսկ դրանք կորոնավիրուսով հիվանդների մոտ հանգեցնում են բարդությունների: Մասնիկները նաեւ թուլացնում են իմունային համակարգը եւ մեծացնում COVID-19-ով վարակվելու հավանականությունը:
Դոմինիչին եւ նրա գործընկերները, որպես օրինակ՝ ներկայացրել են համավարակի ներկայիս էպիկենտրոն Մանհեթենը: Այնտեղ գրանցվել է մահվան 1904 դեպք: Հետազոտողները փաստել են, որ եթե մասնիկների մակարդակը միջինից ընդամենը մեկ միավոր ցածր լիներ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ապա վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարակակիրներից մոտ 250-ին հնարավոր կլիներ փրկել:
Մարդիկ այնքան են սովորել աղտոտվածությանը, որ այլեւս չեն էլ գիտակցում. «Իրականում ինչ հաճելի է մաքուր օդը: Կարծում եք` կարո՞ղ ենք դա պահպանել,- ասել է «Մաքուր օդ» իրավաբանական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սիմոն Բիրքեթը:- Հիմա իրական հնարավորություն կա, որ մարդիկ մի պահ կանգ առնեն, շունչ քաշեն եւ մտածեն՝ ինչպե՞ս է իմ ասթման այս օրերին»:
Օդի աղտոտվածության քարտեզները պարզ են դարձնում, թե ինչ էական փոփոխություն է գրանցվել աշխարհում հունվարից մինչ մարտ: Էապես նվազել է ազոտի դիոքսիդի արտանետումը:
Առավել ակնհայտ է եղել այդ ազդեցությունը Չինաստանում, ուր «որակյալ օդով» օրերը փետրվարի ընթացքում 21.5 տոկոսով ավելին են եղել: Ըստ Էներգետիկայի եւ մաքուր օդի ուսումնասիրության կենտրոնի տվյալների, փետրվարի 3-ից մարտի 1-ը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շնորհիվ CO2- ի արտանետումները կրճատվել են առնվազն 25%-ով: Չինաստանի մասնաբաժինը մոլորակի օդի աղտոտման «գործում» կազմում է CO2- ի գլոբալ արտանետումների 30% -ը: Արտադրության դադարեցման արդյունքում այս ընթացքում Չինաստանը չի արտանետել մոտ 200 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ: Նավթի եւ պողպատի արտադրության կրճատումը, ներքին թռիչքների 70% -ի կասեցումը եւս նպաստել են արտանետումների նվազմանը: Սակայն այս առումով ամենամեծ ներդրումն ունի Չինաստանում ածուխի օգտագործման ծավալների կտրուկ անկումը:
30 տարվա ընթացքում առաջին անգամ տեսանելի են դարձել Հիմալայաները
Հնդկաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված տնտեսական գործունեության սահմանափակումները շարունակվում են. արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ իջել է, եւ հյուսիսային շրջանների բնակիչները 30 տարվա մեջ առաջին անգամ 200 կմ հեռավորությունից տեսել են ձյունածածկ Հիմալայները:
Հնդկաստանի աղտոտումն այս պահին «անհավատալիորեն ցածր մակարդակի» վրա է. մոտավորապես 1.4 միլիարդ բնակչություն ունեցող այս երկրում մարտի 22-ից կիրառվում են սահմանափակումներ: Դադարեցված է երթեւեկությունը, արդյունաբերության մեծ մասը:
«Մենք մեր տանիքներից պարզ տեսնում ենք ձյունապատ լեռները: Եվ ոչ միայն դա. գիշերը աստղե՛րն են երեւում: Վերջին շրջանում նման բան չէի տեսել», — ասել է Սեյխեյալը, ով ավելի քան 30 տարի աշխատում է շրջակա միջավայրի աղտոտվածության մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Մի լավ ու մի վատ լուր էլ կենդանիների աշխարհի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին:
Վագրի վարակվելը փորձագետների համար առեղծված է
Կենդանաբանները դժվարանում են բացատրել, թե ինչպես է Բրոնսի կենդանաբանական այգու իր առանձին վանդակում բնակվող մալայական վագրը վարակվել կորոնավիրուսով: Washington Post-ը սա առեղծված է որակել: 4-ամյա արու վագրի՝ Նադյայի չոր հազը գրավել էր խնամողների ուշադրությունը, հիմա այն աշխարհի ուշադրության առանցքում է, քանի որ նրա օրինակով սկսեց ուսումնասիրվել վայրի եւ ընտանի կենդանիներին մարդուց վարակի փոխանցումը:
Այս կենդանու բոլոր խնամողները թեստավորվել են, եւ որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նյու Յորքում փորձագետները խնդիրն ուսումնասիրել են վայրի բնության վրա մարդու հավանական ազդեցության տեսանկյունից, իսկ Կալիֆոռնիայի համալսարանի կողմից հրապարակված ուսումնասիրությունն ընդգծել է ավելի խորը խնդիր. շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության հետեւանքով մահացու հիվանդությունն այստեղ դարձել է անխուսափելի:
Ինչպես նշվում է զեկույցում, որսորդությունը, բնությունից շարունակաբար տարածքներ վերցնելը, վայրի կենդանիների բնակավայրեր ներխուժելը հանգեցրել են մի դրության, երբ ոչ միայն մարդն է վարակվում կենդանիներից, այլեւ իր վարակներն է փոխանցում նրանց: Մի կողմից որսորդական մոլախաղերն են կոտորում կենդանիներին, մյուս կողմից վայրի բնակավայրերի ոչնչացումը քաղաքային եւ գյուղատնտեսական ծավալման համար նոր տարածքներ ձեռք բերելով՝ վայրի կաթնասուններին մարդկանցից հեռու ապրելու հնարավորություն չի թողնում:
«Մենք հատում ենք անտառները, գրավում արձակ դաշտերը, եւ ենթադրում, որ վայրի բնությունը պիտի հարմարվի»,-ասել է Դեյվիսի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր, այս զեկույցի համահեղինակ Քրիստին Քրուդեր Ջոնսոնը:
Եվ մի փաստ էլ զեկույցից. սովորաբար վայրի բնության տեսակները կրճատվում են մարդու գործունեության պատճառով, բայց պարզվել է, որ կան տեսակներ, որ աճ են գրանցում: Ուսումնասիրված հազարավոր կենդանիներից զեկույցում նշվում է 58 տեսակ, որոնց պոպուլյացիան մեծացել է մարդկանց գործունեության արդյունքում. դրանց հիմնական մասը կրծողներ են՝ չղջիկների բազմաթիվ ենթատեսակներ:
Հավելենք, որ այս պահի տվյալներով՝ նոր կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց կենդանիներին, սակայն կենդանիներից մարդուն՝ ոչ. կենդանիները միայն կարող են լինել վարակի փոխանցող՝ իրենց չախտահանված բրդի կամ թաթերի միջոցով կրելով վիրուսի միկրոմասնիկները:
10 տարվա «անժառանգ» ընտանեկան կյանքից հետո հոնկոնգյան պանդաները զուգավորվել են
Հոնգ Կոնգի այգիներից մեկում 10 տարի պլատոնական սիրով անցկացված համատեղ կյանքից հետո, հսկա պանդաներ Յին Յինը եւ Լելեն, օրեր շարունակ նկատելով, որ այլեւս հետաքրքրասեր աչքեր իրենց չեն հետեւում, զուգավորվել են: Կենդանաբաններն ընդունել են, որ սխալվում էին՝ համարելով, որ արջերի «անտարբերություն»-ը կապված էր լիբիդոյի պակասի հետ:
Նրանք նշել են, որ հիմա իրականում արջերը վերագտել են սերունդ տալու բնազդը՝ այգու փակումից հետո մարդկանց մշտական ներկայության հետեւանքով կորսված բնական ներդաշնակությունը վերստին զգալու արդյունքում:
Նշենք, որ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում այգին փակվել էր հունվարի վերջերին՝ 14-ամյա ամաչկոտ պանդաներին տալով խաղաղության եւ առանձնության հնարավորություն:
1.Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում: Հողը Երկրակեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փխրուն շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիներով, մանրէներով, բույսերի բազմաթիվ տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման գործընթացներից հետո: Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային: Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացություններըև օրգանական նյութերը, որոնց թվին է միանում նաև հումուսը: Հողի հեղուկ վիճակը՝ հողային լուծույթը, կազմում է ջուրը իր մեջ լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում է զանազան գազեր:Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր,հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ:
Հատկապես նկատելի է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:
Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով կլանվում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների, ապա՝ բուսակեր օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների կազմի մեջ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները, որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում վերածվում են բույսերի համար մատչելինյութերի:
Էներգիայի 88%-ը, որը մարդն ստանում է սննդից, հողի օրգանական նյութերն են, իսկ մնացած 10%-ը ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:
Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, տարիների ընթացքում բարձրացնելով բերրիությունը: 2.Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հայելին: Իմ կարծիքով հողը անվանվում է տվյալ էկոհամակարգի հայելի, քանի որ ի վերջո բոլոր վնասակար և օգտակար նյութերը ի վերջո անցնում են հողի բաղադրության մեջ։ 3.Ի՞նչպես է ազդում աղտոտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հիմնական աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառնուրդներըիջնելով հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու տեսքով վերադառնում է մթնոլորտ:Նաև աղտոտման աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի առատությունը:20-րդ դարի երկրորդ կեսից առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման վտանգը: Ռադիոակտիվ նյութերը ատոմային պայթյուններից հետո թափանցում են հողի մեջ և կուտակվում այնտեղ տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:Պեստիցիդները քիմիական միացությունների խմբեր են, որոնք կիրառվում են անցանկալի և վնասկար օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու համար: Այս քիմիկատներից ոչ մեկը օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիր առվում է: Այդ բոլոր միացությունները վնաս են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար: 4.Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը: Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.
Առաջավոր ագրոտեխնիկան
Հողաբարելավումը
Հողերի վերականգնումը
Պայքար հողերի աղտոտման դեմ
Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, ինչի արդյունքում հողը դառնում է ավելի բերրի: Լավ արդյունքի օրինակ է, թեք լանջերի հերկումը վերից վարի փոխարեն լայնակի դրվածքով: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան: