Իսկ ու՞մ հեքիաթներով է մեր մանկությունը անցել։ Երևի բոլոր հայերի մտքին էլ առաջինը կգա Հովհաննես Թումանյանը: Եվ իրոք՝ հանճարեղ մարդ, հրաշալի հեքիաթագիր, ում հեքիաթները չեն կորցնում իրենց ուժն ու հետաքրքրությունը տարիների ընթացքում:
- Անբան Հուռին
- Անխելք մարդը
- Անհաղթ աքլորը
- Բարեկենդանը
- Եդեմական ծաղիկը
- Խելոքն ու հիմարը
- Խոսող ձուկը
- Ծիտը (հեքիաթ)
- Կացին ախպեր
- Կիկոսի մահը
- Կռնատ աղջիկը
- Ձախորդ Փանոսի հեքիաթը
- Ճամփորդները
- Ոսկու կարասը
- Ուլիկը
- Չախչախ թագավորը
- Պոչատ աղվես
- Սուտասանը
- Սուտլիկ որսկանը
- Տերն ու ծառան
- Քաջ Նազարը
- Քեֆ անողին քեֆ չի պակսիլ
Եվ շարքը կարելի է շարունակել: հետաքրքիրն այն է, որ Թումանյանի հեքիաթները միայն մանուկների համար չեն: Դրանցից մեծերը նույնպես շատ բան կարող են սովորել:Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքւմ, սովորեցնում շատ ու շատ բաներ, չարի և բարու մասին:
Նույնիսկ Թումանյանի մանկական ստեղծագործություններում թվացյալ պարզության տակ թաքնված են մեծ իմաստներ:Եկեք նկատի առնենք մի քանի հեքիաթներ:
Մեր անխելք մարդը, Կիկոսը և Քաջ Նազարը,
որ եկան այլ աշխարհներից ու հաստատվեցին մեզանում:
Վերնագրի մեր-ը հարաբերական հասկանանք, քանի որ Անխելք մարդը, Կիկոսը եւ քաջ Նազարը մեզնից չեն, հայ գենից չեն առաջացել, հայ մայրը չէ այդպիսիններին լույս աշխարհ բերել: Դրանք այլ աշխարհներից են՝ տարբեր ճանապարհներով :Բայց իրականում Անխելք մարդը, Կիկոսը եւ Քաջ Նազարը վաղու՜ց են հայ իրականություն մտել: Այնպես որ, ստիպված ենք այդպիսիններին առայժմ մերը համարել՝ հուսալով, որ օրերից մի օր հայոց արարչադրոշմ ազգի, գենի ու հոգետիպի մաքրման դեպքում դրանցից ու դրանց հոգեգծերից կազատվենք: Մեր անզուգական հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը «Անխելք մարդը», «Կիկոսի մահը» եւ «Քաջ Նազարը» հեքիաթների նյութը վերցրել է միջնադարյան հեքիաթներից, զրույցներից, հրաշալիորեն մշակել է: