Իշխանության ձևերը, ընտրական իրավունք

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է դեմոկրատական բարեփոխումների ճանապարհին գտնվող պետությունների համար։ Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում։ Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր քաղաքական լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ծրագրեր և գաղափարներ։ Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքական իրավունքներից մեկն է։ Տարբերակվում են ընտրական իրավունքի 2 ձևեր՝

  • ակտիվ ընտրական իրավունք,
  • պասիվ ընտրական իրավունք։

Ակտիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրելու իրավունքն է։ ինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք։ Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ։ Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից։ Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983 թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում։ ինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք։ Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ։ Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից։ Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983 թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում։

Պասիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրվելու իրավունքն է։ Սրա համար նույնպես գործում են որոշակի սահմանափակումներ։ Որպես կանոն, այս դեպքում սահմանվում է ավելի բարձր տարիքային շեմ։ ՀՀ-ում համայնքի ավագանու անդամ ընտրվելու համար քաղաքացին պետք է լինի 21 տարին լրացած, ԱԺ-ի պատգամավոր կամ համայնքի ղեկավար (բացի Երևանից) ընտրվելու համար՝ 25 տարին լրացած, Երևանի քաղաքապետ ընտրվելու համար՝ 30 տարին լրացած և ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ՝ 35 տարին լրացած։ Այս դեպքում գործում է նաև մշտական բնակության ցենզը՝ ԱԺ-ի ընտրությունների համար՝ 5 տարվա, ՀՀ նախագահի ընտրությունների համար՝ 10 տարվա մշտական բնակության և ՀՀ քաղաքացիության ցենզը։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գործում է տվյալ համայնքում վեց ամիս հաշվառված լինելու ցենզը։

Քաղաքական ռեժիմը

Հաճախ գիտության մեջ առանձնացվում են ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար ռեժիմներ: 

  • ժողովրդավարական

հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը

  • ավտորիտար

իշխանությունը կենտրոնացված է կառավարող խմբի ձեռքերում, որը իր գործողություններում չունի որևէ սահմանափակում, պայմանավորված պատասխանատվության բացակայությամբ՝ իրենց կողմից ղեկավարվողների հանդեպ

  • տոտալիտար

ամբողջությամբ վերահսկում է հասարակության կյանքի բոլոր ոլորտները։ Տոտալիտար պետությունում, որպես կանոն, պետականացվում են բոլոր լեգալ կազմակերպությունները, իշխանությունները ձեռք են բերում օրենքով չսահմանափակված լիազորություններ, արգելվում են դեմոկրատական կազմակերպությունները, վերացվում սահմանադրական դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները, ռազմականացվում է հասարակական կյանքը, հետապնդվում են առաջադեմ ուժերն ու այլախոհներն ընդհանրապես։

Քաղաքագիտություն

1. Ինչ է քաղաքագիտությունը

Քաղաքագիտություն կամ Քաղա- քական գիտություն, գիտություն քաղաքա- կանության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։

Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։

2. Պետության ձևերը

Պետության ձև, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ 

Պետության ձևի բաղադրատարրերն են՝

Պետական կառավարման ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև պետական մարմինների ձևավորման գործընթացին տվյալ երկրի բնակչության մասնակցությունը։ Ըստ կառավարման ձևերի՝ պետությունները լինում են հանրապետություններ և միապետություններ՝ իրենց առանձին ենթատեսակներով։

Պետության կառուցվածքի ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական իշխանության լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքի բաժանման կազմակերպումը, պետության ներքին տրոհումը, պետության և նրա բաղկացուցիչ մասերի միջև փոխհարաբերությունների կողմնորոշիչ բնույթը։

Պետաիրավական ռեժիմ՝ պետական իշխանության իրականացման միջոցների, մեթոդների և եղանակների համակցությունը։ Ըստ վարչաձևի՝ պետությունները լինում են ժողովրդավարական և հակաժողովրդավարական՝ սնուցված ավտորիտար (ամբողջատիրական) բնությամբ։

Ըստ պետական կառավարման ռեժների (պետական մարմինների դերը պետության կառուցակարգում)՝ հանրապետությունները լինում են նախագահական (կառավարությունը ձևավորվում է նախագահի կողմից և հաշվետու է միայն վերջինիս առջև), խորհրդարանական (կառավարությունը ձևավորվում է ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած կուսակցության կողմից և հաշվետու է օրենսդիր մարմնի առջև) և խառը (կամ կիսանախագահական)։ Ժամանակակից նախագահական հանրապետության օրինակներ են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բրազիլիան, կիսանախագահական հանրապետություններ են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Լեհաստանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, խորհրդարանական հանրապետություններ են՝ Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հայաստանը (2015 թվականից), Վրաստանը, Հնդկաստանը և այլն։