Դոստոևսկին ասել է.«Գեղեցիկը կփրկի աշխարհը»:Իսկ երբևէ մտածել եք,թե ինչ է իրենից ներկայացնում գեղեցիկը:Ի՞նչ ասել է լինել գեղեցիկ,և ո՞րն է իրական գեղեցկությունը:Ըստ իս՝գեղեցիկը մարմնի և հոգու ներդաշնակությունն է միասին և դրանց համաչափությունը:Մարդիկ կարծում են,որ գեղեցիկ պետք է լինի մարդու կա՛մ հոգին,կա՛մ արտաքինը:Ըստ վերջիններիս կարծիքի՝ երկուսը համատեղել հնարավոր չէ:Բայց չ՞է որ հոգու գեղեցկությունը արտացոլվում է նաև արտաքինի մեջ: Ցավոք, սրա հակառակը չի գործում:Գեղեցիկը,եթե խոսենք արտաքինի մասին,այս է՝համաչափ դիմագծեր ու կառուցվածք,որը ավելի է գեղեցկանում գեղեցիկ հանդերձանքի մեջ:Հոգու գեղեցկությունը բարությունն է, ազնվությունը, նվիրվածությունն ու ճշմարտացիությունը:Տարբեր երկրներում գեղեցիկը ընկալվում է տարբեր հասկացություններով:Երբեմն դրանք չափազանց տարօրինակ ու սահմռկեցուցիչ են:Օրինակ ՝Նոր Զելանդիայի որոշ հատվածներում գեղեցիկ է համարվում դեմքին դաջվածքներ ունենալը,որը ակտուալ է թե՛ կանանց,թե՛ տղամարդկանց շրջանում:Բացի գեղեցկությունից,դա նաև պատմում է մարդու սոցիալական վիճակի մասին:Մավրիտանիայում երկիրը ոչ թե զարգանում է,այլ կարծես հետընթաց է ընդունում:Այստեղ գեղեցկության սիմվոլը գիրությունն է:Իրանում չափազանց գեղեցիկ է հավարվում քթի պլաստիկ վիրահատությունը:Գումար չունենալու դեպքում մարդիկ պարզապես քթի հատվածին վիրակապ են դնում,որպեսզի ստեղծվի տպավորություն,թե վիրահատված է:Ճապոնիայի որոշ հատվածներում գեղեցիկ է համարվում ծուռ և անհավասար ատամնաշարը:Թայլանդի «Կայան» ցեղում՝երկար վիզը:Դեռ փոքր տարիքից կանայք երկաթե օղակներ են հագնում պարանոցին:Աֆիոպիայում կանայք իրենց շրթունքների մեջ կավե ամանիկներ էին դնում՝հեռացնելով երկու ատամ:Ինչքան մեծ էր ամանիկը,այնքան գեղեցիկ էր կինը:Գեղեցկության չափանիշները շատ են:Շատ են դրանց ընկալումները ու բացատրությունները:Բայց հաճախ շատ են հիասթափությունները:Հետևելով արտաքինի գեղեցկությանը՝մարդիկ մոռանում են հոգու գեղեցկության մասին,որը հաստատում է հետևյալ նախադասությունը.«Տեսքը խաբուսիկ է»:
Category: Հասարակագիտություն
Թրաֆիքինգ
«Մարդկանց թրաֆիքինգը աշխարհի ամենից ամոթալի չարիքներից մեկն է` մարդկանց իրավունքների անողոք ոտնահարում, երբ առուծախի են ենթարկվում, վաճառվում, շահագործվում, անարգվում եւ կործանվում կյանքեր: Ոչ մի երկիր անձեռնմխելի չէ, եւ միլիոնավոր կյանքեր սպառնալիքի տակ են: Մենք պետք է միասնական դիրքորոշում որդեգրենք, լույս սփռենք հարցի վրա, արգելքի տակ պահենք թրաֆիքինգ իրականացնող անձանց եւ աջակցություն ցուցաբերենք տուժածներին ու խոցելի մարդկանց»:
Բան Կի-մուն Գլխավոր քարտուղար
Մարդկային արարածների թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սա մի դաժան հանցագործություն է, որն աշխարհով մեկ անխնա շահագործում է միլիոնավոր խոցելի կանանց, երեխաների եւ տղամարդկանց: Նույնիսկ այսօր շատ դժվար է գնահատել խնդրի ծավալները՝ դրա ծածուկ բնույթի պատճառով: Աշխարհի գրեթե բոլոր երկրները տուժում են կա՛մ որպես ծագման, տարանցման երկիր, կա՛մ որպես նպատակակետ երկիր: Այն դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն, որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ:
ԿՐՈՆ և ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿՐՈՆ
Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։
Կրոնը կարելի է սահմանել նաև որպես
- Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի)։
- Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։
Կրոնի կառուցվածքային տարրեր
Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։
Կրոնական գիտակցություն
Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։
Կրոնի բնութագրումը նախնադարում
Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ
Քրիստոնեություն (հուն․՝ Χριστός՝ «օծյալ»), միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։
Քրիստոնեության ծագում
Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։
Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։
Նոր կտակարանի Գործք գրքի համաձայն «Χριστιανοί» գոյականը (քրիստոնյաներ, Քրիստոսի հետևորդներ) առաջին անգամ օգտագործվել է Անտիոք քաղաքում I դարում (Գործք 12։1)։
Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ “հեթանոս” ազգերի շրջանում։ Մինչր V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա)), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։
Հետևորդների թիվ
Ներկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա, որոնցից՝
- Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա
- Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
- Հյուսիսային Ամերիկայում արպում են 231
միլիոն քրիստոնյա, որոնցից՝
- ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
- Կանադայում՝ 25 միլիոն
- Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
- Աֆրիկայում արպում են 475 միլիոն քրիստոնյա
- Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն։
Քրիստոնեության հիմնական հոսանքներ
- Կաթոլիկություն
- Ուղղափառություն
- Արևելյան հնագույն եկեղեցիներ, որոնց մեջ է մտնում նաև Հայ առաքելական եկեղեցին
- Բողոքականություն