Կոնֆլիկտ

Ի՞նչ է կոնֆլիկտը: Այդյո՞ք այն կարող է դրական ազդեցություն ունենալ: Ի՞նչն է ընկած դրա հիմքում և ինչպե՞ս վարվել կոնֆլիկտային իրավիճակներում. ահա այն հարցերը, որոնց կանդրադառնանք սույն վերլուծության շրջանակում:

Ի՞նչ է կոնֆլիկտը. կոնֆլիկտի տեսակները

Առհասարակ, կոնֆլիկտներն այնքան համընդհանուր և բազմատեսակ են իրենց բնույթով, որ առաջին հայացքից անհնար է թվում մեկ ամբողջական սահմանում տալը: Ինչպես կասեր Օսկար Ուայլդը. «Սահմանել` նշանակում է սահմանափակել»: Այնուամենայնիվ, կոնֆլիկտը ինչ-որ առարկայի շուրջ առկա տարաձայնությունն է:

Ակնհայտ է, որ կոնֆլիկտի առաջացման անհրաժեշտ գործոններն են կոնֆլիկտի մաս կազմող կողմը (ներանձնայինի դեպքում) կամ կողմերը (միջանձնայինի կամ միջխմբայինի դեպքում) և կոնֆլիկտի առարկան:

Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտ

Ներանձնային կոնֆլիկտի դեպքում, երբ մարդը կոնֆլիկտի մեջ է մտնում ինքն իր հետ, առկա է այսպես կոչված, անձի երկվության երևույթը:

Երբ խոսվում է կոնֆլիկտի առկայության մասին, սովորաբար նկատի է առնվում բաց կոնֆլիկտի տեսակը, երբ կողմերի թե՛ վարքը և թե՛ նպատակները անհամատեղելի են: Ռազմական կոնֆլիկտներն իրենց էությամբ ամբողջովին համապատասխանում են այս տեսակին: Օրինակ, եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը, ակնհայտ է, որ այն իր տեսակով բաց կոնֆլիկտ է. երկու կողմերն ունեն տարածքային պահանջ, այսինքն՝ անհամատեղելի նպատակներ, ինչպես նաև՝ անհամատեղելի վարք (ապրիլյան պատերազմի փաստը ևս հաշվի առնելով):

Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մյուս տեսակները ևս հաճախ են հանդիպում: Չափազանց վտանգավոր են լատենտ (թաքնված) կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում, երբ թիմի անդամները դափնիները պետք է իրար մեջ կիսեն, հատկապես երբ առկա է թափուր պաշտոն և ղեկավարությունը որոշում է առաջ գնալու հնարավորություն տալ աշխատակիցներից մեկին:

Որպես մակերեսային կոնֆլիկտի կիրառական օրինակ դիտարկենք հետևյալը. ենթադրենք սեղանին դրված է մեկ բաժակ ջուր և երկու անձնավորություն վիճում են՝ ում պետք է բաժին հասնի այն: Դիցուք առաջին անձնավորությանը զուտ հետաքրքրում է բաժակը, իսկ երկրորդը ուղղակի ծարավ է, ապա այստեղ կոնֆլիկտը մակերեսային է: Այսինքն՝ իրականում համատեղելի նպատակներ և անհամատեղելի վարք:

Կոնֆլիկտի վերլուծությունը և հաղթահարումը

Կոնֆլիկտների վերլուծությունը «օբյեկտիվ» արվեստ չէ, այն ենթարկվում է տարբեր աշխարհայացքների ներգործությանը: Առանձնացվում են երեք հիմնարար մոտեցումներ՝ Հարվարդի, Մարդկային հիմնական կարիքների և Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի տեսությունները:

Կոնֆլիկտների հաղթահարման տեսանկյունից Հարվարդի մոտեցումը հետևյալն է. մարդկանց դիրքորոշումները (ինչ ասում են, որ ցանկանում են) և հետաքրքրությունները (ինչու են ցանկանում ասել այն, ինչը ասում են թե ցանկանում են) խիստ տարբերվում են իրարից, ուստի լուծման համար շեշտադրումը պետք է դնել հենց հետաքրքրությունների վրա: Վերադառնալով ջրով լի բաժակի օրինակին՝ կարելի է հեշտությամբ հասկանալ, որ ստեղծված կոնֆլիկտը հեշտությամբ կարելի է լուծել Հարվարդի մոտեցման շնորհիվ: Այն է՝ երկու անձնավորությունների դիրքորոշումները հակասական են, սակայն եթե դիտարկենք խնդիրը նրանց հետաքրքրությունների շրջանակներում, մեկին հետաքրքրում է բաժակը, մյուսին՝ ջուրը: Ուստի, այս մոտեցումը թույլ է տալիս լուծել կոնֆլիկտը:

Երևանի հիմնախնդիրները

Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամքները: Մենք որոշեցինք կազմել Երևանի կատարելագորղմանը խոչընդոտող 9 հիմնախնդիրների ցանկը:

1. Սահմանափակ կարողություններով մարդկանց համար նաատեսված հարմարությունների բացը:

Չնայած այն հանգամանքին, որ Երևանը աննկարագրելի գեղեցիկ քաղաք է, որն աճում, զարգանում է արագ տեմպերով, հաշմանդամություն ունեցող անձանց համար ( ովքեր քաղաքում 4 հազարից ավելի են), ցավոք, այն դարձել է իսկական փորձություն : Հատկապես տուժում են անվասայլակից օգտվող մարդիկ, քանի որ հասարակական տրանսպորտը, գրեթե բոլոր շինությունները, նույնիսկ փողոցները հարմարեցված չեն որոշակի ֆիզիկական առանձնահատկություններ ու տարբերություններ ունեցող մարդկաննց համար:

2. Անօթևան կենդանիներ

Ամբողջ Երևանում թափառում են շներ և այլ կենդանիներ, որոնք չունեն ոչ տուն, ոչ էլ տերեր: Այդ բոլոր կենդանիները ստիպված են դիմակայել սովին, եղանակային վատ պայմաններին: Քաղաքի անօթևան կատուններն ու շները 90 % դեպքերում նախկին տնային կենդանիներն են: Այո, երբեմն նրանք նաև ագռեսիվ են տրամադրվում մարդկանց հանդեպ, ինչը միանգամայն արդարացված է: Մեծ թվով անօթևան կենդանիները իրական ու շատ լուրջ խնդիր են: Անօթևան կենդանիների խնդիրը պետք է ողջամտորեն լուծել: Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել ապաստարաններ, որտեղ կաշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, այնուհետև աստիճանաբար բռնել շներ ու կատուներ, ստերիլիզացնել նրանց, գտնել նրանց համար բարեխիղճ տերեր:

3. Աղբ

Աղբ թափում են տոննաներով: Այնպիսի տպավորություն է, թե թափված աղբն ինքն իրեն պիտի անհետանա և խննդիրները վերանան: Սակայն մենք բոլորս էլ գիտենք, թե որտեղ են Երևանի աղբամանները: Գիտենք նաև, որ աղբը վառվում է, մթնոլորտ են արտանետվում դիոկսինի, սնդիկի և այլ թունավոր նյութերի մահացու դոզաներ: Այո, ՀՀ բնապահպանության նախարարը ստորագրել է համատեղ հուշագիր ՄԱԿ-ի հետ, որի համաձայն 2025 թ.-ին Հայաստանում այլևս չեն լինի նմանատիպ աղբարկղեր, աղբը կմշակվի և կոչնչացվի էկոլոգիապես անվտանգ ձևով: Սակայն հիմա այն մարդիկ, ովքեր բնակվում են Հայաստանում , կարող են օգնել իրենց երկրին՝ պահպանելով շրջակա միջավայրը. չնետել պոլիէթելային տոպրակները, այլ օգտագործել մի քանի անգամ, չնետել շշերը:

Սրանք շշերի երկրորդական օգտագործման եզակի օրինակներ են:

4. Վարորդներ և հետիոտներ

Ցավոք, Հայաստանում վարորդների և հետիոտների միջև հարաբերությունները շատ լարված են: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բացակայում է փոխադարձ հարգանքը: Մյուս կողմից, և վարորդները, և հետիոտները հստակ գիտակցում են, որ վթարի դեպքում երկու կողմերն էլ կտուժեն: Ի պաշտպանություն հետիոտների՝ կարող ենք ասել, որ վարորդները հաճախ հետիոնտնի անցման վրա չեն զիջում ճանապարհը, ինչը համարվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Ի պաշտպանություն վարորդների հավելենք, որ հետոիտները հաճախ անցնում են ճանապարհն անթույլատրելի մասում, ինչը նույնպես ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է:

5. Հասարակական տրանսպորտ

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար մեծ դժվարություն է արաջացնում հասարակական տրանսպորտի անկանոն իրավիճակը: Առաջին հերթին, գոյություն չունի տրանսպորտային երթևեկության հստակ սահմանված ժամանակացույց: Երկրորդ հերթին՝ երեկոյան դժվարությամբ ենք գտում հասարակական տանսպորտ: ժամը 22:00- ից հետո զբոսաշրջիկներն ու երևանցիները գերադասում են օգտվել տաքսի ծառայություններից: Երևանի գիշերային կյանքը շատ ակտիվ է, մեծ է այդ ժամերին մարդկանց զբաղվածությունն ու տեղաշարժվելու անհրաժեշտությունը, ուստի հասարակական տրանսպորտի կարիք է զգացվում:

6. Հեծանվային ճանապարհների բացակայություն

Երևանում ակտիվորեն սկսել է տարածվել մի հետաքրքիր միտում: Հայտնվել են մարդիկ, ովքեր հեծանիվները գերադասում են ավտոմեքենաներից ու հասարակական տրանսպորտից: Հեծանիվը տեղաշարժվելու ունիկալ միջոց է: Այն օգտագործելով դուք ամրապնդում եք ձեր առողջությունը, օդը մաքուր եք պահում, երբեք չեք հայտնվում խցանումների մեջ: Սակայն կա մի խնդիր՝ հեծանվային ճանապարհների բացակայություն: Հարկ է նշել, որ հաշվի առնելով այն փաստը, որ հեծանվորդները չունեն «իրենց» ճանապարհը, նրանք ստիպված են երթևեկել շրջանցիկ ճանապարհներով, այդ իսկ պատճառով թվում է, թե քաղաքում հեծանվորդենրը քիչ են, այդ իսկ պատճառով էլ նրանց քանակը դանդաղ է աճում:

7. Հասարակական վայրերում ծխելը

Ծխելը հասարակական վայրերում ցավալի ու կարևոր թեմա է Հայաստանի, մասնավորապես՝ Երևանի համար: Համարյա 5 մլրդ. ծխախոտ են տարեկան ծխում Հայաստանի բնակիչները: Երևանում այնքան շատ են այն բարերը, ռեստորանները, սրճարանները, որտեղ թույլատրվում է ծխել: Այդ վայրերում գրեթե չկան առանձին տարածքներ՝ նախատեսված ծխողների և չծխողների համար: Բայց չէ՞ որ նման տարածքների առանձնացումը կարող էր այս հիմնախնդրի լուծման առաջին քայլը լինել:

8. Նորակառույց շենքեր

Շատ տխուր է տեսնել, թե ինչպես է Հին Երևանը աստիճանաբար վերածվում նորի ու անճանաչելիի: Երբեմն քանդվում են այն շինությունները, որոնք Երևանի խորդանիշներն են եղել, օրինակ՝ Աֆրիկյանների ընտանիքի տունը կամ ծածկած շուկան (Փակ Շուկա): Շատ հաճախ պատմական հին շինությունները փոխարինվում են նորակառույց հսկայական շինություններով, որոնք փչացնում են քաղաքի արտաքին տեսքը:

9. Կանաչապատ տարածքների քչություն

Իհարկե, կա Սիրահարների այգին կամ Թումոյի (Թումանյանի) այգին, սակայն դրանք քիչ են Հայաստանի մայրաքաղաքի համար:

Աշխատանքի իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։

Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։

Երջանկություն

Ամեն մեկը երջանկությունը ընկալում է իր ձևով: Մեկն ասում է որ լավ կլիներ ունենար շքեղ տուն, մյուսն ասում է լավ կլիներ ունենար մեքենաներ: Սակայն երջանիկ լինելու համար հարկավոր է երջանկացնել ուրիշներին:

Մայքրոսոֆթ(նախագիծ)

Մայքրոսոֆթ կորպորացիա` ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկամամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։

Հիմնվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից, ովքեր այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։

Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին, երբ Պոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը, կարդալով 1975 թվականի հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թվականին ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։

Մայքրոսոֆթ ընկերության բաժնետերերը

Մայքրոսոֆթ ընկերության բաժնետոմսերը բաժանված են հետևյալ կերպ, Բիլ Գեյթս 7.55%, Ստիվ Բալլմեր 4.66%, Մանկության ընկերներ Փոլ Ալլենը և Բիլ Գեյթսը, ովքեր հետաքրքրվում էին համակարգչային ծրագրավորմամբ, փորձեցին ստեղծել հաջողակ բիզնես՝ օգտագործելով իրենց ընդհանուր հմտությունները։ 1972 թվականին նրանք հիմնեցին իրենց առաջին ընկերությունը՝ Թրեֆ-օ-Դեթա (Traf-O-Data) անունով, որն առաջարկում էր ավտոմոբիլային երթևեկության տվյալները վերլուծող տարրական համակարգիչ։ Այնուհետ Ալլենը սկսեց հաշվողական գիտություն սովորել Վաշինգտոնի համալսարանում, սակայն հետագայում կիսատ թողեց՝ Հոնիվոլում աշխատելու համար։ Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան։

1975 թվականի հունվարին «Փոփյուլր էլեքթրոնիքսը» թողարկեց Միքրո Ինսթրումենթեյշն և Թեմելեթրի Սիսթեմ Օլթեյրի (Altair-MITS) 8800 միկրոհամակարգիչներ։ Ալլենը նկատեց, որ իրենք կարող են սարքի համար հիմնական թարգմանիչ ծրագրավորել. սրան հաջորդեց Գեյթսի զանգը, ով պնդում էր, որ պետք է ունենալ աշխատող թարգմանիչ, որն էլ պահանջել էր MITS-ը ցուցադրության ժամանակ։ Քանի որ նրանք իրականում ոչինչ չունեին, Ալլենը զբաղված էր Օլթեյր-ի կրկնօրինակմամբ, մինչ Գեյթսը մշակում էր թարգմանիչը։ Չնայած նրանք ստեղծեցին թարգմանիչը կրկնօրինակման սկզբունքով, այն աշխատեց անթերի 1975 թվականի մարտին Ալբուկերկում՝ Նոր Մեքսիկոյում ցուցադրության ժամանակ։ MITS-ը համաձայնեց ընդլայնել այն՝ վաճառելով որպես՝ Օլթեյր Բեյսիք։ Նրանք պաշտոնապես հիմնեցին Մսյքրոսոֆթը 1975 թվականի ապրիլի 4-ին՝ Բիլ Գեյթսին նշանակելով որպես գլխավոր տնօրեն։ Ալլենը հնարեց «Micro-Soft» անունը՝ microcomputer և software բառերի միասնությամբ, ինչպես նշված է 1975 թվականի Ֆորչն (Fortune) ամսագրի մի հոդվածում։ 1977 թ. օգոստոսին ընկերությունը Ճապոնիայում ASCII ամսագրի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որի արդյունքում ստեղծվեց իր միջազգային առաջին գրասենյակը՝ «ASCII Microsoft»-ը։ Ընկերությունը 1979 թ. հունվարին տեղափոխվեց Բիլևյու՝ Վաշինգտոն։ Մայքրոսոֆթը սկսեց Օպերացիոն համակարգի բիզնեսը (OSB) 1980 թվականին՝ Յունիքսի սեփական տարբերակով, որը կոչվում էր Քսինեքս (Xenix)։

Այնուամենայնիվ Մայքրոսոֆթի MS-DOS օպերացիոն համակարգն էր, որն ապահովեց ընկերության գերիշխանությունը հանակարգչային արտադրության ոլորտում։ Դիջիթլ Ռիսըրչի հետ (Digital Research) ձախողված բանակցություններից հետո, «Միջազգային բիզնես մեխանիզմներ» ընկերությունը (IBM) 1980 թ. նոյեմբերին Մայքրոսոֆթին պայմանագիր շնորհեց՝ ապահովելով վերահսկողական ծրագրի օպերացիոն համակարգով (CP/M OS), որը ստեղծվել էր միջազգային բիզնես ապարատի անձնական համակարգիչներն (IBM PC) օգտագործելու համար։ Այս գործարքի համար Մայքրոսոֆթը ձեռք բերեց վերահսկողական ծրագրի (CP/M) կրկնօրինակը «Սեթլ» համակարգչային ընկերությունից, որը կոչվում էր 86-սկավառակի օպերացիոն համակարգ (86-DOS)։ 1981 թ. օգոստոսին IBM-ն առանձնացավ, իսկ Մայքրոսոֆթը պահպանեց «Մայքրոսոֆթ սկավառակի օպերացիոն համակարգի» (MS-DOS) սեփականությունը։ Քանի որ IBM-ը պաշտպանել էր անձնական համակարգիչների ելումուտի (PC BIOS) հեղինակային իրավունքները, մյուս կազմակերպությունները ստիպված էին հակադրվել, որպեսզի IBM-ի ոչ մի սարք չառաջադրվի որպես անձնական համակարգիչ (PC), սակայն ոչ մի նման սահմանափակում չկիրառվեց օպերացիոն համակարգերում։ Տարբեր գործոնների շնորհիվ, ինչպես օրինակ սկավառակի օպերացիոն համակարգի մատչելի ծրագրային ընտրությունը, Մայքրոսոֆթն ի վերջո դարձավ անձնական համակարգիչների օպերացիոն համակարգի առաջատարը։ Ընկերությունն ընդլայնեց դիրքերը համակարգչային շուկայում 1983 թ. Մայքրոսոֆթ մկնիկի թողարկմամբ, ինչպես նաև հրատարակչական բաժնով, որը կոչվում էր Մայքրոսոֆթ Փրես (Microsoft Press)։ Փոլ Ալլենը դուրս եկավ Մայքրոսոֆթից փետրվարին՝ հոջկինի հիվանդության զարգացումից հետո։

Դաստիարակություն

Դաստիարակություն, որոշակի տեխնոլոգիաների համակարգ, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։ Դաստարակությունը իրականացվում է ընտանիքի և դպրոցի համատեղ գործունեության ընթացքում, նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում, հիմնարկություններում, մանկական, երիտասարդական, հասարակական կազմակերպություններում։

Ըստ դաստիարակության բովանդակության առանձնացնում են դաստիարակության հետևյալ տեսակները․

  • մտավոր
  • աշխատանքային
  • ֆիզիկական
  • բարոյական
  • հոգեբանաբարոյական
  • գեղագիտական
  • իրավական
  • հայրենասիրական
  • սեռային և սեռական
  • տնտեսագիտական
  • բնապահպանական
  • և այլն

Ինստիտուցիոնալ տեսնակյունից․

  • ընտանեկան
  • կրոնական
  • հասարակական (նեղ իմաստով)
  • հակասոցիալական
  • շտկողական (կորեկցիոն)

Ելնելով դաստիարակության լայն ըմբռնումներից՝ ռուս մանակավարժության մեջ առանձնացնում են սոցիալական դաստիարակությունը, որը մարդու զարգացման համար պայմանների /նյութական, հոգեբանական, կազմակերպչական/ նպատակաուղղված ստեղծումն է:

Պարտք, ամոթ և խիղճ

Պարտք հասկացողությունը կարելի է համարել պարտք ինչ-որ մեկի հանդեպ։ Խիղճը ավելի շատ կարելի է համարել մարդու ներսում գտնվող ինչ-որ մի բան: Հասարակությունը չի ազդում մարդու խղճի վրա, այ իսկ պարտքը կարող է ազդեցություն ունենալ, քանի որ մարդը կախվածություն ունի հասարակությունից։                                  Ամոթը մարդիկ  նույնացնում են խղճի հետ։ Օրինակ քո գործած արարքը կարող է ամոթ պատճառել քեզ և ազդել քո խղճի վրա, սակայն երկուսնել ունեն տարբեր իմաստ և չի կարելի նույնացնել։

Խրախուսանք և պատիժ

Խրախուսանք և պատիժ, այս երկու բառերը կարելի կապել նույն իմաստով՝ դաստիարակությամբ։ Խրախուսելով երեխայի կամ մարդու համար կարող ես ճանապարհ բացել, իսկ պատժով մարդը կարող է ավելի ծուլանալ, և կարող է իրեն ավելի վատ պահելու խթան հանդիսանալ։ Ըստ իս դաստիարակության ավելի արդյունավետ միջոց է խրախուսելը, խրախուսելով մարդուն կարելի է ճիշտ ուղղությամբ ուղղորդել և դրանից հետո նա ավելի շատ կսկսի հարգել անձին և ինքն իրեն։

Ազատություն

Ազատություն կյանքի կարևորագույն արժեքներից է, առանց որի չես պատկերացնի քո կյանքի նույնիսկ 1 րոպեն։ Ազատությունը կարևոր է թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար, քանի որ նրանց միջավայրը և տեղը բնությունն է։ Յուրաքանչյուր ոք պետք է ազատ լինի մտքով, հոգով և ֆիզիկապես։ Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։ Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։ Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։

Կերպարվեստ, Մարտիրոս Սարյան

Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը։ Ի տարբերություն տարածական արվեստների ոչ պատկերային տարատեսակների, կերպարվեստը արտացոլում է իրականությունը և տարածության մեջ ստեղծում է դիտարկելի ակներև կերպարներ։Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի իր ուժը:

1920-ական թվականներին գործում էին կերպարվեստի ճանաչված վարպետներ Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Կոջոյանը։ Նրանց ստեղծագործական ավանդույթների հիման վրա Հայաստանում ստեղծվեց կերպարվեստի նոր դպրոց։ Այդ գործում բացառիկ է համաշխարհային ճանաչման արժանացած Մարտիրոս Սարյանի դերը։ Մ. Սարյանը մարմնավորել է հայրենիքի գեղեցկությունը։ Նրա կտավներին բնորոշ են վառ ու ներդաշնակ գույները, որոնք կարծես ճառագում են լույս ու ջերմություն։

Կերպարվեստի զարգացման կարևոր գրավականը կադրերի պատրաստումն է։ Այդ նպատակով 1922թ. Երևանում բացվեց գեղարվեստի դպրոց։ 1935թ. կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը, որն այսօր գործող Հայաստանի ազգային պատկերասրահն է։

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: Սարյանը 1895թ. ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903թ.՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել է Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում:

Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898թ.), Սոֆյա Միանսարյանի (1903թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902թ.) և այլ գործեր: 1901թ. Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902թ.՝ Անիում:

Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր: Ստեղծագործության 1-ին շրջանում (1904-1909թթ.) հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից՝ Սարյանն ստեղծել է յուրահատուկ և արդիական արվեստ, որն անվանվեց «սարյանական»: 1907թ. Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904թ., «Ծաղկած սարեր», 1905թ., «Համբույր», 1906թ., «Հեքիաթ», 1908թ., և այլն):  Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910թ.), Եգիպտոսում (1911թ.), Պարսկաստանում (1913թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի՝ կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:  1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժեք ու որակ: Մեծ եղեռնի (1915թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին: Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց:  1916թ. Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան…» ժողովածուն, 1919թ. Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 1921թ. Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը: Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924թ. մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926-1928թթ. ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928թ. բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: Սարյանը մահացել է 1972թ. մայիսի 5-ին: Նկարչի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում: Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.): 1955թ.-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967թ.-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է թղթադրամ: