Վանի թագավորության գրային համակարգը

Վանի թագավորության լեզուն ու գիրը և նրա ազգակից խուրրիերեն լեզվով խոսող ժողովուրդները մ. թ. ա. 2-1-ին հազարամյակներում լայնորեն տարածված էին Հայկական բարձրավանդակի վրա։ Վանա լճից հարավ-արևելք, ներկայիս Ռևանդուզ քաղաքի շրջանում ընկած Մոոսասիրի շրջանը, հավանաբար, տարածման հարավային սահմանն էր։ Այն անմիջապես հարում էր ասորեստանյան լեզվի տարածման տերիտորիային և Վանա լճի հյուսիսային ափերին գտնվող Ջիուկոլնի երկրի բնակչությունը նույնպես ուրարտական պիտի լիներ։ Խուրրի-ուրարտական բնակչության հյուսիսային սահմանը պարզ չէ Հավանական Է, որ այն անցնում Էր անդրարաքսյան շրջաններով։ Վաղ ստրկատիրական ասարակությանը Հայաստանում. Ուրարս, ու Ուրարտերեն լեզվի ուսումնասիրության համար հիմնական նյութ են ծառայում ուրարտական արձանագրությունները։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է քաղել ասորեստանյան աղյուրներից, որտեղ զգալի թվով հատուկ անուններ են վկայված։ Որոշակի օգնություն են ցույց տալիս խուրրիերեն լեզվի տվյալները, որի հետ ուրարտերենը մոտ ազգակցություն ունի, Մեզ հասել են ուրարտական մի քանի հարյուր արձանագրություններ, գրված քարի, մետաղի, ոսկրի, վերջապես կավե սալիկների վրա։

Վանի թագավորության մշակույթը

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազ մադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետությանարվես-տի ևընդհանրապես, մշակույթի առ- ջև։

Վանի թագավորությունում զարգացել են մշակույթի հետևյալ ճյուղերը՝ քաղաքաշինությունը, քանդակագործությունը և ոսկերչական արվեստը։ Ինչպես նաև զարգացել են կառույցները՝ ջրանցքները, պալատական համալիրները և պաշտամունքային կառույցները։

Հայոց հին դիցարանը

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրիաստված, պատերազմի, սիրո, գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում է նաև հայ ժողովուրդը: Մենք նաև կառուցել ենք հեթանոսական տաճարներ և ամենահայտնին է Գառնիի տաճարը։ Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում էհունական դիցարանի Զևսին:

Հայկական դիցարանի  աստվածներից են`

 Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:

Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:

Միհրը լույսի և մաքրության` արևի աստվածը:

Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:

Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։

Նանեն պատերազմի աստվածուհի։

ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :

Ամանոր և Վանատուրհայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :

Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը:

Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք

Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:

Արշակունյաց արքաների կատարած բարեփոխումները

Արշակունիների թագավորություն , 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը: Թագավորությունում իշխող այս Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում և Վիրքում իշխող Արշակունիների հետ: Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ, այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչել է Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա -ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից: Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը , պատերազմը տեղի է ունեցել ալաննեիի դեմ: Նրան հաջորդել է Սանատրուկը (88-110 թթ ․), որը կառուցել է Մծուրք քաղաքը։ Արիանոսը նրա մասին պատմելիս նշում է, որ նա միջահասակ արքա էր, որը կատարում էր մեծ գործեր։ Նրանից հետո գահի համար պայքար է ծավալվել, որը վերջապես լուծվել է 117 թվականին,երբ գահ է բարձրացել Վաղարշ Ա -ն (117-140 թթ.): Նրա օրոք Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավանը այնքան է զարգացել, որ Վաղարշը այդ քաղաքը պարսպապատել և իր անունով կոչել է Վաղարշապատ ։ Վաղարշի մահը առիթ է դարձել հռոմեացիների համար, որպեսզի հայոց գահին բազմեցնեն սեփական թեկնածուին, Սոհեմոսին, ով հեռավոր ազգակցական կապ ուներ Արշակունիների հետ և Հռոմի ծերակույտի անդամ էր. Սոհեմոսը գահակալել է 2 շրջանով ՝ 140-161 թթ․ 164-185 թթ ․։ 161թ. պարսիկներին հաջողվել է հայոց գահին բարձրացնել Բակուր Արշակունուն, որը սակայն մի քանի տարի անց, 163 թվականին գահընկեց է արվել և գերեվարվել Հռոմ: 185 թվականին Արշակունյաց գահը հանձնվել է Վաղարշ Բ-ին, որը հզոր դիվանագետ և քաղաքական գործիչ էր։

Առաջին և երկրորդ եռապետությունները Հռոմում

Սուլլայի որդեգրած քաղաքականությունը շարունակվեց ի դեմս Առաջին եռապետության: Երեք նշանավոր զորավարներ՝ Պոմպեոսը, Կրասոսը և Հուլիոս Կեսարը, ք.ա. 60 թ. եկան համաձայնության՝ համատեղ գործողություններ իրականացնելու:
Ք.ա. 59 թ. Կեսարն ընտրվեց կոնսուլ: Կեսարը և նրա կողմնակիցները հաճախ հաշվի չէին նստում մագիստրատների հետ՝ երբեմն դիմելով նույնսիկ բռի միջոցների: Կեսարը հասավ այն բանին, որ կոնսուլության ժամկետից հետո նրան նշանակեցին Ցիսալպյան և Նարբոնյան Գալիաների կառավարիչ՝ հինգ տարի ժամկետով:
Որպես պոպուլյար՝ Կեսարը մեծ հեղինակություն էր վայելում բնակչության շրջանում: Օրենքների մեծ մասը նա անցկացրեց ոչ թե Ծերակույտի, այլ կոմիցիաների միջոցով: Այնուհետև եռապետները որոշեցին, որ ք.ա. 55 թ. Պոմպեոսը և Կրասոսը պետք է ընտրվեին կոնսուլներ, որից հետո ստանային կառավարչի պաշտոններ (Պոմպեոսը՝ Իբերիայում, Կրասոսը՝ Սիրիայում): Իսկ Կեսարի գալլական կառավարչության ժամկետը երկարաձգվեց ևս հինգ տարով:
Արևելքում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսը սկսեց ընդարձակել իր ազդեցությունը:
Կեսարի սպանությունից հետո սրվեցին հարաբերությունները նրա կողմնակիցների, որոնց գլխավորում էին Անտոնիոսը և Լեպիդոսը, և հակառակորդների միջև: Կեսարին սպանոց ծերակույտականները փախան Հռոմից: Քաղաքական հակառակորդների միջև բախումներից հետո քաղաքական ասպարեզն անցավ Անտոնիոսին, Լեպիդոսին և Կեսարի ազգական ու որդեգիր Օկտավիոսին: Վեջինս այդուհետև սկսեց կոչվել Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս: Այս երեքի միջև բանակցությունների արդյունքում ք.ա. 43 թ. կնքվեց դաշինք Ծերակույտի դեմ համատեղ պայքարելու նպատակով, այսինքն ստեղծվեց Երկրորդ եռապետությունը: Շուտով եռապետները մտան Հռոմ և իրենց հակառակորդների ջարդ կազմակերպեցին, որին զոհ գնացին հազարավոր մարդիկ:

Կեսարի իրականացրած բարեփոխումները Հռոմում

Ք.ա. 44 թ. Հռոմ վերադառնալուց հետո Կեսարը հռչակվեց ցմահ դիկտատոր: Մինչ այդ նա արդեն ստացել էր ցմահ տրիբունի, ինչպես նաև ցենզորի պաշտոն: Իսկ ավելի վաղ նա ուներ մեծ պոնտիֆեքսի պաշտոնը: Կեսարը փաստացի ստացավ անսահմանափակ իշխանություն: Կեսարը նաև Ծերակույտի անդամների թիվը հասցրեց 900-ի՝ ի հաշիվ իր կողմնակիցների: Ծերակույտականներ դարձան նրա շատ զորահրամանատարներ և նույնիսկ նախկին ստրուկներ:
Հանրապետական կառավարման մարմինները շարունակում էին աշխատել, սակայն բոլոր ընտրովի պաշտոնյաների թեկնածությունները տրվում էին Կեսարի կողմից, և մնում էր միայն դրանք հաստատել:
Այսպիսով՝ Հռոմուոմ հաստատվեց Կեսարի միայնակ կառավարումը, որն անվերապահորեն տնօրինում էր պետության ռազմական, քաղաքական և հոգևոր գործերը: Կեսարի իշխանությունը հենվում էր նրան նվիրված բանակի վրա: Նվաճված Գալլիայի և մյուս պրովինցիաների բնակչության որոշ խավերի հռոմեական քաղաքացիություն տալու շնորհիվ Կեսարը ուժեղ հենարան ուներ նաև այդ երկրներում:
Կեսարը կարևոր ձեռնարկումներ իրականացրեց նաև այլ ասպարեզներում: Հատնվեց նոր դրամ, որը շուտով դարձավ Հռոմում դրամաշրջանառության միակ միջոցը: Իսկ ք.ա. 45 թ. կաատարվեց տոմարի բարեփոխում: Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով: Տարին, ըստ դրա, բացկաված էր 365 և կես օրից: Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր: Հուլիոսյան օրացույցը մնաց կիրառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները:
Կեսարը վարում էր հավասարակշիռ քաղաքականություն՝ ձգտելով նախապատվություն չտալ ո՛չ պոպուլյարներին, ո՛չ օպտիմատներին:
Նա նույնիսկ թույլ տվեց Հռոմ վերադառնալ իր քաղաքական հակառակորդներին:
Կեսարը սկսեց նախապատրաստվել արշավանքի ընդդեմ պարթևների, սակայն չհասցրեց: Հռոմում լուրեր տարածվեցին այն մասին, որ Կեսարը պատրաստվում է իրեն արքա հռչակելու: Ք.ա. 44 թ. նա Ծերակույտի դահլիճում զոհ գնաց դավադրության:

Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները և դրանց նշանակությունը Աթենքի համար

Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը կապված է Սոլոնի անվան հետ: Ք.ա. 594 թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյությանը սպառնացող վտանգը վերացնելու համար:

Սոլոնը առաջին հերթին վերացրեց պարտային ստրկությունը: Նույնիսկ Ատտիկայից դուրս ստրկության վաճառված աթենացիները պետական միջոցների հաշվին հետ գնվեցին և վերադարձվեցին: Արգելվեց այդուետև աթենացուն ստրկության վաճառել: Այդ միջոցառան շնորհիվ օրինականացվեց աթենական քաղաքացացու անձնական ազատությունը: Ավելին՝ Սոլոնը աթենական քաղաքացիություն շնորհեց Ատտիկայում մշտապես բնակվող օտար պոլիսների շատ ներկայացուցիչների:
Ատտիկայում մտցվեց գույքային ցենզ, որով բնակչությունը բաժանվեց չորս գույքային խմբերի: Սա ծանր հարված էր տոհմատիրական կարգերին: Այդուհետև գնահատվելու էին ոչ թե մարդու ծագումը, այլ նրա անձնական արժանքիները: Մարդը հասարակական-պետական սանդուղքով բարձրանալու համար պետք է հենվեր ոչ թե իր նախնիների դիրքի, այլ սեփական աշխատանքի վրա:
Սոլոնը ստեղծեց ժողովրդական ժողովի կողմից ընտրված չորս հարյուրի խորհուրդ, որի կազմում ներառվեցին 100-ական ներկայացուցիչ Ատտիկայի 4 ցեղերից յուրաքանչյուրից: Բուլեն պետք է քննարկեր էկլեսիա մտնող օրենքների նախագծերը:
Սոլոնը ստեղծեց ատենակալների դատարան: Այդուհետև դատավորները չէին կարող միայնակ որոշում կայացնել, այլ պետք է վերջնական վճիռը թողնեին 12 ատենակալների հայեցողությանը: Այն վերածվեց Ատտիկայի գերագույն դատական մարմնի: Դատական համակարգի այս նորույթը գոյատևում է մինչև օրս:
Սոլոնի բարեփոխումնեը Աթենական պետության հետագա զարգացման առումով վիթխարի նշանակություն ունեցան: Դրանք վճռական հարված հասցրին տոհմատիրական կարգերին:
Աթենական պետության ժողովրդավարացման հաջորդ փուլում՝ ք.ա. 508 թ., կատարվեցին Կլիսթենեսի բարեփոխումները: Նրա կարևորագույն ձեռնարկումը գործադիր իշխանության մարմիններում ընտրության կարգի հիմնավոր վերափոխումն էր, որը թույլ կտար ապահովել բոլոր քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանը:
Այդ նպատակով Ատտիկան բաժանվեց երեք վարչական շրջանների՝ Աթենքը՝ իր արվարձաններով, ծովեզերքը և ներքին շջանները: Սրանցից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում էր 10 մասերի: Յուրաքանյուր երեք շրջանից մեկական տիտիա միասին կազմում էին 1 ֆիլ: Այսպիսով՝ նախկին չորս ցեղային ֆիլերի փոխարեն կազմվեցին 10 տարածքային ֆիլեր: Այս միջոցառման նպատակն էր խառնել բնակչությունը, որպեսզի էվպատրիդները կարողանա ազդել ընտրությունների ընթացքի և բնակավայրերի ներքին գործերի  վրա:
Տրիտիան իր հերթին բաժանվում էր մի քանի դեմոսների: Դեմոսը տնեսական, վարչական և ռազմաքաղաքական ինքնուրույն միավոր էր, որը ուներ ընտրովի ղեկավար:
Կլիսթենեսը բարելավեց օրենսդիր մարմիների գործունեությունը: Սոլոնի 400-ի խորհուրդը դարձավ 500-խոհուրդ, որում ներգրավվեցին 50-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր ֆիլից: Տարին բաժանվեց տաս մասի, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում էկլեսիա մտնող օրինագծերը քննարկվում էին այդ 50 անձանց կողմից:
Կլիսթենեսը ստեղծեց 10 ստրատեգոսների խորհուրդ, որոնցից յուրաքանչյուրը հերթով ղեկավարում էր աթենական աշխարհազորը:
Պետական պաշտոնյաների գործունեությունը վերահսկելու նպատակով սահմանվեց, որ նրանք կանոնավոր կերպով հաշվետվություն ներկայացնեն էկլեսիային:
Կլիսթենեսը մտցրեց օստրակիզմը: Ըստ դրա՝ յուրաքանչյուր տարվա սկզբին էկլեսիան որոշում էր Ատտիկայից վտարել այն քաղաքացիներին, ում գործունեությունը կարող էր վնաս հասնցել պետությանը: Այդպիսով անձինք վտարվում էին 10 տարվա ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Կլիսթենեսի բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեցան աթենական ժողովրդավարության զարգացման համար: Դրանք դարձան ք.ա. V դ. կեսերին Պերիկլեսի օրոք ստեղծված աթենական ժողովրդավարության համար հիմքը:

Երեխաների իրավունքների իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է համահունչ լինի կոնվենցիայի դրույթներին:

Կոնվենցիայի դրույթները սահմանելով երեխայի իրավունքները, միևնույն ժամանակ կրում են դեկլարատիվ բնույթ, հետևաբար, իրավունքների կիրառումն ապահովելու տեսակետից կարևորվում է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Ցավոք, օրենքը հիմնականում կրկնում է կոնվենցիայի դրույթները և չի սահմանում երեխայի իրավունքների պաշտպանումն ապահովող հստակ մեխանիզմներ:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում են աշխատանքներն իրավական դաշտի, այդ թվում` երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովող հիմնադրույթների մշակման ուղղությամբ:

Այժմ քննարկման փուլում է գտնվում «Քրեակատարողական օրենսգրքի» նախագիծը, իսկ «Ընտանեկան օրենսգրքի», «Աշխատանքային օրենսգրքի» օրենքների նախագծերը արդեն իսկ Ազգային ժողովի կողմից ընդունվել են առաջին ընթերցմամբ: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունվել է Քրեական օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտել նույն թվականի օգոստոսի 1-ից:

Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները

Խեթական պատերազմից հետո Ռամսես II-ը ևս 45 տարի կառավարում է Եգիպտոսը։ Ստորին Եգիպտոսում, Դելտայի արևելքում նա հսկայական շինարարություն է ծավալում: Այստեղ անցկացվում են ջրանցքներ, կառուցվում քաղաքներ, ինչպես նաև մայրաքաղաք Պեր-Ռամզեսը (Ռամզեսի տուն): Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամսեսի երկիր։ Հայտնի են նաև փարավոնի մեծածավալ շինարարական աշխատանքները Նուբիայում, Թեբեում, Կառնակում, Աբիդոսում: Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։ Տաճարներ է կառուցում Նուբիայում, Նեղոսի արևմտյան ափին՝ Աբու Սիմբելում, Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց արձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։