Վաղ միջնադարի հայկական մշակույթ

Վաղ միջնադարի հայկական մշակույթ, հայ ժողովրդի պատմության միջնադարյան փուլում ձևավորված մշակույթ։ Վաղ շրջանում՝ Հայաստանում ավատատիրության հաստատման ու քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, Մեծ Հայքի թագավորության տարածքում զգալի է եղել ժամանակի Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի ազդեցությունը։ Առաջինը պայմանավորված էր քրիստոնեության ընդունմամբ, երկրորդը՝ հայ-պարսկական դարավոր շփմամբ։

Վաղ միջնադարում՝ 5-7-րդ դարերում, հայ ժողովուրդը կորցրել էր իր պետականությունը (428 թվական), և Հայաստանը բաժանված էր երկու մասի՝ մարզպանական ու բյուզանդական։ Հայերի ինքնուրույնությունը սեփական հայրենիքում պահպանվում էր հայ հոգևորականության ու ազնվականության հովանավորությամբ։ Մշակույթի վերելքին մեծապես խթանել է հայ գրերի գյուտը։

Կիլիկյան Հայաստանը 

Կիլիկիայի հայկական թագավորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 — 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում։ Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։

11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք։

Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։

Պատմություն — Սեպտեմբերի 27 — Հոկտեմբերի 1

Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը

Խոսրով Կոտակին փոխարինում է Տիրան թագավորը 338 — 350թթ. : Տիրանը վարում էր փորձում էր Հայաստանը սարգել անկախ Հռոմից և Պարսկաստանից: Որովհետև կարող էին դավաճանել և ներքաշել Հայաստանը պատերազմի մեջ: Սակայն նրա մեծ որդին՝ Տրդատը իր զավակների հետ, պատանդ էին ընկեր Հռոմում: Իսկ ինքը՝ Տիրանը, պարսիկները պատանդ էին վերցրել և աչքերը ածուխով դաղեցին և բանտ տարան և որոշ ժամանակ անց բաց ոթղեցին: Տիրանին փոխարինեց նրա որդին Արշակ 2-րդը:

Արշակ 2-րդի օրոք հայոց կաթողիկոսն էր Ներսիս Ա կաթողիկոսը: Նրա միջնորդությամբ հետ վերադարձան Տիրանի թոռները: 354թ.-ին առաջին Հայ եկեղեցու առաջին ժողովը եղավ: Այդ ժողովի ժամանակ որոշվեկ են շատ կարևոր կանոներ: Օրինակ այն, որ բոլոր մեծամեծները և թագավորները պիտի լինեն բարեսիրտ իրենց ժողովրդի հանդեպ: Եվ ժողովուրդը պիտի լինի հնազանդ իրանց տերերին: Ստեղծվել են վանքեր, դպրոցներ և աղքատանոցներ: Արշակ երկրորդը մահապատժի ենթարկեց իրա եղբոր որդիներին:

Արշակը վարում էր ակտիվ պատերազմական քաղաքականությունը և բազմաթիվ հաղթանակներ են տանում: Հայ — պարսկական պատերազմում Արշակ 2-րդը հաղթանակներ են տանում: Պարսիկ Շապուհ թագավորը հրավիրում է նրան Տիզբոն, բայց սպանում է: Հայ-պարսկական պատերազմը ավարտվեց հայերի հաղթանակով, բայց Արշակ 2-ի մահով:

Պապը Արշակ 2-ի որդին էր: Նա գահակալել էր 370-374 թթ: Ձիրավի ճակատամարտի ժամանակ Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը հետևում են ճակատամարտին Նպատ Լեռից: Իսկ Մուշեղ Սպարապետը կառավարում էր 90-հազարոց բանակը: Հայերը հաղթեցին պարսիկներին, և վերջիններս փախան մարտադաշտից: Դա կատարյալ հաղթանակ էր: Դավաճան Մերուժան Արծրունուն սպանեց ասպետ Սմբատ Բագրատունին:

Դրանից հետո Պապ թագավորը 371-374թթ ուժեղացնում էր բանակը հասցնեում է 100 000-ի: Նորոգում է քաղաքները և եկեղեցիները, հոգևորականները պետք է նաև անցնեին զինվորական ծառայություն:

Պապ թագավորից հետո հաջորդել է Վարազդատը /374-378թթ/, իսկ իրանից հետո Պապ թագավորի որդին՝ Արշակ 3-րդը:

Հակաարաբական ամենանշանավոր ապստամբությունը

847 թվականին Բաղդադում գահ բարձրացավ Մութավաքիլ խալիֆը, ով հպատակ երկրների նկատմամբ սկսում է վարել խիստ քաղաքականություն։ Դրա նպատակն էր լցնել խալիֆայության դատարկված գանձարանը և վերականգնել նախկին հզորությունը։ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849 թվականին ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը։ Նրան տրամադրել էին մեծաքանակ զորքեր, որոնք պետք է աջակցեին Աբուսեթին հարկահավաքության ժամանակ։ Թովմա Արծրունին վկայում է, որ ոստիկանը մտադրվել էր պաշտոնից հեռացնել Հայաստանի իշխանաց իշխան Բագարատին ու Վասպուրականի գահերեց իշխան Աշոտին, ովքեր հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ միասին Հայաստանի ամենաազդեցիկ ղեկավար գործիչներն էին։

Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը։ Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր։ Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի իսլամադավան բնակչության բողոքագրերը։ Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը։ Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին։ Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել։ Հայկական ջոկատները ջախջախեցին նաև կայսիկների զորքերին՝ նրանց հալածելով մինչև կայսիկ ամիրա Մուսայի նստավայրը՝ Բաղեշ քաղաքը։

851 թվականին Աբուսեթի որդի Յուսուֆը Ատրպատականից մտնելով Հայաստան, կանգ առավ Արծրունիների կարևորագույն բերդերից մեկի՝ Ադամակերտի մատույցների մոտ։ Նա ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը։ Սակայն Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ։

Յուսուֆի ավերածություններին ի պատասխան՝ Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների՝ Աշոտի ու Դավիթի, ինչպես նաև Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին։ Յուսուֆը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից։ Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը։ Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում (Վիրք, Աղվանք)։

852 թվականին խալիֆի հրամանով թուրք զորավար Բուղան ներխուժեց Տարոն։ Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց։ Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ։ Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել։ 853 թվականի գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը։ Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց։ Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ։

855 թվականին Բուղան հետ կանչվեց։ Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում՝ գահերեց իշխան Աշոտի ու նրա եղբայր Գուրգենի կողմից և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը։

 «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը», «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում», Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը, Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում

Արտաշես 1-ինի բարեփոխումները

Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք

Տրդատ I Արշակունու ժամանակներից պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունն անսահմանափակ էր: Հայոց արքային էին ենթարկվում դեռևս նախորդ դարաշրջաններում առաջացած արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավաում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերող գործերը: Մեծ Հայքի թագավորության վարչական բաժանումն ավանդաբար համապատասխանում էր աշխարհների՝ նահանգների՝ բնականից գավառաբաժանման վրա հիմնված պետական, մասնատիրական և համայնքային սեփականատիրությանը գերագույն տիրոջ՝ թագավոի տնօրինությամբ:

Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայ­նական) սեպագիր հուշարձաններում:

Իշպուինի արքայի օրոք (Ք.ա. մոտ 825-810 թթ.) միջագետքյան սեպագրության բա­րեփոխմամբ ստեղծվեց տեղական (բիայնական կամ ուրար­տական) սեպագրային համակարգը (ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ[1]: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրա­յին բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոն­յան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յու­րա­քանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ըն­թերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազ­վադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրե­թե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետ­քից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմ­նա­կանում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կո­թողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշան­ներն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարին­վում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սե­պիկ­ները վերածվում են հորիզո­նականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:

Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունու­մը Հայաստանում գործածվում են այբբենական գրային համակարգերը (ի տար­բերություն նախկինում գործածված բառային ու վանկային համա­կարգերի): Դրանցից առավել լայն տարածում գտավ հունարենը` իր գրահամակարգով (ձախից աջ գրություն, 24 տառ), որը կիրառվում է Ք.ա. III դարից սկսած, իսկ քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ավելի լայնորեն գործածվում է, հատկապես, կրոնական քարոզ­չության նպատակով:

Հայկական լեռնաշխարհը․ Հայոց ծագումնաբանությունը. «Վանի համահայկական թագավորությունը», «Հայկազուն Երվանդականների թագավորությունը»

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։Բարձր գագաթներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Լեռնային համակարգեր

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։

Փոքր Կովկաս- ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ, մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։

Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3 937 002 մ

Հայկական Տավրոս- կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում:

Գետեր

Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը (438 կմ )և Հալիսը (1182 կմ) (Սև ծով), Կուրը (1515 կմ )և Արաքսը (Կասպից ծով)։

Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։

Լճեր

Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։ Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի

Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր: Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ): Լիճն աղի է։

Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։  Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ²
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։

Մեծ Հայքի 15 նահանգները

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ

Հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից։

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնում աշտարակաշինության անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարում արքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացած հետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրն իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Վանա լճի մոտ Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին։ Երկու կողմի հսկաները մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն։ Մարտի ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին։ Նետը` թափով անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի։

Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք։ Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Ավանդազրույցի մեջ պատմվում է նաև, թե ինչպես Հայկի որդին` Արմենակը, և նրա հաջորդ սերունդները, շարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատում Արարատյան դաշտում և Հյուսիսիային Հայաստանի տարբեր մասերում, որտեղ և նրանց անունով են կոչվում առանձին գավառների և բնակավայրերի անունները։ Այսպես, օրինակ` Արմենակի անունով է կոչվում Արագած լեռը և Արագածոտն գավառը, Արամայիսի անունով` Արմավիրը, Շարայի անունուվ` Շիրակը, Գեղամի անունով` Գեղարքունիքը, Սիսակի անունով` Սիսականը, Արայի անունով` Այրարատը և այլն։ Ըստ ավանդության, Հայկի սերնդից էր նաև Արամը, որի կատարած քաջագործությունների համար էլ օտարները հայերին սկսում են անվանել արմեն, իսկ երկիրը` Արմենիա։

Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։

Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։

Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։

Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։

Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։

Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։

Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։

Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։

Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։

Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։

Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։

Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։

Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։

Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։

Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը․ համեմատություն

Նրանք երկուսն էլ եղել են միապետություններ, միապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր, համահայկական թագավորություններից են և գործակալություններ են եղել։ Բայց տարբերվել է կրոններով, ռազմական ուժով, տնտեսությամբ, մշակութային կյանքով և դիցարանով։

«Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»

Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները

Եվրոպայում հակասություններն աստիճանաբար խորանում էին մի կողմից՝ նորաստեղծ Գերմանական կայսրության, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի, մյուս կողմի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:

Ֆրանսիան չէր հաշտվում ֆրանս-պրուսական պատերազմում կրած պարտության և Էլզասի ու Լոթարինգիայի կորստյան հետ: Գերմանիայի կանցլեր Օ. Բիսմարկը ձգտում էր մեկ անգամ ևս ջախջախել թուլացած Ֆրանսիան: Ռուսաստանը դեմ էր դրան, քանի որ չէր ցանկանում իր ահրևանությամբ ունենալ հզոր տերություն: Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ իր ազդեցությունը տարածելու բալկանյան երկրներում, որին խոչընդոտում էր Ռուսաստանը: Հյուսիսային Աֆրիկայում հակասություններ առաջացան նաև Ֆրանսիայի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության ձախողումից հետո Օ. Բիսմարկը 1879-1882 թթ. ստեղծեց հզոր ռազմաքաղաքական Եռյակ դաշինք՝  Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ:

Եռյակ դաշինքի ստեղծումից հետո Ռուստաստանի և Ֆրանսիայի համար պարզ դարձավ, որ Եվրոպայում իրենց գլխավոր հակառակորդը Գերմանական կայսրությունն է: Ուստի նրանց միջև ավելի վաղ սկված մերձեցումը 1891-1893 թթ. ավարտվեց ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ:

Այս բոլորը, ինչպես նաև գաղութային նվաճումների ընդլայնումն ավելի սրեցին միջազգային լարվածությունը: Մեծ Բրիտանիան, որ մինչ այդ վարում էր մեկուսացման քաղաքականություն, երկյուղ կրելով Գերմանիայի հզորացումից և իր գաղութները կորցնելու հեռանկարից, նույնպես դաշնակիցներ էր փնտրում: Դա հանգեցրեց երկու դարավոր հակառակորդների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մերձեցմանը: Արդյունքում՝ 1904 թ. հարթվեցին բոլոր տարաձայնությունները, և աշխարհի ազդեցության ոլորտների բաժանման մասին նարնք եկան “սրտագին համաձայնության”՝ Անտատի:

1907 թ. Անտատին միացավ Ռուսաստանը, որով համաձայնությունը դարձավ եռակողմ: Եռյակ դաշինքի և Եռյակ միության՝ Անտատի մրցակցությունն ի վերջո հանգեցրեց համաշխարհային պատերազմի:

«Հայաստանի 1-ին հանրապետությունը»

Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները

Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Սահմանադրաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք արտահերթ էին, տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Հանրապետության Նախագահը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Կառավարությունը
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:

Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ:

Մայրաքաղաք Երևանը համայնք է: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

1-ին հանրապետության կրթական համակարգը

1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Թույլատրվեցին նաև մասնավոր դպրոցները։ Դպրոցն ավելի աշխարհականացավ։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ։ Այդուհանդերձ, դպրոցական կրթական համակարգում առանձնապես զարգացում չեղավ։ Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։

1920-1990 թվականներ

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։

Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

1918թ․ Մայիսյան հերոսամարտերը.

Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։

1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:

Մայիսի 22 – 26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23 – 27-ին պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում:

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:

Ցուցահանդեսում ներկայացված են.

մայիսյան հերոսամարտերի սխեմա – քարտեզներ, որոնց թվում ճակատամարտի մասնակից Հովհաննես Բաղրամյանի ձեռքով գծված քարտեզի բնօրինակը: Սարդարապատի հերոսամարտի հայկական զորամասերի և նրանց հրամանատարների ցուցակը՝ կազմված պոդպորուչիկ Մ. Մանասերյանի ձեռքով

հայկական զորամիավորումների հրամանատարների՝ գեներալներ Թ. Նազարբեկյանի, Մ. Սիլիկյանի, գնդապետներ Դ. Բեկ- Փիրումյանի, Պ. Բեկ – Փիրումյանի, ինչպես նաև թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավար Արամ Մանուկյանի, լուսանկարներ և անձնական իրեեր

ճակատամարտերի մասնակիցների խմբանկարներ և օգտագործված զենքերի նմուշներ.

Առաջին Հանրապետության կառավարման մարմինները և պետականության խորհրդանիշները, պառլամենտի կողմից ընդունված առաջին օրենքները

ՀՀ առաջին եռագույն դրոշը, ինչպես նաև Ալ. Թամանյանի և Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանի լուսանկարը

ՀՀ արտաքին կապերը ներկայացնող փաստաթղթերը՝ առաջին դեսպանների լուսանկարներով

ՀՀ թղթադրամներ, նամականիշներ, որոնք թողարկվել էին Լոնդոնում

Սևրի հաշտության պայմանագրի տեքստը (Հայաստանի քարտեզով), ըստ որի ստեղծվելու էր Միացյալ և Անկախ Հայաստան` 160 000 կմ2, ելքով Սև ծով:

Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.

Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը

Օսմանյան կայսրությունը միառժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն:

Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց “Մեծ Թուրանի” մեջ:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոիմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը

1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։

2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։

3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։

4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։

5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։

6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։

7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։

8-րդ ջոկատ – չի կռվել։

Հայ կամավորական շարժման նշանակությունը

Հայկական ջոկատները կարևոր ավանդ ներդրեցին ռուսական զորքի տարած մի շարք հաղթանակների գործում: Հայ կամավորներն ստացան մոտ 500 Գեորգիևյան խաչեր ու մեդալներ, իսկ Դրոն, Ղազարը և Սմբատն արժանացան Գեորգիևյան խաչի բոլոր չորս աստիճաններին: Հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարում զոհվեց մոտ 800 հայ կամավոր:

Կամավորական շարժումը հայ քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից ամենատարբեր գնահատականների է արժանացել: Այն Հայաստանի ազատագրության զինված պայքարի հաղթական ու փառավոր էջերից է: Ինչպես նախատեսում էին շարժման ղեկավարները, կամավորական ջոկատների միջոցով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը:

Հայ կամավոր զինուժի հետ մեկտեղ Հայաստանի ազատագրվող տարածք մուտք գործեց նաև ազգային վարչական կառույցը, և 1915թ. մայիսի 7-ին Վանի նահանգապետ նշանակվեց հայտնի ազգային-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը: Արագ կազմակերպվեցին ազատագրված գավառների և Վան քաղաքի կառավարման մարմինները՝ նահանգային խորհուրդը, վարչությունը, կրթական և ոստիկանական տեսչությունները, քաղաքապետարանը, դատարանը և այլն:

Այսպիսով՝ ինչպես բնորոշում էր ժամանակակիցներից մեկը, Վանը լռելյայն բոլորի մեջ դառնում է հայոց առաջին մայրաքաղաքը, ուր կա հայ իշխանություն, հայ բանակ, հայ վարչական կազմ, և դա Հայոց անկախության առաջին ճառագայթն էր: