Առաջադրանք․ Թարգմանել անգլերեն նորություններից մեկը

https://pahanjvats.wordpress.com/10-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-19-20-2/11-05-2019/

Հոկտեմբերին բրիտանական ոստիկանությունը բեռնատարի մեջ գտնում է 39 մահացած մարդու: Ոստիկանությունը բեռնատարում նաև որոշ փաստաթղթեր է գտնում: Նրանք կարծում են, որ այդ մարդիկ չինացի են: Հիմա կարծես թե այդպես չէ: Այս մարդիկ, հավանաբար, վիետնամցիներ են:

Ոստիկաններն օգտագործում են տարբեր եղանակներ ՝ պարզելու, թե ովքեր են մարդիկ: Նրանք ստուգում են ատամները և մատնահետքերը: Նրանք նաև նայում են մահացածների ԴՆԹ-ները։ Սա ծանր իրավիճակ է զոհվածների ընտանիքների և համայնքների համար: Հետևաբար, ոստիկանությունը պետք է ուշադիր աշխատի:

Ոստիկանությունը կարծում է, որ բեռնատարի վարորդը մարդասպանն է:

Մխիթար Գոշ, Դաստաստանագիրք

Մխիրար Գոշը 12-րդ դարի հայ ամենանշանավոր մտածողներից է, հոգևորական և առակագիր։ Մխիթար Գոշը ունի տասնյակ ձեռագրեր, որոնք պահվում են Մատենադարանում։

Նա գրել է «Դատաստանագիրք» աշխատությունը, որը օգտագործվում էր դատերի ժամանակ, ինչպես նաև ճիշտ դատողություններ կատարելու համար։ «Դատաստանագիրքը» կազմված է 3 մասերից։  Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական և եկեղեցական մասերի։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։

Մխիթար Գոշը «Դատաստանագիրքը» գրելու տասներկու պատճառ է ունեցել, որոնք նշվում են Բ գլխում։ Այս տասներկուսից կցանկանայի ներկայացնել տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ պատճառները, որոնք անվանվում էին եկեղեցական։

Տասներորդ պատճառ՝ «Տասներորդ՝ քանի որ, երբ Տեր Աստված ստեղծեց Ադամին, օր օրի շնորհները Սուրբ Հոգու զորանում էին մեզ վրա։ Իսկ սատանան ասաց, թե Սուրբ Հոգին էլ մարդկանց վրա չմնաց, նրանց մեղքերի պատճառով, երբ մեղանչեցին Աստծո դրախտում»։ Տասնմեկերորդ պատճառ՝ «Տասնմեկերորդ՝ որովհետև դատավորները միշտ երկնչում են Աստծուց, նրանք գիտեն, որ կանգնելու են երկնավոր դատավորի առջև, ուստի և ճշմարիտ և ուղիղ գրով թող կատարեն դատաստան մարդկանց համար»։ Տասներկուերորդ պատճառ՝ «Տասներկուերորդ՝ և մարդիկ, որ գան դատավորի առջև, երկյուղեն Աստծուց և դատավորներին չկաշառեն և թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է նրանց գործերը և Նրա առջև ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի»։

Հայրենասիրությունը կարևոր արժեք է

Հայրենասիրությունը մարդու արյան մեջ է։ Այն չեն գնում, չեն վաճառում, այդպիսին ծնվում են։ Հայրենասերը, աշխարհի որ ծայրում էլ ապրի, ինչ հարստություն էլ ունենա, երբ իր երկիրը կարիքի ու պատերազմի մեջ է, նա անպայման ձեռք կմեկնի և կօգնի։        Ունենք բազմաթիվ այդպիսի օրինակներ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, երբ տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը 1988 թ․, նա անձնվեր օգնություն ցուցաբերեց։ Կամ վառ օրինակ են այն հերոս արծիվները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ Հայրենասիրությունը՝ մեր ժողովրդի միասնական պահող ուժն է։ Հայրենիքը պետք է սիրել առանց պայմանների։ Հայրենասիրություն պետք չէ քարոզել, այն շատերի մոտ քնած է։ Յուրաքանյուրը կարող է ինչ-որ լավ գործ կատարելով՝ ցույց տալ իր նվիրվածությունը իր հայրենիքին։

Երևանում իմ ամենասիրելի վայրը

Ապրելով Երևանում չես կարող չսիրել քաղաքի ցանկացած անկյունը, ծառն ու թուփը։ Երեկոյան Երևանը դառնում է աննկարագրելի գեղեցիկ, և այդ երեկոյան Երևանում ինձ հատկապես դուր է գալիս Հյուսիսային պողոտան։

Հյուսիսային պողոըայի շինարարության պլանը գծել է Ալեքսանդր Թամանյանը, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թ․-ի աշնանը։ Բազմաթիվ ընկերությունների հովանավորչության օգնությամբ Հյուսիսային պողոտայի շինարարությունն ավարտվել է 2007 թ,-ի նոյեմբերի 16-ին։

Հյուսիսային պողոտան սկիզբ է առնում Աբովյան փողոցից և ավարտվում է Թումանյան փողոցով։

Առաջադրանք

https://pahanjvats.wordpress.com/10-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-19-20-2/10-10-2019/

Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։ Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևան մեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։

Տիգրան Երկրորդի տերությունն ընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազար բնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերում և որպես մայրաքաղաք հարմար չէին։

Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանի թագադրության վայրում։

Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցող պաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդ և բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի և Առաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։

Դպիր ամսագիր, տպավորություններ և ինչ է իրենից ներկայացնում այս ամսագիրը

<<Դպիր>> ամսագիրը բաց ցանց է, որտեղ աշակերտները և ուսուցիչները կարող են տեղադրել հոդվածներ՝ իրենց նախագծերի, կրթահամլիրի աշակերտների փոխանակումների այլ երկրների աշակերտների հետ, կազմակերպած արշավների Հայաստանի տարածքում և արտերկրում, հավաքների և ծամբարների մասին։

Ընթերցում էի այս ամսագիրը և մի քանի հետաքրքիր նյութեր աչքովս ընկան, որոնցինց կարող եմ առանձնացնել մի քանիսը։ Առաջինը Հասմիկ Ղազարյանի՝ <<Ճկուն հմտությունները՝ կրթական թիրախ>> հոդվածն էր։ Հոդվածի մեջ ներկայացվում էր գործունեությունը, կազմակերպվող հետաքրքիր միջոցառումները և խաղերը։ Խոսվում էր հաղորդակցման կանոներից և ներկայացված նախագծերի մասին, ինչպես նաև անցկացվող ճամբարների մասին։

Հաջորդը ուզում եմ ներկայացնել Մարթա Ասատրյանի՝ <<Կրթական փոխանակումները՝ հեղինակային կրթական ցանցի հարթակ>> հոդվածը, որի մեջ խոսվում էր երեք հարևան պետությունների հետ համագործակցությունը։ Խոսվում էր արտագնա ճամբարների, նոր գործընկերների ձեռքբերման, նախագծային փաթեթների և փորձի ձեռքբերման մասին։

Հաջորդը ինձ հետաքրքրեց Էմանուել Ագջոյանի՝ <<Բնապահպանական մի նախագիծ հեղինակային կրթական ցանցում>> հոդվածը։ Դրա մեջ խոսվում էր Ամբերդ գետը ուսումնասիրելու մասին։ Ասվում էր, որ նախագիծը անց է կացվելու 4 փուլով։ Առաջին փուլը իր մեջ ներկայացնում էր 4 քայլարշավ տարբեռ ուղղություններով։ Երկրորդ փուլի նպատակն էր ծանոթանալ գետի էկոլոգիական վիճակին։ Երրոդ փուլի նպատակն էր գտնել այդ խնդիրների լուծումները։Իսկ արդեն չորրորդ փուլը իրենից ներկայացնում էր փուլերի արդյունքների ամփոփում։

Բառերի խորհրդավոր աշխարհից

<<ՈՍԿՅԱ, ՈՍԿԵ, ՈՍԿԻ>>

Այն ժամանակաշրջանը երբ մարդիկ ծաղկուն ժամանկներ են ապրել կոչվել է ոսկե դար։ Հայ ժողովրդի ոսկե դարը եղել է 5-րդ դարը, որը բացվեց հայ գրերի գյուտի ստեղծմամբ։ ԵՎ շատ գրողներ իրենց խոսքն են ասել ոսկե դարի մասին ինչպե օրինակ Հովհաննես Շիրազը իր <<Դեպի բնօրրան>> բանաստեղծությունում, ինչպես նաև հույն բանաստեղծ Հեսիոդոսը իր <<Աշխատանքներ և օրերում>> ստեղծագործությունում, որտեղ մարդիկ ապրում էին Սատուռնում ինչպես Աստվածներ։

«Բառերի խորհրդավոր աշխարհից»

<<Բառերի խորհրդավոր աշխարհից>> գիրքը թերթելիս աչքովս մի պատմություն ընկավ, որի անունն էր՝ ԻՆՉՈՒ ՞ <<ՑԵՐԵԿԸ ՃՐԱԳՈՎ ՄԱՆ ԳԱՍ>>։ Պտմություն Հին Հունաստանում ապրող մի իմաստունի մասին էր՝ Դիոգենես անունով, ով անմիջական հետևորդն էր ցինիզմի հիմնադրի Անտիսթենեսի։ Դիոգենեսը հրաժարվել էր աշխարհի բոլոր բարիքներից և վայելքներից ու ապրում էր մի տակառի մեջ։ Ասում էին, որ նա օրը ցերեկով դուրս էր գալիս տակառից և մեծատառով Մարդ էր ման գալիս։ Մի պատմություն կա Դիոգենեսի հետ կապված։ Մի օր նրա աշակերտը՝ աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին գալս կանգնում է նրա տակառի մոտ և նրան ասում․ <<Ծերու՛կ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ>>, իսկ Դիոգենեսը փիլիսոփայական ձևով նրան պատասխանում է․ <<Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր>>։ ԵՎ զուգադիպություն է տեղի ունենում ու երկուսի արևն էլ խավարում է նույն տարում՝ 323թ․։

Ինչ եմ հայտնաբերում ստուգաբանական բառարան կարդալիս

Ստուգաբանական բառարան կարդալիս հայտնաբերում եմ, որ բառերը բազմիմաստ են և կարող են ունենալ այլ բացատրություն։ Օրինակ արկը, որը նշանակում է հրետառումբ՝ բացատրական բառարանում ունի այլ իմաստ և նշանակաում է ավան կամ երկրորդ իմաստով նշանակում է ձգում և նետում։

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

Հիմնադրում

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թ. սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թ. Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

Եկեղեցու և վանքի շինարարություն

1706 թ. Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։

1714 թ. դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են  հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծառայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թ. ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թ. օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը։1723 թ. ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թ. Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թ.՝ գրադարանով և սեղանատնով։ 1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994 թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։