Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության և անձի՝ քաղաքացու միջև կայուն իրավական կապ և անձի կարգավիճակ, որի ուժով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, և անհատը ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ:

1995 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է Ն-041-I ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության մասին»։ ՀՀ Կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է ՀՀ քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Լինելով պետության իրավունքի համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիությունն իր ամրագրումն է ստացել նախևառաջ ՀՀ Սահմանադրությամբ։ 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Սահմանադրության 47-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը» և սահմանում է, որ

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
  2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
  3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
  4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով
  5. ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
  6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով։
  7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև հանրային շահերի պաշտպանության նպատակով։
  8. ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, ՀՀ պաշտպանության ներքո են։

Քաղաքացիությունն իր առավել մանրամասն կարգավորումն է ստացել 2007 թվականին ընդունված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Այս օրենքի համաձայն՝ այնձի քաղաքացիությունը ճանաչվսւմ կամ հաստատվում է հատուկ փաստաթղթերով, որոնք են․

  1. անձնագիրը, որը տրվում է 16 տարին լրացած անձանց, 10 տարի ժամկետով, համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և որտեղ ամրագրվում են քաղաքացու անձի մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, ազգանունը, սեռը, ծննդյան տարեթիվը և այլն,
  2. ծննդյան վկայականը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը, որ տրվում են մինչև 16 տարեկան անձանց։

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Ներկայացնել իրավիճակներ և գտնել լուծումներ, կապված մարդու իրավունքների ոտնահարման և պաշտպանության հետ։

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք: Այսինքն ոչ ոք անձին առանց օրենքով սահմանված կարգի չի կարող զրկել կյանքից, ազատությունից և անձեռնմխելիությունից։

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի: Յուրաքանչյուր ոք պետք է շարժվի օրենքով և չպետք է իրեն իրավունք վերապահի կատարել հոդվածում նշված գործողությունները։

Մարդուն ազատությունից զրկելու հիմքերը և կարգերը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.
2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատա­րելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.
6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.
7) անձի անօրինական մուտքը Արցախի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հաս­կա­նալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառ­ների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:
3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամ­կե­տում, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլա­տրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերա­բերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատ­ճա­ռով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորու­թյունները:

ՀՀ բոլոր քաղաքացիների համար օրենքը ի՞նչպիսի քաղաքական իրավունքներ է տալիս

Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Սահմանադրության ուսումնասիրություն

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական,
իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես
նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների
ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Մարդու իրավունքները

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

«Մարդու իրավունքներ» արտահայտությունը հանրաճանաչ արտահայտություն է, քանի որ մեր օրերում չկան այնպիսի անձինք, ովքեր գոնե մեկ անգամ լսած չլինեն այս արտահայտության մասին։ Մարդու իրավունքների սահմանման վերաբերյալ կան բազմաթիվ բացատրություններ տարբեր մասնագետների կողմից։ Դրանցից որոշներն էլ հաճախ այնքան տարբեր են լինում, որ հակասությունների տեղիք են տալիս։ Սակայն ավելի հաճախ օգտագործվում են մարդու իրավունքների վերաբերյալ հետևյալ սահմանումերը:

  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը:
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են:
  3. Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության:

Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներն ու նորմերն են, որոնք պաշտպանված են ներպետական և միջազգային իրավական ակտերով։ Սահմանման բովանդակությունից պարզ է դառնում, որ մարդու իրավունքները հիմնարար և անօտարելի իրավունքներ են, որոնք մարդը ձեռք է բերում ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։

Մշակույթի, կրթության, գիտության, նաև ընտանիքի և կրոնի ամրապնդման ու պաշտպանության իրավունքները

1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Ընտանիքի պաշտպանությունը

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը:

Ծնողների և երեխաների իրավունքները

նողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա։

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Երեխան ունի՝

ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունք ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունք, պաշտպանության իրավունք, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք, անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք։

Քաղաքացիության իրավունքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով:

Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից:i

Քաղաքացիությունը փոխելը կարգավորում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:

Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի հոդվածներ

Հոդված 11.

1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:

Այսինքն ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է թույլ չտան, որ երեխային բռնի ուժով կամ ապօրինի կերպով, առանց ծնողների թույլտվության երկրից տեղափոխեն մեկ այլ երկիր։ Դրա համար գոյություն ունի համաձայնագիր, որը ստորագրում են ծնողները։

Հոդված 20.

1.Ժամանակավորապես կամ մշտապես իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդպիսի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի:

2.Մասնակից պետություններն իրենց ներպետական օրենքներին համապատասխան ապահովում են այլընտրանքային խնամք այդպիսի երեխայի համար:

3.Այդպիսի խնամքը կարող է ներառել, ի թիվս այլ միջոցների, խնամակալության սահմանումը, «ղաֆալան»՝ ըստ իսլամական իրավունքի, որդեգրումը կամ, անհրաժեշտության դեպքում, երեխաների խնամքի համար նախատեսված համապատասխան հաստատություններում տեղավորելը: Այս կամ այն լուծումն ընտրելիս պատշաճ կերպով հաշվի է առնվում երեխայի դաստիարակության հաջորդայնությունն ապահովելու ցանկալիությունն ու նրա էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը և մայրենի լեզուն:

Յուրաքանչյուր երեխա, ով զրկված է ընտանիքից, իրավունք ունի ստանալ լիարժեք ապահովություն, պաշտպանություն և ապրելու համար նախատեսված բոլոր հարամարությունները, ներառելով կրթուոյան իրավունքը։

Հոդված 25.

Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:

Եթե երեխան ունի նշված խնդիրները, ՄԱԿ-ը հետևում է դրանց բուժման ընթացքին և օգնում այդ հարցերով։

Հոդված 33.

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները, որպեսզի երեխաներին պաշտպանեն թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք սահմանված են միջազգային փաստաթղթերում, և կանխեն երեխաների ներգրավումն այդպիսի նյութերի ապօրինի արտադրության ու առևտրի մեջ:

Երեխաները պետք է պաշտպանված լինեն թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի օգտագործումից, ինչպես նաև դրանց առք ու վաճառքից։

Հոդված 42.

Մասնակից պետությունները պարտավորվում են պատշաճ և գործուն միջոցների գործադրմամբ Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին լայնորեն տեղեկացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: 

Բոլորը պետք է տեղեկացված լինեն այս կոնվենցիայի մասին։

Իրավաբանական և Ֆիզիկական անձ

Իրավաբանական անձ համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Բացի քրեական իրավունքից մյուս բոլոր իրավունքի ճյուղերում իրավաբանական անձինք համարվում են իրավունքի սուբյեկտներ։

Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝

  • Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն)
  • Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)

Իրավաբանական անձ անհրաժեշտ հատկանիշներն են։

  1. Սեփականության իրավունքով ունի գույք.
  2. Իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
  3. Իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։

Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ ։

Ֆիզիկական անձանց նման տարբաժանումը նրանում է, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընտրել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրյում։