Մթնոլորտ

Հայաստանի օդը կարելի է աղտոտված համարել, քանի որ գործարաններից դուրս եկող ծուխը և արտանետած թափոնները աղտոտում են միջավայրը, ինչպես նաև մեքենաների արտազատատ թունավոր նյութերը և ածխաթթու գազը։ Մթնոլորտում գտնվող մի քանի շերտեր մեզ պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք կարող են վնասել մաշկը։ Աղտոտված մթնոլորտից կարող է առաջանալ թթվածնային քաղց, շնչառական հիվանդություններ, թունավորումներ և այլն։ Մթնոլորտը պահպանելու համար հարկավոր է վերացնել մթնոլորտը շատ աղտոտող մեքենաները և վերահսկել գործարանների գործունեությունը։ Իսկ Հայաստանում գլոբալ տաքացման հետևանքով կսկվեն անձրևների քչացում, երաշտ, ջերմոցային էֆեկտներ և ուլտրամանուշակագույն ճառագայթները կթափանցեն մթնոլորտով։

Իմ միջավայրը

  Մենք ապրում  ենք մի միջավայրում, որն այժմ շատ աղտոտված է։ Առավոտյան փողոցներն արդեն լիքն են մեքենաներով, որոնց ծուխը բացասաբար է ազդում թե՛ մարդկանց, թե՛ բնության վրա։ Ծառեր ու ծաղիկներ քիչ կան մեր շրջակա միջավայրում, դրանց փոխարեն օրեցօր ավելանում են բարձրահարկ շենքերն ու զվարճանքի վայրերը։ Իսկ ամենուր տարածված է աղբի գարշահոտությունը։ Անուշադիր ենք կենդանիների՝ թափառող շների հանդեպ։ Մեր պարտքն է մաքուր պահել մեր շուրջը, խնամքով վերաբերել բնությանը, որպեսզի ունենանք՝ լավ, մաքուր և բարեկարգ միջավայր։