Այս պատմվածքի գլխավոր հերոսը հենց Բեսսին էր։ Նա գրեթե երեք տարեկան էր, սակայն նրա հարցերը երեք տարեկանի չէր։ Նրա հարցերին մայրը պատասխանում էր դժվարությամբ, որոնք լսել էր իր մորից կամ քահանայից։ Այդ բարդ հարցերից հետո մայրը զարմանքից քիչ էր մնում ուշագնաց լինել, քանի որ առաջին անգամ էր լսում նման հարցեր երեք տարեկան երեխայից։
Category: Գրականություն
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՄԵՔՍԻԿԱՑԻՆ» ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վիլյամ Սարոյանի «Մեքսիկացին» պատմվածքը Ժուան Քաբրալ անունով մեքսիկացու մասին է, ով ցանկանում էր աշխատանք գտնել, որպեսզի կարողնար պահել իր ընտանիքը։ Նա դիմում է մի գյուղացու, ով պատմվածքում ներկայացված է որպես «հորեղբայր»։ Հորեղբայրը սկզբից մերժում է նրան՝ ասելով, որ իրեն աշխատող պետք չէ, սակայն վերջում նա տալիս է աշխատանք։ Պատմվածքի սկզբում կարող է թվալ թե այդ մեքսիկացին ագահ է, բայց հետո, որբ նա առաջ է քաշում ընտանիքի հարցը, պարզ է դառնում, որ նա այդ ամենը անում է իր ընտանիքի բարօրրության համար։ Նա անգամ շներին իր ընտանիքի անդամ էր համարում։Մեքսիկացին բարեսիրտ էր, որովհետև միայն բարեսիրտ մարդը կարող է, շներին կերակրել անգամ այն դեպքում, երբ ինքը ուտելու ոչինչ չունի։
Ռյունսոկե Ակուտագավա, Թավուտում
Թավուտում պատմվածքի գլխավոր հերոսներն էին Տաձյոմարան, Կանաձավա Տակեխիրոն և Մասագոն։ Հիմնական խնդիրն այն էր, թե ո՞վ է սպանել Տակեխիրոյին։ Տաձյոմարան ասաց, որ Տակեխիրոյի կինը՝ Մասագոն, նրան դուր էր եկել և ուզեցել է ամեն գնով հասնել նրան։ Ասաց որ Տակեխիրոյին տարել է անտառի խորքը և կապել։ Կնոջը ասում է թե իր ամուսինը տկարացել է, սակայն տեսնելով խաբեությունը, կինը հանում է դաշույնը և հարձակվում նրա վրա։ Տաձյոմարան կարողանալով դաշույն գցել կնոջ ձեռքից ազատում է Տակեխիրոյի կապերը արձակում է և սրի 20 հարվածով փոխանակվելուց հետո սպանում նրան։
Կիննել իր հերթին եկեղեցում խոստովանում է թե ինքն է սպանել իր ամուսնուն, ասել սկզբից կսպանեմ քեզ իսկ հետո ինձ, սակայն չկարողանալով սպանել իրեն հեռացել է թողնելով արդեն կնոջ դաշույնից սիրտը խոցված ամուսնուն։
Իսկ արդեն մեռած Տակեխիրոյի ուրվականը գուշակի շրթունքներով պատմում է, որ իր կինն ասել է․ «Սպանեք դրան։ Ես չեմ կարող ձեզ հետ լինել, քանի դեռ նա կենդանի է…»։ Կինը խաբելով Տաձյոմարային փախել է և անհետացել անտառի խորքերում, իսկ նա եկել և կտրել է պարանից մի հատված և ասել նրան․ «Հիմա պետք է քո մասին էլ մտածես ախպերս»։ Իսկ Տակեխիրոն վերցրել է իր առջև գցած դաշույնը և խրել իր սիրտը։
Իմ կարծիքով ճիշտ էր ասում ամուսինը, քանի որ նա սամուրայ էր, իսկ պարտված սամուրայները ինքն իրենց սպանում էին։
Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս (գրաբար)
Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազունները
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:
Ձմեռն էանց (գրաբար)
Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին մեկնեցին: Ծաղիկներ երևացին մեր երկրում, էտելու ժամանակը եկավ, մեր երկրում լսվեց տատրակի ձայնը: Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղիկներն արձակեցին իրենց հոտը: Արի եկ, ի՛մ մերձավոր, ի՛մ գեղեցիկ, ի՛մ աղավնի, և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը. քանի որ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ է:
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Շատ գեղեցիկ և ուսուցանող պատմություն էր: Հեղինակը կարծես համեմատել էր մարդուն մի հասարակ ճայի հետ, որն ուզում էր ավելիին հասնել, քան ուղղակի ամեն օր իր կյանքը վատնելն է միայն ուտելու և ուտելիքի համար կռվելու վրա: Այս պատմության մեջ շատ թաքնված մտքեր կան, որոնք հասկանալով մի նոր շունչ ենք ստանում, կարծես այն մեզ ոգեշնչում է: «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» կարդալով՝ հասկանում ես, որ մարդն է իր կյանքի տերը, նա է որոշում՝ մնալ նույն տեղում, թե՞ շարժվել առաջ, նրանից է կախված իր անցյալը, ներկան և իհարկե ապագան, նա է որոշում՝ կանգնել ցամաքում, թե՞ թռչել դեպի երկինք: Մարդ չպետք է իր կյանքը ծախսի միայն ուտելու, գումար վաստակելու և ուրիշներին գոհացնելու համար, չպետք է վախենա ապրելուց, իր խելահեղ մտքերն իրականացնելուց, սիրելուց և անգամ ճախրելուց։ Չէ՞ որ կյանքն ընդամենը մեկն է, և այն պետք է ապրել այնպես, որ վերջում չզղջաս արածների կամ չարածների համար:
ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ (գրաբար)
Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ (գրաբար)
Քրիստոսը մեր մեջ հայտնվեց, Աստծու էությունը այստեղ բազմեց։
Խաղաղության ձայն հնչեց, Սուրբ ողջույնին հրաման տրվեց։
Եկեղեցիս մի անձ դարձավ, համբույրս այդտեղ լրացում տվեց։
Թշնամությունը հեռացավ, բոլորին սեր սփռվեց։
Հիմա պաշտոնյանները ձայն բարձրաձրեցին, միաբերան օրհնություն տվեցին,
Միասնական Աստվածությանը, որտեղ սրբաբան սերովբեներն են։