Հրանտ Իգնատի Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։
Կրթություն
Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։
1958 — 1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտիպատմալեզվաբանական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն»ամսագրում ու Գրական թերթում։
1966-1967 թվականներին բարձրագույն կինոսցենարական կուրսեր է անցել Մոսկվայում։
1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ։
«Աշնան արեւ»
Կյանքի աշնանը մոտեցող կինը՝ Աղունը, պատրաստվում է գյուղից գնալ Երևան որդուն ամուսնացնելու։ Ճանապարհի պատրաստությունների ընթացքում նա մտովի հանրագումարի է բերում անցյալը, որը մեծ տառապանքների ու փոքր ուրախությունների մի շղթա է։
Աղունի կերպարը
Աղունի կերպարը այս ստեղծագործության մեջ այն որակն է, որի կյանքում դառը օրերը շատ են եղել , ուրախ օրերը քիչ, բայց նա համառ է չի կոտրվում և առաջ է տանոմ իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան:
Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում։
1877 թվականին ապագա գրողը շրջագայում է Սյունիքում և Արցախում, ծանոթանում պատմական հոյակապ հուշարձաններին, հինավուրց հայկական քաղաքների ու ամրոցների ավերակներին, ազգային ավանդույթներին ու սովորույթներին։
1878 թվականին Մուրացանը տեղափոխվում է Թիֆլիս։ Այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորում ու աշխատանքի անցնում տեղի առևտրական տներից մեկում։
Հոգեմաշ աշխատանքին զուգընթաց՝ նա կարողանում է մի փոքր ժամանակ գտնել և իրեն նվիրել գրականությանը։ 1881 թվականին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզան» պատմական դրաման և «Մուրացան» կեղծանունով ներկայացնում Հայ թատրոնի վարչությանը։ Դրաման անսպասելի հաջողություն է բերում հեղինակին։ Ամենուրեք խոսում են նոր տաղանդի մասին։ Հայ հարուստները խոստանում են միջոցներ տալ գրողին՝ արտասահման գնալու և կրթությունը շարունակելու։ Սակայն խոստումները շուտով մոռացվում են և Մուրացանը մինչև կյանքի վերջ ստիպված է լինում հաշվապահի պաշտոնը համատեղել գրական աշխատանքի հետ։ Կենսագրական այդ դառը փաստից նա ստեղծում է «Հասարակաց որդեգիրը» ազդեցիկ պատմվածքը։
1889 թ. «Նոր դար» լրագրում տպագրվում է «Խորհրդավոր միանձնուհի» վիպակը։ 1896 թվականին «Արձագանքում» տպագրվում է «Գևորգ Մարզպետունի» վեպը։ «Լումա» ամսագրում լույս են տեսնում «Նոյի ագռավը» պատմվածքը (1899 թ.) և «Առաքյալը» վիպակը (1902 թ.)։
Մուրացանը հռչակվում է։ Բայց ծանր աշխատանքը խոր ազդեցություն է թողնում նրա հոգեկան աշխարհի վրա. 1908 թվականին երևան են գալիս հոգեկան խանգարման նշաններ։ Մուրացանը վախճանվում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում՝ անավարտ թողած իր ստեղծագործական մտահղացումները։
Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը
Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։
Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։
Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։
Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում։
Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)` գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։
Ծնվել է 1835թ. Պարսկաստանի Սալմաստ գավառի գյուղում։
Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։ 1847թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականինՐաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ»լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։
Պատմավեպ
Պատմավեպ, վեպ, որը կառուցված է պատմական սյուժեի վրա, որը գեղարվեստական ձևով ներկայացնում է որևէ դարաշրջան, պատմության որոշակի ժամանակահատված։ Պատմավեպում ժողովրդի կյանքի այս կամ այն դրվագն է, որը հագեցած է կարևորագույն դեպքերով։ Պատմավեպում պատմական իրականությունը համադրվում է գեղարվեստականի հետ, պատմական փաստը՝ գեղարվեստական հնարանքի, իրական պատմական դեմքերը՝ մտացածին կերպարների, իսկ մտացածինը տեղադրված է նկարագրվող ժամանակահատվածի սահմաններում։ Պատմավեպում բոլոր պատմություններն արվում են պատմական իրադարձությունների ֆոնին։
Րաֆֆու «Սամվել» համառոտ նկարագրություն
Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանըդավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։
Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում 1829 թվականի նոյեմբերի 2-ին, 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Ս. Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Ն. Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։
Գործեր և ժառանգություն
Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը. անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թվականի մարտի 31-ին։
Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։
Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։
«Հյուսիսափայլ» (դասական ուղղագրություն՝ «Հիւսիսափայլ»)՝ գրական-գեղարվեստական ամսագիր, որը լույս է տեսել 1858-1864 թվականներին Մոսկվայում։ Խմբագիրն է եղել Ստեփանոս Նազարյանը։ Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ և չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածները և այլն։ Ամսագրին աշխատակցել են նաև Րաֆֆին և Ռափայել Պատկանյանը։
Ամսագրի ծավալը մոտավորապես 64-80 էջ էր, չափը՝ 24х16 սմ։ Տպագրվում էր Լազարյան Ճեմարանի տպարանում։
Ամսագիրն ուներ լուսավորական ու դաստիարակչական ուղղվածություն։ Ամսագրի խմբագիրն էր լուսավորական-հրապարակախոս, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հայ բանասիրության ամբիոնի վարիչ Ստեփանոս Նազարյանը։ Ամսագրին ակտիվորեն աշխատակցում էր հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (գլխավոր աշխատակից)։ Ամսագրում հրապարակվում էր Նալբանդյանի արձակն ու բանաստեղծությունները։ “Հյուսիսափայլը”, հռչակելով լուսավորական ու ժողովրդավարական գաղափարները, պահանջում էր հասարակական կյանքի բոլոր ոլորտների բարեփոխումներ, պայքար էր մղում ազգայնական պահպանողականության, ռեակցիոն կղերականների դեմ։ Ենթարկվում էր հետապնդումների գրաքննության և ռեակցիոն հայ մամուլի կողմից։ Հետևելով «Սովրեմեննիկ» ամսագրի օրինակին և հաճախակի օգտվելով դրա նյութերից, «Հյուսիսափայլը» հոդվածներ էր հրատարակում բնագիտական, փիլիսոփայական, պատմական, բարոյա-էթիկական և այլ թեմաներով, գեղարվեստական ստեղծագործություններ։ Տեսական ու կիրառական պայքար վարելով գրաբարի և բարբառներով տարվածության դեմ, «Հյուսիսափայլը» ամրացնում էր նոր գրական լեզվի՝ աշխարհաբարի իրավունքները։ Ամսագիրը զգալի ազդեցություն գործեց հայ գրականության ու քննադատության զարգացման վրա։ Ամսագրի հետ համագործակցում էին նաև Րաֆֆին ու Ռաֆայել Պատկանյանը։
Պետրոս Դուրյան
ետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:
16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ’ է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա — սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք…»: Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:
Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում նրա վաղաժամ մահից հետո միայն:
1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:
Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:
Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451 թվական), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։ Օգտագործելով աստվածաշնչյան և հունա-հռոմեական պատմափիլիսոփայության միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին բարձր է գնահատել նախորդ մատենագիրների (հայ և օտար) երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի 5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյանին։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծ, շարադրանքի միահյուսմամբ։
Քանի որ նրան ուղարկեցին հսկելուձիերին, ջորիներին և այլն։
Ի՞նչն էր Վարդանին ամենաշատը վիրավորել։
Քանի որ ոչ ոք նրան ուշադրություն չեր դարձնում, ուտում էին իրենց միսը և կատակում։
Ո՞վ է Վարդանի քենից տուժողը։ Ընդհանրապես ինչ է նշանակում «քեն», որքանո՞վ է դա արդյունավետ վարք։
Քեն — եժխնթրության զգացմունք մեկի նկատմամբ, ոխ
Տեղեկություններ գտնել Հակոբ Մնձուրու մասին։
Հակոբ Մնձուրի, հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։
Ծնվել է 1886 թ․ հոկտեմբերի 16-ին Թուրքիային Էրզինջանի մարզում։
Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։
2. Գտնել այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։
Ամեն աստղե ցող կայլակի, Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Հյուսիսային կողմն աշխարհի Առատություն թող ըլլա… Ոսկի ծովուն մեջ ցորյանին Հավետ լողա թող գերանդին
3. Գտնել այն տողերը, որտեղ սեր է մաղթում։
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝ Սիրերգությո՜ւն թող ըլլա:
4. Համացանցում տեղեկություններ գտնել եկեղեցական Անդաստան արարողության մասին։
Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։ Հնում այդ արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են արտերում և այգիներում։ Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։
Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայաստանը՝ սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության։
Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։
Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։
Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։
5․ Գտնել այն բառերը, որոնք գույն են հուշում. ո՞ր գույներն են երևում Վարուժանի «Անդաստանում»։
արյուններ-կարմիր
գինին- կարմիր
ձուլե ոսկի- ոսկեգույն
Ոսկի ծովուն-ոսկեգույն
մեղրը-դեղին կամ ոսկեգույն
Ծիլ ու ծաղի՜կ – կարմիր, դեղին
Տեղեկություններ գտնել Դանիել Վարուժանի մասին։
XX դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է Օսմանյան Կայսրությունում 1884 թվականի ապրիլի 20-ին։ Սպանվել է 31 տարեկան հասակում թուրք երիտասարդների կողմից արյունալի ջարդերի ժամանակ։ Դեռ փոքրուց նա տեսնում էր սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում։ Վենետիկում նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ Բելգիայում նա ընդունվում է Գենտի համալսարան և սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Երկու տարի ուսուցչություն է արել Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։
ՀԱՏՈՒԿ
Տեղեկություններ գտնել Լև Տոլստոյի մասին։
Լև Նիկոլաևիչ Տոլստոյ, ռուս գրող, դրամատուրգ, ֆիլիսոփա, մանկավարժ, մանկագիր, հրապարակախոս։ Ծնվել է 1828 թվականին Ռուսական Կայսրությունում, մահացել 1910թ․։ Կրթություն է ստացել Կազանի Դաշնային համալսարանում։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են՝ «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» , «Հարություն» և այլն։ Նրա հանճարեղ ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել Համաշխարհային գրականության վրա։
Պատասխանենլ հարցերին. — Ո՞վ է Լև Տոլստոյը։ Ի՞նչ է նշանակում «կոմս»։
Լեվ «Տոլստոյը ռուս գրող է։
կոմս, (граф)—թագավորական պաշտոնատար անձ, Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո ` բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի, графиня)։
— Ի՞նչ է մտածում նա մարդկանց աշխատելու և ապրելու մասին։
Նա մտածում էր, որ բոլոր մարդիկ պետք է արդար աշխատեն, ապրեն համեստ և պարզ։
— Ինչո՞ւ կայարանում կինը դիմեց հենց Տոլստոյին։ Տոլստոյն իրեն ինչպե՞ս էր պահում, ինչպե՞ս էր հագնվում։
Նա նկատեց մի տղամարդու, ով նույնպես կանգնած էր կառամատույցին։ Ենթադրում եմ, որ երկարաճիթ կոշիկներ հագնում էին հասարակ մարդիկ և Տոլստոյը հասարակ էր պահում իրեն, կարծեց թե այդ հասարակ տղամարդը հաստատ կօգնի և նրան դիմեց։
— Ինչո՞ւ էր կինը ներողություն խնդրում Տոլստոյից մեկ տարի անց։
Նա կարծում էր թե տարիներ առաջ, երբ նա նման խնդրանքով էր դիմել Տոլստոյին, միգուցե վիրավորել էր նրան։
Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Գրական անուն
Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։
Կենսագրություն
Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։
Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։
Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։
1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։
Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.
Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի քաղաքի վրա, Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն, Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Առաջադրանք
Առանձնացրու սիրային բանաստեղծությունները։
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, Պատահական անցորդին, Տազ անձնական։
Առանձնացրու աշխարհի ու մարդու մասին, նրանց հակադրվելու մասին բանաստեղծությունները։
Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Երգում է ծովը, դաշտը, հովը, Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, Տաղ անձնական։
Բանաստեղծական ո՞րն ձևն է օգտագործված առաջին 3 բանաստեղծություններում։
Առաջին երեք բանաստեղծություններում օգտագործված է բանաստեղծական տրիոլետ ձևը։
Տեղեկություններ գտիր գազել բանաստեղծական տեսակի մասին։
Գազելը բանաստեղծության կայուն ձևն է, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Հովհաննես Թումանյան հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։
Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։
Հայրենիքիս հետ
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․
Բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության մասին է:
Բանաստեղծության ներկայացված վերջին տունը հավատի մասին է, Թումանյանը հավատում է որ Հայաստանը դառնալու է հզոր ու անհաղթ և Արարատը ետ է գալու հայրենիք։
Քառյակ
Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։
Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։
Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի:
Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորում՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։
Հայրեն
Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։ Բայց 15-17-րդ դարերի որոշ ձեռագրերում պանդխտության և խոհա-խրատական հայրենների մեծ մասի հեղինակ է նշվում Հովհաննես Երզնկացին։ Իսկ սիրային հայրենները հանդիպում են առանց հեղինակային անվան, սակայն 1882 թ-ին որոշ հեղինակներ և գրականագետներ հայրենների հեղինակ են ճանաչում Նահապետ Քուչակին։ Հայրենները Քուչակի երգերը չեն, դրանք գուսանաժողովրդական երգեր են։ Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են, «Հայ քնարերգության ամենասքանչելի գանձերը», ասել է Վալերի Բրյուսովը։
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Ծնվել է Ախալքալաքի. (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից:
1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:
Սիմվոլիզմ
Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսա- ստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։
Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Ստեֆան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։
Սիմվոլիզմի արտահայտություններ Վահան Տերյան բանաստեղծություններում
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով… Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
Բանաստեղծությունում որպես սիմվոլ ներկայացված է աղջիկը
Տրիոլետ
Տրիոլետ, բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
Չունի և պարսից արքան Որքան պոետն անտուն, Այնքան գանձ ու խնդում Չունի և պարսից արքան. Հարուստն է պոետն այնքան Երկրի մթին բանտում… Չունի և պարսից արքան Որքան պոետն անտուն…