Everything is in words.

 Every word we use in our speech has power. Depending on the pronunciation of a word, it can have either a positive or negative meaning. Improving our speech is a very important component. By the speech of a person, you can determine what kind of lifestyle he leads. A well-read person speaks very clearly and quickly. In a word, you can gain a lot and lose a lot. You need to think very long before you say something to a person because a word can do a lot of bad things. If a person promises something, he must do it, if he does not do it, then his word is worthless. Such people cannot be trusted. A word can tell you everything about a person. With an ordinary conversation, you can understand what kind of person is standing in front of you. Judging by words, you can see the essence of a person, you can see how he thinks. Everything is in words.

Իմ կարանտինային օրագիրը

Այս համաճարակյին օրերին բոլորը գտնվում են տներում բանտարկված։
Մարդիկ աշխատում են օնլայն ձևերով և կրթությունը նույնպես կազմակերպվում է օնլայն։
Իմ կարանտինային օրերում իմ օրագիրը այսպիսին է։
Առավոտյան արթնանալուն պես ստուգում եմ մեյլերս, նամակներս։ Ծանոթանում եմ կորոնավիրուսի հետ կապված լուրերին։ Եթե ունեմ օնլայն դաս պատրաստվում եմ դասին։ Դրանից հետո անցնում եմ դասերիս, դրանք ավարտելուց հետո կարդում եմ գիրք, զբաղվում եմ իմքնակրթությամբ, դիտում եմ ուսուցողական ֆիլմեր զբաղվում եմ մարմնամարզությամբ և այլն։ Այս օրերը իր լավ կողմերն էլ ունի։ Նախ աշխարը զարգանում է։ Կարծում եմ մի քանի տարուց ավելի արդի կլինի հեռավար ուսուցումը։
Այս օրերին նաև մաքրվում է բնությունը և կենդանիներն ավելի ազատ են քան մարդիկ։ Իմ կարծիքով ամիսներ անց երկրի երեսից կանհետանա այս վիրուսը և մենք կկարողանանք անցել մեր բնականոն կյանքին։

Հայտնիներն ու կորոնավիրուսը

Նոր չինական կորոնավիրուսը ոչ ոքի չի խնայում: Եթե սկզբում դրանով վարակվում էին շարքային քաղաքացիները, ովքեր ազատորեն շրջում էին շուկաներում, թռչում էկոնոմ դասով, աշխատանքի վայրում հանդիպում վարակված գործընկերների հետ, ապա այժմ վիրուսը տարածվել է հայտնի մարզիկների, շոու բիզնեսի աստղերի և նույնիսկ պետությունների ղեկավարների վրա, գրում է life.ru֊ն:

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով վարակվեցին Ավստրալիայում ՝ Էլվիս Փրեսլիի կյանքի մասին ֆիլմի վրա աշխատելիս:

Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարուից վերցրած նոր կորոնավիրուսային վարակի առկայության առաջին փորձարկումները, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, պարզվել է, որ դրական են, բայց հետո պետության ղեկավարը ինքը հերքեց թեստերի արդյունքները և ասաց բացասական փորձություն:

Իսկ ահա ամերիկյան Մայամի քաղաքի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը վարակվել է կորոնավիրուսով Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո:

Կորոնավիրուսը հաստատվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ` Սոֆիի կնոջ մոտ:

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դուտթոնի մոտ CoViD-2019- ի փորձարկումը ցույց է տվել դրական արդյունք:

Լեհաստանի զինված ուժերի հրամանատար Յարոսլավ Միկայի մոտ Գերմանիայից վերադառնալուց հետո հայտնաբերվել է կորոնավիրուս:

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը նույնպես վարակված է կորոնավիրուսով:

Լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արթետայի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Դրա պատճառով ամբողջ թիմը, մարզչական շտաբը և ակումբի զգալի թվով աշխատակիցներ կարանտինացված են։

Կորոնավիրուսային թեստի դրական արդյունք է հաստատվել նաև իտալական «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Մանոլո Գաբբիադինիի մոտ:

NBA-ի բասկետբոլիստ Ռուդի Գոբերին երբ հարցրեցին՝ արդյոք վախենում է վարակվել, նա շոշափեց բոլոր բարձրախոսները և ծիծաղեց, և երկու օր անց նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց:

«Չելսիի» խաղացող Կալում Հադսոն-Օդոյիի մոտ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական է:

Իտալական «Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ռուգանին նույնպես վարակված է CoViD-2019- ով: Դրա պատճառով նրա հայտնի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն կարանտինացված է:

ԿՈՐԱՆԱՎԻՐՈՒՍ

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը: (corona-թագ)։ 

Ինչպե՞ս է տարածվում

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի եւ երկաթի վրա գոյատեւում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Ինչպե՞ս պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի:

Հ. Թումանյան, Հայրենիքիս հետ, Հայոց լեռներում

Երկու բանաստեղծություններնել Հայաստանի մասին է: Երկուսի մեջել նա նկարագրում է Հայաստանը: Առաջին բանաստեղծությունում(Հայրենիքիս հետ) նա նկարագրում է Հայաստանը ջարդված, կոտորված վիճակում: Այս բանաստեղծության առաջին տողերում նա նկարագրում է իրեն թե ինչպես է տխրում տեսնելով իր երկիրը: Մյուս տողերում նկարագրում է Հայաստանի վիճակը ջարդերի ժամանակ և հետո: Իսկ արդեն վերջին տողերում նա հավատում է, որ կգա արշալույսը վառ հագած, այսինքն մի օր կավարտվեն այս ջարդերը և Հայաստնաը կդառնա նոր և հզոր հայրենիք:

Հայոց լեռներում բանաստեղծության մեջ Թումանյանը ցույց է տալիս Հայաստանի անցած ճանապարհը։ Նկարագրում է Հայաստանի անցած ճանապարհը՝ Հայոց լեռներում,Դըժար լեռներում։ Նկարրագրում է հընուց տարվող գանձերը՝ Հայոց լեռներում, Բարձըր լեռներում։ Նկարագրում է Հայաստանին ջարդված օրդուների կողմից՝ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում։ Նկարագրում է հայոց քարվանը՝ Թալանված, ջարդված Ու հատված-հատված Հայոց լեռներում, Սուգի լեռներում։ ԵՎ վերջին տողերում նկարագրում է Հեռու աստղերին, Երկընքի ծերին նայող մեր աչքերը՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում։

Առաջադրանք

Առաջադրանք․

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով: Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունովՉ(որ.), որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով(որ.)։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

Բաղադրյալ ստորոգյալներ․

Արվարձան էր, սպա էր, հելլենուհի էր, անակնկալ էր։

Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները

Երվանդ Սակավակյացի օրոք հայող թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք, որն այն ժամանակներում մեծ ուժ էր: Թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հուսիսային Միջագետք: 
Երվանդ Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Կարճ ժամանակ անց՝ արդեն Աժդահակի օրոք, նա ապստամբում է Մարաստանի դեմ: Ապստամբություն ձախողվում է, և մարակա արքունքի ծուղակն է ընկնում հայող արքայական ընտանիքը:
Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծիք հետ միացյալ ուժերով ապստամբեց Մարաստանի դեմ:
Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ հայկական ավանդության՝ հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին:
Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխաքան:

Վանի թագավորության պետական կառավարման համակարգը և բանակը

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։

Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։

Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք Վանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու նորոգման վրա։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։

Մուտքի ճամբար

Մուտքի ճամբարի առաջին օրը մենք ծանոթացանք դպրոցի հետ, ինչպես նաև կարգուկանոնի հետ։ Ստեղծեցինք մեր անհատական բլոգները։ Երկրորդ օրը անցավ շատ հետաքրքիր։ Սկզբում անցանք բլոգավարության դասընթացը։ Սովորեցինք եջի դիզայնավորում և բլոգում տեղարել նյութ։ Հետո ՏՏ ոլորտում ուսումնասիրեցինք Javascript և մասամբ HTML ծրագրերը։Ձեռք բերեցինք ծրագրավորման որոշակի ունակություններ։ Այդ օրը անցավ հետաքրքիր և ձեռք բերեցինք նոր գիտելիքներ և տեղեկություններ։ Եվ օրեր անց մենք կմեկնենք եռօրյաՍևան արտագնա ճամբարի և համոզված եմ, որ շատ հետաքրքիր կանցնի այնտեղ։