Սերնդեսերունդ․ նախագիծ

Ամբողջատիրական վարչակարգում ապրելու դժվարությունները

1920-1930-ական թվականներին Եվրոպայի որոշ երկրներում հաստատվեց կառավարման մի համակարգ, որն իր բնույթով բռնատիրական էր։ Պետությունն իր վերահսկողությունը հաստատեց կյանքի բոլոր բնագավառներում՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, մշակույթ, մամուլ և այլն։ Նման վարչակարգերը ստացել են ամբողջատիրություն՝ տոտալիտարիզմ անվանումը։ Այդ ճանապարհով ընթացան Իտալիան, Գերմանիան և ԽՍՀՄ-ը։ Դրանցում նպաստավոր պայմաններ էին ստեղծել ծայրահեղական ուժերի համար՝ գրավելու իշխանությունը։ Ճիշտ է՝ ամբողջատիրական վարչակարգերը տարբերվում էին միմյանցից, բայց ունեին մի շարք ընդհանուր հատկանիշներ.

  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։

Տարօրինակ էր, բայց ճշմարտություն՝ առաջնորդները հանդես էին գալիս ազատության և ժողովրդավարության անունից։ Այդպիսիք էին Բենիտո Մուսոլինին (Իտալիա), Ադոլֆ Հիտլերը (Գերմանիա) և Իոսիֆ Ստալինը (ԽՍՀՄ)։

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

Հայոց անկախ պետականության վերականգնումից (1918 թվականի մայիսի 28) անմիջապես հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոցների կարգավորման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1918 թվականի օգոստոսին Հայաստանի խորհուրդն ընդունել է «Դպրոցի կառավարման մասին» օրինագիծը, որով հանրապետության տարածքում գործող նախկին պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցներ ազատ գործելու հնարավորություն են ստացել։ Կրթությունը դարձել է աշխարհիկ, որդեգրվել է դպրոցի կառավարման հասարակական սկզբունքը, տարրական դպրոցներում ուսումը եղել է անվճար ու պարտադիր, միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում՝ չափավոր վարձավճարով, կարիքավոր աշակերտները և ուսանողներն ստացել են կրթաթոշակ։

1918-1919 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 133 տարրական (11,2 հազար աշակերտ, 113 ուսուցիչ) և 10 միջնակարգ (3,2 հազար աշակերտ, 177 ուսուցիչ) դպրոցներ։ Կրթական գործի հետագա կազմակերպման և զարգացման մեջ մեծ է հանրային կրթության և արվեստի նախարար, ականավոր գրականագետ ու մանկավարժ Նիկոլ Աղբալյանի դերը, որի օրոք մշակվել և հաստատվել են մի շարք օրենսդրական ակտեր, որոնցով ագգության կրթական նոր համակարգի հիմքն է դրվել։ 1919-ի դեկտեմբերին ընդունվել է «Օրենք պետական լեզվի մասին»։ Դպրոցականները Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ (Օշական) Երևանի Եղիշե Չարենցի անվան № 67 հանրակրթական դպրոցի շենքը պատմական որոշումը, որով հայերենը պաշտոնապես ճանաչվել է պետական լեզու։ Առաջադրվել է նոր, ազատ ժողովրդավարական դպրոցի գաղափարը, հատուկ ուշադրություն է դարձվել աշակերտների մարմնակրթական դաստիարակությանը, սկիզբնավորվել է սկաուտական շարժումը։ 1919-1920 ուսումնական տարում կտրուկ ավելացել է դպրոցների թիվը, գործել են 456 տարրական (40,2 հազար աշակերտ, 1047 ուսուցիչ) և 20 միջնակարգ (5,1 հազար աշակերտ, 286 ուսուցիչ) դպրոցներ։ Միջնակարգ են դարձել Պուշկինի անվան, Նոր Բայազետի, Աշտարակի բարձր տարրական դպրոցները, Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկչի եկեղեցածխական դպրոցը, բացվել են Երևանի ուսուցչական սեմինարիայի պրոգիմնագիան, Վաղարշապատի, Ղարաքիլիսայի և Իջևանի գիմնազիաները։ Պետական միջոցներից հատկացումներ են կատարվել դպրոցաշինության համար (բազմաթիվ դպրոցներ տեղավորված էին վարձու տներում)։

Կրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասևագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 6)՝ ՀՀ-ն ապահովում է իր քաղաքացու կրթության իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։ Պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործության), միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթություն։ Հանրապետության տարածքում կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման ու դաստիարակության լեզուն հայերենն է («Լեզվի մասին» ՀՀ օրենք, հոդված 2), ՀՀ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպել մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ (հոդված 3)։

Սոցիալական հարաբերությունները

1950-ական թթ կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց սոցիալական քաղաքականություն ։ Օրենք ընդուվեց թոշակների մասին , բարձրացրեցին աշխատավարձները։ Սկսեցին կառուցել բնակարաններ ։1964 թվականիս կոլտնտեսականների համար սահմանվեց թոշակ ։ Արդյունաբերականացման քաղաքականության հետևանքով
արագ տեմպերով աճել է բանվոր դասակարգի, բազմապատկվել է ծառայողների
թվաքանակը, որոնց շարքերին են դասվել բոլոր տեսակների մտավոր աշխատանքներ իրականացնողները, և կրճատվել է գյուղատնտեսության բնագավառում
զբաղված աշխատողների քանակը:

Շփման հնարավորությունների շրջանակը

Այն ժամանակ չկար ինտերնետ, բջջային հեռախոս, համակարգիչ և այլն։ Կային միայն քաղաքային հեռախոսներ։ Մարդիկ իրար հետ շփվում էին նամակով՝ որն ուղարկում էին փոստով, իսկ երկրից երկիր հեռախոսով խոսելու համար կորցնում էին բավական ժամանակ միայն զանգելու համար։

Հստակ ընդգծել մեր ժամանակների առավելությունները, թերությունները

Ցանկացած բան ինչ կարող է անցնել մտքովդ կարող ես պատվիրել օնլայն տարբերակով՝ կլինի սնունդ, դեղեր, գրքեր, հագուստ, էլեկտրոնիկային տեխնիկա և այլն։ Ապրում ես ավելի ազատ ու անկաշկանդ և այսօր ցանկացած հարց կարելի է համարել լուծելի։

Սակայն այս դարը նաև ունի իր թերի կողմերը՝ իրական կյանքը տեղափոխվել է վիրտուալ աշխարհը, մարդիկ ավելի են օտարացել միմյանցից։

Իմ տունը իմ ամրոցն է

Մեր ընտանիքը մեծ չէ՝ հայրս, մայրս, եղբայրս ու ես։ Ամեն շաբաթ կիրակի կարծես ավանդույթ դարձած այցելում ենք տատիկ-պապիկներիս տուն, ու նրանց ջերմ ընդունելությունից և ուրախ բացականչություններից հետո սկսվում է իսկական տոնը։ Վայելում ենք ավանդական խորովածը, տատիս պատրաստած մեկը մյուսից համեղ ճաշատեսակները անփոխարինելի են եւ անգնահատելի։ Եվ սեղանի շուրջ ծավալվող խոսակցությունները ուսուցանոց են և հիշվող։ Եվ ամեն տուն վերադարձին իմ գրապահարանը ավելանում է տատիս նվիրած գրքերով։ Գիրք նվիրելը մեր ընտանեկան ավանդույթների մի մասն է կազմում։

Սորբ Հարության տոնը մեր ամենասիրելի տոնն է։ Մեծ սիրով ու սպասումով ենք պատրաստվում այդ տոնին։ Ճրագալույցի երեկոյան եկեղեցուց մաքրված հոգով ու մոմի լույսով տուն ենք վերադառնում, նստում սեղանի շուրձ, որի վրա լի են զատկական տարբեր ուտեստներ՝ ներկված ձուն, առատ կանաչեղենը, ձուկը, չամչով փլավը, կարմիր գինին, քաղցրեղենը և այլն։

Հայրս ու մայրս, նրանց ծնողները, տատերն ու պապերը միշտ բարի խորհուրդնեն են տվել ինձ. Լավ սովորել, միշտ առաջ գնալ, չվախենալ դժվարություններից և այլն։

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանում, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։

Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարեոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։

Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

Միգրացիան Հայաստանում իր թափը չի կորցնում արդեն 25 տարի: Որպես հիմնական պատճառներ, մեկնողները նշում են Հայաստանում զարգացման հեռանկարների բացակայությունը, բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, անցանկալի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ անկայուն աշխարհաքաղաքական վիճակը: Բացառությամբ 2004-2006թթ., Հայաստանը անկախության տարիներին ունեցել է միգրացիայի բացասական սալդո, այսինքն՝ մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին: Կառավարությունն ընդունում է, որ Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվում է առաջին հերթին միգրացիայի արդյունքում:

Արտաքին առևտուր

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

Արտաքին առևտուր

Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

Պետության տնտեսական դերակատարությունը

Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը վկայում է (հատկապես 17-րդ դարից սկսած), որ այն ընթացել է շուկայական մրցակցային մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման պայմաններում: Ընդ որում, մերթընդմերթ գերակայել է մեկը կամ մյուսը: Դրան համապատասխան էլ հաջորդաբար իրար փոխարինելու են եկել տնտեսական գործընթացներում պետության դերի ակտիվացման կողմնակիցները (առաջին հերթին քեյնսականները, որոնց սկզբունքները տասնամյակներ շարունակ, մինչև 20-րդ դարի 70-ական թվականները, գերակայում էին ինչպես տեսական տնտեսագիտությունում, այնպես էլ գործնականում տնտեսության պետական կարգավորման բնագավառում) և այն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները, որոնք առաջնային էին համարում շուկայական մեխանիզմները և պետության խնդիրն էին համարում այդ մեխանիզմներին աջակցելը (մոնետարիզմ, առաջարկի տնտեսագիտություն, նեոլիբե- րալիզմ, որոնք մեծ նշանակություն ստացան 1980-90-ական թթ.):Աշխարհի բոլոր երկրներում պետական ինստիտուտը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Համաշխարհային տնտեսությունում կատարվող անընդհատ փոփոխությունները ստիպում են գտնել պետությանը վերապահված հիմնական հարցերի պատասխանները. ինչպիսին պետք է լինի պետության կարգավորիչ դերը տնտեսական համակարգում, որ հարցերով պետք է զբաղվի, որոնցով ոչ, այս կամ այն իրավիճակներում ինչպիսի օպտիմալ որոշումներ պետք է կայացնի:

Պահանջարկ

Պահանջարկ, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

Պահանջարկի օրենք

Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն անվանում են պահանջարկի օրենք։ Օրենքի հիմքում ընկած է՝

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

Պահանջարկի փոփոխություն

Պահանջարկի կոր, ցույց է տալիս, թե գնորդները տվյալ պահին տարբեր գներով ինչ քանակի տնտեսական բարիքներ են պատրաստ գնելու։ Ապրանքների քանակությունը, որը գնվում է մարդկանց կողմից, կախված է դրանց գներից։ Ապրանքի շուկայական գնի և այն քանակության միջև, որի նկատմամբ ներկայացվում է պահանջարկ, գոյություն ունի որոշակի փոխհարաբերակցություն։ Քանակային արտահայտությամբ՝ ապրանքների պահանջարկը փոխվում է տվյալ ապրանքի գնին հակադարձ համեմատական։ Ապրանքի բարձր գինը սահմանափակում է դրա պահանջարկը, իսկ գնի իջեցումը, որպես կանոն, առաջ է բերում պահանջարկի ավելացում։ Այդ կախվածությունը կարելի է արտահայտել գծանկարի միջոցով, որը կոչվում է պահանջարկի կոր։ Եթե աբսցիսների առանցքն ընդունենք որպես ապրանքների քանակ (Q), որի նկատմամբ ներկայացված է պահանջարկը, իսկ օրդինատների առանցքը՝ գին (P), ապա պահանջարկի (D) կորը կներկայացվի վարընթաց տեսքով՝ իջնելով ձախից աջ։ Եթե մյուս գործոնների անփոփոխ լինելու դեպքում գներն իջնում են, ապա պահանջարկն աճում է և հակառակը. գների բարձրացումն առաջ է բերում պահանջարկի քանակական նվազում։ Եթե ազդում է գնային գործոնը ապա փոփոխվում է պահանջարկի մեծությունը(շարժվում է աջ և ձախ D կորի երկայնքով)։ Ոչ գնային գործոնների ազդեցության պատճառով տեղի է ունենում պահանջարկի փոփոխություն։ Պահանջարկի ավելացման դեպքում D կորը տեղափոխվում է D1 դիրքը, իսկ պակասեցման դեպքում- D2։

Համաճարակային իրավիճակներում մեծ պահանջարկ են ձեռք բերում՝ բժշկական դիմակները, ալկոգելերը(սպիրտ), բժշկական ձեռնոցները, պարենային մթեքները(օր.՝ալյուր), ցիտրուսային մրգերը և այլն։ Այս իրավիճակներում պահանջազրկվում է բենզինը, քանի որ մարդիկ դադարում են տանից դուրս գալ և գնազրկվում է։ Նաև պահանջազրկվում են հագուստը, զարդերը։

Ոչ համաճարակային իրավիճակներում պահանջարկ ունեն հետևյալ ապրանքները՝ սնունդը, հագուստը, սուրճը և այլն։ Պահանջազրկվում է ալկոհոլը, բժշկական պարագաները, հակավիրուսային դեղերը և այլն։

Փող: Փողի պատմությունը

Փողը համընդհանուր վճարման միջոց է, որը կարող է փոխանակվել 

ապրանքներով ու ծառայություններով: Փողը նաև արժեքի չափ է, 

շրջանառության, վճարման, կուտակման միջոց: 

Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): 

Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն: Նյութը, որից պատրաստում են փողը, պետք է լինի որակապես համասեռ (նույնարժեք դրամի առանձին նմուշները չպետք է միմյանցից տարբերվեն)՝

1. բաժանելի և միավորելի (մանրելուց և մեծացնելուց փողի հատկությունները չպետք է փոխվեն), 

2. պահպանելի (երկար ժամանակ պահելիս չպետք է փոխի իր ֆիզիկական և քիմիական հատկությունները), 

3. դյուրակիր (փոքր ծավալում պետք է պարունակի մեծ արժեք), 

4. ճանաչելի (հեշտ ու արագ որոշվի տեսակը),

5. անվտանգ (պաշտպանված լինի կեղծումից): 

Մեր օրերում համակարգիչների և արբանյակային կապի շնորհիվ բանկերը մի արժույթը մյուսով փոխանակելիս ամեն օր հսկայական գումարներ են տեղափոխում աշխարհով մեկ:

1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում:

Հնում առևտուր անելիս մարդիկ մի ապրանքը փոխանակել են մեկ այլ ապրանքով. այսպիսի փոխանակությունը կոչվում է բնական ապրանքափոխանակում՝ բարտեր: Աստիճանաբար ապրանքների վճարման միջոց են դարձել առավել օգտագործելի մթերքները (աղ, հացահատիկ), առարկաները (թանկարժեք քարեր), կենդանիները (ոչխար, կով) և այլն: Ժամանակի ընթացքում դրանք փոխարինվել են ոսկով ու արծաթով, որոնք չեն արժեզրկվում, գեղեցիկ են և չեն ժանգոտվում: 

Առաջին դրամները հատվել են մ. թ. ա. VII դարում, Լիդիայում (պետություն էր Փոքր Ասիայի արևմուտքում), այնուհետև՝ Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարսկաստանում, մ. թ. ա. V դարից՝ Հայաստանում: 

Մետաղե դրամները Հայաստանում տարածվել են հելլենիստական դարաշրջանի սկզբից: Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկական շուկա: Այդ շրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:

Մ. թ. ա. III դարի վերջին Ծոփքի հայոց թագավորները հատել են սեփական դրամներ: Հայտնի են Արշամի, Աբդիսարեսի և Քսերքսեսի պղնձե դրամների նմուշներ: Հայկական դրամներ հատվել են Արտաշիսյան թագավորության շրջանում՝ մ. թ. ա. II–I դարերում. գրեթե բոլորի նմուշները պահպանվել են: Տիգրան Բ Մեծի դիմապատկերով դրամներ են հատվել Տիգրանակերտում, 

Արտաշատում, Ասորիքի մայրաքաղաք Անտիոքում և Դամասկոսում: Հայոց Արշակունի թագավորների դրամանմուշները մեզ չեն հասել: Լոռու թագավորությունում (XI դարի 2-րդ կես) հատվել են հայերեն գրերով պղնձե դրամներ:

Միջին դարերում հայկական դրամներ հատվել են նաև Կիլիկյան Հայաստանում (XI–XVI դարեր): Դրանք հայերեն գրությամբ (նշված են Հայոց թագավորի անունը և դրվագման վայրը՝ պետության մայրաքաղաք Սիսը), դիմապատկերներով, կշռային չափերով և անվանումներով արծաթե ու պղնձե, հազվադեպ՝ ոսկե դրամներ են:

XVII դարից սկսել են գործածվել թղթադրամները: Սկզբում թողարկվել են միայն խոշոր արժողության թղթադրամներ, ավելի ուշ եվրոպական երկրներում հայտնվել են նաև փոքր արժեքի թղթադրամներ, որոնք շրջանառվում են նաև այսօր:

Փողերը հիմնականում պահվում են բանկում, բանկը կատարում է նաև վճարումներ. բանկում հաշիվ ունեցողների լրացրած չեկով համապատասխան գումար է փոխանցում ստացողի հաշվին: Բանկը նաև տոկոսներ է վճարում հաշվետիրոջը՝ նրա փողերը այլ մարդկանց վարկով տրամադրելու դիմաց, որի համար վերջիններս, իրենց հերթին, որոշակի տոկոսներ են վճարում բանկին:

Բանկում հաշիվ ունեցողը կարող է իր գնումների համար վճարել վարկային քարտով: Այն փոքրիկ պլաստիկե քարտ է, որի մագնիսական ժապավենի վրա գրանցված են տիրոջ տվյալները: Վերջինս վճարելիս ներկայացնում է վարկային քարտը և ստորագրում հաշիվ, որտեղ նշված է վճարվելիք գումարի չափը: Խանութն այդ հաշիվն ուղարկում է բանկ, որը վճարում է գնումների համար և ամեն ամիս հաշիվ ներկայացնում վարկային քարտի տիրոջը՝ քարտում եղած գումարի չափի մասին:

Երեխաների և հաշմանդամների իրավունքները

Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը:

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝

  1. Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
  2. Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը։

Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը:

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

  • Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։

Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա և դրա կամընտիր արձանագրություն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին, դրանք համարվում են մարդու իրավունքների միջազգային գործիքների կառուցվածքում վերջերս արված էական լրացումներից։

1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ի վեր պետությունները ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցել և կնքել են մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք սահմանում են բոլոր մարդկանց համար քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքներ։ Այդ համաձայնագրերը սահմանում են այդ իրավունքների պաշտպանության և ապահովման համար ստեղծված հիմնարար սկզբունքները և իրավական դրույթները։

Կոնվենցիան լրացնում է մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը։ Այն չի ամրագրում որևէ նոր իրավունք, այն հստակեցնում է պետության պարտավորությունները և իրավաբանական պարտականությունները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդու իրավունքներն ապահովելու և դրանցից հավասարապես օգտվելուն։ Կոնվենցիան նշում է այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվեն այնպիսի վերափոխումներ, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան իրականացնել իրենց իրավունքները, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդվի, քանի որ այդ իրավունքները պարբերաբար խախտվել է։ Այն նաև ամրագրում է համընդհանուր նվազագույն կանոններ, որոնք կիրառվում են յուրաքանչյուրի նկատմամբ և հիմք են ապահովում գործողությունների հետևողական շղթայի համար։

Կոնվենցիայի կիրարկման համար օրենսդրություն և քաղաքականություն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա որևէ ազդեցություն ունեցող քաղաքական ցանկացած այլ հարց մշակելիս և կիրարկելիս պետությունները պարտավոր են կոնվենցիայով նախատեսված պայմաններում խորհրդակցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների միջոցով։

Իրանական Նոր տարի կամ Նովռուզ

Նովրուզը  անվանումն է իրանական օրացույցների Ամանորի և համապատասխան ավանդական տոնակատարությունների։ Նովրուզը նաև կոչվում է «պարսկական Ամանոր»։

Նովրուզը նշվում է իրանական, աֆղան և քուրդ ժողովուրդների և հարակից մշակութային մայրցամաքի կողմից և տարածվել է բազմաթիվ այլ մասերում աշխարհում, ներառյալ մասեր Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Հարավային Ասիայում, հյուսիսարևմտյան Չինաստանում, Ղրիմում և որոշ խմբերի Բալկաններում։

Նովրուզը նշում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է աստղագիտական ​​գարնանային օրուգիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21 թվականին կամ նախորդ/հաջորդ օրը, կախում ունենալով տեղադրությունը նշվումին։ Ինչպես նաև լինելով զրադաշտական տոն և ունենալով նշանակություն ժամանակակից իրանցիների զրադաշտական ​​նախնիների միջև, Նովրուզը նշվում է միևնույն ժամանակ Հարավային Ասիայի մասերում որպես Ամանոր։ Այդ պահը որ Արևը անցնում է երկնային հասարակածը և հավասարեցնում է գիշերը և ցերեկը հաշվարկվում է հենց ամեն տարի և իրանցի ընտանիքները հավաքվում են միասին դիտարկելու ծեսը։

Ծագումով ամենասուրբ զրադաշտական ​​փառատոնը, Նովրուզը կարծում են որ հնարվել է Զրադաշտի կողմից, թեև չկա ծագումին հստակ ամսաթիվը։ Աքեմենյանների կայսրության ժամանակից ի վեր, պաշտոնական տարին սկսել է «Նոր օրով», երբ Արևը թողնում է Ձկների կենդանակերպը և մտնում է Խոյ կենդանակերպը, որը նշանավորում է գարնանային օրուգիշերահավասարը։

Փուրիմ հրեական փառատոնը հավանաբար ընդունվել է Նովրուզից։ Այն նաև սուրբ օր է սուֆիների, իսմայիլների, ալավիների, ալևիներ և բահաիական հավատքի հետևորդների կողմից։

Գրությունում, Նովրուզը նախ հայտնվել է պարսկական գրառումներում 2-րդ դարում բայց նաև կարևոր օր էր Աքեմենյանների տոհմի ժամանակ (մոտավորապես 648-330 մ.թ.ա.), որտեղ Պարսկական կայսրության տակ գտնվող տարբեր ազգերի թագավորները արժեքավոր նվերներ էին բերում կայսրին, որը նաև կոչվում էր արքայից արքա (Շահանշահ), Պարսկաստանի Նովրուզի օրով։ Նշանակությունը Նովրուզի Աքեմենյանների կայսրությունում այնպիսին է, որ պարսից արքա Կամբյուսես IIի նշանակումը որպես Բաբելոնի թագավոր օրինականացվել էր միայն Ամանորի փառատոնի իր մասնակցությունից հետո։

2010 թվականին, ՄԱԿ-ի գլխավոր ժողովը ճանաչել է Նովրուզի միջազգային օրը, որակելով դա պարսկական ծագումով գարնանային փառատոն, որը նշվում է ավելի քան 3000 տարի։ ՄԱԿ-ի «Ոչ-նյութական ժառանգության պահմանման համար միջկառավարական հանձնաժողով»-ի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 28 — հոկտեմբերի 2, 2009 թվականին միջև Աբու Դաբիում, Նովրուզը պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակին վրա։

Պատերազմների համեմատություն

Հույն–պարսկական պատերազմները (Ք.ա. 500–449 թթ.)

Պարսիկներ վերացրին ժողովրդավարական կարգերը և իշխանությունը հանձնեցին իրենց հնազանդ տիրաններին: Դրանից հետո պարսիկները նպատակ դրեցին գրավելու Էգեյան ծովի կղզիները և Բալկանյան Հունաստանը:

Ք.ա. 490 թ. Աքեմենյան Իրանի բանակն ափ իջավ Ատտիկայի առափնյա Մարաթոնի դաշտում: Սակայն աթենական աշխարհազորը Միլթիադեսի գլխավորությամբ կատարյալ հաղթանակ տարավ:
Պարսիկների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ Ք.ա. 480–479 թթ.: Արշավանքը ղեկավարում էր Քսերքսես արքան: Պարսիկներին դիմագրավելու նպատակով աթենական առաջնորդ Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:
Այս անգամ պարսից հարյուր հազարանոց բանակը հյուսիսից մտավ Հունաստան: Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը փորձեց կանգնեցնել հակառակորդին, բայց ուժերը խիստ անհավասար էին: Նա ընկավ իր 300 մարտիկների հետ: Սերունդների հիշողության մեջ Լեոնիդասը մնաց իբրև հերոսության ու փառքի մարմնացում:
Հակառակորդը ներխուժեց Ատտիկա, որտեղից բնակչությունը հասցրել էր տեղափոխվել Սալամին կղզի: Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: Նա այլևս չէր հավատում իր հաղթանակին:
Դրանից հետո պատերազմն ընթացավ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիայում: Ի վերջո Ք.ա. 449 թ. կնքվեց հաշտության դաշնագիր: Պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից և խոստանում այլևս չմիջամտել Հունաստանի ներքին գործերին:
Հույն–պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

Վահանանց պատերազմ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ։

Իրադրությունը Վարդանանց պատերազմից հետո

450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքի մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում։ Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով։ Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը։ Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում։ Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում։ Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր Հայոց եկեղեցու և թե՛ հայ ժողովրդի համար։ Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում։

Նախարարական ավագանին խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացողներին։ Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում։ Հարկերը նորից ծանրացան։ ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:

Շիրակի ժողով

481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը։
Հայաստանից փախած մարզպան Ատրվշնասպը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ։ Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ Հայաստանում։

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց։ Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը։ Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7 000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ։ Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը։ Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը։ Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում։ Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, Ռշտունյաց, Անձևացյաց նախարարները։ Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին 482 թվականի գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:

Ապստամբության ծավալումը

30 տարի առաջ Արտազ գավառում՝ տեղի էր ունեցել Ավարայրի ճակատամարտը։ Նույն դաշտում՝ Ներսեհապատ գյուղի մոտ, 482 թվականին տեղի է ունենում Ներսեհապատի ճակատամարտը։ Պարսկական բանակը Հայաստան էր ներխուժել հարավ-արևելքից։ Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ։

Ասպազեն Վահան Մամիկոնյանը
Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես կաթողիկոսը։ Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը։ Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով։ Հայոց բանակի աջ թևի զինվորները նահանջեցին։ Կենտրոնական զորագնդին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը։ Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում։ Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին։

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց։ Շուտով գույժ ստացվեց Վախթանգ Գորգասար թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը։ Նա խնդրում էր հայերի օգնությունը։ Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին։ Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայի դաշտում։ Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը։ Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան։

Հայ-վրացական բանակում միասնություն չկար։ Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը։ Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը։ Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը։ Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց։ Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը։ Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում։ Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին։ Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք։ Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին։ Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին։ Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները:

Նվարսակի հաշտությունը

Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484 թվականի ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից։ Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը։ Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների։
484 թվականի աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ։ Բանակցելու համար Հեր գավառիի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը։ Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները։ Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը։ Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ։ Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց։ Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները։ Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային։ Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին։ Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը։

485 թվականի Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ։ Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը։ Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին։ Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց։ Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին։ Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց։ Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց։ Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:

Հայ ազատագրական պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին։ Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ։ Հայերի պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները։ Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու պարսկական արքունիքի ձգտումները։ Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները։

Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը։ Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ։ 5-րդ դարի ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են։ Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին: