Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները

Խոշոր հողատիրության առաջացումը, սամուրայների ընդյանվող ռազմական արտոնությունները հասցրին նրան, որ երկիրը բաժանվեց մի քնաի տասնյակ ավատատիական իշխանությունների, որոնց տիրակալները այնքան ուժեղ էին, որ իրենց անվանում էին թագավորներ: Երկրի քաղաքական վերամիավորման գործը իր ձեռքը վերցրեց մանր ավատատե Օդա Նոբունագան: 1573 թ. նա տապալեց սյոգունին և երկրի կառավարումը վերցրեց իր ձեռքը: Բուդայականության հզորությունը և ազդեցությունը թուլացնելու նպատակով նա սկսեց հովանավորել քրիստոնյաներին: Այդ ժամանակ Ճապոնիայում կային 150 հազար քրիստոնյա, 200 վանք և 5 դպրոց: Սակայն նրա հաջորդները արգելեցին քրիստոնեության տարածումը: Օդայի հաջորդնեից Տոկուգավան 1603 թ. իրեն հռչակեց սյոգուն, և Ճապոնիայում հաստատվեց Տոկուգավայի սյոգունատը, որը կառավարեց մինչև 1867-68 թթ.:

Վախենալով, որ քրիստոնեության հետագա տարածումը կխախտի հասարակության ներքին միասնությունը և կրոնական բախուների տեղիք կտա, 1612 թ. քրիստոնեությունը օրենքից դուրս հայտարարվեց, և փակվեցին բոլոր վանքերը: Մահապատժի սպառնալիքի տակ ճապոնացիներին արգելվեց թողնել երկիրը: Միաժամանակ արգելվեց նաև օտարերկրրացիների մուտքը Ճապոնիա: Բացառություն արվեց միայն չինացիներին և հոլանդացինեին, սակայն պայմանով, որ նրանց նավերը կայանեն միայն Նագասակի նավահանգստում: Այսպես Ճապոնիան ինքնամեկուսացվեց արտաքին աշխարհից:

Միջնադարյան Չինաստանում կատարված կարևոր գյուտերը

Չինաստանում կատարվեցին մի շարք գյուտեր, որոնք առաջինն էին մարդկության պատմության մեջ։ Դրանցից ամենակարևորը տպագրությանգյուտն էր (8-րդ դար)։ Հիերոգլիֆները փորագրում էին տախտակի վրա, ապա թանաք էին քսում և մի թերթ թուղթ դնում տպագրելու համար։ Այս եղանակով նրանք 21 տարվա ընթացքում տպագրեցին կոնֆուցիական փիլիսոփաների 130 հատոր աշխատություններ։ Չինաստանում կատարված նշանավոր գյուտերից էին կողմնացույցը, լուցկին, հեծանիվի շարժական շղթան։ Չինացիների կատարած մյուս կարևոր նվաճումը վառոդի գյուտն էր, որի հիման վրա 1288 թվականին հնարեցին թնդանոթը։

Մանջուրական տիրապետության և եվրոպական գաղութային համակարգի հաստատումից հետո չինական մշակույթը սկսեց անկում ապրել։

Հինդուիզմի դարաշրջան

Հնդկաստանի մշակույթը հավաքականորեն վերաբերում է հազարավոր շրջանների և բոլոր կրոնների և համայնքների առանձնահատուկ մշակույթներին, որոնք այժմ ներկա են Հնդկաստանում: Հնդկաստանի լեզուները, կրոնները, պարերը, երաժշտությունը, ճարտարապետությունը, կերակուրը և սովորույթները տարբերվում են ըստ տարածաշրջանի ամբողջ Հնդկաստանում: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Հնդկաստանի բազմազան մշակույթի բազմաթիվ տարրեր ինչպիսիք են հնդկական կրոնները, հնդկական փիլիսոփայությունը և հնդկական խոհանոցը խորը ազդեցություն են ունեցել աշխարհի վրա:

Հնդկաստանն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է, որը ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Իր պատմության ընթացքում հնդկական մշակույթը կրել է մեծապես Դհարմայի կրոնների ազդեցությունը: Նրանք են մեծապես պատասխանատու հնդկական փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության, արվեստի և երաժշտության ձևավորման համար: Հնդկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ասիական երկրների վրա Մետաքսի ճանապարհով ճանապարհորդների և ծովային վաճառականների միջոցով տարածելով հինդուիզմը, բուդդիզմը, ճարտարապետությունը, վարչակազմը, գրի համակարգը ասիական այլ երկրներ: Արևմուտքում հնդկական մշակույթը համընկնում է պարսկական մշակույթի հետ Հինդուկուշի և Պամիրի լեռներում: Դարեր շարունակ եղել է մշակույթների զգալի միաձուլում բուդդիստների, հինդուիզմի հետևորդների, մուսուլմանների, ջայնիզմի հետևորդների և տարբեր ցեղային ժողովուրդների միջև Հնդկաստանում: Հնդկաստանը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի և այլ կրոնների ծննդավայրն է: Հավաքական հայտնի որպես հնդկական կրոններ: Հնդկական կրոնները համաշխարհային կրոնների մեջ մեծ տեղ են գրավում աբրահամյան կրոններին զուգահեռ: Այսօր հինդուիզմը և բուդդիզմը աշխարհի երրորդ և չորրորդ ամենամեծ կրոններն են, համապատասխանաբար, 2 միլիարդ և 2,5-2,6 միլիարդ հետևորդներով: Հինդուիզմի, ջայնիզմի և բուդդիզմի հետևորդները Հնդկաստանում կազմում են բնակչության 80-82%-ը: Հնդկաստանը կրոնապես և էթնիկապես ամենաբազմազան երկրներից մեկն է աշխարհում, որոշ մոլի կրոնական հասարակություններով և մշակույթներով: Կրոնը խաղում է կենտրոնական և վերջնական դեր շատ մարդկանց կյանքում: Չնայած Հնդկաստանում մեծ է հնդիկ բնակիչների քանակությունը, այտեղ նաև բնակվում են մեծ քանակությամբ մուսուլմաններ: Հնդկաստանում կան նաև մեծ քանակությամբ սինգխեր և քրիստոնյաներ: Համաձայն 2011 թվականի մարդահամարի բնակչության 79,8%-ը հինդուիզմի հետևորդներ են, 14,2%՝ իսլամի, 2,3%-ը՝ քրիստոնեության, 0,7%-ը՝ բուդդիզմի, 0,4%-ը ջայնիզմի: Հնդկաստանում կան շատ ցեղային կրոններ, բայց դրանք հիմնականում կրում են հինդուիզմի, բուդդիզմի, իսլամի, ջայնիզմի, քրիստոնեության ազդեցությունը: Հետազոտությունների համաձայն 2050 թվականին Հնդկաստանը կունենա հինդուիստների և իսլամիստների ամենամեծ բնակչությունը: Աթեիզմը և ագնոստիցիզմը նույնպես ունեն իրենց հետևորդները Հնդկաստանում: Հնդկաստանի փիլիսոփայությունը ներառում է Հինդուստան թերակղզու փիլիսոփայական սովորույթները: Կան օրթոդոքսյան փիլիսոփայության 6 դպրոց — Նյայա, Վայշեշիկա, Սամխյա, Յոգա, Միմամսա և Վեդանտա, և 4 հեթերոդոքսյան դպրոցներ — Ջային, Բուդդիստ, Աջիվիկա և Կառվակա, վերջին 2-ը նաև հինդուիզմի դպրոցներ են: Հնդկաստանի փիլիսոփայության դպրոցները հիմնականում ձևավորվել են մ.թ.ա. 1000 թվականից մինչև մ.թ. միջին դարեր: Մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ. 200 թվականները փիլիսոփայական դպրոցների միջև ուժեղ հակամարտություն էր ընթանում, որի արդյունքում որոշ դպրոցներ գոյատևեցին իսկ որոշները կամ միաձուլվեցին կամ ոչնչացան:

8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքներ

Ապստամբությունները տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում:  Գլխավորում էին Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։  Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։  Աշոտ Բագրատունին, ճանաչվում է հայոց իշխան։ 862 թվականին նա հայտարարվում է նաև իշխանաց իշխան, իսկ 885 թվականին վերականգնում է հայոց թագավորությունը։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին, որը հայտնի է «Քաջ» և «Մսակեր» մականուններով, տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհը ստանձնել է հայոց սպարապետի պաշտոնը։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բ Բագրատունին, իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին:  Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։

Հայ-արաբական պայմանագիր

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։

Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։

Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Վահանանց պատերազմ


Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ։

Իրադրությունը Վարդանանց պատերազմից հետո

450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքի մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում։ Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով։ Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը։ Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում։ Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում։ Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր Հայոց եկեղեցու և թե՛ հայ ժողովրդի համար։ Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում։

Նախարարական ավագանին խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացողներին։ Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում։ Հարկերը նորից ծանրացան։ ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:

Շիրակի ժողով

481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը։
Հայաստանից փախած մարզպան Ատրվշնասպը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ։ Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ Հայաստանում։

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց։ Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը։ Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7 000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ։ Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը։ Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը։ Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում։ Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, Ռշտունյաց, Անձևացյաց նախարարները։ Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին 482 թվականի գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:

Ապստամբության ծավալումը

30 տարի առաջ Արտազ գավառում՝ տեղի էր ունեցել Ավարայրի ճակատամարտը։ Նույն դաշտում՝ Ներսեհապատ գյուղի մոտ, 482 թվականին տեղի է ունենում Ներսեհապատի ճակատամարտը։ Պարսկական բանակը Հայաստան էր ներխուժել հարավ-արևելքից։ Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ։

Ասպազեն Վահան Մամիկոնյանը
Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես կաթողիկոսը։ Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը։ Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով։ Հայոց բանակի աջ թևի զինվորները նահանջեցին։ Կենտրոնական զորագնդին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը։ Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում։ Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին։

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց։ Շուտով գույժ ստացվեց Վախթանգ Գորգասար թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը։ Նա խնդրում էր հայերի օգնությունը։ Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին։ Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայի դաշտում։ Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը։ Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան։

Հայ-վրացական բանակում միասնություն չկար։ Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը։ Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը։ Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը։ Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց։ Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը։ Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում։ Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին։ Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք։ Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին։ Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին։ Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները:

Նվարսակի հաշտությունը

Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484 թվականի ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից։ Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը։ Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների։
484 թվականի աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ։ Բանակցելու համար Հեր գավառիի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը։ Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները։ Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը։ Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ։ Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց։ Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները։ Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային։ Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին։ Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը։

485 թվականի Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ։ Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը։ Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին։ Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց։ Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին։ Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց։ Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց։ Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:

Հայ ազատագրական պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին։ Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ։ Հայերի պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները։ Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու պարսկական արքունիքի ձգտումները։ Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները։

Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը։ Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ։ 5-րդ դարի ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են։ Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420թ. Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422թ. մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428թ.) հետո՝ 432թ., հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ:

Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից:
Վահան Մամիկոնյան
Վահան Մամիկոնյանը (440-ական թթ.-ին — մահվան թվականն անհայտ) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, 451 թ.-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակ Մամիկոնյանի (Վարդան Մամիկոնյանի եղբայրը) և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին: Ավարայրի ճակատամարտից հետո եղբայրների՝ Վասակի, Արտաշեսի հետ պատանդ է տարվում Պարսկաստան: 455թ.-ին Գուգարքի բդեշխ Աշուշան ազատել է եղբայրներին պատանդությունից և իր տանը ստանձնել է նրանց դաստիարակության գործը: Ավագության իրավունքով Վահան Մամիկոնյանը դարձել է Մամիկոնյան տան նահապետ: 470-ական թվականներին սկսված ազգային-ազատագրական շարժումներն ակտիվացել են կապված Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացու և Վահան Մամիկոնյանի հայրենասիրական գործունեության հետ: Շուտով Վրաց թագավոր Վախթանգ Ա Գորգասալը ապստամբել է պարսիկների դեմ և ստեղծված նպաստավոր իրավիճակում Շիրակում կայացած գաղտնի խորհրդաժողովում հայերը ևս պարզել են ապստամբության դրոշ՝ մարզպան ընտրելով Սահակ Բագրատունուն և սպարապետ՝ Վահան Մամիկոնյանին: Հայկական զորքերը գրավել են Արտաշատը, իսկ պարսիկ մարզպան Ատրվշնապսը հեռացել է Ատրպատական: 482 թ.-ին հայկական զորամիավորումները պարսիկներին հաղթել են Ակոռիի և Ներսեհապատի ճակատամարտերում, սակայն վրացիներին օգնելու նպատակով Կուր գետի ափին, Ճարմանայի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտվել են: Զոհվել են Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը: Վահան Մամիկոնյանն այնուհետև վարել է հիմնականում պարտիզանական հյուծիչ պատերազմ և զրկել է պարսիկներին հաղթելու հնարավորությունից: 484 թ.-ին հեփթաղների դեմ կռվում Պարսից արքա Պերոզը զոհվել է և նոր արքան՝ Վաղարշը սկսված գահակալական կռիվներում ունենալով Հայկական այրուձիու կարիքը՝ վճռել է Վահան Մամիկոնյանի հետ բանակցությունների միջոցով լուծել խաղաղության խնդիրը:

Գործակալությունները և նրանց գործառույթները

Գործակալություն, գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին հին և Միջնադարյան Հայաստանում։ Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները, որոնք ժառանգաբար վարել են արքայական հրովարտակով նշանակված գործակալությունները։ Գալով հնագույն ժամանակներից՝ գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք (արքունի գործակալությունների ստեղծումը Մովսես Խորենացին վերագրում է Վաղարշակ Ա Արշակունի թագավորին)։ Արշակունիների ժամանակ գոյություն են ունեցել համապետական, ինչպես և նեղ արքունական գործակալություններ։ Հազարապետության կամ աշխարհաշեն գործակալություն վարել է երկրի ներքին գործերը (տնտեսական շինարարական բարենորոգումներ, հարկագանձումներ)։

Գահնամակ և Զորանամակ

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Կրոն

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։ Կրոնը կարելի է սահմանել նաև որպես.
  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի)։
  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։ Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։ Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։ Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։ Համաշխարհային կրոններն են` Արևապաշտությունը, Զրադաշտականությունը, Բուդդայականությունը, Քրիստոնեությունը և Մահմեդականությունը: