Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է: Հեռու է ծովերից օվկիանոսներից, որը հնարավորություն չի տալիս զարգացնելու ծովային առևտուրը:Մեր երկրի ընդերքը հարուստ է մի քանի մետաղներով, հատկապես կարևոր առանձնահատկություն է բազմամետաղային հանքերի առկայությունը և մի հանքաքարի մեջ կա պղինձ, մոլիբդեն, անագ, ցինկ և այլն:

Չեմ կարող ասել, որ բնական պայմանները, որևէ կերպ չեն նպաստում երկրի զարգացմանը: Օրինակ մեր հանքերը չնայած,որ պատկանում են օտար երկրներին, այնուամենայնիվ որոշակի եկամուտ են տալիս և նպաստում զարգացմանը: Երկիրը լեռնային է և գետերը ունեն էներգետիկ նշանակություն,դա նույնպես դրական գործոն է էներգետիկայի տեսակետից:

      Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում բնօգտագործումը մեծ մաշտաբների է հասել ու դա իր վատ հետևանքներն է թողնում բնության վրա: Հանքերի անխնա շահագործումը մեր երկրի նման փոքր տարածք ունեցող երկրի համար ուղակի աղետ է:

Բոլոր գետերի վրա անխղճորեն ՀԵԿ-եր կառուցելը էկոհամակարգերը վերացնում է:

Անտառահատումները հասել են ահռելի չափերի:

Սևանա լճի խնդիրը, որը բնօգտագործման տիպիկ օրինակ է, ու ինչքան էլ, փորձում են լճի մակարդակը բարձրացնել, բայց միևնույնն է, դա նախկին Սևանը չի դարձնի՝ կենդանական աշխարհը վերանում է, ջրիմուռները դարձել են կապտականաչ:

   Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Ինչպես նշված է վերևում ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը ամբողջությամբ պատկանում են այլ երկրներին:

     Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Քանի որ երկիրը օր օրի դառնում է այս կամ այն երկրի սեփականությունը, բնականաբար երկրի ողջ հարստությունը օգտագործվում է անխնա կերպով: Հայաստանում գրեթե չեն պահպանվում բնապահպանական նորմերը, սեփականատերերը անում են այն, ինչ ցանկանում են՝ հանքերը շահագործում են, գետերը չորացնում, ծառերը հատում, պոչամբարները սնկերի պես արագ աճում են: 

Բնական աղետներ

Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։

Լավա

Լավան հրաբխային ժայթքումների ժամանակ մագմայական օջախներից Երկրի մակերևույթ արտավիժած սիլիկատային հրահեղուկ զանգված է, որը սառչելուց հետո վերածվում է մագմայի։ Պարունակում է նաև գազեր ու ջրային գոլորշիներ, որոնք լավայի սառչելու ժամանակ ցնդում կամ գոլորշանում են։ Լավան շարժվում է ռելիեֆի ցածրադիր մասերով՝ 1, 5-2, 5 կմ/ժ, բազալտայինը՝ 20-25 կմ/ժ արագությամբ։ Լրիվ սառեցումը տևում է երկար տարիներ։ Լավան սառչելով՝ շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է։

Ձնաբքեր

Ձնաբքերը ուժեղ ձմեռային փոթորիկներ են, որոնց բնորոշ են առատ ձյունը և ուժեղ քամիները։ Ձնաբքերը կարող են ազդել այն երկրների տնտեսական կյանքի վրա, որտեղ ձյունը հազվադեպ է։ 1888 թվականին Միացյալ Նահանգներում և Ասիայում տեղի ունեցած Մեծ ձնաբքի պատճառով ոչնչացել է տոննաներով հացահատիկային մշակաբույսեր, 2008 թվականին Աֆղանստանի և 1972 թվականին Իրանի ձնաբքերը ևս կարևոր իրադարձություններ էին։ 1993 թվականինՄեքսիկական ծոցում ծագած փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս՝ վնասներ պատճառելով 26 նահանգների, այդ թվում նաև Կանադային՝ հանգեցնելով ավելի քան 300 մարդու մահվան։ Նյոս լճի ժայթքումը,որն ավելի լայնածավալ էր և խլեց ավելի քան1700-1800 մարդու կյանք։

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից, նրանց բնակության միջավայրից՝  կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվողբույսերի, ձկների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշները

  1. Կայունություն-hավասարակշռության պահմանումը արտաքին միջավայրի փոփոխությունների դեպքում անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում  վերարտադրողականություն  ապահովելու կարողություն:
  2. Ամբողջականություն-կենդանի օրգանիզմների փոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին`էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին
  1. Ինքնակարգավորում-տվյալ բիոգեոցենոզում oրգանիզմների պոպուլյացիայի սեփական թվաքանակըսահմանափակելու կարողություն
  1. Ինքնավերարտադրողականություն- բավարար սննդի ու էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալուկարողությունը

Մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարելի է դիտել տարբեր տեսակետերից` կախված այդ հարցի հետազոտման նպատակներից:  Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող էկոհամակարգեր:Դրանց  օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այս տեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:

Ազոտ– Երկրի վրա կյանքի գոյության հարցում ազոտն ունի շատ մեծ դեր:  Հիմնականում այն գտնվում է մթնոլորտում, կամ էլ հողում, կենդանական ու բուսական օրգանիզմներում` միացությունների տեսքով: Մահացած կենդանիներից ու բույսերից  անջատվում է ազոտ: Իսկ որոշ բակտերիաներ էլ, կլանելով ազոտ, այն վերածում ենհանքային աղերի կամ ամոնիակի:

Ֆոսֆոր– Ֆոսֆոր կա կանաչ բույսերի բոլոր օրգաններում, որոնք էլ հանդիսանում են ֆոսֆորի աղբյուր մարդկանց ու կենդանիների համար: Մարդկանց արյան մեջ ֆոսֆորի օրգան.միացությունների տոկոսային հարաբերությունը փոփոխական է, իսկ անօրգանականներինը` հաստատուն: Ֆոսֆորի պակասը մարդկանց ու կենդանիների մոտ հանգեցնում է լուրջ խնդիրների:

Ածխածին– ածխածնի շրջապտույտի մեջ իրենց մասնակցությունն են ունենում կենդանի օրգանիզմները: Որպես ածխածնի աղբյուր հանդիսանում են բույսրեը, որոնք մթնոլորտից կլանում են ածխաթթվի գազ ու սինթեզում ածխաջուր: Մահացած կենդանի օրգանիզմենի կուտակումները  նույնպես առաջացնում են ածուխ:

Ինչպես է փոխվում աշխարհը առանց մարդու միջամտության

Օդի աղտոտման հետեւանքով թուլացել է մարդը, ու COVID-19-ի հարուցած հիվանդությունն առավել ծանր է ընթանում, մյուս կողմից էլ հիվանդության տարածումը կանխարգելելու համար մտցված արգելքները հիմա մաքրում են օդը: Այս մասին հետազոտություն է հրապարակել National Geographic կայքը:

Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհով՝ օգտվելով երկրագնդի տկարություններից. հավաստում են էկոլոգները: Այս վարակը տապալում է երկրների առողջապահական համակարգերը, ծայրահեղ սրում սոցիալական անհավասարությունը: Սակայն առավել խճճված են վարակի եւ աղտոտված օդի՝ տասնամյակներով անտեսված խնդրի փոխհարաբերությունները: Օդի աղտոտվածությունն ահագնացրել է համավարակը, բայցեւ հենց այս համավարակի արդյունքում էլ «ժամանակավորապես» մաքրվել է երկինքը: 

Այս շաբաթ ներկայացվեցին ապացույցներ, որ կեղտոտ օդը COVID-19-ն ավելի մահացու է դարձնում, եւ այդ լուրը չզարմացրեց օդի աղտոտվածության մասին տեղյակ մարդկանց. սակայն, ըստ փորձագետների, իրականում, ցնցող էին այդ ազդեցության մասշտաբները: Ուսումնասիրությունը (այն դեռ պիտի մասնագիտական առավել մանրամասն քննության ենթարկվի) պարզել էր, որ PM2.5 կոչվող փոքրիկ աղտոտող մասնիկները, որոնք «շնչում էինք» տարիներ շարունակ, կտրուկ բարձրացնում են նոր կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը:

Հարվարդի համալսարանի Չանի հանրային առողջության դպրոցի հետազոտողները ԱՄՆ-ի մոտ 3000 շրջանում (որ ներառում է ԱՄՆ բնակչության 98 տոկոսը) դիտարկել են PM2.5 մասնիկների եւ COVID-19 մահացության ցուցանիշների տվյալները, եւ արձանագրել, որ 1քմ-ում PM2.5-ի 1 միկրոգրամով ավելի լինելը կորոնավիրուսից մահացության ցուցանիշը բարձրացնում է 15 տոկոսով:

«Եթե դուք, վարակված լինելով նոր կորոնավիրուսով, աղտոտված օդ եք շնչում, կարծես կրակի վրա բենզին եք լցնում»,- ասել է Հարվարդի կենսաբազմազանության պրոֆեսոր եւ այս հետազոտության ավագ համահեղինակ Ֆրանչեսկա Դոմինիչին:

Խնդիրն այն է, որ միկրոմասնիկները թափանցում են շնչառական համակարգի բոլոր անկյունները՝ նպաստելով հիպերտոնիայի, սրտի հիվանդությունների, շնչառության խնդիրների եւ շաքարախտի առաջացմանն ու զարգացմանը, իսկ դրանք կորոնավիրուսով հիվանդների մոտ հանգեցնում են բարդությունների: Մասնիկները նաեւ թուլացնում են իմունային համակարգը եւ մեծացնում COVID-19-ով վարակվելու հավանականությունը:

Դոմինիչին եւ նրա գործընկերները, որպես օրինակ՝ ներկայացրել են համավարակի ներկայիս էպիկենտրոն Մանհեթենը: Այնտեղ գրանցվել է մահվան 1904 դեպք: Հետազոտողները փաստել են, որ եթե մասնիկների մակարդակը միջինից ընդամենը մեկ միավոր ցածր լիներ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ապա վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարակակիրներից մոտ 250-ին հնարավոր կլիներ փրկել:

Մարդիկ այնքան են սովորել աղտոտվածությանը, որ այլեւս չեն էլ գիտակցում. «Իրականում ինչ հաճելի է մաքուր օդը: Կարծում եք` կարո՞ղ ենք դա պահպանել,- ասել է «Մաքուր օդ» իրավաբանական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սիմոն Բիրքեթը:- Հիմա իրական հնարավորություն կա, որ մարդիկ մի պահ կանգ առնեն, շունչ քաշեն եւ մտածեն՝ ինչպե՞ս է իմ ասթման այս օրերին»:

Օդի աղտոտվածության քարտեզները պարզ են դարձնում, թե ինչ էական փոփոխություն է գրանցվել աշխարհում հունվարից մինչ մարտ: Էապես նվազել է ազոտի դիոքսիդի արտանետումը:

Առավել ակնհայտ է եղել այդ ազդեցությունը Չինաստանում, ուր «որակյալ օդով» օրերը փետրվարի ընթացքում 21.5 տոկոսով ավելին են եղել: Ըստ Էներգետիկայի եւ մաքուր օդի ուսումնասիրության կենտրոնի տվյալների, փետրվարի 3-ից մարտի 1-ը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շնորհիվ CO2- ի արտանետումները կրճատվել են առնվազն 25%-ով: Չինաստանի մասնաբաժինը մոլորակի օդի աղտոտման «գործում» կազմում է CO2- ի գլոբալ արտանետումների 30% -ը: Արտադրության դադարեցման արդյունքում այս ընթացքում Չինաստանը չի արտանետել մոտ 200 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ: Նավթի եւ պողպատի արտադրության կրճատումը, ներքին թռիչքների 70% -ի կասեցումը եւս նպաստել են արտանետումների նվազմանը: Սակայն այս առումով ամենամեծ ներդրումն ունի Չինաստանում ածուխի օգտագործման ծավալների կտրուկ անկումը:

30 տարվա ընթացքում առաջին անգամ տեսանելի են դարձել Հիմալայաները

Հնդկաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված տնտեսական գործունեության սահմանափակումները շարունակվում են. արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ իջել է, եւ հյուսիսային շրջանների բնակիչները 30 տարվա մեջ առաջին անգամ 200 կմ հեռավորությունից տեսել են ձյունածածկ Հիմալայները:

Հնդկաստանի աղտոտումն այս պահին «անհավատալիորեն ցածր մակարդակի» վրա է. մոտավորապես 1.4 միլիարդ բնակչություն ունեցող այս երկրում մարտի 22-ից կիրառվում են սահմանափակումներ: Դադարեցված է երթեւեկությունը, արդյունաբերության մեծ մասը:

«Մենք մեր տանիքներից պարզ տեսնում ենք ձյունապատ լեռները: Եվ ոչ միայն դա. գիշերը աստղե՛րն են երեւում: Վերջին շրջանում նման բան չէի տեսել», — ասել է Սեյխեյալը, ով ավելի քան 30 տարի աշխատում է շրջակա միջավայրի աղտոտվածության մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Մի լավ ու մի վատ լուր էլ կենդանիների աշխարհի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին:

Վագրի վարակվելը փորձագետների համար առեղծված է

Կենդանաբանները դժվարանում են բացատրել, թե ինչպես է Բրոնսի կենդանաբանական այգու իր առանձին վանդակում բնակվող մալայական վագրը վարակվել կորոնավիրուսով: Washington Post-ը սա առեղծված է որակել: 4-ամյա արու վագրի՝ Նադյայի չոր հազը գրավել էր խնամողների ուշադրությունը, հիմա այն աշխարհի ուշադրության առանցքում է, քանի որ նրա օրինակով սկսեց ուսումնասիրվել վայրի եւ ընտանի կենդանիներին մարդուց վարակի փոխանցումը:

Այս կենդանու բոլոր խնամողները թեստավորվել են, եւ որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նյու Յորքում փորձագետները խնդիրն ուսումնասիրել են վայրի բնության վրա մարդու հավանական ազդեցության տեսանկյունից, իսկ Կալիֆոռնիայի համալսարանի կողմից հրապարակված ուսումնասիրությունն ընդգծել է ավելի խորը խնդիր. շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության հետեւանքով մահացու հիվանդությունն այստեղ դարձել է անխուսափելի:

Ինչպես նշվում է զեկույցում, որսորդությունը, բնությունից շարունակաբար տարածքներ վերցնելը, վայրի կենդանիների բնակավայրեր ներխուժելը հանգեցրել են մի դրության, երբ ոչ միայն մարդն է վարակվում կենդանիներից, այլեւ իր վարակներն է փոխանցում նրանց: Մի կողմից որսորդական մոլախաղերն են կոտորում կենդանիներին, մյուս կողմից վայրի բնակավայրերի ոչնչացումը քաղաքային եւ գյուղատնտեսական ծավալման համար նոր տարածքներ ձեռք բերելով՝ վայրի կաթնասուններին մարդկանցից հեռու ապրելու հնարավորություն չի թողնում:

«Մենք հատում ենք անտառները, գրավում արձակ դաշտերը, եւ ենթադրում, որ վայրի բնությունը պիտի հարմարվի»,-ասել է Դեյվիսի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր, այս զեկույցի համահեղինակ Քրիստին Քրուդեր Ջոնսոնը:

Եվ մի փաստ էլ զեկույցից. սովորաբար վայրի բնության տեսակները կրճատվում են մարդու գործունեության պատճառով, բայց պարզվել է, որ կան տեսակներ, որ աճ են գրանցում: Ուսումնասիրված հազարավոր կենդանիներից զեկույցում նշվում է 58 տեսակ, որոնց պոպուլյացիան մեծացել է մարդկանց գործունեության արդյունքում. դրանց հիմնական մասը կրծողներ են՝ չղջիկների բազմաթիվ ենթատեսակներ:

Հավելենք, որ այս պահի տվյալներով՝ նոր կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց կենդանիներին, սակայն կենդանիներից մարդուն՝ ոչ. կենդանիները միայն կարող են լինել վարակի փոխանցող՝ իրենց չախտահանված բրդի կամ թաթերի միջոցով կրելով վիրուսի միկրոմասնիկները:

10 տարվա «անժառանգ» ընտանեկան կյանքից հետո հոնկոնգյան պանդաները զուգավորվել են

Հոնգ Կոնգի այգիներից մեկում 10 տարի պլատոնական սիրով անցկացված համատեղ կյանքից հետո, հսկա պանդաներ Յին Յինը եւ Լելեն, օրեր շարունակ նկատելով, որ այլեւս հետաքրքրասեր աչքեր իրենց չեն հետեւում, զուգավորվել են: Կենդանաբաններն ընդունել են, որ սխալվում էին՝ համարելով, որ արջերի «անտարբերություն»-ը կապված էր լիբիդոյի պակասի հետ:

Նրանք նշել են, որ հիմա իրականում արջերը վերագտել են սերունդ տալու բնազդը՝ այգու փակումից հետո մարդկանց մշտական ներկայության հետեւանքով կորսված բնական ներդաշնակությունը վերստին զգալու արդյունքում:

Նշենք, որ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում այգին փակվել էր հունվարի վերջերին՝ 14-ամյա ամաչկոտ պանդաներին տալով խաղաղության եւ առանձնության հնարավորություն:

Աղբյուր

Հողօգտագործում

1.Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:
Հողը Երկրակեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փխրուն շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիներով, մանրէներով, բույսերի բազմաթիվ տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման գործընթացներից հետո: Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային: Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացություններըև օրգանական նյութերը, որոնց թվին է միանում նաև հումուսը: Հողի հեղուկ վիճակը՝ հողային լուծույթը, կազմում է ջուրը իր մեջ լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում է զանազան գազեր:Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր,հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ:

Հատկապես նկատելի է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:

Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով կլանվում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների, ապա՝ բուսակեր օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների կազմի մեջ: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային  մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները, որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում  վերածվում են բույսերի համար մատչելինյութերի:

Էներգիայի 88%-ը, որը մարդն ստանում է սննդից, հողի օրգանական նյութերն են, իսկ մնացած  10%-ը  ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:

Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, տարիների ընթացքում բարձրացնելով բերրիությունը:
2.Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հայելին:
Իմ կարծիքով հողը անվանվում է տվյալ էկոհամակարգի հայելի, քանի որ ի վերջո բոլոր վնասակար և օգտակար նյութերը ի վերջո անցնում են հողի բաղադրության մեջ։
3.Ի՞նչպես է ազդում աղտոտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա: 
Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հիմնական աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառնուրդներըիջնելով հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու տեսքով վերադառնում է մթնոլորտ:Նաև աղտոտման աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի առատությունը:20-րդ դարի երկրորդ կեսից առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման վտանգը: Ռադիոակտիվ նյութերը ատոմային պայթյուններից հետո թափանցում են  հողի մեջ և կուտակվում այնտեղ տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:Պեստիցիդները քիմիական միացությունների խմբեր են, որոնք կիրառվում են անցանկալի և վնասկար օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու համար: Այս քիմիկատներից ոչ մեկը օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիր
առվում է: Այդ բոլոր միացությունները վնաս են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
4.Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը:
Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.

  1. Առաջավոր ագրոտեխնիկան
  2. Հողաբարելավումը
  3. Հողերի վերականգնումը
  4. Պայքար հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, ինչի արդյունքում հողը դառնում է ավելի բերրի: Լավ արդյունքի օրինակ է, թեք լանջերի հերկումը վերից վարի փոխարեն լայնակի դրվածքով: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Թափոնների հիմնախնդիրը

Թափոններ, մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։ Թափոնները մթնոլորտային օդի, ընդերքի, ջրերի և հողերի աղտոտման աղբյուր են։ Թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում:

Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից: Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել:

Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու ու կանխարգելելու նպատակով արտադրողները և տնօրինողները իրականացնում են պարբերական մոնիտորինգ։

Կենցաղային և արդյունաբերական թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով։

Արդյունաբերական թափոնների կրճատման նպատակով ՀՀ-ում մշակվել են քիմիական նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը)։

Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը, նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը, թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը։

Թափոնների գործածության ընթացքում մշակվում են սանիտարական և հակահամաճարակային կանոններ, հիգիենային չափորոշիչներ՝ մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով։

Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ՝ շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների չափորոշիչներին համապատասխան։

Կենսոլորտի պահպանումը

Կենսաբանական ռեսուրսներ

Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում` միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98 %­-ը:  Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրանց կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից
Վայրի բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է իր կենցաղում և տնտեսության մեջ, չափազանց բազմատեսակ են: Ցամաքում կենսաբանական ռեսուրսի կարևոր տարատեսակ են աշխարհի անտառային ռեսուրսները: Անտառները զբաղեցնում են երկրագնդի ցամաքային մակերեսի 26%-­ը: Սա միջինացված ցուցանիշն է: Իրականում անտառը ևս, ջրային ռեսուրսների նման, երկրագնդում բաշխված է խիստ անհամաչափ: Համաշխարհային անտառային ռեսուրսները հիմնականում տարածվում են հասարակածային, խոնավ արևադարձային ու մերձարևադարձային կլիմայի ձևավորման շրջաններում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում:
Վերջին 200 տարվա ընթացքում փայտանյութի չափազանց մեծ ծավալներով մթերման, ինչպես նաև անտառների տարածքի հողերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հետևանքով երկրագնդի անտառների ընդհանուր տարածքը կրճատվել է առնվազն երկու անգամ: Հատկապես արագ կրճատվում են հասարակածային անտառները: Դրա գլխավոր պատճառը զանգվածային անտառահատումներն են։
Անտառների զանգվածային ոչնչացումը, փայտանյութի ռեսուրսային անբավարարությունից բացի, կարող է հանգեցնել նաև էկոլոգիական աղետի ամբողջ աշխարհում, այսինքն` երկրագնդի բնական պայմանները կփոփոխվեն այն աստիճան, որ մարդկանց առողջության համար կդառնան վնասակար: Անտառահատումը և անապատացումը վտանգում են կենսաբանական և հողային ռեսուրսների պահպանությանը։

Կենսաբազմազանության պահպանությունը բնապահպանական կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է: Այս գործում կարևոր նշանակություն ունեն բնապահպանական օրենքները, «Կարմիր գրքերը», հատուկ պահպանվող տարածքների առանձնացումը և բնապահպանական միջոցառումների իրականացումը: 

Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ

Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է: Օրինակ. մարդը սնվում տարբեր կենդանատեսակներով, որոնք իրենց հերթից սնվում են բույսերով: Բույսերը և կենդանիները փոխազդում են ջրոլորտի հետ, որովհետև ջուրը անհրաժեշտ է նրանց կյանքի համար: Բույսերը կատարում են ֆոտոսինթեզ` շնչում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին: Կենսոլորտը փոխազդում է նաև մարդոլորտի հետ:

Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: 

Կենդանական ռեսուրսները պահպանելու համար գլխավորը որսի կարգավորումն է: Այսինքն պետք է որսը կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի քանակ սահմանվի հատուկ վայրերում, հատուկ կենդանիների համար, և շատ դեպքերում էլ արգելվի: 

Կենդանական աշխարհի պահպանման այլ եղանակ է արգելոցների ստեղծումը, և վերացող տեսակներին դասվող կենդանիների համար, կենսաբազմազանության նպաստող բնակավայրի ստեղծումը, որը նույնպես կարելի է կիրառել ՀՀ-ում:

Ի՞նչ  է կլիմայավարժեցումը

Դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների:

Կլիմայավարժեցման, կենդանիների վերաբնակեցման ու պահպանման հարցերում մեծ դեր են խաղում արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը: Կլիմայավարժեցումն ունի իր թե՛ դրական, թե՛  բացասական կողմը:Դրական կողմն այն է, որ վերաբնակեցման շնորհիվ հնարավոր է վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը, իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից: Իսկ բացասական կողմը այն է, որ կլիմայավարժեցման հետևանքով կենդանիները փոխում են իրենց բնական ձևը, տեսքը և որոշ հատկություններ։ Օրինակ դառնում են  իրենց բնական  չափից  ավելի մեծ, կամ փոքր:

Կենդանական աշխարհ

Ոսկեգույն բանդուկիտ կարճաքիթ բունդուկիտների տեսակ բունդու-կիտայինների ընտանիքից։ Ավստրալիայում էնդեմիկ է:
Վերջին հետազոտությունները վկայում են այն մասին, որ ոսկեգույն բանդուկիտը, հնարավոր է, պատկանում է փոքր բունդուկիտների տեսակին։ Դրան ապացույց կարող է ծառայել այդ կենդանիների գենետիկական նմանությունը։ Թերևս երկու տեսակներն էլ ունեն ձևաբանական տարբերություններ:
Հանդիպում է արևմտյան Ավստրալիայի տարածքում, ինչպես նաև հյուսիսային մասում։ Վաղ շրջանում տեսակը տարածված է եղել Ավստրալիայի ներքին շրջաններում, սակայն արդի ժամանակում նրա արեալը սահմանափակ է Կիմբերլիի արևմտա-հյուսիսային շրջաններով, Բարրո և Միդդլ կղզիներով։ Ավստրալիայի կենտրոնական շրջաններում ոսկեգույն բանդուկիտը դադարել է հանդիպել 1940—1960-ական թվականներից։ Սնվում է ծովափերը պատած թփերով, ավազաքարերով։
Վարում են վերերկրյա կյանք։ Բույները շինոմ են կամ հողի վրա, կամ էլ ընկած ծառերի փչակներում։ Ակտիվանում են գիշերը։ սնվում են միջատներով, որդերով, փոքր սողուններով, բույսերի արմատներով:

Կարճապոչ ծովահեն որոր, որորների ընտանիքի ծովային թռչուն:

Բնութագիր

Մարմնի երկարությունը 44-ից 55 սմ է, թևերի բացվածքը՝ 88-125 սմ: Զուգավորման շրջանում գտնվող արու և էգ թռչունների մոտ գլխի գագաթը մուգ սևամորթ կամ մոխրագույն-շագանակագույն է, մեջքը, գոտկատեղը, փորը և պոչի տակը մոխրագույն-դարչնագույն են: Գլխի կողմերը, պարանոցի հետևը, կոկորդը և ամբողջ կրծքավանդակը սպիտակ են, կողմերի և պարանոցի հետևի մասում կա ոսկե դեղին երանգ: Կտուցը սև է հիմքը ձիթապտղի սևավուն, կանաչավուն կամ մոխրագույն երանգով, թաթերը՝ սև: Ձմռանը այս թռչունները նման են զուգավորման շրջանին, բայց թուխ փետուրները փոքր-ինչ բացավուն են` նուրբ փետուրի սպիտակավուն ավարտի պատճառով, մուգ շագանակագույն բծերը հայտնվում են պարանոցի, կոկորդի և կողմերի կողմերում և հետևում, իսկ ներքևի հետևի և որովայնի վրա հայտնվում են մուգ և թեթև լայնակի շերտեր: Կարճապոչ ծովահեն որորի ընդհանուր գույնը մոխրագույն-շագանակագույն, դեղնավուն-շագանակագույն կամ դեղնավուն-մոխրագույն է, գլխի հետևին և մարմնի վրա կան բծեր, ավելի գունատ է աչքերի շուրջը, կզակը, թևերի ծայրերը և փորը: Կտուցը վարդագույն-մոխրագույն-կապույտ է, սև բծերով, թաթերը բաց գորշ-կապույտ են, վարդագույն բծերով:

Ձայնը ճղճղոցով, քթախոս կամ մլավոցով՝ շատ բազամազան հնչյուններով: Կտրուկ ձայնը հիշեցնում է սիրամարգի աղաղակը՝ «կաոու», երբեմն էլ ցածր հնչյուններ են «կակ… կակ…»:

Արեալ

Կարճապոչ ծովահեն որորները բնադրում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի տունդրաներում: 1977 թվականին թռչնաբան Վելիխանինը հաստատեց, որ կա նաև տեսակ, որը բնադրում է հարավային շրջանում: 2000 թվականի հունիս ամսվա ընթացքում կղզու վրա տեսակների կրկնակի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերեց գորշ որոր տեսակի 15 թռչուն, այդ թվում՝ երեքը բնադրած զույգ և 2 աղվափետուր ճտեր:

Այն ձմեռում է Հյուսիսատլանտյան օվկիանոսի ջրերում, Հարավային Ամերիկայի առափնյա ջրերում, Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերին, Հարավային Ավստրալիայում, Աֆրիկայի արևմտյան ափերին, Ասիայի արևելյան ափերին, Կարմիր ծովում և Պարսից ծոցում: Փոքր թվով թռչուններ ձմեռում են Սև և Միջերկրական ծովերում:

Շոտլանդիայի Ֆուլա կղզում կառուցվել է արգելոց, որում կարճապոչ ծովահեն որորը ընդգրկված է հատուկ պահպանության տեսակների ցանկում:

500 տարի առաջ մարդու մեղքով անհետացած կենդանիներ

  • Բալիական վագր, վագրերի մեռած կամ վերացած ոչնչացված տեսակ է, որը հանդիպում է միայն Բալի կղզում։ Այս վագրերի առաջին տեսակը կոչվում է ինդոնեզյան, մյուս երկուսը՝ Ջավայան վագր (արդեն վերացած) և ջիբրալթարյան վագր (վերացման վտանգի առջև)։
    Բալիական վագրը համարվում և հանդիսանում է ամենափոքր ամենաթեթևաքաշ ենթատեսակը վագրերի մեջ (շրջանում)։ Արուների մարմնի երկարությունը առանց պոչի հասնում է 160―240 սմ ընդ որում միջինը 200 սանտիմետր,Արու բալիական վագրերի առավելագույն ամենամեծ ռեկորդային երկարություն առանց պոչի 260 սմ, բայց պոչով 410 սմ, իսկ էգերինը՝ 160―200 սմ։ Միջին չափի Արու Բալիական վագրերի սովորական բնորոշ Ստանդարտ միջին քաշը հասնում է 160―190 կգ իսկ շատ մեծ չափի արուների միջին քաշը հասնում է մինչև 260 կգ: քաշային տիրույթում (դիապազոնում), իսկ էգերի միջին քաշը՝ 120―130 կգ։ Մազերը շատ կարճ է, բաց նարնջագույն գույն է և ամբողջ մարմնով տարածվում են սև հատվածներ։ Հաճախ այդ սև հատվածների մեջ նկատելի են մուգ գունավորման օղակներ, իսկ միջին արագությունը կարող է հասնել մինչև 50―60 կմ/ժ։
  • Առաջին վագրը սպանվեց 1911 թվականի նոյեմբերի 3-ին կղզում Օսկար Վոյնիչի կողմից։ Նա սպանել էր հասուն վագրի՝ կղզու հյուսիս-արևմտյան մասում՝ Հունունգ Հոնդոլոյի և Բանյուպոխ գետի միջև։ Տեղացիները հետաքրքրվեցին վագրի տեսակով և սկսվեց մասսայական որսորդություն։ Բարոնը այս ամենը նկարագրել է իր «Արևելյան Հնդկաստանում» գրքում, որը հրատարակվել է 1913 թվականին Բուդապեշտում։

    Բալիական վագրի տեսակը համարվեց վերացող 1937―ից մինչև 1940 թվականները, մոտ 1940―ի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ սպանվեց հասուն արու վագր Բալիի արևմուտքում։ Տեսնելով կղզու փոքր տարածքը, ոչ բարենպաստ պայմանները, դժվար թե ինչ-որ Բալիական վագրերը կենդանի ողջ մնա։

    Ջուր

    Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:

    Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:

    Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով:

    Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:

    Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:

    Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:

    Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
    Մարդու օրգանիզմի համար հարկավոր է ջուրը: Մարդու ուղեղի 70 տոկոսը ջրից է։ Մեզ պետք է ջուր խմել, ձեռքերը լվանալ, եփել և շատ այլ բաներ:Առանց ջրի բույսերը կմահանային, մարդիկ և կենդանիները ծարավ կմնան: Եկեք հասկանաք, թե օրեկան քանի լիտր ջուր եմ ծախսում ես ինքս։ Անձնական հիգիենայի վրա ծախսվում է մոտավոր 220 լիտր։ Օրվա ընթացքում Խմում եմ 2-2,5լիտր ջուր։ Ընդհանուր օրվա մեջ ստացվում է 6800 լիտր ջուր: Ամբողջ ուտելիքին 1ամսում 700 000 -800 000 լիտր ջուր ուտելիքին եւ 7000 լիտր հիգիենային։ Ամսեկան ստացած թիվը բազմապատկենք 12 ով և ստանանք տարեկան կտրվածքով իմ օգտագործած ջրի քանակը։ Ստացվում է 9768270 լիտր ջուր։

    Էներգակիրներ

    Ածուխ.

    Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:

    Նավթ.

    Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:

    Բնական գազ.

    Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև  օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%: