Երկու արվեստագետ

Պատմվածքը երկու քանդակագործների մասին է, ովքեր նույն ժամանակահատվածում որոշել էին մարմարե կիսանդրիներ պատրաստել։ Մեկը աշխատում էր գիշեր ու ցերեկ, մյուսը երգ ու պարով։ ԵՎ երբ նրանցից առաջինը ավարտեց իր քանդակը և ներկայացրեց հանրությանը, ժողովրդին նրանց շատ դուր եկավ քանդակը և նա իր մեջ կարծթւմ էր թե լավագույն քանդակագործներից մեկն է աշխարհում։

Հասավ այն օրը, երբ երկրորդ քանդակագործը ավարտեց իր աշխատանքը։ Հանրությանը ներկայացնելով աշխատանքը, այն ժողովրդին շատ դուր եկավ, սակայն նրան այնքան էլ դուր չեկավ իրեն։ Դրանից հետո նա վերցրեց մուրճ և որոշեց քանդել այն, սակայն ժողովուրդը թույլ չտվեց, քանի որ մարմարե քանդակը շատ էր դուր եկել նրանց։

Այս պատմվածքից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյու ոք պետք է գոհ չլինի իր աշխատանքից և իր հմտությունները ավելի կատարելագործի։

Անդաստան(արևմտահայերեն-արևելահայերեն)

Արևմտահայերեն

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա: Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Արևելահայերեն

Արեևելյան կողմն աշխարհիԽաղաղություն թող լինի… Ոչ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի ակոսի մեջ. Ու երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի Օրհներգություն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի Բերրիություն թող լինի…
Ամեն աստղի ցողը այլակում է Ու ամեն հասկ ոսկեձուլված.
Եվ երբ ոչխարները սարի վրաարածեն`
Ծիլ ու ծաղիկ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Թող հավետ լողա գերանդին
Ու լայն ամբարն աղունների երբ բացվի`
Բերկրություն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի մեղրը փեթակների մեջ,
Հորդ գինին բաժակների մեջ.
Ու երբ հարսերը թխեն հացը բարի`
Սիրերգություն թող լինի:

Սիրերգ(արևմտահայերեն-արևելահայերեն)

Արևմտահայերեն
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին…
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն։
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…

Գիշերը անուշ է, գիշերը հաճելի, Հաշիշով պատված և բալասանով. Լուսավոր ճամփեն ես կանցնեմ հարբած` Գիշերը անուշ է, գիշերը հաճելի..

Համբույրներ կգան հովից ու ծովից, Համբույր`ծովից, որ չորս կողմս կծաղկի, Այս գիշեր Տոն է հոգումս Կիրակի, Համբույրներ կգան հովից ու ծովից:

Բայց հոգուս լույսը քիչ քիչ կմաշի, Շրթունքս ծարավ է միակ համբույրին… Ուրախ գիշեր է և լույս ու լուսին` Բայց հոգուս լույսը քիչ քիչ կմաշի…

Լճակ(արևելահայերեն)

Լճա՛կ, ինչո՞ւ ես դու ապշած,
Ինչու՞ չեն ցատկոտում ալիքները քո ուրախությունից:
Արդյոք քո հայլիների մեջ գեղեցկուհին է նայել:

Կամ արդյոք ալիքներդ հիանում են երկնքի կապույտով,
Եվ լուսափթիթ ամպերին, որոնք նման են քո իսկ փրփուրին:

Մելամաղձոտ իմ լճակ,
Ցանկանում եմ ես քեզ հետ մտերիմ լինել
Սիրել քեզ, գրավվել, լռել ու խորհել:

Որքան դու ալիք ունես,
Այնքան ճակատս կնճիռ ունի,
Որքան դու փրփուր ունես,
Սիրտս նույնքան հազարավոր խոց ունի:

Այլ Եթե երկնքի աստղաբույլը թափեն կարմիր գոգդ,
Չես կարողանա հասնել ինձ, այնքան անհուն է հոգուս բոցը:
Քեզ հետ աստղերը չեն մեռնի
Ծաղիկները չեն թոռոմի
Ամպերը չեն թրջի,
Երբ դու և օդը խաղաղ լինեք:

Լճա՛կ, դու ես իմ թագուհին,
Ինձ դողդողալեցնելով, նեղացած քո խորքում ես պահում:

Շատերն ինձ մերժեցին,
Ընդամենը ասին, որ քնար ունեմ:
Մեկն ասաց, որ գունատ եմ,
Մյուսն ասաց՝ կմեռնեմ:

Ոչ ոք չասեց ինձ, հեյ տղա,
Ինչո՞ւ ես դու մարում,
Երբ դու դեռ այդքան երիտասարդ ես,
Արի ես քեզ սիրեմ, որ դու հանկարծ չմեռնես:

Ոչ ոք ինձ չասեց, թող պատռենք այս տղայի տրտմագին սիրտը
Եվ եկեք տեսնենք, թե ինչեր կան այնտեղ գրված:
Այնտեղ հրդեհ կա և մատյան:

Այնտեղ չէ որ մոխիր կա և հիշատակ,
Ալիքներդ հուզեցին,
Քանի որ հույսը կորցրած խորքդ նայեցին:

Օ․ Հենրի

Ամերիկացի գրող, արձակագիր, նուրբ հումորով և անսպասելի հանգուցալուծումներով առանձնացող նովելների հեղինակ Ուիլյամ Սինդնի Փորթերը(Օ. Հենրի) ծնվել է 1862 թ. սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-կ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքում: Երեք տարեկանում զրկվելով մորից անցել է հորաքրոջ խնամակալության տակ: Դպրոցից հետո սովորել է դեղագործություն և աշխատել է հորեղբոր դեղատանը: Այնուհետև Տեխասում աշխատել է Օսթին քաղաքի բանկերից մեկում: Հենց այնտեղ նա սկսում է հրատարակել իր կատակները, նկարները և բանաստեղծությունները <<Ռոլինգ սթոուն>> շաբաթաթերթում: Մեկ տարի անց շաբաթաթերը փակվում է և նրան դատական պատասխանատվության են ենթարկում: Նրա հարազատները փողհատուցում են այդ գումարը, սակայն նա թաքնվում է Հոնդուրասում, այնուհետև`Հարավային Ամերիկայում: Հետագայում նա վերադառնում է ԱՄՆ և այնըեղ դատապարռվում է և բանտում աշխատում է հաստատության հիվանդանոցում և այնտեղ նա սկսում է իր գրական գործունեությունը ընտրելով Օ. Հենրի կեղծանունը:
Կյանքի վերջում տառապել է լյարդի ցիռոզից և շաքարախտից, մահացել է 1910 թ. հունիսի 5-ին Նյու-Յորքում 47 տարեկան հասակում։
Օ. Հենրիի ստեղծագործություններից կարդացել եմ <<Կարմրամորթ առաջնորդի փրկագինը>>, որի մասին ունեմ գրառում և կցանկանայի ներկայացնել ինձ դուր եկած հետևյալ հատվածը․ 

Երբ երեխայի հայրը ստացավ այդ նամակը, պատասխանեց այդ նամակին և ասաց, որ նրանց երեխայից ազատելու համար պետք է նրան վճարեն հարյուր հիսուն դոլար և նրանք համաձայնեցին այդ պահանջին ու վճարելով փրկագինը արագորեն չքվեցին այդ նահանգից, և այդ երկրից։

Ժպիտը, վերլուծություն

Պատմվածքի սկզբում տիրում է մռայլություն, խավար: Մարդկանց հոգում նույն մռայլ իրականությունն է: Պատմվածքի գլխավոր հերոս կարելի է համարել Թոմին, ով խթան է հանդիսանում այս գորշ, ծանր և մռայլ իրականությունից մեզ տեղափոխելու մի ուրիշ աշխարհ, և այդ աշխարհում, որտեղ ամեն ինչ ուրիշ է, իսկ նրա հոգին ամբողջովին տարբերվում էր մնացածից: Երբ նա պառկել և նայում էր երկնքին երկնակամարից կախված լուսնի ճառագայթներն էին հասնում իր աչքին, լուսավոր գիշեր էր։ Նրա ափի մեջ գտնվող կտավի կտորը, երբ նա բացեց, երևաց մի ժպիտ, այնպիսի մի ժպիտ, որ նույնիսկ նկարի փակելուց հետո երևում էր նրան։

Գեղեցիկն ամենուր, մեր շուրջը, մեր հոգում և պետք է մենք ինքներս պահպանենք այն:

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը, վերլուծություն

Այս պատմվածքը երկու տղաների մասին էր՝ Բիլլի և Սեմի: Նրանք հողակտոր գնելու նպատակով առևանգում են  Էբենեզեր Դորսեթի որդուն։ Հայրը բարեկիրթ, հնարամիտ ու խստաբարո մարդ էր, եկեղեցական նվիրատվությունների անկաշառ գանձապահ, գրավաթղթերի մեծ գիտակ։ Առևանգումից հետո պարզվում է, որ այդ երեխան ամենևին էլ տխուր չէր, որ իրեն առևանգել էին, այլ ընդհակառակը՝ շատ ուրախ էր: Այդ տղան շատ փորձություններ բերեց իրեն առևանգողների գլխին: Երբ պետք է նամակ ուղարկեին տղայի հորը, երեխան Բիլլի հետ խաղում էր հետախույզ խաղը, և նա այդ խաղի մեջ նրա ձին էր, և Բիլլը ստիպված եղավ իննսուն մղոն իր մեջքի վրա տանել նրան։ Սկզբում նրանք որոշել էին երկու հազար դոլար պահանջել երեխայի հորից, սակայն այս տանջանքները կրելուց հետո նրանք պահանջեցին հազար հինգ հարյուր դոլար։ Երբ երեխայի հայրը ստացավ այդ նամակը, պատասխանեց այդ նամակին և ասաց, որ նրանց երեխայից ազատելու համար պետք է նրան վճարեն հարյուր հիսուն դոլար և նրանք համաձայնեցին այդ պահանջին ու վճարելով փրկագինը արագորեն չքվեցին այդ նահանգից, և այդ երկրից։

Վիլյամ Սարոյան «Գնացքները»

Վիլյամ Սարոյանի <<Գնացքները>> պատմվածքի գլխավոր հերոս կարելի է համարել Ջոյին, ով նկարիչ էր։ Նա անընդհատ պատուհանի դիմաց կանգնած նայում էր գնացքների կառամատույցին և իրեն միայնակ զգում, քանի որ նա իր կյանքի լավագույն տասնյոթ տարիները ապրել էր այդտեղ, իսկ հիմա այնտեղ ոչ մի ծանոթ չունի։ Նա գնացքից իջնող մի աղջկա է սիրահարվում և կորցնում նրան, իսկ հետո այգում նորից գտնում է նրան։ Նրանք իրար հետ ծանոթացան և Ջոն աղջկան ուղեկցեց իր տուն և նրանք սկսեցին պատուհանից նայել գնացքներին։ Մինչ այդ նա աղջկան ցույց էր տվել իր նկարները սակայն աղջկան դրանք այնքան էլ դուր չէին եկել աղջկան։

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.


Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն։

ԵՎ այս խոսքերը լսելուց հետո Արտաշեսը Սաթենիկին կապում է ձիուց և տանում Արտաշատ, որտեղ էլ նրանք ամուսնանում են և կնքվում է դաշինք երկու երկրների միջև։ Եվ ասվում է, որ նրանց հարսանիքի օրը երկնքիզ մարգարիտներ էին թափվում։

Արտաշես և Արտավազդ(վերլուծություն)

Շատ տարիներ առաջ ալանները տեղակայվել են Կուր գետի հյուսիսային մասում, իսկ հայերը՝ հարավային: Ալաններին այդպես դուր չէր գալիս, դրա համար պատերազմ սկսեցին հայերի դեմ՝ շարժվելով դեպի Կուր գետի հարավային մասը: Դա նրանց մոտ չստացվեց, և Արտաշեսը գերի  վերցրեց ալանների թագավորի որդուն: Ալանների թագավորը խնդրեց վերադարձնել տղային, որպեսզի հաշտություն տիրի նրանց մեջ, բայց Արտաշեսը չհամաձայնեց: Այս լուրը լսելով՝ գերի վերցված տղայի քույրը շտապում է փրկել եղբորը: Նա իմաստուն խոսքեր է ասում Կուր գետի ափին: Արտաշեսը լսեց նրա նուրբ ձայնը և սիրահարվեց նրան: Ալանների թագավորը պահանջեց Արտաշեսին հարկ տալ ամուսնության համար: Արտաշեսը ոսկի ուներ և կարողացավ վճարել հարկը ու ամուսնացավ Սաթենիկի հետ: Ամուսնության ժամանակ Արտաշեսի գլխին ոսկիներ էին շաղ տալիս տղամարդիկ, իսկ Սաթենիկի գլխին՝ կանայք՝ մարգարիտներ: Նրանք ունեցան Արտավազդ անունով տղա, որը, երբ մեծացավ, ագահ և գոռոզ մարդ դարձավ: Շատ տարիներ հետո Արտաշեսը հիվանդացավ և մահացավ: Նրան թաղեցին ոսկե դագաղով, մահճակալը պատված էր բեհեզով: Նրան դագաղով տանում էին թաղելու արտասվող կանանցով, զորքի մի մասով: Արտավազդը պետք է շարունակեր գահակալությունը, բայց նրան խանգարում էին նրա քույրերը և եղբայրները, դրա համար սպանեց բոլորին և թողեց միայն Տիրանին, որովհետև նա ժառանգորդ չուներ: Որոշ ժամանակ անց Արտավազդը, ձին հեծած, գնաց և ճանապարհին խենթացավ ու ընկավ խորը փոսն ու մահացավ: Մարդիկ կան՝ ասում են, թե այդպես չի մահացել Արտավազդը, այլ նա բանտարկված է խորը ժայռում, որտեղ նրա շղթաները կրծում են շները, բայց ամեն անգամ դարբինները իրենց կռաններով խփում են շղթային, որպեսզի ամրանա, և այդպես, Արտավազդը չի կարողանում դուրս գալ ժայռից: Պառավներն էլ ասում են, թե կախարդ կանայք են անիծել նրան: