Blog Feed

Հայկական մշակույթը 1920-41 թթ․

Հայ գրականությունը զարգացման նոր շրջան թևակոխեց Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Քսանական թվականների հենց սկզբից ծայր առավ գրականության բովանդակության ու ձևերի հարստացման, իրականության արտացոլման գեղարվեստական նոր սկզբունքների մշակման բարդ ընթացք։

Զարգացման արդյունավետ ուղիներ և դրանց կողքին՝ բազում խաչուղիներ ու զիգզագներ։ Ռոմանտիկ խանդավառությունը նոր գրականության գալիքի հանդեպ և տարակուսանքներ՝ նորի ստեղծման կապակցությամբ։ Տասնյակ տեսակետներ և հարցադրումներ՝ միմյանց լրացնող ու միմյանց հերքող։ Այսպիսի հակասական իրադրության մեջ սկսվեց քսանական թվականների գրական շարժումը։

Ժողովրդի կյանքում կատարված արմատական հեղաշրջումը թելադրում էր սոցիալիստական գրականության գաղափարական բովանդակության ու գեղարվեստական որոնումների մի նոր ընթացք։ Հոգևոր կյանքի ամենակարևոր խնդիրներից մեկը դարձավ գեղարվեստ, գրականության նոր դիմագծի ձևավորումը։ Մինչ որոշ տեսաբաններ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը գերազանցապես գյուղացիական երկիր է, ժխտում էին պրոլետարական գրականության զարգացման հնարավորությունը, գրականության կենդանի ընթացքը ի հայտ էր բերում իր նոր կառուցվածքի ներքին ու հարուստ պաշարները։

Հայ խորհրդային գրականությանյան սկզբնավորման շրջանի ամենահրատապ խնդիրը, ինչպես և պետք էր սպասել, նրա ստեղծագործական անձնակազմի խնդիրն էր, մասնավորապես, «Անցյալի գրողների»՝ դասականների վերաբերմունքը նոր իրականության հանդեպ։

Լավագույն ստեղծագործողներ։ Նախահեղափոխական շրջանի գրողներ

Հովհաննես ՀովհաննիսյանըՀովհաննես ԹումանյանըՆար–Դոսը և այլք ողջունեցին «մուրճ ու մանգաղի» իշխանությունը, նրա մեջ տեսնելով հարազատ ժողովրդի վերածննդի և հայրենի մշակույթի բարգավաճման գրավականը։ Տարագրությունից հայրենիք վերադարձան Ալեքսանդր Շիրվանզադեն և Ավետիք Իսահակյանը։ Դասականների կողքին էին նախահեղափոխական տարիներին ճանաչման հասած գրողներ Դերենիկ ԴեմիրճյանըԽնկո–Ապերը (1875–1935), Վահան Թոթովենցը (1894–1938), Ստեփան Զորյանը, որոնք հետագայում մկրտվեցին «ուղեկիցներ» անունով։ Նորագույն գրականության անձնակազմի առաջին ներկայացուցիչները 1905-ի հեղափոխության բոցերում կոփված գրողներն ու հրապարակախոսներն էին՝ Հ․ ՀակոբյանՇ․ ԿուրղինյանՄ․ ԱրագիՄ․ ՊետրոսյանԱ․ Վարդանյան և ուրիշներ։

Քաղաքացիական կռիվների բովով անցած գրողներ

Մյուս խումբը քաղաքացիական․ կռիվների բովով անցած գրողներն էին Եղիշե ՉարենցԱզատՎշտունի, և այլք։ Եվ, վերջապես, հիմնական զանգվածը գործարաններից, գյուղերից, որբանոցներից եկած երիտասարդությունն էր՝ Ակսել Բակունց (1899–1937), Գուրգեն Մահարի (1903–1969), Վահրամ Ալազան (1903–1966), Նաիրի Զարյան (1900–1969), Գեղամ Սարյան (1902–1976), Հմայակ Սիրաս (1902–1984), Սարմեն (1901–1984), Արաքս (1903–1978), Սողոմոն Տարոնցի (1905–1971), Մկրտիչ Արմեն (1906–1972)։

Պրոլետարական գրականություն

Հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանում և հայաշատ քաղաքներում (ԹիֆլիսԲաքուՄոսկվաԴոնի–Ռոստով) ծավալվում է պրոլետարական գրական լայն շարժում, որը կյանքի է կոչում պրոլետարական գրական խմբակցություններ։ Մինչ դրանց ձևավորումը հայ իրականության մեշ արդեն կազմավորվել էին կուլտուր–լուսավորական հիմունքներով գործող օջախներ՝ Թիֆլիսի Հայարտունը կից «Հայ գրչի մշակների միությունը» (1921–1923), Երևանի «Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը» (1921–22)։

Շարժման ամենանշանակալից երևույթ

Պրոլետարական գրական շարժման ամենանշանակալից երևույթը «Երեքի»՝ Չարենցի, Աբովի, Վշտունու խմբակն էր․ այն 1922 թ․ հունիսի 14-ին «Խորհրհրդային Հայաստան» օրաթերթում հրապարակեց իր գեղագիտական հանգանակը՝ «Դեկլարացիա երեքի»-ն, որը խիստ քննադատվեց գեղագիտական մի շարք սխալ դրույթների համար։ «Երեքի» հիմնական սխալն այն էր, որ, ինչպես պրոլետկուլ-տականներն ու ձախ ֆուտուրիստները, նրանք ևս խաչ էին քաշում անցյալի գեղարվեստական ժառանգության վրա։

Դեկլարացիայի «Ռացիոնալ հատիկը» գեղարվեստը հեղափոխական այժմեականությանը՝ կյանքին ի սպաս դնելու միտումն էր։ «Երեքի» պառակտվելուց հետո պրոլետարական գրական շարժումն արդեն հունավորվեց պրոլետկուլտական խմբակներում, որոնք համախմբվեցին «Մուրճ» (Երևան, 1922– 1923), «Դարբնոց» (Թիֆլիս, 1922–1923), «Քուրա» (Մոսկվա, 1923), «Վիշկա» (Բաքու, 1925), «Մուրճ և մանգաղ» պարբերականների շուրջը։ Այս խմբակները ռուս իրականության մեջ հայտնի «Кузница» պրոլետկուլտական խմբակցության հայկական․ տարատեսակներն էին, արտահայտում էին գեղարվեստի ինքնավարության և «Ցեխային» հոգեբանության դավանանքը։

Գրական խմբակներ

Պրոլետարական գրական խմբակների և նրանց պարբերականների գործունեության առանցքը մասսայական գրականության ստեղծումն էր։ Այդպիսի դեր էր ստանձնել նաև Հայաստանի պրոլետ, գրողների ասոցիացիան (1922–26)։ 20-ական թթ․ սկզբին առաջնահերթ նշանակություն ուներ նորագույն գրկ–յան նյութական հնարավորությունների խնդիրը։ Թեև նոր իշխանությունը մեծ դժվարությունների առջև էր կանգնած, բայց միջոցներ չէր խնայում գրականության զարգացման համար։ Չնայած հրատարակչական լայն հնարավորությունների բացակայությանը, տարեցտարի Սովետական Հայաստանում ավելանում էր հրատարակվող գրքերի ցանկն ու տպաքանակը։ Մեկը մյուսի ետևից լույս էին տեսնում գրական–գեղարվեստ․, քաղաքական–հասարակական հանդեսներ։ Պրոլետարական գրական շարժումը նախնական՝ ինքնորոշման շրջանից (1921–1924) թևակոխում է գրական դիրքերի ամրացման շրջանը։

Պրոլետարական գրողների ասոցիացիան դառնում է մասսայական կազմակերպություն՝ իր բաժանմունքները ստեղծելով ԼենինականումՂարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական), Ալավերդիումէջմիածնում և Հայաստանի այլ բնակավայրերում։ 1925-ին ստեղծվեց պրոլետարական նոր միություն՝ «Նոյեմբերը» (գլխավոր դեմքերն էին Եղիշե ՉարենցըԱկսել ԲակունցըԳուրգեն ՄահարինՄկրտիչ Արմենը), իսկ 1926 թ․ դեկտեմբերին՝ Հայաստանի պրոլետարական գրողների միությունը։ Այդ միությանը զուգահեռ գործում էին «Հայ գրական ընկերությունը» (1926 թվականից) և «Հայ աշխատավորական գրողների միությունը» (1927 թվականից)։

Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա

1929 թվականին ձևավորվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան (պաշտոնական օրգանն էր «Նոր ուղի» ամսագիրը)։ 1920–1930-ական թվականներին խմբակային ինքնամեկուսացումը դարձել էր գրականության զարգացման լուրջ արգելակ։ Այս իրադրության մեջ հրապարակվեց գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման վերաբերյալ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի որոշումը, որի համաձայն Հայաստանում ևս գրողները միավորվեցին մի միասնական կազմակերպության մեջ։

1934 թվականի օգոստոսի 1–ից 8-ը կայացավ Հայաստանի գրողների առաջին համագումարը, որտեղ ձևավորվեց գրողների միությունը։ Խորհրդային բազմազգ գրականության գաղափարական միասնության համար բացառիկ կարևոր նշանակություն ունեցավ խորհրդային գրողների համամիութենական I համագումարը (1934-ի օգոստոս), որի պատմական նշանակությունը Մաքսիմ Գորկին գնահատեց իբրև «Բոլշևիզմի հաղթանակ»։

Հայ ժողովրդի կյանքին ու մշակույթին ծանոթանալու նպատակով 20–30-ական թվականներին Հայաստան են գալիս նաև արտասահմանյան մի շարք առաջադեմ գրողներ։ 30-ական թվականների սկզբին որոշ շրջադարձ է նկատվում գրական ժառանգության գնահատման հարցում։ Անցյալի գեղարվեստ, հուշարձանների գնահատման բարձրակետը եղավ «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը (1939)՝ համամիութենական շրջագծով։ Հայ մշակույթի տարեգրության նշանակալից իրադարձություններ էին նաև հայ արվեստի (1939) և հայ գրականության (1941) տասնօրյակները Մոսկվայում։

Հայաստանի հանրապետությունը արդի փուլում․

Հայաստանի անկախացման գործընթացը։

Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։

Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից[1]։

ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։
Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։
Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։
Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։
Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։
Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։
Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։
Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։
Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։

1989-91 թվականներին Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասությունների մի շարք օջախներ, որոնք գնալով վերածվեցին անկախության համար պայքարի կենտրոնների։ Դրանցից առաջիններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն էինկապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Սրա և մի շարք այլ պատճառներով 1991 թվականի գարնանը ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին։ Միությունը փրկելու նպատակով Միխայիլ Գորբաչովը որոշում է 1991 թվականի մարտի 17-ին Խորհրդային Միությունում անցկացնել հանրաքվե, որի մասնակիցների մեծ մասը կողմ արտահայտեց նորացված Խորհրդային Միության պահպանման օգտինդիտելով այն որպես ինքնավար հանրապետությունների միություն։ Հանրաքվեին չմասնակցեցին և մերժեցին Մերձբալթյան պետություններըԼիտվիան, Լատվիան և Էստոնիան, ինչպես նաև Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան։ 1991 թվականի ապրիլին Գորբաչովը բանակցային գործընթաց է սկսում խորհրդային ինքնիշխան Հանրապետությունների Միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրումը նշանակվեց օգոստոսի 20-ին։

1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի հետադիմական ուժերը կազմակերպեցին խռովություն` երկիրը կանգնեցնելով ռազմական բռնապետություն հաստատելու սպառնալիքի առջև։ Օգոստոսի 19-ի առավոտյան օգտվելով այն հանգամանքից, որ երկրի նախագահը արձակուրդը անցկացնում էր Ղրիմում, հայտարարվում է, թե նա վատառողջ է և չի կարող կատարել երկրի նախագահի պարտականությունները և նրա լիազորությունները անցնում են փոխնախագահ Գեննադի Յանաևին։ Երկրի կառավարման համար ստեղծվեց Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ)։ Օգոստոսի 19-ին զորքը մտավ Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը կատարվածը համարեց «հակասահմանադրական հեղաշրջում»։ Ձախողվեց պահպանողական ուժերի հեղաշրջման փորձը։ Օգոստոսի 21-ին խռովարարները ձերբակալվեցին իսկ Գորբաչովը վերադարձավ Մոսկվա։

Օգոստոսյան դեմքերից հետո ՌԽՍՖՀ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով արգելվեց ԽՄԿԿ-ի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Իր գործունեությունը դադարեցրեց նաև ՀԿԿ-ն։ Ելնելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրի դրույթներիցՀայոց խորհրդարանը որոշում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու հարցով։ Հանրապետության 2 միլիոն 43 հազար մարդ «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Հայաստանում մտցվում է նախագահական կառավարման համակարգը։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ6 թեկնածուների մասնակցությամբ, որի արդյունքում 83% ձայնի մեծամասնությամբ երկրի նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Անկախության ուղին բռնած հանրապետությանը սպասվում էին ծանր փորձություններ։ 1991 թվականի նոյեմբերին փակվում է Ադրբեջանից եկող գազամուղը։ Կանգ են առնում հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ընդհատվում է երթուղային կապը, ուսումնական հաստատություններում դադարում են պարապմունքները և բնակչությունը զրկվում է ջեռուցումից։ Հանրապետության համար այսպիսի ծանր պայմաններում, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրումՌուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրում են համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին, որով էլ իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտիԱնկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ` Ռուսատանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովին մնում էր հրաժարական տալ։

Եղիշե Չարենց «Դանթեական առասպել»

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված…

<<Դանթեական առասպել>>

1915 պատերազմական անհաջողությամբ Ռուսական զորքերը անցել էին հարցակման,նորից կռիվներ էին մղվում նահանջած վայրերում՝Արևմտյան Հայաստանի ամբողջ տարացքում,որը և առիթ հանդիսացավ Չարենցի համար գրելու «Դանթեական» սահմռկեցուցիչ պոեմը,որտեղ նկարագրվում է պատերազմական դաժան իրողությունն ու օրենքները:

  Ինչու են փռում այսքան ցավ,ավեր,

  Հողմերը այս չար երբ պիտի լռեն,

   Եվ ով է լարում այսպիսի դավեր

   Կյանքը դարձնում նզովյալ գեհեն:

Պոեմում պատկերվում են պատերազմի իրական և դրանց ուղեկցող զինվորների վերապրած սարսափները,ճանապարհին  ընկած դիակներ,ոսկրացած ձեռքեր,մերկ սրունքներ,ցիրուցան ատամներ՝

    Սարսափած սրտով մենք  անցանք առաջ,

    Եվ մեր հայացքից արյուն էր կաթում,

    Լուսնոտի նման բութ ու շվարած

    Այլևս ոչինչ չեինք նկատում:

Պտերազմական ողբերգական մաքառումի տարբերակը ներկայացվում է զինվորների ծանր վերելքով՝ սառցապատ լեռան ծերպերով մինչև գագաթը: Դա մեր Վան քաղաքի ճանապարհն էր որը մեռած էր համարվում, որը ալեկոծվում էր ահի և մահի դաժան տեսարաններով:Բանաստեղծը ամեն վարկյան մաքառում է ի պաշտպանություն մարդու դարավոր մահվան դեմ,մարդու հոգևոր և բարոյական նկարագրի:Դա է այն պայծառ ծեգերի,ոսկի հասկերի,դյութիչ հեռուների,ձյունապատ գագաթների,ծովի գիշերային ծփանքների ղողանջները,տարբեր դարձդարձումների նորից ուղված արնաբույր, պատերազմների նյութական,ֆիզիկական ու հոգևոր ավերմունքների դեմ:

     Եվ ճամփա ընկանք որպես մեռելներ

     Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն

     Ամեհի ցավով ներթափանցված այս և նման նկարագրություններն պարուրում են և պատերազմի զոհերին, և պատերազմող կենդանի մարդկանց,որոնց հոգու ապրումները ցուցադրելով բանաստեղծը անհուն տագնապներով բողոքում է պատերազմ կոչվող խելահեղության դեմ:

Թումանյանի հեքիաթները

Իսկ ու՞մ հեքիաթներով է մեր մանկությունը անցել։ Երևի բոլոր հայերի մտքին էլ առաջինը կգա Հովհաննես Թումանյանը: Եվ իրոք՝ հանճարեղ մարդ, հրաշալի հեքիաթագիր, ում հեքիաթները չեն կորցնում իրենց ուժն ու հետաքրքրությունը տարիների ընթացքում:

Եվ շարքը կարելի է շարունակել: հետաքրքիրն այն է, որ Թումանյանի հեքիաթները միայն մանուկների համար չեն: Դրանցից մեծերը նույնպես շատ բան կարող են սովորել:Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքւմ, սովորեցնում շատ ու շատ բաներ, չարի և բարու մասին:

Նույնիսկ Թումանյանի մանկական ստեղծագործություններում թվացյալ պարզության տակ թաքնված են մեծ իմաստներ:Եկեք նկատի առնենք մի քանի հեքիաթներ:

Մեր անխելք մարդը, Կիկոսը և Քաջ Նազարը,
որ եկան այլ աշխարհներից ու հաստատվեցին մեզանում:

Վերնագրի մեր-ը հարաբերական հասկանանք, քանի որ Անխելք մարդը, Կիկոսը եւ քաջ Նազարը մեզնից չեն, հայ գենից չեն առաջացել, հայ մայրը չէ այդպիսիններին լույս աշխարհ բերել: Դրանք այլ աշխարհներից են՝ տարբեր ճանապարհներով :Բայց իրականում Անխելք մարդը, Կիկոսը եւ Քաջ Նազարը վաղու՜ց են հայ իրականություն մտել:   Այնպես որ, ստիպված ենք այդպիսիններին առայժմ մերը համարել՝ հուսալով, որ օրերից մի օր հայոց արարչադրոշմ ազգի, գենի ու հոգետիպի մաքրման դեպքում դրանցից ու դրանց հոգեգծերից կազատվենք: Մեր անզուգական հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը  «Անխելք մարդը», «Կիկոսի մահը» եւ «Քաջ Նազարը» հեքիաթների նյութը վերցրել է միջնադարյան հեքիաթներից, զրույցներից, հրաշալիորեն մշակել է:

THE REAL REASON WHY WE CELEBRATE 8TH OF MARCH

  • 8 March is International Women’s Day — devoted to celebrating the achievements of women and seeking gender equality.
  • The theme this year is #BreaktheBias — and campaigners are urging people to call out gender stereotyping and discrimination when they see it.
  • But when did International Women’s begin and why do we still need it today?

“Achieving gender equality and empowering women and girls is the unfinished business of our time, and the greatest human rights challenge in our world.”

So says United Nations Secretary-General António Guterres.

Gender equality is so important to the UN that it’s central to the Sustainable Development Goals.

And the continued fight for women’s rights is marked each year by International Women’s Day.

MY PHILOSOPHY FOR A BETTER LIFE

My philosophy on life is that you should live while you are alive and you should give others that same privilege. We shouldn’t judge people for the choices they make, because we all make bad decisions. You should do what you want with your life, as long as it makes you happy and causes no harm to others. Happiness is all we can hope for in this world and we have to strive to achieve it. We should help people when we can and graciously accept failures when we have to.

1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։

1988 թվականի գարնանը Ստեփանակերտ էին ժամանել բնակիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բալթիկայից, նույնիսկ Մոսկվայից ու Լենինգրադից, որոնք եկել էին ուսումնասիրելու Ղարաբաղյան շարժման փորձը։ Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Փաշա Ռուստամզադեն մոսկովյան թերթերում տպագրած իր հարցազրույցներում նշել էր, թե իբր Ստեփանակերտից դուրս են քշել 18 հազար ադրբեջանցիների։ Մինչդեռ, համաձայն 1988 թվականի հունվարի 1-ի տեղեկությունների, Ստեփանակերտում բնակվում էր 4.5 հազար ադրբեջանցի։ Չի նշվում, որ Ադրբեջանից արտագաղթած հայերը 2.8 անգամ ավելի շատ էին, քան Հայաստանից փախած ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանից հեռացած հայերը թողել են 103.7 հազար բնակարան, 1322 հայկական գյուղեր կամ 8 հազար քառ կմ. տարածք, իսկ ադրբեջանցիները Հայաստանում ունեին 27.6 հազար բնակարան։

Փետրվարի 20, 1988, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ

1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնի մոտակայքում, ադրբեջանցիները հարձակվեցին Հադրութի շրջանի Մեծ Թաղերի պետտնտեսության՝ Ստեփանակերտ խոշոր եղջերավոր անասուններ մսամթերման տանող ավտովարորդ Ռաֆիկ Ալթունյանի «Գազ-53», 81-06 ԱԳՅԱ համարանիշի ավտոմեքենայի վրա, քարկոծելով ջարդել առաջամասի ապակին, հարկադրել կանգնեցնելու այն, բարձրացել շարժիչի ծածկոցի ու ոտնակի վրա, դանակի ծանր հարված հասցրել վարորդին, ուշագնացության աստիճան ծեծել զոոտեխնիկ Անդրանիկ Մելքումյանին, քշել-տարել անասունները, ապա շրջել մեքենան ու վառել։ Բեռնատարի կմախքը առ այսօր էլ պահվում է որպես Հեյդար Ալիևի «ազգային կտրիճների» ցուցանմուշ։ Կային նաև խմբեր, որոնց հանձնարարված էր կատարել նաև ահաբեկչություններ, հայերի սպանություններ, հայկական տնտեսություններին պատկանող արտադրական շենքերի ավերումներ, հրկիզումներ, ավտովթարներ, և այլ կարգի հանցագործություններ։

Իրավիճակը կտրուկ փոխվեց Արցախյան շարժման օրերին՝ 1988 թվականի փետրվարի 20-ից հետո։ Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրին ահաբեկչական ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ։ Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Արցախ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ, որոնք հասցրել էին սերտ կապեր հաստատել թուրքական «Գորշ Գայլեր»-ի , արաբական «Համաս» և աֆղանական «Մոջահեդ» կազմավորումների հետ։ Զինված զանազան զենքերի նորագույն տեսակներով և պայթուցիկ նյութերով՝ նրանք սկսեցին լայնածավալ հարձակումներ կատարել հայկական գյուղերի, ֆերմաների վրա։ Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները։ Ճանապարհներին գրավում էին հայերին պատկանող ավտոմեքենաները, զինված հարձակում գործում ավտոբուսների վրա, գնդակահարում ուղևորներին։ Միաժամանակ կտրտում, հրդեհում էին հայերին պատկանող այգիները, ցորենի արտերը։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Արցախի Հանրապետությունը, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով։

Հայկական դիվիզիաների կազմավորման և նրանց մարտական ուղու պատմությունը։

1941թ․-ին տեղի ունեցած պատերազմին մասնակցեցին 600000 հայ, որոնցից 200000-ը զոհվեցին։
Առաջին դիվիզին, որը մեկնեց Ստալինգրադ, 1920-1922թթ Հայկական կարմիր ջոկատի և ՀՀ բանակի կողմից կազմավորված 76-րդ լեռնահրահանգային դիվիզիան էր։ Ցուցաբերելով բարձր արդյունքներ հետագայում վերակազմավովեց 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի։
Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, որի հրամանատարն էր Սիմոն Զաքարյանը։ Նա 1942թ-ին տեղի ունեցող Կերչի մարտի ընթացքում զոհվեց մի խումբ զինվորականների հետ միասին։ Այդ մարտում հայկական բանակը մեծ թվով զոհեր ունեցավ։
Պատերազմի օրերին իր խիզախությամբ աչքի ընկավ Երևանում և Վաղարշապատում կազմավորված 408-րդ հրաձգային դիվիզիան , որը փակեց գերմանական զորքերի ճանապարհը Նովոռոսիսկ-Տուապսե շրջանում և չթողեցին հասնել դեպի Անդրկովկաս։ Հերոսական վարքագծով առանձնացան նաև 89-րդ և 409-րդ դիվիզիաները, որոնք մարտնչեցին մինչ պատերազմի ավարտը։ 89-րդ դիվիզիային շնորհեվ Թամանյան անունը՝ Թամնյան թերակղզու ազատագրման մեջ մեծ և հերոսական դերակատարության համար։ Ինչ վերաբերվում է 409-րդ հրաձգային դիվիզիային, ապա նշեմ, որ դրա մարտական ուցղին ձգվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկ քաղաքի շրջանից մինչև Ռումինիա, Հունագրիա, Ավստրիա և վերջում Չեխիոսլովակիա, իսկ կազմալուծվեց այն Հունգարիայում 1945թ։ Կազմավորված ազգային դիվիզիաներից միայն մեկը՝ 261-րդ դիվիզիան չմասնակցեց պատերազմին։ Նա պատասխանատու էր Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի հետ ունեցած պետական տարածքի ապահովման համար։ Նաև նա կազմավորում էր երթային գումարտակներ ռազմաճակատի համար։ Խորհրդային Հայաստանում կազմավորվեցին դիվիզիաներ, որոնք չնայած ազգային չէին սակայն նրանց անձնակազմի մեծ մասը հայեր էին։ Այդպիսի դիվիզիաներից էին՝ 61-րդ, 136-րդ, 138-րդ, 406-րդ դիվիզիաները։

Նէպ-ի, արդյունաբերացման և կոլեկտիվացման էությունը և դրանց արդյունքները։

Խորհրդային իշխանության առաջին ամինսերին Հայաստանում բոլշևիկների իրականացրած ռազմական կոմունիզմը մեծ վնաս հասցրեց երկրին և այն վերականգնելու համար ստեղծվեց նոր տնտեսական քաղաքականությունը՝ Նէպը։ Այն առաջինը սկսել էր գործել Ռուսաստանում։ Նէպ֊ի միջոցով վերանալու էր պարենմասնատրումը և դրան փոխարինելու էր պարենային հարկի կիրառումը։ Վերջինս գանձվում էր բոլոր տեսակի գյուղամթերքներով և մի քանի անգամ պակաս էր պարենմասնատրումից։ Նաև վերականգնվեց ազատ առևտուրը։ Գյուղացիական տնտեսությունները հնարավորություն ստացան պետությանը հարկ վճարելուց հետո բերքի ավելցուկը տնօրինելու սեփական հայեցողությամբ։ Այսպիսով՝ նէպի նպատակն էր ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա զարգացնել երկրի տնտեսությունը։ Աստիճանաբար նէպը մուտք գործեց նաև Հայաստան։ 1921թ. գարնանը ընդունված որոշումներով արգելվեցին բոլոր տեսակի բռնագրավումները, հունիսին էլ ընդունվեց պարենահարկի օրենքը։ 1923֊ին պետականացվեցին բոլոր հողերը և բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև։ 1929֊ին ավելի քան 40 հազար գյուղացիներ մնացին հողազուրկ։ 1928֊ին Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913֊ի մակարդակին։ Վերջում տեղի է ունենում նահանջ նէպի քաղաքականությունից և վերացվում էին նէպով նախատեսված ազատությունները։

Արդյունաբերացման քաղաքականությամբ նախատեսվում էր վերացնել երկրի տեխնիկատնտեսական հետամնացությունը Արևմուտքից։ Հայաստանում առաջին հերթին զարգացավ էներգետիկան։ 1920֊1930թթ. սկսեցին գործել Երևանի, Լենինականի (այժմյան՝Գյումրի), Ձորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանները, Սևան֊Հրազդան հէկերի համակարգը։ Էներգետիկայի զարգացումը նախադրյալ դարձավ նաև այլ ճյուղերի աճի համար։ 1925֊26թթ. կառուցվեց քիմիական արդյունաբերության առաջին գործարանը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Նորակառույցներից էր նաև Ղարաքիլիսայի քիմիական գործարանը։ 1933֊ին Երևանում հիմնադրվեց արհեստական կաուչուկի գործարան։ Այս գործարանը առաջիններից էր Եվրոպայում։ ՀՀ֊ում զարգանում էր շինանյութի արդյունաբերությունը։ Խորհրդային պետությունը արդյունաբերացումն իրականացնելու համար կիրառեց տնտեսության զարգացման հնգամյա պլաններով տարաձևը։ Առաջին՝ ՀՀ֊ում կառուցվեց և շահագործվեց 18 ձեռնարկություն, իսկ երկրորդում՝ 26։ Արդեն 1930֊ի վերջում Հայաստանում ստեղծվեց բազմաճյուղ և զարգացած արդյունաբերությունը։

Երկրի արդյունաբերացմանը զուգահեռ խորհրդային պետությունն իրականացրեց գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականություն։ 1929թ.֊ի վերջից սկսեցին կիրառել գյուղացիական անհատական տնտեսությունների ստեղծման կամավորության սկզբունքից ՝ իշխանություններն անհնազանդ գյուղացիների նկատմամբ դիմեցին բռնության և հարկադրանքի միջոցների։ Ծանր դրության մեջ հայտնվեցին հատկապես ունևոր գյուղացիները, ովքեր մեղադրվեցին ուրիշի աշխատանքը շահագործելով հարստանալու մեջ։ Բռնագրավվեցին նրանց հացի և մթերքի պաշարները, նէպի տարիներին կուտակած ունեցվածքը։ Այսպես կոչված կուլակաթափության նպատակն էր ԽՍՀՄ֊ում կուլակության՝ որպես շահագործող դասակարգի վերացումը։ Ունեզրկվել էր շուրջ 1100 կուլակային տնտեսություն։ Սակայն հարկադիր կոլեկտիվացման քաղաքականությունը չբարելավեց գյուղատնտեսության վիճակը, հակառակը՝ սրեց իրադրությունը գյուղում։ Գյուղացիների դժգոհության արտահայտման խաղաղ ձևերից էր անասունների համատարած մորթը՝ կոլտնտեսություն չհանձնելու համար։
1940֊ի դրությամբ հանրապետությունում 180 հազար անհատական տնտեսությունների փոխարեն կար շուրջ 1000 կոլտնտեսություն։ Վերջում.Սահմանափակվեց գյուղացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, նրանցից վերցրին անձնագրերը։ Այսպիսով՝ գյուղի և գյուղացիների սոցիալ֊տնտեսական և իրավական դրությունը ոչ միայն չբարելավվեց, այլև անկում ապրեց։

ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՑԱՆԿ, ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Արարատյան(Վանի,Ուրարտուի) հայոց արքաներն ու նրանց կառավարման տարեթվերը
1.Արամե մ.թ.ա.858 — մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 — մ.թ.ա.843)
2.Լուտիպրի մ.թ.ա. 844 — մ.թ.ա. 834
3.Սարդուրի Ա մ.թ.ա. 834 — մ.թ.ա. 828 (մ.թ.ա.835 — մ.թ.ա.825)
4.Իշպուինի մ.թ.ա. 828 — մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 — մ.թ.ա.810)
5.Մենուա մ.թ.ա. 810 — մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 — մ.թ.ա.786)
6.Արգիշտի Ա մ.թ.ա. 786 — մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 — մ.թ.ա.764)
7.Սարդուրի Բ մ.թ.ա. 764 — մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 — մ.թ.ա.735)
8.Ռուսա Ա մ.թ.ա. 735 — մ.թ.ա. 714 (մ.թ.ա.735 — մ.թ.ա.714)
9.Արգիշտի Բ մ.թ.ա. 714 — մ.թ.ա. 680 (մ.թ.ա.714 — մ.թ.ա.685)
10.Ռուսա Բ մ.թ.ա.680 — մ.թ.ա. 639 (մ.թ.ա.685 — մ.թ.ա.645)
11.Սարդուրի Գ մ.թ.ա. 639 — մ.թ.ա.625
12.Սարդուրի Դ մ.թ.ա. 625 — մ.թ.ա.620
13.Էրիմենա մ.թ.ա. 620 — մթ.ա.605
14.Ռուսա Գ մ.թ.ա. 605 — մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 — մ.թ.ա.585)
15.Ռուսա Դ մ.թ.ա.595 — մ.թ.ա.585

ԵՐՎԱՆԴՈՒՆՅԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅԱՑԱՆԿ
1. Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.),
2. Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.),
3. Հյուդարնես Ա (մ. թ. ա. VI դարի վերջ),
4. Հյուդարնես Բ (մ. թ. ա. V դարի սկիզբ),
5. Հյուդարնես Գ (մ. թ. ա. V դարի կես),
6. Արտաշիր (մ. թ. ա. V դարի 2-րդ կես),
7. Երվանդ Բ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով),
8. Երվանդ Գ (մ. թ. ա. 331 – մոտ 300 թթ.), այնուհետև հաջորդել է անվան – անես
վերջավորությամբ մի գահակալ, ապա տոհմը տրոհվել է,
9. Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջ – մոտ 200 թ.)

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅԱՑԱՆԿ
(Ք.Ա. 189-Ք.Հ. 1 թթ, 10 արքա կառավարել են 190 տարի)
1. Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.),
2. Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),
3. Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.),
4. Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ.),
5. Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.),
6. Արտաշես Բ (մ. թ. ա. 30 – 20 թթ.),
7. Տիգրան Գ (մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.),
8. Տիգրան Դ (մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.),
9. Արտավազդ Գ (մ. թ.ա. 5 – 2 թթ.),
10. Տիգրան Դ և Էրատո (մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ)

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅԱՑԱՆԿ
1. Տրդատ Ա (52 թ-ից, պաշտոնապես` 66–88 թթ.),
2. Սանատրուկ (88–110 թթ.),
3. Աշխադար (110–113 թթ.),
4. Պարթամասիր (113–114 թթ.),
5. Վաղարշ Ա (117–144 թթ.),
5. Բակուր (161–163 թթ.),
6. Վաղարշ Բ (186–198 թթ.),
7. Խոսրով Ա Մեծ (198–216 թթ.),
8. Տրդատ Բ (217–252 թթ.), Խոսրով Բ (279–287 թթ.), Տրդատ Գ Մեծ (287–330 թթ.), Խոսրով Գ
Կոտակ (330–338 թթ.),
9. Տիրան (330–350 թթ.),
10. Արշակ Բ (350–368 թթ.),
11. Պապ (370–374 թթ.),
12. Վարազդատ (374–378 թթ.),
13 Արշակ Գ (378–389 թթ.),
14. Խոսրով Դ (384–388 թթ., 414 թ.– մոտ 415 թ.),
15. Վռամշապուհ (385-415 թթ.), Արտաշես Գ (423–428 թթ.)

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅԱՑԱՆԿ

1. Աշոտ Ա Մեծ (885–890 թթ.)
2. Սմբատ Ա (890–914 թթ.)
3. Աշոտ Բ Երկաթ (914–929 թթ.)
4. Աբաս (929–953 թթ.)
5. Աշոտ Գ Ողորմած (953–977 թթ.)
6. Սմբատ Բ (977–989 թթ.)
7. Գագիկ Ա (989–1020 թթ.)
8. Հովհաննես-Սմբատ(1020–41թթ.),
9. Աշոտ Դ(1022–40 թթ.),
10 . Գագիկ Բ(1042–45 թթ.)

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՅԱՑԱՆԿ
Ռուբեն Ա 1080-1095
Կոստանդին Ա 1095-1100
Թորոս Ա 1100-1129
Լևոն Ա 1129-1137
Թորոս Բ 1145-1169
Ռուբեն Բ 1169-1169
Մլեհ 1169-1175
Ռուբեն Գ 1175-1187
Լևոն Բ 1187-1219
Զաբել 1222-1252
Հեթում Ա 1226-1270
Լևոն Գ 1270-1289
Հեթում Բ 1289-1294
Թորոս Գ 1293-1298
Հեթում Բ 1295-1296
Սմբատ 1296-1298
Կոստանդին Բ 1298-1299
Հեթում Բ 1299-1303
Լևոն Դ 1303-1307
Օշին Ա 1307-1320
Լևոն Ե 1320-1341
Կոստանդին Գ 1343-1345
Կոստանդին Դ 1344-1362
Կոստանդին Ե 1362-1373
Լևոն Զ 1374-1375