Առաջադրանք

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

Who are they

  1. My company : how staff feel about the organization they work for as opposed to the people they work with.
  2. Well-being:how staff feel about the pressure for work and the balance between their work and home duties.
  3. Giving something back :how much companies are thought by their staff to contribute to the local community and society.
  4. Personal growth :to what extent staff feel they are stretched and challenged by their job.
  5. Leadership :how staff feel towards their immediate boss.
  6. My manager :how employees feel about the head of the company and its senior manager
  7. My team :how staff feel about their immediate colleagues
  8. Fair deal:how happy the workforce is with their pay and benefits

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր:

1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա․․․», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

Նիհիլիզմ

Փիլիսոփայական ուսմունք, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, որի համաձայն՝ կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյություն չունի սերնդեսերունդ փոխանցվող բարոյականություն, և ցանկացած ձևավորվող բարոյական արժեք մտացածին բնույթ է կրում։ Նիհիլիզմը կարող է ընդունել նաև իմացաբանական (էպիստեմոլոգիական) կամ գոյաբանական (օնտոլոգիական) ձևեր, պնդելով, որ որոշակի առումով իմացության գոյությունը հնարավոր չէ կամ որ իրականությունը փաստացի գոյություն չունի։

Արթուր Շոպենհաուեր

Գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը ծնվել է 1788թ․ փետրվարի 22-ին Լեհական թագավորությունում Գդանսկ գավառում։  Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբանական սկզբունքի» հիման վրա։

Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է “Աշխարհը որպես կամք և պատկերացում” աշխատությունում։ Գոյություն ունեցող (գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ անգիտակցական սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում։ Աշխարհը ներկայանում է որպես կույր “կամք կյանքի նկատմամբ”, որը ի հայտ է գալիս “օբյեկտիվացման” անվերջանալի բազմության մեջ։ Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող “բոլորի պատերազմը բոլորի դեմ” բանաձևի մեջ։ Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ։ Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին։ Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը։ Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է “վատագույնը հնարավորներից”։

Մահացել է 1860թ․ Գերմանիայում, Ֆրանկֆուրտ քաղաքում։

Իշխանության ձևերը, ընտրական իրավունք

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է դեմոկրատական բարեփոխումների ճանապարհին գտնվող պետությունների համար։ Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում։ Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր քաղաքական լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ծրագրեր և գաղափարներ։ Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքական իրավունքներից մեկն է։ Տարբերակվում են ընտրական իրավունքի 2 ձևեր՝

  • ակտիվ ընտրական իրավունք,
  • պասիվ ընտրական իրավունք։

Ակտիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրելու իրավունքն է։ ինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք։ Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ։ Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից։ Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983 թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում։ ինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք։ Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ։ Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից։ Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983 թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում։

Պասիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրվելու իրավունքն է։ Սրա համար նույնպես գործում են որոշակի սահմանափակումներ։ Որպես կանոն, այս դեպքում սահմանվում է ավելի բարձր տարիքային շեմ։ ՀՀ-ում համայնքի ավագանու անդամ ընտրվելու համար քաղաքացին պետք է լինի 21 տարին լրացած, ԱԺ-ի պատգամավոր կամ համայնքի ղեկավար (բացի Երևանից) ընտրվելու համար՝ 25 տարին լրացած, Երևանի քաղաքապետ ընտրվելու համար՝ 30 տարին լրացած և ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ՝ 35 տարին լրացած։ Այս դեպքում գործում է նաև մշտական բնակության ցենզը՝ ԱԺ-ի ընտրությունների համար՝ 5 տարվա, ՀՀ նախագահի ընտրությունների համար՝ 10 տարվա մշտական բնակության և ՀՀ քաղաքացիության ցենզը։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գործում է տվյալ համայնքում վեց ամիս հաշվառված լինելու ցենզը։

Քաղաքական ռեժիմը

Հաճախ գիտության մեջ առանձնացվում են ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար ռեժիմներ: 

  • ժողովրդավարական

հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը

  • ավտորիտար

իշխանությունը կենտրոնացված է կառավարող խմբի ձեռքերում, որը իր գործողություններում չունի որևէ սահմանափակում, պայմանավորված պատասխանատվության բացակայությամբ՝ իրենց կողմից ղեկավարվողների հանդեպ

  • տոտալիտար

ամբողջությամբ վերահսկում է հասարակության կյանքի բոլոր ոլորտները։ Տոտալիտար պետությունում, որպես կանոն, պետականացվում են բոլոր լեգալ կազմակերպությունները, իշխանությունները ձեռք են բերում օրենքով չսահմանափակված լիազորություններ, արգելվում են դեմոկրատական կազմակերպությունները, վերացվում սահմանադրական դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները, ռազմականացվում է հասարակական կյանքը, հետապնդվում են առաջադեմ ուժերն ու այլախոհներն ընդհանրապես։

Some people believe that we have too many choices these days

Model Answer:

The revolutionary advancement in modern technology has endowed people with substantial resources for their survival in the best possible way. The availability of variety of facilities has enabled the people to choose  inalienable beneficial opportunities to adopt in their lives. However, there are sections of society that cannot afford even basic necessities. For them these choices are out of reach, hence I  partially agree with the view.  

In the present era, human beings have exponentially increased the number of options to avail in different fields like food, transport and business due to many reasons. Firstly, the creative methods to produce variety of food and its preservation have benefitted  human population with provision of significant types of edibles during the entire year. For instance, non-seasonals can be bought from the food market irrespective of the weather conditions due to modernized preservation methods. Secondly, while traveling, we can opt for many choices, according to affordability and convenience, due to inventions of faster ways of transportation leading to revolution in transport hubs. Furthermore, the advancement in education and development has endowed people with availability of enormous number of professional fields to succeed in their lives.

Ակսել Բակունց, Ալպիական մանուշակ

Ալպիական Մանուշակ պատմվածքը  հետաքրքիր պատմվածք է, որը պատմում է  Կաքավաբերդի,  երեք ձիավորների, մի  գյուղացու և  նրա կնոջ մասին: Երեք  ձիավորներից  մեկը ճանապարհն էր ցույց  տալիս,  մյուս երկուսը քաղաքացի  էին, նրանցից մեկը հնագետ էր, իսկ մյուսը՝ նկարիչ: Պատմվածքում ամենաշատ խոսվում էր  նկարչի մասին: Նկարչին ավելի շատ հետաքրքում էր մանուշակները, հնությունը  և պարիսպները, հնագետին՝ քարերը և նա երբեք չէր հետաքրքրվում մանուշակներով և ոտքով կրկնակոխ էր անում  նրանց, իսկ երրորդ ձիավորին հետաքրքրում էր մածունը, լավաշը և պանիրը: Նկարիչը գյուղացու կնոջ նմանացնում  էր իր ծանոթներից մի կնոջ որովհետև, այդ երկու կանայք իրար շատ էին նման: Հնագետը և  գյուղացին իրար  էին նման, սակայն հնագետը քաղաքացի էր և զարգացած, իսկ մարդը գյուղացի էր և հետամնաց: Երկուսին  էլ  հետաքր- քրում էր  գանձը, որը նշված  էր գրքերում, սակայն հնագետի համար գանձը ավելի հռչակավոր դառնալու համար էր, իսկ գյուղացուն՝  կով և  ոչխար գնելու   համար: Երկուսին էլ  չեր հետաքրքրում ալ- պիական մանուշակը: Նկարիչը երբեք  չէր  նմանվում հնա- գետին և  գյուղացուն: Պատմվածքը կոչվել է «Ալպիական Մանուշակ», որովհետև պատմվածքը մեծամասնությամբ նկարչի մասին էր, և նկարչին միայն հետաքրքրում էր ալպիական մանուշակը և գյուղացու կինը, որոնց իրար էր նմանացնում:

Ակսել Բակունց

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիսի 25 (հուլիսի 7), 1899 կամ հունիսի 13, 1889, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն — հուլիսի 8, 1937, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնԳրական անունտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից:

Գրական անուն

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Կենսագրություն

Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը

Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիր, ստեղծվել է 1701 թվականին Իսրայել Օրու կողմից։ Այն գրվել է Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, որի անունից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ ծրագրի՝ առաջարկվում էր ստեղծել 25 հազարանոց բանակ, որից 15 հազարը լինելու էր հետևակ, իսկ 10 հազարը՝ հեծյալ, որոնց օժանդակելու էր հայոց 100 հազարանոց զորքը։ Միացյալ ուժերը ազատագրելու էին Արևելյան Հայաստանը, որի կենտրոն էր դառնալու Երևանը։ Ռազմական գործողություններին մասնակցելու էր նաև Վրաստանը։ Ծրագրվում էր պատերազմը ավարտել 20 օրում։

Ծրագիրը մնաց թղթի վրա, քանի որ Պետրոս I-ը զբաղված էր իր Հյուսիսային պատերազմով։

Էջմիածնի ժողով

1677 թվականին Հակոբ Ջուղայեցու կողմից հրավիրվում է Էջմիածնի գաղտնի ժողովը, որի արդյունքում որոշվում է կազմել պատվիրակություն և մեկնել Եվրոպա, որպեսզի եվրոպական երկրների հետ բանակցեն Արևելյան Հայաստանի ազատագրության հետ կապված հարցրի շուրջ։ 1678 թվականին կազմավորված պատվիրակությունը մեկնում է Կոստանդնուպոլիս, որպեսզի այնտեղից անցնի Եվրոպա։ Այստեղ 1679 թվականին բանակցություններ են սկսվում Հակոբ Ջուղայեցու և Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու միջև։ Սակայն 1680 թվականին մահանում է հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին և հայկական պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։

Օրու շրջագայությունը

Իսրայել Օրին Կոստանդնուպոլիս մեկնած պատվիրակության անդամներից էր, որը, սակայն, չվերադարձավ Հայաստան, այլ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից անցնում է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, իսկ 1690-ական թվականներին՝ Դյուսելդորֆ։ Այստեղ Իսրայել Օրին հաստատվում է Պֆալց եկրամասում, այս երկրամասի անունից էլ հետագայում Հայաստանի ազատագրման նախագիծը ստացավ «Պֆալցյան» անվանումը։ Իսրայել Օրին Դյուսելդորֆում հանդիպում և բանակցում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ, ներկայացնում նրան Հայատանի իրավիճակը։ Պֆալցի իշխանը նրան առաջարկում է վերադառնալ Հայաստան, որպեսզի ծանոթանա այնտեղ տիրող իրավիճակին, քանի որ Իսրայել Օրին այնտեղից վաղուց էր հեռացել, և դրությունը կարող էր շրջադարձային փոխված լինել։

Անգեղակոթի Ժողով

Ի վերջո Իսրայել Օրին 1699 թվականին մեկնում է Հայաստան և հայ իշխանների մասնակցությամբ ապրիլի 9-ին Անգեղակոթում գաղտնի ժողով գումարում։ Ժողովում հայ մելիքները հավանություն են տալիս Իսրայել Օրու ծրագրին, ըստ որի պետք էր գաղտնի զորք հավաքագրվել, որն անցնելու էր Ռուսաստանի տարածքով և ազատագրեր Հայաստանի երկու հատվածները՝ Արևմտյան և Արևելյան։ Այս ամենից հետո Հայաստանը պետք է հռչակեր իր անկախությունը, իսկ հայոց թագավոր պետք է հռչակվեր Հովհան Վիլհելմը։ Հայ մելիքներն իրենց ստորագրությամբ և կնիքներով հաստատեցին իրենց համաձայնությունը Իսրայել Օրու ծրագրին և նամակներ գրեցին Հռոմի պապին, Ռուսաստանի ցարին և Հովնան Վիլհեմին։

Ծրագրի բովանդակություն

Մոսկովյան ծրագիրը իր մեջ ներառում է 18 կետ։ Ըստ ծրագրի՝ պետք է կազմվի 25 հազաանոց զորք, որի 15 հազարը հետևակ, իսկ 10 հազարը հեծելազոր։ Այն պետք է համալրված լինի թնդանոթներով և պետք է սկսի արշավանքը նույն թվականի հոկտեմբերի սկզբին։ Բանակը բաժանվելու էր 2 մասի, որի մի մասը Արևելյան Հայաստան էր տեղափոխվելու ցամաքային ճանապարհով, իսկ մյուսը՝ Կասպից ծովով։ Իջնելով Նիզովայի նավահանգստում՝ ռուսական զորքը շարժվելու էր 4 ուղղություններով՝ Գանձակ, Լոռի, Կապան և Նախիջևան։ Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական ուժերը։ Հարվածի հիմնական ուղղությունը լինելու էր Երևանը, որն էլ հռչակվելու էր հայոց պետականության կենտրոն։ Նախատեսվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։

Քաղաքագիտություն

1. Ինչ է քաղաքագիտությունը

Քաղաքագիտություն կամ Քաղա- քական գիտություն, գիտություն քաղաքա- կանության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։

Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։

2. Պետության ձևերը

Պետության ձև, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ 

Պետության ձևի բաղադրատարրերն են՝

Պետական կառավարման ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև պետական մարմինների ձևավորման գործընթացին տվյալ երկրի բնակչության մասնակցությունը։ Ըստ կառավարման ձևերի՝ պետությունները լինում են հանրապետություններ և միապետություններ՝ իրենց առանձին ենթատեսակներով։

Պետության կառուցվածքի ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական իշխանության լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքի բաժանման կազմակերպումը, պետության ներքին տրոհումը, պետության և նրա բաղկացուցիչ մասերի միջև փոխհարաբերությունների կողմնորոշիչ բնույթը։

Պետաիրավական ռեժիմ՝ պետական իշխանության իրականացման միջոցների, մեթոդների և եղանակների համակցությունը։ Ըստ վարչաձևի՝ պետությունները լինում են ժողովրդավարական և հակաժողովրդավարական՝ սնուցված ավտորիտար (ամբողջատիրական) բնությամբ։

Ըստ պետական կառավարման ռեժների (պետական մարմինների դերը պետության կառուցակարգում)՝ հանրապետությունները լինում են նախագահական (կառավարությունը ձևավորվում է նախագահի կողմից և հաշվետու է միայն վերջինիս առջև), խորհրդարանական (կառավարությունը ձևավորվում է ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած կուսակցության կողմից և հաշվետու է օրենսդիր մարմնի առջև) և խառը (կամ կիսանախագահական)։ Ժամանակակից նախագահական հանրապետության օրինակներ են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բրազիլիան, կիսանախագահական հանրապետություններ են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Լեհաստանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, խորհրդարանական հանրապետություններ են՝ Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հայաստանը (2015 թվականից), Վրաստանը, Հնդկաստանը և այլն։

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում, հունվար-մայիս

Երկրորդ ուսումնական շրջանը անցավ հեռավար կրթության շրջանակում։ Սկսեցինք մասնակցել օնլայն դասերին, որոնք արդյունավետ էին։ Ունեցանք բազմաթիվ նախագծեր։ Կցանկանամ հերթով ներկայացնել դրանք ըստ առարկաների։

Գրականություն<<Սասնա ծռեր>>, Վւլյամ Սարոյան, <<Խեղճուկրակ արաբը>>, Վահան Թեքեյան, <<Մահերգ նահատակաց>>, Համո Սահյան, <<Կա մի թուլություն>>, Տարածաշրջանային գրականություն, Եղիշե Չարենց, <<Թմբկաբերդի առումը>>։

Հայոց պատմություն<<Մեր գերդաստան>> ընտանեկան նախագիծ, Հայ-իրանական և հայ-վրացական հարաբերությունները։

ԱնգլերենChecking abilities, Last weekend my friends and I went on a picnic to the countryside… .

Հասարակագիտություն<<Սերնդեսերունդ>> ընտանեկան նախագիծ, <<Իմ տունը իմ ամրոցն է>> ընտանեկան նախագիծ, <<Պահանջարկ>>։

Հայոց լեզուԵղիշե Չարենց։

ԷկոլոգիաԻնչպես է փոխվում աշխարհը առանց մարդու միջամտության, Թափոնների հիմնախնդիրը։

Ընտանեկան նախագծեր

Անհատական պլան, Իմ կարանտինային օրագիրը այս երկու նյութերում ներկայացնում եմ իմ առօրյան կարանտինային օրերին։

<<Սերնդեսերունդ>>, <<Իմ տունը իմ ամրոցն է>> նախածեր հասարակագիտություն առարկայից։

<<Մեր գերդաստան>> ընտանեկան նախագիծ հայոց պատմություն առարկայից։

ՏՏ դասընթացի ընտանեկան նախագծեր։

Այս հեռավար կրթությա շրջանակներում ծանոթացա մի շարք նախագծերի հետ և Visme ծրագրին, որի մասին ունեմ առանձին հրապարակում։ Նաև այս օրերին սկսեցի ստեղծել տեսանյութեր և ձայնագրություններ։ Նաև ՏՏ դասընթացի շրջանակներում ծանոթացա մի շարք հետաքրքիր նյութերի որոնք վստահորեն կարող եմ ասել, որ

Checking ablities

My entrance to Mkhitar Sebastatsi Educational Complex started by creating a blog with blogging. I started working on WordPress.com, publishing my homework there. Here is the link to my blog.

First, I started creating sections for each subject. These are my sections: English, Armenian Language, Literature, Ecology, Armenian History, Sociology Reports and IT.

While working on this site, I had many interesting and favorite materials, some of which I would like to present: Religion from Armenian History, My Home is My Castle, a project in Sociology, Water in Human Life, Ecology, etc.

I would like to present the advantages of blogging. First of all, the students do not have to bring heavy bags full of books to school every day, you can do your homework at any time and in any place, etc.

I would like to introduce you to the number of visitors to my blog. I have more than ten views per day under each article.