«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը»

Մեծ եղեռնի հետևանքները

Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում թուրք ջարդարարների կատարած հայերի ցեղասպանությունը հայ ժողովրդին հասցված անասելի մարդկային կորուստներից, հայ մշակույթին հասցված վիթխարի վնասից բացի հոգեբանական ու սոցիալ-հոգեբանական խոր ազդեցություն գործեց նաև հայ ազգի կյանքի ամենատարբեր կողմերի վրա։

Հայերի ցեղասպանությունը անմիջական ու հեռավոր հետևանքներ է թողել հայ ազգի կենսագործունեության, հոգևոր կերտվածքի ու բնավորության, սերունդների հետագա ողջ սոցիալական գործունեության, նրա իղձերի ու ձգտումների վրա։ Դեռևս մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները հայ ժողովրդի հոգեկան ու հոգեբանական կերտվածքի մեջ ձևավորվել էին հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններով, նախ և առաջ, պետականության վաղ կորստով և օտարերկրյա տևական տիրապետությամբ պայմանավորված գծեր, օրինակ, սեփական անձի ապահովությանը սպառնացող մշտական վտանգի, իր իսկ հայրենիքում ազգային արժանապատվության ու կրոն, համոզմունքների խոցելիության զգացողությունը։

Ցեղասպանություն

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

«Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:

<<Նեմեսիս>> ծրագիրը ստեղծվել էր ՀՅԴ կողմից 1919թ-ին՝ խիստ գաղտնի պայմաններում։ Ծրագրի անվանումը պատահական չէր, քանի որ այդպես էին անվանել նաև հին հունական դիցաբանության մեջ վրեժի աստվածուհուն։

Տեսնելով, որ թուրքական կառավարությունը և դաշնակից երկրները հետևողական չեն երիտթուրքերի պարագլուխների պատիժն իրականացնելու հարցում՝ նրանց դատավճիռն ի կատար ածեցին <<Նեմեսիս>> ծրագրի շրջանակներում գործող անձնազոհ հայ վրիժառուները։

Այս ծրագրի արդյունքում քայլ առ քայլ իրենց հասանելի պատիժը ստացան երիտթուրքերի դաժան պարագլուխները։

1921թ-ի մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը իրականացրեց Մեծ եղեռնի ամենագլխավոր պատասխանատուի՝ Թալեաթի մահապատիժը։ 1921թ-ի դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանի գնդակից սպանվեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմը։ 1922թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանն իրականացրեցին Բեհաէդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի մահապատիժը։ 1922թ-ի հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը Թիֆլիսում ի կատար ածեցին Ջեմալի մահապատիժը։ Նույն թվականի օգոստոսին Միջին Ասիայում Հակոբ Մելքումովի գլխավորած զորամասերի դեմ մղված մարտերում սպանվեց Էնվերը։ Ավելի ուշ՝ 1926թ-ին, կախաղան բարձրացվեց Նազըմը։

Այսպիսով՝ շնորհիվ <<Նեմիսիս>> ծրագրի քաջ ու անձնազոհ անդամ հայ տղաների իրականացվեց Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուների մահապատիժը։

Հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների ու միջազգային կառույցների ցանկը կարող եք տեսնել այցելելով հղմամբ։

Վահան Տերյան, սիմվոլիզմ, տրոլետ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Ծնվել է Ախալքալաքի. (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից:

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:

Սիմվոլիզմ

Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և  կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսա- ստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Ստեֆան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։

Սիմվոլիզմի արտահայտություններ Վահան Տերյան բանաստեղծություններում

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Բանաստեղծությունում որպես սիմվոլ ներկայացված է աղջիկը

Տրիոլետ

Տրիոլետ, բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում…
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն…

Հունվարյան հաշվետվություն

Նախագծային հունվարը անցավ չափազանց հետաքրքիր և ուսուցանող։ Կրթահամալիրում եղան շատ նախագծեր, հանդիպում- քննարկումներ, առարկայական հետաքրքիր դասեր։ Իմ ընտրությամբ առարկաներից դպրոցում այս ամիս մասնակցություն ունեցա պատմություն առարկայից մի քանի հանդիպումների, հայոց լեզու և գրականություն առարկայից ունեցա բազմաթիվ թարգմանություններ այլ երկրների գրողների հոդվածներից։ Մաթեմատիկա առարկայից ունեցա ուսուցանող դասեր։ Ինչպես նաև մասնակցություն ունեցա <<Դիջիփեք>> ծրագրին և <<Մերոնք>> նախագծին։

Թարգմանությունները կարող եք դիտել անցելով հղումով։

Թարգմանություններ

Դպրոցը մարդկության գործարանն է։

Քանի որ դպրոցում են կրթում երեխաներին և տալիս նրանց ապագա։

Խաղում կարելի է շատ բան սովորել, որը հետագայում կօգտագործվի, երբ հանգամանքները դա պահանջեն։

Խաղումել սովորածը կարելի է օգտագործել կյանքում։

Ավելի քան հարյուր տարի է, ինչ շատ բողոքներ են հնչում դպրոցների վարման ոչ մեթոդական եղանակի վերաբերյալ, բայց միայն վերջին երեսուն տարվա ընթացքում է փորձ կատարվել ցանկացած լուրջ փորձ գտնել իրերի այս վիճակի համար: Եվ ինչով: Ո՞րն է արդյունքը. դպրոցները մնում են ճիշտ այնպես, ինչպես կար։

Ավանդական դպրոցները երբեքել չեն փոխվի ինչքանել ցանկանան թէ ցանկանան աշակերտները, ուսուցիչները, ծնողները։ Կարծում եմ դպրոցներում պիտի տիրի նույն իրավիճակը։

Թարգմանություններ

The greatest victory a man can win is victory over himself.

Ամենամեծ հաղթանակը, որը մարդը կարող է տանել, հաղթանակն է իր նկատմամբ:

Man must search for what is right, and let happiness come on its own.

Մարդը պետք է գտնի ճիշտը, և թող երջանկությունն ինքնուրույն գա:

I learned that no man in God’s wide earth is either willing or able to help any other man.

Ես իմացա, որ Աստծո մեծ աշխարհում ոչ ոք կամ չի ցանկանում կամ ի վիճակի չէ օգնել որևէ այլ մարդու:

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։

1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։

Հայդուկային շարժումը մեծ տարածում էր գտել նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններում 19-րդ դարից սկսած։ Հայ հայդուկների շարքում կարևոր է նշել Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Դժոխք Հրայրին, Գալեին, Մախլուտոյին, Գևորգ Չաուշին։

New Year celebrations — Ամանորի տոնակատարություններ

On the night of 31 December and the morning of 1 January, people in many countries all over the world will celebrate the beginning of a new year. How will they celebrate and how did this tradition begin?

New year, old celebrations

There have been celebrations to mark the beginning of a new year for thousands of years. Sometimes these were simply an opportunity for people to eat, drink and have fun, but in some places the festivities were connected to the land or astronomical events. For example, in Egypt the beginning of the year coincided with when the River Nile flooded, and this normally happened when the star Sirius rose. The Persians and Phoenicians started their new year at the spring equinox (this is around 20 March when the Sun shines more or less directly on the equator and the length of the night and the day are almost the same).

The oldest celebration

The city of Babylon in ancient Mesopotamia was where the first New Year’s celebrations were recorded about 4,000 years ago. The Babylonians held their celebrations on the first new moon after the spring equinox and called this festival Akitu (which comes from the word the Sumerians used for barley). Barley was cut in Mesopotamia in the spring, and during Akitu there was a different ritual on each of the 11 days that the celebration lasted. Statues of the gods were carried through the streets of the city, and in this way the Babylonians believed that their world had been cleaned to prepare for the new year and a new spring.

Modern celebrations

In many cities all over the world, spectacular fireworks displays take place as soon as the clock passes midnight on 31 December. In recent years, Sydney in Australia has been the host to one of the first of these celebrations as New Year arrives there before most other major international cities. The display takes place in Sydney Harbour, with the Opera House and Harbour Bridge making it a stunning setting. Fireworks light up the skies in hundreds of cities as 12 midnight strikes around the globe.

Traditions that live on

There are a number of strange and interesting New Year’s traditions around the world. In Scotland, New Year’s Eve is called Hogmanay and ‘first footing’ remains a popular custom with people visiting friends’ and neighbours’ houses just after midnight. The first person who visits your house should bring a gift as this will mean good luck. In Spain, it is the custom to eat 12 grapes as the bells sound for midnight on 31 December. One grape is eaten at each sound of the bell and each grape is supposed to bring good luck for each month of the year ahead. In Brazil, Ecuador, Bolivia, Venezuela and some other Central and South American countries, people wear special underwear of different colours on New Year’s Eve. Red is supposed to be good for bringing love in the new year, while yellow is supposed to bring money.

Out with the old, in with the new

The new year is a perfect time to make a change for the better. The tradition of making New Year’s resolutions is more common in the western hemisphere but also exists in the eastern hemisphere. This tradition involves a person making a commitment to change an unwanted habit or behaviour or setting a personal objective. Typical New Year’s resolutions might be to give up smoking, eat healthier food, do more exercise, become more organised or laugh more – but really, a New Year’s resolution can be almost anything. However, research suggests that many New Year’s resolutions fail. Being realistic about the objectives you set and not making too many New Year’s resolutions might help you to achieve success.

Հայերեն

Դեկտեմբերի 31-ի գիշերը և հունվարի 1-ի առավոտյան աշխարհի շատ երկրներում մարդիկ նշում են նոր տարվա սկիզբը: Ինչպե՞ս են նրանք նշելու, և ինչպե՞ս է սկսվել այս ավանդույթը:

Նոր տարի, հին տոնակատարություններ

Հազարավոր տարիներ եղել են տոնակատարություններ ՝ նշելու նոր տարվա սկիզբը: Երբեմն դրանք պարզապես առիթ էին մարդկանց ուտելու, խմելու և զվարճանալու, բայց որոշ տեղերում տոնախմբությունները կապված էին երկրի կամ աստղագիտական իրադարձությունների հետ: Օրինակ ՝ Եգիպտոսում տարվա սկիզբը համընկավ Նեղոս գետի ջրհեղեղի հետ, և դա սովորաբար տեղի ունեցավ, երբ Սիրիուս աստղը ծագեց: Պարսիկներն ու փյունիկացիները իրենց նոր տարին սկսեցին գարնանային գիշերահավասարում (սա մոտավորապես մարտի 20-ին, երբ Արևը քիչ թե շատ շողում է հասարակածի վրա, իսկ գիշերվա և օրվա տևողությունը գրեթե նույնն է):

Ամենահին տոնակատարությունը

Հին Միջագետքի Բաբելոն քաղաքն էր, որտեղ գրանցվել են Ամանորի առաջին տոնակատարությունները մոտ 4000 տարի առաջ: Բաբելոնացիներն իրենց տոնակատարություններն անցկացրին գարնանային գիշերահավասարից հետո առաջին նոր լուսնի վրա և այս փառատոնն անվանեցին Ակիտու (որը գալիս է գարու համար օգտագործված շումերների բառից): Գարնանը Միջագետքում գարի էին կտրել, իսկ Ակիտուի ժամանակ տոնակատարությունը տևող 11 օրերից յուրաքանչյուրում կար մեկ այլ ծես: Աստծո արձաններ էին տեղափոխվում քաղաքի փողոցներով, և այդպիսով բաբելոնացիները հավատում էին, որ իրենց աշխարհը մաքրվել է ՝ պատրաստվելով նոր տարվան և նոր գարնանը:

Ժամանակակից տոնակատարություններ

Աշխարհի շատ քաղաքներում հրավառության հրաշալի ցուցադրություններ են տեղի ունենում հենց դեկտեմբերի 31-ի ժամացույցն անցնում է: Վերջին տարիներին Ավստրալիայում գտնվող Սիդնեյը այս տոնակատարություններից առաջինի հյուրընկալողն էր, քանի որ Նոր տարին այնտեղ է ժամանում մինչև միջազգային խոշոր այլ քաղաքների մեծ մասը: Theուցադրումը տեղի է ունենում Սիդնեյի նավահանգստում, որտեղ Օպերան և Հարբոր կամուրջը դարձնում են այն ցնցող միջավայր: Հրավառությունները լուսավորում են հարյուրավոր քաղաքների երկինքը, մինչև աշխարհի 12 կեսգիշերային հարվածները:

Ավանդություններ, որոնք ապրում են

Ամանորի մի շարք տարօրինակ ու հետաքրքիր ավանդույթներ կան ամբողջ աշխարհում: Շոտլանդիայում Ամանորի նախօրեին անվանում են Հոգմանայ, և «առաջին հիմքը» շարունակում է մնալ սիրված սովորություն այն մարդկանց մոտ, ովքեր կեսգիշերից անմիջապես հետո այցելում են ընկերների և հարևանների տուն: Ձեր տուն այցելող առաջին մարդը պետք է նվեր բերի, քանի որ դա կնշանակի հաջողություն: Իսպանիայում ընդունված է 12 խաղող ուտել, քանի որ զանգերը հնչում են դեկտեմբերի 31-ի կեսգիշերին: Ենթադրվում է, որ զանգի յուրաքանչյուր ձայնի վրա մեկ խաղող է ուտում, և յուրաքանչյուր խաղող ենթադրում է, որ հաջողություն կբերի առաջիկա տարվա յուրաքանչյուր ամսվա համար: Բրազիլիայում, Էկվադորում, Բոլիվիայում, Վենեսուելայում և Կենտրոնական և Հարավային Ամերիկայի որոշ այլ երկրներում Ամանորի նախաշեմին մարդիկ տարբեր գույների հատուկ ներքնազգեստ են կրում: Ենթադրվում է, որ կարմիրը լավ կլինի նոր տարի սեր բերելու համար, մինչդեռ դեղին գույնը փող է բերում:

ԴՈՒՐՍ ՀԻՆՈՎ, ՆՈՐՈՎ

Նոր տարին կատարյալ ժամանակ է ՝ դեպի լավը փոփոխություններ կատարելու համար: Ամանորի բանաձևերի ընդունման ավանդույթը ավելի տարածված է արևմտյան կիսագնդում, բայց գոյություն ունի նաև արևելյան կիսագնդում: Այս ավանդույթը ներառում է այն անձը, ով պարտավորվում է փոխել անցանկալի սովորությունը կամ վարքը կամ դնել իր անձնական նպատակը: Նոր տարվա տիպիկ որոշումները կարող են լինել ծխելը թողնելը, ավելի առողջ սնունդ ուտելը, ավելի շատ ֆիզիկական վարժություններ կատարելը, ավելի կազմակերպված լինելը կամ ավելի շատ ծիծաղելը, բայց իրականում Ամանորի բանաձևը կարող է լինել գրեթե ամեն ինչ: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ենթադրում են, որ Ամանորի որոշ բանաձևեր ձախողվում են: Իրատես լինելը ձեր առջև դրված նպատակների վերաբերյալ և Ամանորի բանաձևերը շատ չընդունելը կարող է օգնել ձեզ հաջողության հասնել:

Սեպտեմբեր — դեկտեմբեր հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը անցավ շատ արագ, չնայած որ եղան ընդմիջումներ վիրուսի պատճառով, սակայն տարին անցավ շատ հետաքրքիր, դրա համար էլ կցանկանամ ներկայացնել իմ աշխատանքները և նախագծերը։

Հայոց պատմություն

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին

Արևելյան հարց, Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները, Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից

Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիրը Մ. Սարաֆյանի ծրագիր, Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերի կարևոր դրույթները

Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը

ԱՆԳԼԵՐԵՆ

Read and Match

Assignmnets for 16.11.2020

Who are they

Some people believe that we have too many choices these days

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ակսել Բակունց, Ալպիական մանուշակ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

New Year celebrations — Ամանորի տոնակատարություններ

Թարգմանություններ

Առաջադրանք

Առաջադրանք

ԷԿՈԼՈԳԻԱ

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Իշխանության ձևերը, ընտրական իրավունք

Քաղաքագիտություն

ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանադրության ուսումնասիրություն

Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի հոդվածներ

Իրավաբանական և Ֆիզիկական անձ

ՆԱԽԱԳԾԵՐ

Who are they, ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, Ակսել Բակունց, Ալպիական մանուշակ, Էկոհամակարգերի հիմնախնդիրը, Իշխանության ձևերը, ընտրական իրավունք, Սահմանադրության ուսումնասիրություն, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի հոդվածներ, Իրավաբանական և Ֆիզիկական անձ։

Ինքնակրթություն

Ինքնակրթության և օնլայն դասերի ընթացքում Լև Տոլստոյի <<Պատերազմ և խաղաղություն>> գիրքը, մանրամասնորեն ուսումնասիրել եմ ՏՏ ոլորտտ՝ JavaScript սկրիպտային լեզուն և խորացված ուսումնասիրում են անգլերեն լեզուն։

Թարգմանություններ

Telescope Collapses

People build a big telescope in 1963. The telescope is in Puerto Rico. People use telescopes to watch things that are far away.

Many scientists from all over the world use the telescope in Puerto Rico. They study the earth´s atmosphere with it. They study stars and galaxies with it. They search life on other planets, too.

Now the telescope is old and broken. Officials plan to destroy it in November. Scientists are not happy about it. Then something happens. The telescope collapses. It breaks completely.

The telescope is very special. It looks very modern in 1963. People can see it in many films and games. It is in a famous scene from a 1995 James Bond film.

Մարդիկ մեծ աստղադիտակ են կառուցում 1963 թ.-ին: Աստղադիտակը գտնվում է Պուերտո Ռիկոյում: Մարդիկ օգտագործում են աստղադիտակներ ՝ հեռու գտնվող իրերը դիտելու համար:

Պուերտո Ռիկոյի աստղադիտակն օգտագործում են աշխարհի տարբեր երկրներից շատ գիտնականներ: Նրանք դրանով ուսումնասիրում են երկրի մթնոլորտը: Նրանք դրանով ուսումնասիրում են աստղերն ու գալակտիկաները: Նրանք կյանք են որոնում նաև այլ մոլորակներում:

Հիմա աստղադիտակը հին է ու կոտրված: Պաշտոնյաները նախատեսում են այն ոչնչացնել նոյեմբերին: Գիտնականները դրանից ուրախ չեն: Հետո ինչ-որ բան է պատահում: Աստղադիտակը փլվում է: Այն ամբողջովին կոտրվում է:

Աստղադիտակը շատ յուրահատուկ է: Այն շատ ժամանակակից տեսք ունի 1963 թ.-ին: Մարդիկ այն կարող են տեսնել բազմաթիվ ֆիլմերում և խաղերում: Այն 1995 թվականին նկարահանված Jamesեյմս Բոնդ ֆիլմի հայտնի տեսարանում է:

Earth Orchestra

Earth Orchestra is a group of 197 musicians. Each musician comes from a different country. The musicians make a song together. The name of the song is ´Together is Beautiful´.

The idea starts in 2017. Artists want to show that it is possible to cross borders. They want to make something special. It never happens before.

George Fenton is a famous composer. A composer is a person who writes music. Fenton writes a melody for the song. He then watches the other artists do their part of the job.

Some musicians improvise. It means that they do not have a clear plan what to play. They listen to the melody. They use instruments from their home countries. They use different styles of music.

The result is great. The artists are very happy. They feel that the music has no borders.

Երկրի նվագախումբը 197 երաժիշտներից բաղկացած խումբ է: Յուրաքանչյուր երաժիշտ գալիս է տարբեր երկրներից: Երաժիշտները միասին երգ են պատրաստում: Երգի անունն է Together is Beautiful´:

Գաղափարը սկսվում է 2017 թվականից: Նկարիչները ցանկանում են ցույց տալ, որ հնարավոր է հատել սահմանները: Նրանք ուզում են առանձնահատուկ բան պատրաստել: Նախկինում դա երբեք չի պատահում:

Ջորջ Ֆենտոնը հայտնի կոմպոզիտոր է: Կոմպոզիտորը երաժշտություն գրող մարդ է: Ֆենտոնը երգի համար մեղեդի է գրում: Դրանից հետո նա նայում է, թե ինչպես են մյուս նկարիչները կատարում իրենց աշխատանքի մասը:

Որոշ երաժիշտներ իմպրովիզ են անում: Դա նշանակում է, որ նրանք հստակ պլան չունեն, թե ինչ պետք է խաղան: Նրանք լսում են մեղեդին: Նրանք օգտագործում են գործիքներ իրենց հայրենի երկրներից: Նրանք օգտագործում են տարբեր ոճերի երաժշտություն:

Արդյունքը հիանալի է: Նկարիչները շատ ուրախ են: Նրանք զգում են, որ երաժշտությունը սահմաններ չունի: