Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։  ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Գրական անուն

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ 

Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Առաջադրանք

  • Առանձնացրու սիրային բանաստեղծությունները։

Ես անդարձ Ձեզ սիրել եմ, Պատահական անցորդին, Տազ անձնական։

  • Առանձնացրու կարոտ արտահայտող բանաստեղծությունները։

Հեռացումի խոսքեր, Մորս համար գազել։

  • Առանձնացրու աշխարհի ու մարդու մասին, նրանց հակադրվելու մասին բանաստեղծությունները։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Երգում է ծովը, դաշտը, հովը, Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, Տաղ անձնական։

  • Բանաստեղծական ո՞րն ձևն է օգտագործված առաջին 3 բանաստեղծություններում։

Առաջին երեք բանաստեղծություններում օգտագործված է բանաստեղծական տրիոլետ ձևը։

  • Տեղեկություններ գտիր գազել բանաստեղծական տեսակի մասին։

Գազելը բանաստեղծության կայուն ձևն է, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Դերբայական դարձված, Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածել դերբայական դարձվածի

  1. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը (երկրորդական, նպատակի պարագա)։ – Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով բռնելու Արարատատյան դաշտի ճանապարհը:
  2. Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ (երկրորդական, նպատակի պարագա)։ – Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ:
  3. Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի (երկրորդական, պատճառի պարագա)։ – Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ջրի մեջ ցանցը բացվելուն և ձգվելուն:
  4. Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց (երկրորդական, որոշիչ)։ – Մենք նպատակի ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափելու:
  5. Եթե կորցնես մայրենին (երկրորդական, պատճառի պարագա), կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։ – Կորցնելով մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի:
  6. Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանքես (երկրորդական, պատճառի պարագա)։ – Եվ նա կանի ամեն բան քո չկանքելու պատճառով:
  7. Եթե չիրագործվեն մեր պահանջները (երկրորդական, պատճառի պարագա), մենք կկռվենք մինչև վերջին շունչը։ – Չիրագործվելով մեր պահանջները մենք կկռվենք մինչև վերջին շունչը:
  8. Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը (երկրորդական, որոշիչ)։ – Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ՝ Հայաստանը նորովի ընկալող:
  9. Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ (երկրորդական, որոշիչ)։ – Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան՝ մեզ անտեսանելի:
  10. Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը (երկրորդական, որոշիչ)։ – Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ ընդգրկելով գրեթե ողջ հողագունդը:

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է: Հեռու է ծովերից օվկիանոսներից, որը հնարավորություն չի տալիս զարգացնելու ծովային առևտուրը:Մեր երկրի ընդերքը հարուստ է մի քանի մետաղներով, հատկապես կարևոր առանձնահատկություն է բազմամետաղային հանքերի առկայությունը և մի հանքաքարի մեջ կա պղինձ, մոլիբդեն, անագ, ցինկ և այլն:

Չեմ կարող ասել, որ բնական պայմանները, որևէ կերպ չեն նպաստում երկրի զարգացմանը: Օրինակ մեր հանքերը չնայած,որ պատկանում են օտար երկրներին, այնուամենայնիվ որոշակի եկամուտ են տալիս և նպաստում զարգացմանը: Երկիրը լեռնային է և գետերը ունեն էներգետիկ նշանակություն,դա նույնպես դրական գործոն է էներգետիկայի տեսակետից:

      Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում բնօգտագործումը մեծ մաշտաբների է հասել ու դա իր վատ հետևանքներն է թողնում բնության վրա: Հանքերի անխնա շահագործումը մեր երկրի նման փոքր տարածք ունեցող երկրի համար ուղակի աղետ է:

Բոլոր գետերի վրա անխղճորեն ՀԵԿ-եր կառուցելը էկոհամակարգերը վերացնում է:

Անտառահատումները հասել են ահռելի չափերի:

Սևանա լճի խնդիրը, որը բնօգտագործման տիպիկ օրինակ է, ու ինչքան էլ, փորձում են լճի մակարդակը բարձրացնել, բայց միևնույնն է, դա նախկին Սևանը չի դարձնի՝ կենդանական աշխարհը վերանում է, ջրիմուռները դարձել են կապտականաչ:

   Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Ինչպես նշված է վերևում ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը ամբողջությամբ պատկանում են այլ երկրներին:

     Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Քանի որ երկիրը օր օրի դառնում է այս կամ այն երկրի սեփականությունը, բնականաբար երկրի ողջ հարստությունը օգտագործվում է անխնա կերպով: Հայաստանում գրեթե չեն պահպանվում բնապահպանական նորմերը, սեփականատերերը անում են այն, ինչ ցանկանում են՝ հանքերը շահագործում են, գետերը չորացնում, ծառերը հատում, պոչամբարները սնկերի պես արագ աճում են: 

Բնական աղետներ

Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։

Լավա

Լավան հրաբխային ժայթքումների ժամանակ մագմայական օջախներից Երկրի մակերևույթ արտավիժած սիլիկատային հրահեղուկ զանգված է, որը սառչելուց հետո վերածվում է մագմայի։ Պարունակում է նաև գազեր ու ջրային գոլորշիներ, որոնք լավայի սառչելու ժամանակ ցնդում կամ գոլորշանում են։ Լավան շարժվում է ռելիեֆի ցածրադիր մասերով՝ 1, 5-2, 5 կմ/ժ, բազալտայինը՝ 20-25 կմ/ժ արագությամբ։ Լրիվ սառեցումը տևում է երկար տարիներ։ Լավան սառչելով՝ շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է։

Ձնաբքեր

Ձնաբքերը ուժեղ ձմեռային փոթորիկներ են, որոնց բնորոշ են առատ ձյունը և ուժեղ քամիները։ Ձնաբքերը կարող են ազդել այն երկրների տնտեսական կյանքի վրա, որտեղ ձյունը հազվադեպ է։ 1888 թվականին Միացյալ Նահանգներում և Ասիայում տեղի ունեցած Մեծ ձնաբքի պատճառով ոչնչացել է տոննաներով հացահատիկային մշակաբույսեր, 2008 թվականին Աֆղանստանի և 1972 թվականին Իրանի ձնաբքերը ևս կարևոր իրադարձություններ էին։ 1993 թվականինՄեքսիկական ծոցում ծագած փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս՝ վնասներ պատճառելով 26 նահանգների, այդ թվում նաև Կանադային՝ հանգեցնելով ավելի քան 300 մարդու մահվան։ Նյոս լճի ժայթքումը,որն ավելի լայնածավալ էր և խլեց ավելի քան1700-1800 մարդու կյանք։

Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.

Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը

Օսմանյան կայսրությունը միառժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն:

Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց “Մեծ Թուրանի” մեջ:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոիմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը

1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։

2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։

3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։

4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։

5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։

6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։

7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։

8-րդ ջոկատ – չի կռվել։

Հայ կամավորական շարժման նշանակությունը

Հայկական ջոկատները կարևոր ավանդ ներդրեցին ռուսական զորքի տարած մի շարք հաղթանակների գործում: Հայ կամավորներն ստացան մոտ 500 Գեորգիևյան խաչեր ու մեդալներ, իսկ Դրոն, Ղազարը և Սմբատն արժանացան Գեորգիևյան խաչի բոլոր չորս աստիճաններին: Հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարում զոհվեց մոտ 800 հայ կամավոր:

Կամավորական շարժումը հայ քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից ամենատարբեր գնահատականների է արժանացել: Այն Հայաստանի ազատագրության զինված պայքարի հաղթական ու փառավոր էջերից է: Ինչպես նախատեսում էին շարժման ղեկավարները, կամավորական ջոկատների միջոցով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը:

Հայ կամավոր զինուժի հետ մեկտեղ Հայաստանի ազատագրվող տարածք մուտք գործեց նաև ազգային վարչական կառույցը, և 1915թ. մայիսի 7-ին Վանի նահանգապետ նշանակվեց հայտնի ազգային-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը: Արագ կազմակերպվեցին ազատագրված գավառների և Վան քաղաքի կառավարման մարմինները՝ նահանգային խորհուրդը, վարչությունը, կրթական և ոստիկանական տեսչությունները, քաղաքապետարանը, դատարանը և այլն:

Այսպիսով՝ ինչպես բնորոշում էր ժամանակակիցներից մեկը, Վանը լռելյայն բոլորի մեջ դառնում է հայոց առաջին մայրաքաղաքը, ուր կա հայ իշխանություն, հայ բանակ, հայ վարչական կազմ, և դա Հայոց անկախության առաջին ճառագայթն էր:

Հայ հայդուկներ

Հայդուկային շարժումը մեծ տարածում էր գտել նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններում 19-րդ դարից սկսած։ Հայ հայդուկների շարքում կարևոր է նշել Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Դժոխք Հրայրին, Գալեին, Մախլուտոյին, Գևորգ Չաուշին։

Արաբո

Արաբո (Առաքել Մխիթարյան, 1863 — 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։

Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը: Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ: Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից: 1889 թվականից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս: 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ: Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը: Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ: Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն: Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն: Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում:

Գևորգ Չաուշ

Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գէորգ Ղազարեան), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնցից են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը: Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։

Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։

Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։

Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։

Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.

 Սասունի 1894, Զեյթունի 1895-96 և Վանի 1896 թվականների հերոսամարտերի արդյունքները:

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»: Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ հայ։

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մուսուլմանական խուժանը՝ վայրագ եղանակներով։

Ի՞նչ վերաբերմունք ունեին մեծ տերությունները հայկական բարենորոգումների նկատմամբ: Որո՞նք էին տերությունների իրական նպատակները

1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100 000 բռնի իսլամացվել, 100 000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։

Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Հայրենիքիս հետ

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․

Բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության մասին է:

Բանաստեղծության ներկայացված վերջին տունը հավատի մասին է, Թումանյանը հավատում է որ Հայաստանը դառնալու է հզոր ու անհաղթ և Արարատը ետ է գալու հայրենիք։

Քառյակ

Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։

Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։

Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի:

Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորում՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։

Հայրեն

Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։ Բայց 15-17-րդ դարերի որոշ ձեռագրերում պանդխտության և խոհա-խրատական հայրենների մեծ մասի հեղինակ է նշվում Հովհաննես Երզնկացին։ Իսկ սիրային հայրենները հանդիպում են առանց հեղինակային անվան, սակայն 1882 թ-ին որոշ հեղինակներ և գրականագետներ հայրենների հեղինակ են ճանաչում Նահապետ Քուչակին։ Հայրենները Քուչակի երգերը չեն, դրանք գուսանաժողովրդական երգեր են։ Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են, «Հայ քնարերգության ամենասքանչելի գանձերը», ասել է Վալերի Բրյուսովը։

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Ներկայացնել իրավիճակներ և գտնել լուծումներ, կապված մարդու իրավունքների ոտնահարման և պաշտպանության հետ։

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք: Այսինքն ոչ ոք անձին առանց օրենքով սահմանված կարգի չի կարող զրկել կյանքից, ազատությունից և անձեռնմխելիությունից։

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի: Յուրաքանչյուր ոք պետք է շարժվի օրենքով և չպետք է իրեն իրավունք վերապահի կատարել հոդվածում նշված գործողությունները։

Մարդուն ազատությունից զրկելու հիմքերը և կարգերը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.
2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատա­րելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.
6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.
7) անձի անօրինական մուտքը Արցախի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հաս­կա­նալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառ­ների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:
3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամ­կե­տում, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլա­տրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերա­բերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատ­ճա­ռով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորու­թյունները:

ՀՀ բոլոր քաղաքացիների համար օրենքը ի՞նչպիսի քաղաքական իրավունքներ է տալիս

Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։