ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ, ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագրություն

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.

Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև

Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,

Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.–

Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,

Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Այս բանաստեղծությամբ բացվում է Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ Նշանակում է՝ հեղինակը մեծ կարևորություն է տվել դրան։

Տխրությունը Տերյանի ամբողջ ժողովածուի համար դառնում է գերիշխող հոգեվիճակ, դառնում գեղագիտական արժեք` բնորոշ հատկապես վեհ ու տառապող հոգիներին։ Այդ գլխավոր հոգեվիճակն աստիճանաբար սաստկանում է տխրությունը խորհրդանշող առանձին պատկերներով` աշուն, անձրև, թափվող տերևներ, միայնություն, անհուսություն, օտարվածություն, սիրո անհասանելիություն, տևական սպասում։ Տխրությունն ինքնին հանդես է գալիս տարբեր նրբերանգներով` ցավ, տառապանք, տագնապ, թախիծ, արցունք…

Լուսավոր և վեհ է Տերյանի թախիծը, որովհետև նրան առաջնորդում է երջանիկ կյանքի ու բարձր սիրո երազանքը։

«Տխրություն» բանաստեղծության մեջ Տերյանի պատրանքը մարմավորող գեղեցկուհին է, ով ստվերի նման անցնում է «սահուն քայլերով» և իրիկնաժամի ամայության մեջ թողնում իր մեղմ շշունջը։ Նրա շշունջը փոխանցվում է բնությանը` դաշտերին ու ծաղիկներին, որոնք էլ իրենց հերթին նրա սիրտը լցնում են այդ սուրբ շշունջով։ Կինը որպես գեղեցկության մարմավորում ձուլվում է բնությանը, իսկ բնությունն այդ գեղեցկությամբ պարուրում է բանաստեղծի հոգին։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Կենսագրություն

Տաղարան

Չարենցը ժողովածուն սկսել է գրել 1920 թվականին Երևանում, ավարտել՝ 1921 թվականին Մոսկվայում։ Շարքն ամբողջովին առաջին անգամ տպագրվել է Չարենցի Երկերի ժողովածուի I հատորում, որտեղ առաջին քառյակը թվագրված է 1921թ., փետրվար, Երևան. երկրորդը 1921թ., Մոսկվա։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Չարենցի ֆոնդում պահպանվում է քառատողի մեկ ինքնագիրը՝ «Սոմայի» առաջին հրատարակության Արփիկին (կնոջը) նվիրած օրինակի վրա՝ թվագրված 1921թ.13.II:

Բնաբանը վերցրված է Սայաթ-Նովայի «Ի՞նչ կոնիմ՝ հեքիմըն, ի՞նչ կոնիմ ջարեն տողով սկսվող բանաստեղծությունից.

Սայաթնովյան երանգով, չարենցյան հղացումով» հետազոտության մեջ գրականագետ Խորեն Սարգսյանը «Տաղարանում» դիտում է հետևյալ շարժումը՝ երազից դեպի գոզալը, գոզալից դեպի մարդը, մարդուց դեպի հայրենիքը, հայրենիքից դեպի բովանդակ աշխարհը։ Շարժման կատարներ, որոնցում արտակարգ անկեղծությամբ փայլատակում է Չարենցի ինքնամոռաց ու համատարած սերը։

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Այս բանաստեղծության մեջ Չարենցը գրում է իր ծննդավայր Կարսի մասին: Ասում է որ թողել է իր հայրենի տունը, և հիմա թափառում է օտարության մեջ: Նրան ոչ ոք չի հասկանում, ու մարդիկ այնքան սառնասիրտ են նրա հետ վարվում, որ բանաստեղծը նրանց բնութագրելով ասում է  որ մարդկանց դեմքերը կարծես շինված լինեն տապարով: Չարենցը իր կյանքն է նկարագրում տխրությամբ, ասում է որ գորշ, տաղտկալի ու խելագար է իր կյանքը: Բանաստեղծը անգամ ապաշխարհում է իր գործած մեղքերի համար և ասում է որ իր սիրտը ունի ներում… բանաստեղծության վերջին տան մեջ Չարենցը հիշատակում է նաև իր սիրած աղջկան` Կարինե Քոթանճյանին, և դիմում է մարդկանց ասելով , եթե Կարսի փողոցներում տեսնեն իր սիրած աղջկան, թող փոխանցեն որ Չարենցն ասել է նրան «մնաս բարով»:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ, հԱՑԻՆ ԵՐԳԸ

Դիմանկար

Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։Դանիել Վարուժանը՝ կնոջ՝ Արաքսիի հետ

Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում։ 1910 թվականի օգոստոսի 15-ին ամուսնանում է իր նախկին աշակերտուհի Արաքսի Թաշճյանի հետ։ 1911 թվականի հունիսի 6-ին նրանց մոտ ծնվում է ավագ զավակը՝ Վերոնիկան, ում հայրը սիրում էր Վարաժնակ կոչել։

1911 թվականին Դանիել Վարուժանը տեղափոխվում է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։

1914 թվականին հինգ հիմնադիրներից մեկը եղել է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

Դանիել Վարուժան «Հացին Երգը», «Հասուն արտ»

Վարուժանի «Հացին Երգը» երգը շարքը հրապարակվել է նրա մահվանից տարիներ հետո`1921թ.-ին: Նա գրել է հացի արարման պատմությունը և գովերգել է հողագործի աշխատանքը:Նրա «Հացին Երգը» շարքից, ես կարդացել եմ` «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունները և «Լուսին» բանաստեղծությունը, որը չի մտնում «Հացին Երգը» շարքի մեջ:«Հասուն արտ» բանաստեղծության մեջ Վարուժանը նկարագրել է հասած արտը, այն նմանեցնելով բոցի, կրակի, ոսկեծուփ ծովի, ասում էր, որ կարծես արևը մտած լինի արտի մեջ:

«Արտս ոսկո՜ւն է…

Նման բոցերու,Ցորենն է բռնկելԱռանց այրելու»։

Նա արտը համեմատում էր ոսկու և արևի հետ: Ոսկի ասելով նա նկատի ունի երկու իմաստ, մեկը`ցորենի գույնը, իսկ մյուսը` ցորենի տված հարստությունը: Կարդալուց հետո ինձ մի պահ թվաց, թե ես տեսել եմ այն ոսկեծուփ արտը, որը նա նկարագրում էր:

«Արտս ոսկո՜ւն է…Մերթ ելնում հովից,Մի դեղձանիկ թի՛ռՈսկեծուփ ծովից»։Իսկ «Լուսին» բանաստեղծության մեջ նա նկարագրում էր լուսինը: Նա ասում էր, որ գիշերվա խավարի մեջ լուսինը լուսավոր կետ էր:-

«Հյուղակներու խավարինԿը տանեմ շողը լույսին»Նա լուսինը համեմատել է արծաթի, գոհարի հետ: Բանաստեղծությունը կարդալիս թվում էր, թե լուսինն իմ առջև է և լուսավորում է ինձ:

«Գոհա՛ր լուսին, ո՞ւր կ’երթաս….- 

Դույլերուն մեջ արծաթիկը տանիմ կաթ հիվանդի»։«Հունձք կը ժողվեմ» բանաստեղծության մեջ, նա նկարագրում էր գյուղացու աշխատանքը: նկարագրում  էր թե ինչպես է գյուղացին հնձում  արտը ու նաև նկարագրում էր արտը, որը նա հնձում է: Իմ կարծիքով, այս բանաստեղծության մեջ ամփոփված է «հացին երգը» շարքի իմաստը, որովհետև ես այս բանաստեղծության մեջ տեսա գյուղացու քրտնաջան աշխատանքը, տեսա ցորենի տված բարիքները:Հունձք կժողվեմ մանգաղով,-Լուսնակը յարս է –Ակոս ակոս ման գալով:-Սիրածս հարս է:-


Գլխեբաց եմ ու բոբիկ,-Անո՛ւշ են հովեր-Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:…

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ՄԻՐՀԱՎ

Axel Bakunts - Wikipedia

Ակսել Բակունցը ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

ՄԻՐՀԱՎ

Դիլան դային և Սոնան մանկության մոտիկ ընկերներ էին, որոնք շատ հանկարծակի սիրահարվել էին միմյանց։ Դիլանը շատ էր սիրում Սոնաին, բայց երբ նրանք հասունացան, Սոնանին ստիպողաբար ամուսնացրին ուրիշ տղայի հետ։  Ամիսներ անց նրանք պատահաբար հանդիպեցին, բայց Սոնան ուսերը թափ տալով փախչեց։ Այն փաստը, որ նրանք իրար մոտիկ են բնակվում՝ Դիլանին ավելի շատ էր տանջում։
Սոնան երեխա բերելուց մահանում է և նրա տեղն է զբաղեցնում մի ուրիշ աղջիկ։ Դիլան դայինը նույնպես ամուսնանում է, բայց Սոնան միշտ մնում է նրա հուշերում։
Ամեն անգամ առվակի կողմն նայելուց ժպտում, հիշում Սոնային: Միրհավի պես էր, աչքերը՝ խաղողի սև հատիկներ:Միրհավի պես թռավ՝ հետքից թողնելով տխրություն և դառնաթախիծ հուշեր: 

Application letter

I am excited to be applying for a teaching position at Cambridge university . As someone who loves education, possesses excellent organizational skills and can connect easily with students, this is the perfect opportunity for me to continue my professional development. I believe that my experience and passion for teaching would be the ideal fit for the philosophy and resources offered by your institution, and I am thrilled at the opportunity to join your team.

I have been a classroom teacher for the past 10 years in various capacities and grade levels. In each class that I have taught, 100% of my students passed their exams and improved their scores comparatively. On top of that, I received the Teacher of the Year award twice and was highly rated by parents and students alike.

I enjoy the challenge of teaching students academically but also helping them to thrive socially. As a team player, I have joined and participated in committees and school improvement projects to help build a better environment for students and staff alike.

Thank you for considering me for this position, and I hope that my accompanying resume will give you a better sense of the type of teacher I am. I look forward to meeting you in person and sharing with you my teaching philosophy while learning more about this job opportunity. I am a committed lifelong learner and I will continue to grow as a teacher and in my knowledge of subject matter throughout my time at your school.

Smoking as a modern problem

Tobacco smoking is one of the world’s largest health problems. Millions of people live in poor health because of smoking and researchers estimate that every year around 8 million people die an early death due to smoking.

It has been a major health problem for many decades. For the entire 20th century it is estimated that around 100 million people died prematurely because of smoking, most of them in rich countries.1

The share of smokers among the world population is falling and because smoking is such large health problem today this is one of the most positive developments in global health. It makes it possible that millions of people can live a longer and healthier life.

Հրանտ Մաթևոսյան

Կենսագրություն

Հրանտ Իգնատի Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։

Կրթություն

Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։

1958 — 1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտիպատմալեզվաբանական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն»ամսագրում ու Գրական թերթում։

1966-1967 թվականներին բարձրագույն կինոսցենարական կուրսեր է անցել Մոսկվայում։

1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ։

«Աշնան արեւ»

Կյանքի աշնանը մոտեցող կինը՝ Աղունը, պատրաստվում է գյուղից գնալ Երևան որդուն ամուսնացնելու։ Ճանապարհի պատրաստությունների ընթացքում նա մտովի հանրագումարի է բերում անցյալը, որը մեծ տառապանքների ու փոքր ուրախությունների մի շղթա է։

Աղունի կերպարը

Աղունի կերպարը այս ստեղծագործության մեջ այն որակն է, որի կյանքում դառը օրերը շատ են եղել , ուրախ օրերը քիչ, բայց նա համառ է չի կոտրվում և առաջ է տանոմ իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան:

Մուրացան

Կենսագրություն

Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում։

1877 թվականին ապագա գրողը շրջագայում է Սյունիքում և Արցախում, ծանոթանում պատմական հոյակապ հուշարձաններին, հինավուրց հայկական քաղաքների ու ամրոցների ավերակներին, ազգային ավանդույթներին ու սովորույթներին։

1878 թվականին Մուրացանը տեղափոխվում է Թիֆլիս։ Այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորում ու աշխատանքի անցնում տեղի առևտրական տներից մեկում։

Հոգեմաշ աշխատանքին զուգընթաց՝ նա կարողանում է մի փոքր ժամանակ գտնել և իրեն նվիրել գրականությանը։ 1881 թվականին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզան» պատմական դրաման և «Մուրացան» կեղծանունով ներկայացնում Հայ թատրոնի վարչությանը։ Դրաման անսպասելի հաջողություն է բերում հեղինակին։ Ամենուրեք խոսում են նոր տաղանդի մասին։ Հայ հարուստները խոստանում են միջոցներ տալ գրողին՝ արտասահման գնալու և կրթությունը շարունակելու։ Սակայն խոստումները շուտով մոռացվում են և Մուրացանը մինչև կյանքի վերջ ստիպված է լինում հաշվապահի պաշտոնը համատեղել գրական աշխատանքի հետ։ Կենսագրական այդ դառը փաստից նա ստեղծում է «Հասարակաց որդեգիրը» ազդեցիկ պատմվածքը։

1889 թ. «Նոր դար» լրագրում տպագրվում է «Խորհրդավոր միանձնուհի» վիպակը։ 1896 թվականին «Արձագանքում» տպագրվում է «Գևորգ Մարզպետունի» վեպը։ «Լումա» ամսագրում լույս են տեսնում «Նոյի ագռավը» պատմվածքը (1899 թ.) և «Առաքյալը» վիպակը (1902 թ.)։

Մուրացանը հռչակվում է։ Բայց ծանր աշխատանքը խոր ազդեցություն է թողնում նրա հոգեկան աշխարհի վրա. 1908 թվականին երևան են գալիս հոգեկան խանգարման նշաններ։ Մուրացանը վախճանվում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում՝ անավարտ թողած իր ստեղծագործական մտահղացումները։

Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը

Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։

Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։

Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։

Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում։

Րաֆֆի

Կենսագրություն

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)` գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Ծնվել է 1835թ. Պարսկաստանի Սալմաստ գավառի գյուղում։

Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։ 1847թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականինՐաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ»լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

Պատմավեպ

Պատմավեպ, վեպ, որը կառուցված է պատմական սյուժեի վրա, որը գեղարվեստական ձևով ներկայացնում է որևէ դարաշրջան, պատմության որոշակի ժամանակահատված։ Պատմավեպում ժողովրդի կյանքի այս կամ այն դրվագն է, որը հագեցած է կարևորագույն դեպքերով։ Պատմավեպում պատմական իրականությունը համադրվում է գեղարվեստականի հետ, պատմական փաստը՝ գեղարվեստական հնարանքի, իրական պատմական դեմքերը՝ մտացածին կերպարների, իսկ մտացածինը տեղադրված է նկարագրվող ժամանակահատվածի սահմաններում։ Պատմավեպում բոլոր պատմություններն արվում են պատմական իրադարձությունների ֆոնին։

Րաֆֆու «Սամվել» համառոտ նկարագրություն

Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանըդավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Վաղ միջնադարի հայկական մշակույթ

Վաղ միջնադարի հայկական մշակույթ, հայ ժողովրդի պատմության միջնադարյան փուլում ձևավորված մշակույթ։ Վաղ շրջանում՝ Հայաստանում ավատատիրության հաստատման ու քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, Մեծ Հայքի թագավորության տարածքում զգալի է եղել ժամանակի Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի ազդեցությունը։ Առաջինը պայմանավորված էր քրիստոնեության ընդունմամբ, երկրորդը՝ հայ-պարսկական դարավոր շփմամբ։

Վաղ միջնադարում՝ 5-7-րդ դարերում, հայ ժողովուրդը կորցրել էր իր պետականությունը (428 թվական), և Հայաստանը բաժանված էր երկու մասի՝ մարզպանական ու բյուզանդական։ Հայերի ինքնուրույնությունը սեփական հայրենիքում պահպանվում էր հայ հոգևորականության ու ազնվականության հովանավորությամբ։ Մշակույթի վերելքին մեծապես խթանել է հայ գրերի գյուտը։