Աշխատանքի իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։

Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։

Ջուր

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:

Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:

Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով:

Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:

Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:

Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:

Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
Մարդու օրգանիզմի համար հարկավոր է ջուրը: Մարդու ուղեղի 70 տոկոսը ջրից է։ Մեզ պետք է ջուր խմել, ձեռքերը լվանալ, եփել և շատ այլ բաներ:Առանց ջրի բույսերը կմահանային, մարդիկ և կենդանիները ծարավ կմնան: Եկեք հասկանաք, թե օրեկան քանի լիտր ջուր եմ ծախսում ես ինքս։ Անձնական հիգիենայի վրա ծախսվում է մոտավոր 220 լիտր։ Օրվա ընթացքում Խմում եմ 2-2,5լիտր ջուր։ Ընդհանուր օրվա մեջ ստացվում է 6800 լիտր ջուր: Ամբողջ ուտելիքին 1ամսում 700 000 -800 000 լիտր ջուր ուտելիքին եւ 7000 լիտր հիգիենային։ Ամսեկան ստացած թիվը բազմապատկենք 12 ով և ստանանք տարեկան կտրվածքով իմ օգտագործած ջրի քանակը։ Ստացվում է 9768270 լիտր ջուր։

Երկու արվեստագետ

Պատմվածքը երկու քանդակագործների մասին է, ովքեր նույն ժամանակահատվածում որոշել էին մարմարե կիսանդրիներ պատրաստել։ Մեկը աշխատում էր գիշեր ու ցերեկ, մյուսը երգ ու պարով։ ԵՎ երբ նրանցից առաջինը ավարտեց իր քանդակը և ներկայացրեց հանրությանը, ժողովրդին նրանց շատ դուր եկավ քանդակը և նա իր մեջ կարծթւմ էր թե լավագույն քանդակագործներից մեկն է աշխարհում։

Հասավ այն օրը, երբ երկրորդ քանդակագործը ավարտեց իր աշխատանքը։ Հանրությանը ներկայացնելով աշխատանքը, այն ժողովրդին շատ դուր եկավ, սակայն նրան այնքան էլ դուր չեկավ իրեն։ Դրանից հետո նա վերցրեց մուրճ և որոշեց քանդել այն, սակայն ժողովուրդը թույլ չտվեց, քանի որ մարմարե քանդակը շատ էր դուր եկել նրանց։

Այս պատմվածքից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյու ոք պետք է գոհ չլինի իր աշխատանքից և իր հմտությունները ավելի կատարելագործի։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում, սեպտեմբեր-դեկտեմբեր

Այս դպրոց իմ մուտքը սկսվեց <<Մուտքի ճամբարով>>։ Առաջին օրերին սկսեցինք ծանոթանալ դպրոցի կարգուկանոնի հետ։ Ստեղծեցինք մեր անհատական բլոգները, սովորեցինք օգտագործել մեր բլոգները, հրապարակել նյութերը, ունեցա գրառումներ <<Իմ մասին>> և <<Մուտքի ճամբար>> վերնագրերով։

<<Իմ մասին>> <<Մուտքի ճամբար>>

Սեպտեմբեր

Սեպտեմբերն անցավ նույնչափ հետաքրքիր ինչքան որ մուտքի ճամբարի օրերը։ Նախ իմացա որ ամեն տարի անց են կացվում ռազմամարզական ճամբարներ։ Ծանոթացա սովորողի անհատական ուսումնական պլանի հետ և ունեցա իմ անհատական ուսումնական պլանը։ Նախ ընտրեցի խորացված անգլերեն և մաթեմատիկա, ինպես նաև ընտրեցի լրացուցիչ առարկաների տեղեկատվական տեխնոլոգիաներ բաճինը, քանի որ ցանկանում էի խորանալ ծրագրավորման ոլորտում։ Իսկ սպորտային առարկաներից ընտրեցի ֆուտբոլ։

Հոկտեմբեր

Այս ամսիսը ինձ համար անցավ շատ հետաքրքիր։ Այս ամիսը ինձ համար ստացվեց հետաքրքիր, քանի որ ունեցա իմ առաջին նախագիծը, որի անվանումն էր<<Դպիր ամսագիր, տպավորություններ և ինչ է իրենից ներկայացնում այս ամսագիրը>>։ Ինպես նաև ունեցա սեպտեմբեր ամսվա իմ լավագույն հրապարակումը, որի անվանում էր <<Մխիթարյան միաբանություն>>։

<<Դպիր ամսագիր, տպավորություններ և ինչ է իրենից ներկայացնում այս ամսագիրը>> <<Մխիթարյան միաբանություն>>

Նոյեմբեր

Այս ամիսը անցավ շատ սահուն, ամսվա առաջին օրերը համընկնում էր կրթահամալիրի 30 ամյակի հետ և տեղի ունեցան հիանալի տոնակատարություններ։ Այս ամսվա ընթացքում իմ ունեցած հրապարակումներից կցանկանայի ներկայացնել անգլերեն առարկայից հետևյալ վերնագրով նյութը․ <<5 reasons why you should study at “Mkhitar Sebastatsi” Educomplex>>։

<<5 reasons why you should study at “Mkhitar Sebastatsi” Educomplex>>

Դեկտեմբեր

Այս ամիսնել անցավ շատ լավ։ Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ <<Մեդիա ուրբաթը>> և բոլոր 10-երորդ դասարանցիները շուրջպար բռնեցին այդ օրը և ոչ միայն 10-երորդցիները։ Այս ամսվա ընթացքում նաև ունեցա իմ երկրորդ նախագիծը հասարակագիտություն առարկայից, որի անվանում էր <<Մայքրոսոֆթ>>։ Այս նախագծի մեջ պատմում էի Մայքրոսոֆթ կորպորացիայի հիմնադրումը և ամբողջ պատմություն։

<<Մայքրոսոֆթ>>

Անդաստան(արևմտահայերեն-արևելահայերեն)

Արևմտահայերեն

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա: Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Արևելահայերեն

Արեևելյան կողմն աշխարհիԽաղաղություն թող լինի… Ոչ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի ակոսի մեջ. Ու երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի Օրհներգություն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի Բերրիություն թող լինի…
Ամեն աստղի ցողը այլակում է Ու ամեն հասկ ոսկեձուլված.
Եվ երբ ոչխարները սարի վրաարածեն`
Ծիլ ու ծաղիկ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Թող հավետ լողա գերանդին
Ու լայն ամբարն աղունների երբ բացվի`
Բերկրություն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի մեղրը փեթակների մեջ,
Հորդ գինին բաժակների մեջ.
Ու երբ հարսերը թխեն հացը բարի`
Սիրերգություն թող լինի:

Fill in the Blanks

Ernesto would constantly ignore his father’s questions. Historical documents are kept in a special section of the library. Great scientific progress has been made in this century. The massive wrestler accepted the challenge of the newcomer. Not wearing warm clothing was the source of his illness. “When do you expect to conclude your investigation of the case?” It is undeniable that this restaurant’s food is delicious. Lena showed a lack of good judgment. Everyone who lived in the vicinty of the bomb test was in peril. Anita’s habit of interrupting him sent her husband into a rage. My nephew was given a set of miniature soldiers for Christmas. When you are tired it is hard to resist staying in bed all day.

Լրացնել տեքստում բաց թողնված տառերը, կետադրել և վերլուծել նախադասությունները

Առաջադրանք.

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգ-ասաբերության աստվածուհուն` Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։
Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով` նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին որոնք շողարձակում էին նաև ականակիր խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում, տեսնելու հրաշակերտ շինությունը` ապշելու մարդկային հանճարով, ամենաստեղծ ու խորաթափանց։

Վանի թագավորության գրային համակարգը

Վանի թագավորության լեզուն ու գիրը և նրա ազգակից խուրրիերեն լեզվով խոսող ժողովուրդները մ. թ. ա. 2-1-ին հազարամյակներում լայնորեն տարածված էին Հայկական բարձրավանդակի վրա։ Վանա լճից հարավ-արևելք, ներկայիս Ռևանդուզ քաղաքի շրջանում ընկած Մոոսասիրի շրջանը, հավանաբար, տարածման հարավային սահմանն էր։ Այն անմիջապես հարում էր ասորեստանյան լեզվի տարածման տերիտորիային և Վանա լճի հյուսիսային ափերին գտնվող Ջիուկոլնի երկրի բնակչությունը նույնպես ուրարտական պիտի լիներ։ Խուրրի-ուրարտական բնակչության հյուսիսային սահմանը պարզ չէ Հավանական Է, որ այն անցնում Էր անդրարաքսյան շրջաններով։ Վաղ ստրկատիրական ասարակությանը Հայաստանում. Ուրարս, ու Ուրարտերեն լեզվի ուսումնասիրության համար հիմնական նյութ են ծառայում ուրարտական արձանագրությունները։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է քաղել ասորեստանյան աղյուրներից, որտեղ զգալի թվով հատուկ անուններ են վկայված։ Որոշակի օգնություն են ցույց տալիս խուրրիերեն լեզվի տվյալները, որի հետ ուրարտերենը մոտ ազգակցություն ունի, Մեզ հասել են ուրարտական մի քանի հարյուր արձանագրություններ, գրված քարի, մետաղի, ոսկրի, վերջապես կավե սալիկների վրա։

Վանի թագավորության մշակույթը

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազ մադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետությանարվես-տի ևընդհանրապես, մշակույթի առ- ջև։

Վանի թագավորությունում զարգացել են մշակույթի հետևյալ ճյուղերը՝ քաղաքաշինությունը, քանդակագործությունը և ոսկերչական արվեստը։ Ինչպես նաև զարգացել են կառույցները՝ ջրանցքները, պալատական համալիրները և պաշտամունքային կառույցները։

Հայոց հին դիցարանը

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրիաստված, պատերազմի, սիրո, գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում է նաև հայ ժողովուրդը: Մենք նաև կառուցել ենք հեթանոսական տաճարներ և ամենահայտնին է Գառնիի տաճարը։ Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում էհունական դիցարանի Զևսին:

Հայկական դիցարանի  աստվածներից են`

 Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:

Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:

Միհրը լույսի և մաքրության` արևի աստվածը:

Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:

Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։

Նանեն պատերազմի աստվածուհի։

ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :

Ամանոր և Վանատուրհայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :

Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը: