Հայաստանի անկախացման գործընթացը։
Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընդունած` Հայաստանի անկախության մասին հռչակագրով։
Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից[1]։
ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։
Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։
Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։
Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։
Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։
Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։
Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։
Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։
Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։
1989-91 թվականներին Խորհրդային Միության ծայրամասերում առաջացան ազգամիջյան հակասությունների մի շարք օջախներ, որոնք գնալով վերածվեցին անկախության համար պայքարի կենտրոնների։ Դրանցից առաջիններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած հակասություններն էինկապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Սրա և մի շարք այլ պատճառներով 1991 թվականի գարնանը ԽՍՀՄ-ը գտնվում էր փլուզման եզրին։ Միությունը փրկելու նպատակով Միխայիլ Գորբաչովը որոշում է 1991 թվականի մարտի 17-ին Խորհրդային Միությունում անցկացնել հանրաքվե, որի մասնակիցների մեծ մասը կողմ արտահայտեց նորացված Խորհրդային Միության պահպանման օգտին
դիտելով այն որպես ինքնավար հանրապետությունների միություն։ Հանրաքվեին չմասնակցեցին և մերժեցին Մերձբալթյան պետություններըԼիտվիան, Լատվիան և Էստոնիան, ինչպես նաև
Վրաստանը, Հայաստանը և Մոլդովան։ 1991 թվականի ապրիլին Գորբաչովը բանակցային գործընթաց է սկսում խորհրդային ինքնիշխան Հանրապետությունների Միություն ստեղծելու համար։ Պայմանագրի ստորագրումը նշանակվեց օգոստոսի 20-ին։
1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի հետադիմական ուժերը կազմակերպեցին խռովություն` երկիրը կանգնեցնելով ռազմական բռնապետություն հաստատելու սպառնալիքի առջև։ Օգոստոսի 19-ի առավոտյան օգտվելով այն հանգամանքից, որ երկրի նախագահը արձակուրդը անցկացնում էր Ղրիմում, հայտարարվում է, թե նա վատառողջ է և չի կարող կատարել երկրի նախագահի պարտականությունները և նրա լիազորությունները անցնում են փոխնախագահ Գեննադի Յանաևին։ Երկրի կառավարման համար ստեղծվեց Արտակարգ դրության պետական կոմիտե (ԱԴՊԿ)։ Օգոստոսի 19-ին զորքը մտավ Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը կատարվածը համարեց «հակասահմանադրական հեղաշրջում»։ Ձախողվեց պահպանողական ուժերի հեղաշրջման փորձը։ Օգոստոսի 21-ին խռովարարները ձերբակալվեցին իսկ Գորբաչովը վերադարձավ Մոսկվա։
Օգոստոսյան դեմքերից հետո ՌԽՍՖՀ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով արգելվեց ԽՄԿԿ-ի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Իր գործունեությունը դադարեցրեց նաև ՀԿԿ-ն։ Ելնելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրի դրույթներիցՀայոց խորհրդարանը որոշում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե
ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու հարցով։ Հանրապետության 2 միլիոն 43 հազար մարդ «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Հայաստանում մտցվում է նախագահական կառավարման համակարգը։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ6 թեկնածուների մասնակցությամբ, որի արդյունքում
83% ձայնի մեծամասնությամբ երկրի նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Անկախության ուղին բռնած հանրապետությանը սպասվում էին ծանր փորձություններ։ 1991 թվականի նոյեմբերին փակվում է Ադրբեջանից եկող գազամուղը։ Կանգ են առնում հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ընդհատվում է երթուղային կապը, ուսումնական հաստատություններում դադարում են պարապմունքները և բնակչությունը զրկվում է ջեռուցումից։ Հանրապետության համար այսպիսի ծանր պայմաններում, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրումՌուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրում են համաձայնագիր
ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին, որով էլ իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտիԱնկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք
Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ` Ռուսատանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովին մնում էր հրաժարական տալ։