1941թ․-ին տեղի ունեցած պատերազմին մասնակցեցին 600000 հայ, որոնցից 200000-ը զոհվեցին։
Առաջին դիվիզին, որը մեկնեց Ստալինգրադ, 1920-1922թթ Հայկական կարմիր ջոկատի և ՀՀ բանակի կողմից կազմավորված 76-րդ լեռնահրահանգային դիվիզիան էր։ Ցուցաբերելով բարձր արդյունքներ հետագայում վերակազմավովեց 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի։
Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, որի հրամանատարն էր Սիմոն Զաքարյանը։ Նա 1942թ-ին տեղի ունեցող Կերչի մարտի ընթացքում զոհվեց մի խումբ զինվորականների հետ միասին։ Այդ մարտում հայկական բանակը մեծ թվով զոհեր ունեցավ։
Պատերազմի օրերին իր խիզախությամբ աչքի ընկավ Երևանում և Վաղարշապատում կազմավորված 408-րդ հրաձգային դիվիզիան , որը փակեց գերմանական զորքերի ճանապարհը Նովոռոսիսկ-Տուապսե շրջանում և չթողեցին հասնել դեպի Անդրկովկաս։ Հերոսական վարքագծով առանձնացան նաև 89-րդ և 409-րդ դիվիզիաները, որոնք մարտնչեցին մինչ պատերազմի ավարտը։ 89-րդ դիվիզիային շնորհեվ Թամանյան անունը՝ Թամնյան թերակղզու ազատագրման մեջ մեծ և հերոսական դերակատարության համար։ Ինչ վերաբերվում է 409-րդ հրաձգային դիվիզիային, ապա նշեմ, որ դրա մարտական ուցղին ձգվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկ քաղաքի շրջանից մինչև Ռումինիա, Հունագրիա, Ավստրիա և վերջում Չեխիոսլովակիա, իսկ կազմալուծվեց այն Հունգարիայում 1945թ։ Կազմավորված ազգային դիվիզիաներից միայն մեկը՝ 261-րդ դիվիզիան չմասնակցեց պատերազմին։ Նա պատասխանատու էր Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի հետ ունեցած պետական տարածքի ապահովման համար։ Նաև նա կազմավորում էր երթային գումարտակներ ռազմաճակատի համար։ Խորհրդային Հայաստանում կազմավորվեցին դիվիզիաներ, որոնք չնայած ազգային չէին սակայն նրանց անձնակազմի մեծ մասը հայեր էին։ Այդպիսի դիվիզիաներից էին՝ 61-րդ, 136-րդ, 138-րդ, 406-րդ դիվիզիաները։