Բառարաններ, բառարանների տեսակներ

Լեզվաբանական բառարանները լինում են՝

Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», «Հայերեն բացատրական բառարան» (հեղ. Ստեփանոս Մալխազյանց), «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան» (ակադեմիական հրատարակություն), «Արդի հայերենի բացատրական բառարան»(Եդուարդ Աղայան), «Լեզվաբանական բառարան» (Պետրոսյան, Գալստյան), «Ոճաբանական բառարան» (Հ. Պետրոսյան), «Հայերենագիտական բառարան»:

Դարձվածաբանական բառարաններ՝ «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (Սուքիասյան), «Դարձվածաբանական դպրոցական բառարան» (Պետրոս Պեդիրյան), «Հայերենի թևավոր խոսքեր» (Պետրոս Պեդիրյան):

Ուղղագրական բառարաններ՝ «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան» (Հովհաննես Բարսեղյան), «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» (Դավիթ Գյուրջինյան), «Բառերի գծիկով, անջատ գրություն» (Դավիթ Գյուրջինյան):

Թարգմանական բառարանները լինում են երկլեզվյա, եռալեզվյա՝ «Հայ-ռուսերեն», «Հայ-անգլերեն»:

Կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ՝«Ստուգաբանական բառարան» (Աճառյան):

Առցանց բառարաններից օգտվելու համար պետք է նշված տեղում մուտքագրել բառը և այն կթարգմանի կամ կգտնի մեր բառի փոխառությունը։

Նաև ես կարդացել եմ <<Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան>>-ը, որտեղից կցանկանյի մի քանի բառ ներկայացնել.

1. Ա-ն ասել, Բ-ն էլ ասել — մի բան հիշելիս մյուսը չանտեսել, չմոռանալ։.

2. Աբրահամի գառ — միամիտ, խեղճ մարդ։

3. Աբուռը մի դիհ դնել — ամոթի, պատվի զգացումը կորցնել։

4. Ագիին տակ պաղլեղ լեցնել — խիստ պատժել։

5. Սպիտակ ագռավ — բարձր ծագումով մարդ։

Թողնել մեկնաբանություն