Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիր, ստեղծվել է 1701 թվականին Իսրայել Օրու կողմից։ Այն գրվել է Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, որի անունից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ ծրագրի՝ առաջարկվում էր ստեղծել 25 հազարանոց բանակ, որից 15 հազարը լինելու էր հետևակ, իսկ 10 հազարը՝ հեծյալ, որոնց օժանդակելու էր հայոց 100 հազարանոց զորքը։ Միացյալ ուժերը ազատագրելու էին Արևելյան Հայաստանը, որի կենտրոն էր դառնալու Երևանը։ Ռազմական գործողություններին մասնակցելու էր նաև Վրաստանը։ Ծրագրվում էր պատերազմը ավարտել 20 օրում։

Իսրայել Օրին և Պետրոս I-ը
Ծրագիրը մնաց թղթի վրա, քանի որ Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով։
Մոսկովյան ծրագիրը իր մեջ ներառում է 18 կետ։ Ըստ ծրագրի՝ պետք է կազմվի 25 հազաանոց զորք, որի 15 հազարը հետևակ, իսկ 10 հազարը հեծելազոր։ Այն պետք է համալրված լինի թնդանոթներով և պետք է սկսի արշավանքը նույն թվականի հոկտեմբերի սկզբին։ Բանակը բաժանվելու էր 2 մասի, որի մի մասը Արևելյան Հայաստան էր տեղափոխվելու ցամաքային ճանապարհով, իսկ մյուսը՝ Կասպից ծովով։ Իջնելով Նիզովայի նավահանգստում՝ ռուսական զորքը շարժվելու էր 4 ուղղություններով՝ Գանձակ, Լոռի, Կապան և Նախիջևան։ Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական ուժերը։ Հարվածի հիմնական ուղղությունը լինելու էր Երևանը, որն էլ հռչակվելու էր հայոց պետականության կենտրոն։ Նախատեսվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։
Ռազմական ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը։ Հայկական կողմը պետք է հոգար նաև զորքի պարենային հարցերը և հաղորդակցության միջոցները։ Իսրայել Օրին նախագծի մեջ մեծ տեղ է հատկացրե նաև Հայաստանի տնտեսական բարուստ կյանքի, օգտակար հանածոներով հարուստ ընդերքի նկարագրությանը, ինչով փորձել է շահագրգռել ռուսաց ցարին։
Որպես Հայաստանի դաշնակից, Իսրայել Օրին տեսնում էր նաև Վրաստանին։ Երկու երկրներում ծավալվող ազգային-ազատագրական շարժումների համար Ռուսաստանը ընդամենը հանդես էր գալու որպես երաշխավոր, իսկ հիմնական գործը անելու էին հայերը և վրացիները։ Իսկ եթե Օսմանյան Թուրքիան օժանդակություն ցուցաբերեր պարսիներին, սպասվում էր եվրոպական երկրների միջամտություն։ Հատկանշական է, որ, ի տարբերություն Պֆալցյան ծրագրի, այս ծրագրում խոսք չի գնում հայերի դանափոխության վերաբերյալ, քանի որ Ռուսաստանը բնավ շահագրգռված չէր այդ թեմայով։ Ծրագրին կցված էր նաև Հայաստանի և հարևան երկրների ձեռանկար քարտեզները, որոնք ներկայացվել էին ռազմական գործիչներին՝ գործի վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու և ճանապարհներին ավելի լավ ծանոթանալու համար: