Գաղութահայ ազատագրական գործիչների ծրագրերը մինյանց հետ

Մովսես Սարաֆյանն իր ծրագիրը կազմել և Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգային է ներկայացրել 1769թ-ին: Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն ու Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրման մասին իրենց ծրագիրը և հայ-ռուսական դաշնագրի 18 հոդվածից բաղկացած նախագիծը կազմել են 1780-ական թվականների սկզբին:
Մ. Սարաֆյանն առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ուղարկել Վրաստան: Ընդ որում, զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի ու ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանը գտնում էր, որ հակաթուրքական պայքարի մեջ անհրաժեշտ է ընդգրկել նաև Արցախի մելիքներին՝ տրամադրելով նրանց ռազմական հանդերձանք ու զենք: Սարաֆյանի ծրագրի համաձայն՝ Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր: Հ. Արղությանն ու Հ. Լազարյանն առաջարկում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դաշնակից Ռուսաստանը Հայաստանում ունենալու էր որոշակի քանակությամբ զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Ի տարբերություն Սարաֆյանի՝ Հ. Արղությանն ու Հ Լազարյանը գտնում էին, որ Հայոց թագավորն ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից, որից հետո օծվելու էր Էջմիածնում, առաջարկում էին Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին, սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Ըստ նրանց ծրագրի՝ նախկին հողատերերին վերադարձվելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Նրանք առաջարկում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանին նավահանգիստ տրամադրել, ինչի մասին չենք տեսնում Սաֆարյանի ծրագրում:

Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրասում հիմնում է հայկական տպարան: 1772թ. այդ տպարանում լույս է ընծայվում Մովսես Բաղրամյանի <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գիրքը: Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները, երբ երկիրը կողոպտվում է օտարների կողմից: Կոչ էր արվում հայ երիտասարդներին դուրս գալու օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնելու ազատության <<Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանան վերագտնել մեր հայրենիքն Արարատյան>>: Առաջարկվում էր ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով: Ստանալով <<Նոր տետրակը>> և Սիմեոն կաթողիկոսը կարքադրում է հավաքել և այրել գիրքը և փակել տպարանը: Այս գիրքը թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուգում: Մադրասի անդամները կազմում և հրատարակում են <<Որոգայթ փառաց>> գիրքը: Այն ապագա հայկական պետության կառավարման օրենքների հավաքածու էր: <<Որոգայթ փառաց>>-ը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր, հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը:

Թողնել մեկնաբանություն