Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան, ապրիլի 6, 1869, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն — նոյեմբերի 18, 1951 կամ նոյեմբերի 29, 1951, Բեյրութ, Լիբանան), հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ։
Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունը ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-1899 թվականներին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։
Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։
1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս։
1994 թվականին Երևանի № 4 դպրոցն անվանակոչվել է Լևոն Շանթի անունով։
Պիես,գրականության ժանր` գրված դրամատուրգի կողմից: Սովորաբար դրա մասն են կազմում հերոսների երկխոսություններն ու երգերը, որոնք հիմնականում նախատեսված են ոչ թե պարզապես ընթերցման, այլ թատերական բեմադրությունների համար: Հազվադեպ են հանդիպում դրամատուրգներ, ովքեր առանձնահատուկ նախընտրություն չունեն պիեսի բեմադրման կամ ընթերցման հարցում: Նրանց շարքերում հատկապես հայտնի է Ջորջ Բեռնարդ Շոուն: Ներկայացումների բեմադրությունները կարող են տարբերվել իրենց վարկանիշով: Համայնքային ու տարածաշրջանային թատրոններից դրանք կարող են հասնել մինչև Բրոդվեյ: Խաղ (թատերախաղ) եզրույթը կարող է վերաբերել և՛ գրված ստեղծագործությանը, և՛ դրա ամբողջական բեմադրությանը:
Պիեսի ժանրերն են՝ կատակերգությունը, աբսուրդի գրականությունը, երգիծանքը, վերականգնող կատակերգությունը, ողբերգությունը և պատմական պիեսները։
«Հին աստվածները» դրամաում Շանթը ներկայանում է, որպես առանձնահատուկ սիմվոլիստ՝ ներկայացնելով պատմությունը զուգահեռ զարգացող երկու՝ իրական և երևակայական ուղություններով, Շանթը ստեղծել է սիմվոլիկ կերպարների մի եռյակ՝ Քողավորը, Սպիտակավորը, ճգնավորը: Քողավորը Սեդայի այլաբանական կերպարն էր, այն աբեղայի աշխարհիկ զգացմունքի՝ սիրո սիմվոլն է:

Պիեսը Աբեղայի և Վանահոր մասին է։ Աբեղան, ով մոլորվելով երազների, ցնորքների, պատրանքների աշխարհում, այլևս չի կարողանում ապրել իրական, գորշ ու մութ աշխարհում՝ լի տանջանքներով։ Վանահայրը, ով սկսեց հավատալ իր իսկ ստին՝ որ կառուցում էր եկեղեցին միայնակ, աշխարհից հեռու իր անապատում։
Պիեսի ողջ ընթացքում աբեղային և վանահորը հետապնդում է մի ճերմակավոր ուրվական, ով անընդհատ հիշեցնում է նրան, որ իրենց հետ կատարվելիք դեպքերի պատճառը իր Աստվածները` հին Աստվածներն են:
Հոգևորական լինելը առաջին հերթին կամքի դրսևորում է, քանի որ մեծ ուժ է պետք Աստծոն ինքնամոռաց նվիրվելու համար: Պիեսի հերոսները` աբեղան ու վանահայրը, իրականում չկարողացան պայքարել իրենց աշխարհիկ ցանկությունների դեմ: Նույնիսկ ապրելով աշխարհից կտրված կղզում, նրանց սրտում չէր հանգել մարդկային բնազդները, որոնք ի հայտ եկան գեղեցիկ կանանց հանդիպելիս: Պիեսի Կանայք իրականում գործիքներ էին` փորձություններ, ստուգելու համար Աստծո նկատմամաբ հոգևորականների հավատարմությունը: Նրանք երկուսն էլ պարտվեցին, աբեղան ինքնասպան եղավ, իսկ վանահայրը ընդմիշտ հեռացավ կղզուց: Կատարվեց այնպես, ինչպես ասում էր ճերմակավոր ուրվականը, հաղթեցին հին Աստվածները, հաղթեց ամենահին Աստվածը` կինը:
Շանթը գերակա էր համարում մարդու ազատությունը, նա մարդուն վեր էր համարում ամեն տեսակ պայմանականություններից և իրավասու՝ կոտրելու ազատության ճանապարհին հանդիպող կրոնական ու բարոյական շղթաները: Հետաքրիր է Ճգնավորի կերպարը, նա թողել է բոլոր աշխարհիկ վայելքներն ու զվարճանքները, հոգևորականի սքեմ հագել և իրեն նվիրել ապաշխարությանը, սակայն այդպիսով նա չի հասել իր ակնկալած խաղաղությանը և հանգել նրան, որ միակ ճշմարտությունը այն դատարկությունն է, որին «փոս» է անվանում, որը փորել է սեփական եղունգներով, ուղեղով ու սրտով, որն ավարտ չունի, քանի որ «ինչքան վարես, այնքան ավելի դատարկ կդառնա»: Նույն «Ունայնության փոսը» կարելի է հանդիպել նաև Աբեղայի կյանքում, թեև այստեղ այն լցված է անկարելի երազանքներով և տենչանքներով: