ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ, հԱՑԻՆ ԵՐԳԸ

Դիմանկար

Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։Դանիել Վարուժանը՝ կնոջ՝ Արաքսիի հետ

Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում։ 1910 թվականի օգոստոսի 15-ին ամուսնանում է իր նախկին աշակերտուհի Արաքսի Թաշճյանի հետ։ 1911 թվականի հունիսի 6-ին նրանց մոտ ծնվում է ավագ զավակը՝ Վերոնիկան, ում հայրը սիրում էր Վարաժնակ կոչել։

1911 թվականին Դանիել Վարուժանը տեղափոխվում է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։

1914 թվականին հինգ հիմնադիրներից մեկը եղել է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

Դանիել Վարուժան «Հացին Երգը», «Հասուն արտ»

Վարուժանի «Հացին Երգը» երգը շարքը հրապարակվել է նրա մահվանից տարիներ հետո`1921թ.-ին: Նա գրել է հացի արարման պատմությունը և գովերգել է հողագործի աշխատանքը:Նրա «Հացին Երգը» շարքից, ես կարդացել եմ` «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունները և «Լուսին» բանաստեղծությունը, որը չի մտնում «Հացին Երգը» շարքի մեջ:«Հասուն արտ» բանաստեղծության մեջ Վարուժանը նկարագրել է հասած արտը, այն նմանեցնելով բոցի, կրակի, ոսկեծուփ ծովի, ասում էր, որ կարծես արևը մտած լինի արտի մեջ:

«Արտս ոսկո՜ւն է…

Նման բոցերու,Ցորենն է բռնկելԱռանց այրելու»։

Նա արտը համեմատում էր ոսկու և արևի հետ: Ոսկի ասելով նա նկատի ունի երկու իմաստ, մեկը`ցորենի գույնը, իսկ մյուսը` ցորենի տված հարստությունը: Կարդալուց հետո ինձ մի պահ թվաց, թե ես տեսել եմ այն ոսկեծուփ արտը, որը նա նկարագրում էր:

«Արտս ոսկո՜ւն է…Մերթ ելնում հովից,Մի դեղձանիկ թի՛ռՈսկեծուփ ծովից»։Իսկ «Լուսին» բանաստեղծության մեջ նա նկարագրում էր լուսինը: Նա ասում էր, որ գիշերվա խավարի մեջ լուսինը լուսավոր կետ էր:-

«Հյուղակներու խավարինԿը տանեմ շողը լույսին»Նա լուսինը համեմատել է արծաթի, գոհարի հետ: Բանաստեղծությունը կարդալիս թվում էր, թե լուսինն իմ առջև է և լուսավորում է ինձ:

«Գոհա՛ր լուսին, ո՞ւր կ’երթաս….- 

Դույլերուն մեջ արծաթիկը տանիմ կաթ հիվանդի»։«Հունձք կը ժողվեմ» բանաստեղծության մեջ, նա նկարագրում էր գյուղացու աշխատանքը: նկարագրում  էր թե ինչպես է գյուղացին հնձում  արտը ու նաև նկարագրում էր արտը, որը նա հնձում է: Իմ կարծիքով, այս բանաստեղծության մեջ ամփոփված է «հացին երգը» շարքի իմաստը, որովհետև ես այս բանաստեղծության մեջ տեսա գյուղացու քրտնաջան աշխատանքը, տեսա ցորենի տված բարիքները:Հունձք կժողվեմ մանգաղով,-Լուսնակը յարս է –Ակոս ակոս ման գալով:-Սիրածս հարս է:-


Գլխեբաց եմ ու բոբիկ,-Անո՛ւշ են հովեր-Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:…

Թողնել մեկնաբանություն