Րաֆֆի

Կենսագրություն

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)` գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։

Ծնվել է 1835թ. Պարսկաստանի Սալմաստ գավառի գյուղում։

Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։ 1847թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականինՐաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ»լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

Պատմավեպ

Պատմավեպ, վեպ, որը կառուցված է պատմական սյուժեի վրա, որը գեղարվեստական ձևով ներկայացնում է որևէ դարաշրջան, պատմության որոշակի ժամանակահատված։ Պատմավեպում ժողովրդի կյանքի այս կամ այն դրվագն է, որը հագեցած է կարևորագույն դեպքերով։ Պատմավեպում պատմական իրականությունը համադրվում է գեղարվեստականի հետ, պատմական փաստը՝ գեղարվեստական հնարանքի, իրական պատմական դեմքերը՝ մտացածին կերպարների, իսկ մտացածինը տեղադրված է նկարագրվող ժամանակահատվածի սահմաններում։ Պատմավեպում բոլոր պատմություններն արվում են պատմական իրադարձությունների ֆոնին։

Րաֆֆու «Սամվել» համառոտ նկարագրություն

Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանըդավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Թողնել մեկնաբանություն