Հայկական լեռնաշխարհը․ Հայոց ծագումնաբանությունը. «Վանի համահայկական թագավորությունը», «Հայկազուն Երվանդականների թագավորությունը»

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։Բարձր գագաթներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Լեռնային համակարգեր

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։

Փոքր Կովկաս- ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ, մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։

Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3 937 002 մ

Հայկական Տավրոս- կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում:

Գետեր

Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը (438 կմ )և Հալիսը (1182 կմ) (Սև ծով), Կուրը (1515 կմ )և Արաքսը (Կասպից ծով)։

Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։

Լճեր

Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։ Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի

Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր: Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ): Լիճն աղի է։

Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։  Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ²
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։

Մեծ Հայքի 15 նահանգները

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ

Հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից։

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնում աշտարակաշինության անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարում արքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացած հետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրն իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Վանա լճի մոտ Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին։ Երկու կողմի հսկաները մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն։ Մարտի ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին։ Նետը` թափով անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի։

Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք։ Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Ավանդազրույցի մեջ պատմվում է նաև, թե ինչպես Հայկի որդին` Արմենակը, և նրա հաջորդ սերունդները, շարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատում Արարատյան դաշտում և Հյուսիսիային Հայաստանի տարբեր մասերում, որտեղ և նրանց անունով են կոչվում առանձին գավառների և բնակավայրերի անունները։ Այսպես, օրինակ` Արմենակի անունով է կոչվում Արագած լեռը և Արագածոտն գավառը, Արամայիսի անունով` Արմավիրը, Շարայի անունուվ` Շիրակը, Գեղամի անունով` Գեղարքունիքը, Սիսակի անունով` Սիսականը, Արայի անունով` Այրարատը և այլն։ Ըստ ավանդության, Հայկի սերնդից էր նաև Արամը, որի կատարած քաջագործությունների համար էլ օտարները հայերին սկսում են անվանել արմեն, իսկ երկիրը` Արմենիա։

Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։

Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։

Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։

Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։

Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։

Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։

Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։

Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։

Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։

Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։

Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։

Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։

Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։

Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։

Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը․ համեմատություն

Նրանք երկուսն էլ եղել են միապետություններ, միապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր, համահայկական թագավորություններից են և գործակալություններ են եղել։ Բայց տարբերվել է կրոններով, ռազմական ուժով, տնտեսությամբ, մշակութային կյանքով և դիցարանով։

Թողնել մեկնաբանություն