Նալբանդյան, Պետրոս Դուրյան

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Nalbandjan Michael.jpg

Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է Նոր Նախիջևանում  1829 թվականի նոյեմբերի 2-ին, 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Ս. Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Ն. Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։

Գործեր և ժառանգություն

Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը. անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թվականի մարտի 31-ին։

Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։

Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։

«Հյուսիսափայլ» (դասական ուղղագրություն՝ «Հիւսիսափայլ»)՝ գրական-գեղարվեստական ամսագիր, որը լույս է տեսել 1858-1864 թվականներին Մոսկվայում։ Խմբագիրն է եղել Ստեփանոս Նազարյանը։ Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ և չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածները և այլն։ Ամսագրին աշխատակցել են նաև Րաֆֆին և Ռափայել Պատկանյանը։

Ամսագրի ծավալը մոտավորապես 64-80 էջ էր, չափը՝ 24х16 սմ։ Տպագրվում էր Լազարյան Ճեմարանի տպարանում։

Ամսագիրն ուներ լուսավորական ու դաստիարակչական ուղղվածություն։ Ամսագրի խմբագիրն էր լուսավորական-հրապարակախոս, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հայ բանասիրության ամբիոնի վարիչ Ստեփանոս Նազարյանը։ Ամսագրին ակտիվորեն աշխատակցում էր հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (գլխավոր աշխատակից)։ Ամսագրում հրապարակվում էր Նալբանդյանի արձակն ու բանաստեղծությունները։ “Հյուսիսափայլը”, հռչակելով լուսավորական ու ժողովրդավարական գաղափարները, պահանջում էր հասարակական կյանքի բոլոր ոլորտների բարեփոխումներ, պայքար էր մղում ազգայնական պահպանողականության, ռեակցիոն կղերականների դեմ։ Ենթարկվում էր հետապնդումների գրաքննության և ռեակցիոն հայ մամուլի կողմից։ Հետևելով «Սովրեմեննիկ» ամսագրի օրինակին և հաճախակի օգտվելով դրա նյութերից, «Հյուսիսափայլը» հոդվածներ էր հրատարակում բնագիտական, փիլիսոփայական, պատմական, բարոյա-էթիկական և այլ թեմաներով, գեղարվեստական ստեղծագործություններ։ Տեսական ու կիրառական պայքար վարելով գրաբարի և բարբառներով տարվածության դեմ, «Հյուսիսափայլը» ամրացնում էր նոր գրական լեզվի՝ աշխարհաբարի իրավունքները։ Ամսագիրը զգալի ազդեցություն գործեց հայ գրականության ու քննադատության զարգացման վրա։ Ամսագրի հետ համագործակցում էին նաև Րաֆֆին ու Ռաֆայել Պատկանյանը։

Պետրոս Դուրյան

Petros Duryan.jpg

ետրոս Դուրյանը (Զըմպայան) ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:

16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան: Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ’ է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա — սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք…»: Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:

Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում նրա վաղաժամ մահից հետո միայն:

1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:

Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:

Թողնել մեկնաբանություն