01․04․21

Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։

Ալվարդի հետ մենք ոչ միայն դասընկերներ ենք եղել, այլև միևնույն բակի բնակիչներ։ Երկաթագծի կայարանի մատույցներում, դա մի հինավուրց թաղ էր՝ խորդուբորդ բակերով խարխուլ տներով ու մի քանի տասնամյակ ապրած գալար ծառերով։ Ինը-տասը տարի առաջ քանդեցին այդ բակն ու միմյանց կրթնած աղյուսե տները։ Երբ ձյունը ծանրանում էր, մայթեզրի ծառերի սաղարտներին քանդքնդված բակի ծխնելույզզներից բարձրանում էին գորշ ծխի գալարները։ Ողորկ սառույցով էին ծածկվում աղբյուրը, ձյան տակ կքած ծառերը, որոնք զվարթ գարունքին սկսում էին փռել բակը՝ զարդարելով թափած բողբոջներով։ Իսկ ամռան միջօրեի շոգը մեզ փախցնում էր սենյակ, և մենք փեղկերն ամուր փակելով Մեծարենց ու Տերյան էինք կարդում։ Թվում է շատ վաղուց էր, ինչ բեռնա․․․տոյի թափքը լցրինք մեր կահույքը։ Հինավուրց ծառերը, հյուղակների մարդիկ հայտնվել ու անէացել են վաղնջական մի գողտրիկ երազում։ Հիմա ես նկարիչ եմ։ Ցուցահանդեսին ներկայացրած չորս կտավներիցս երկուսը՝ Աշնանային բնանկարը և Սալարկված խարխուլ բակը, արժանացան մրցանակի։ Բոլորը հաստատում են, որ իմ կտավներում ամռան միջօրեի արևն ու ստվերները կատարյալ են։

Թողնել մեկնաբանություն