Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները
Եվրոպայում հակասություններն աստիճանաբար խորանում էին մի կողմից՝ նորաստեղծ Գերմանական կայսրության, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի, մյուս կողմի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
Ֆրանսիան չէր հաշտվում ֆրանս-պրուսական պատերազմում կրած պարտության և Էլզասի ու Լոթարինգիայի կորստյան հետ: Գերմանիայի կանցլեր Օ. Բիսմարկը ձգտում էր մեկ անգամ ևս ջախջախել թուլացած Ֆրանսիան: Ռուսաստանը դեմ էր դրան, քանի որ չէր ցանկանում իր ահրևանությամբ ունենալ հզոր տերություն: Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ իր ազդեցությունը տարածելու բալկանյան երկրներում, որին խոչընդոտում էր Ռուսաստանը: Հյուսիսային Աֆրիկայում հակասություններ առաջացան նաև Ֆրանսիայի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության ձախողումից հետո Օ. Բիսմարկը 1879-1882 թթ. ստեղծեց հզոր ռազմաքաղաքական Եռյակ դաշինք՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ:
Եռյակ դաշինքի ստեղծումից հետո Ռուստաստանի և Ֆրանսիայի համար պարզ դարձավ, որ Եվրոպայում իրենց գլխավոր հակառակորդը Գերմանական կայսրությունն է: Ուստի նրանց միջև ավելի վաղ սկված մերձեցումը 1891-1893 թթ. ավարտվեց ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ:
Այս բոլորը, ինչպես նաև գաղութային նվաճումների ընդլայնումն ավելի սրեցին միջազգային լարվածությունը: Մեծ Բրիտանիան, որ մինչ այդ վարում էր մեկուսացման քաղաքականություն, երկյուղ կրելով Գերմանիայի հզորացումից և իր գաղութները կորցնելու հեռանկարից, նույնպես դաշնակիցներ էր փնտրում: Դա հանգեցրեց երկու դարավոր հակառակորդների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մերձեցմանը: Արդյունքում՝ 1904 թ. հարթվեցին բոլոր տարաձայնությունները, և աշխարհի ազդեցության ոլորտների բաժանման մասին նարնք եկան “սրտագին համաձայնության”՝ Անտատի:
1907 թ. Անտատին միացավ Ռուսաստանը, որով համաձայնությունը դարձավ եռակողմ: Եռյակ դաշինքի և Եռյակ միության՝ Անտատի մրցակցությունն ի վերջո հանգեցրեց համաշխարհային պատերազմի: