Հակոբ Մնձուրի «Քենը»

Ինչո՞ւ խնջույքի մասնակիցները Վարդանին չհրավիրեցին սեղանի շուրջ։

Քանի որ նրան ուղարկեցին հսկելուձիերին, ջորիներին և այլն։

Ի՞նչն էր Վարդանին ամենաշատը վիրավորել։

Քանի որ ոչ ոք նրան ուշադրություն չեր դարձնում, ուտում էին իրենց միսը և կատակում։

Ո՞վ է Վարդանի քենից տուժողը։ Ընդհանրապես ինչ է նշանակում «քեն», որքանո՞վ է դա արդյունավետ վարք։

Քեն — եժխնթրության զգացմունք մեկի նկատմամբ, ոխ

Տեղեկություններ գտնել Հակոբ Մնձուրու մասին։

Հակոբ Մնձուրի, հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։

Ծնվել է 1886 թ․ հոկտեմբերի 16-ին Թուրքիային Էրզինջանի մարզում։

Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։

Վախճանվել է 1978 թ․-ին Ստամբուլում։

Թողնել մեկնաբանություն