Կարդում ենք արևմտահայերեն, ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

  1. Գտնել բանաստեղծության մեջ այն տողերը, որոնցից երևում է, որ բանաստեղծն աշխարհին խաղաղություն է մաղթում։

Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.

Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.

2. Գտնել այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։

Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին

3. Գտնել այն տողերը, որտեղ սեր է մաղթում։

Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

4. Համացանցում տեղեկություններ գտնել եկեղեցական Անդաստան արարողության մասին։

Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։ Հնում այդ արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են արտերում և այգիներում։ Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։

Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայաստանը՝ սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության։

Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։

Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։

Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։

5․ Գտնել այն բառերը, որոնք գույն են հուշում. ո՞ր գույներն են երևում Վարուժանի «Անդաստանում»։

արյուններ-կարմիր

գինին- կարմիր

ձուլե ոսկի- ոսկեգույն

Ոսկի ծովուն-ոսկեգույն

մեղրը-դեղին կամ ոսկեգույն

Ծիլ ու ծաղի՜կ – կարմիր, դեղին

Տեղեկություններ գտնել Դանիել Վարուժանի մասին։

XX դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է Օսմանյան Կայսրությունում 1884 թվականի ապրիլի 20-ին։ Սպանվել է 31 տարեկան հասակում թուրք երիտասարդների կողմից արյունալի ջարդերի ժամանակ։ Դեռ փոքրուց նա տեսնում էր սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում։  Վենետիկում նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ Բելգիայում նա ընդունվում է Գենտի համալսարան և սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Երկու տարի ուսուցչություն է արել Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։

ՀԱՏՈՒԿ

  • Տեղեկություններ գտնել Լև Տոլստոյի մասին։

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ, ռուս գրող, դրամատուրգ, ֆիլիսոփա, մանկավարժ, մանկագիր, հրապարակախոս։ Ծնվել է 1828 թվականին Ռուսական Կայսրությունում, մահացել 1910թ․։ Կրթություն է ստացել Կազանի Դաշնային համալսարանում։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են՝ «Պատերազմ և խաղաղություն»,  «Աննա Կարենինա» , «Հարություն» և այլն։ Նրա հանճարեղ ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել Համաշխարհային գրականության վրա։

Պատասխանենլ հարցերին.
— Ո՞վ է Լև Տոլստոյը։ Ի՞նչ է նշանակում «կոմս»։

Լեվ «Տոլստոյը ռուս գրող է։

 կոմս, (граф)—թագավորական պաշտոնատար անձ, Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո ` բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի, графиня)։


— Ի՞նչ է մտածում նա մարդկանց աշխատելու և ապրելու մասին։

Նա մտածում էր, որ բոլոր մարդիկ պետք է արդար աշխատեն, ապրեն համեստ և պարզ։


— Ինչո՞ւ կայարանում կինը դիմեց հենց Տոլստոյին։ Տոլստոյն իրեն ինչպե՞ս էր պահում, ինչպե՞ս էր հագնվում։

Նա նկատեց մի տղամարդու, ով նույնպես կանգնած էր կառամատույցին։ Ենթադրում եմ, որ երկարաճիթ կոշիկներ հագնում էին հասարակ մարդիկ և Տոլստոյը հասարակ էր պահում իրեն, կարծեց թե այդ հասարակ տղամարդը հաստատ կօգնի և նրան դիմեց։


— Ինչո՞ւ էր կինը ներողություն խնդրում Տոլստոյից մեկ տարի անց։

Նա կարծում էր թե տարիներ առաջ, երբ նա նման խնդրանքով էր դիմել Տոլստոյին, միգուցե վիրավորել էր նրան։

Թողնել մեկնաբանություն