Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.

Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը

Օսմանյան կայսրությունը միառժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն:

Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց “Մեծ Թուրանի” մեջ:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոիմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը

1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։

2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։

3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։

4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։

5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։

6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։

7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։

8-րդ ջոկատ – չի կռվել։

Հայ կամավորական շարժման նշանակությունը

Հայկական ջոկատները կարևոր ավանդ ներդրեցին ռուսական զորքի տարած մի շարք հաղթանակների գործում: Հայ կամավորներն ստացան մոտ 500 Գեորգիևյան խաչեր ու մեդալներ, իսկ Դրոն, Ղազարը և Սմբատն արժանացան Գեորգիևյան խաչի բոլոր չորս աստիճաններին: Հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարում զոհվեց մոտ 800 հայ կամավոր:

Կամավորական շարժումը հայ քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից ամենատարբեր գնահատականների է արժանացել: Այն Հայաստանի ազատագրության զինված պայքարի հաղթական ու փառավոր էջերից է: Ինչպես նախատեսում էին շարժման ղեկավարները, կամավորական ջոկատների միջոցով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը:

Հայ կամավոր զինուժի հետ մեկտեղ Հայաստանի ազատագրվող տարածք մուտք գործեց նաև ազգային վարչական կառույցը, և 1915թ. մայիսի 7-ին Վանի նահանգապետ նշանակվեց հայտնի ազգային-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը: Արագ կազմակերպվեցին ազատագրված գավառների և Վան քաղաքի կառավարման մարմինները՝ նահանգային խորհուրդը, վարչությունը, կրթական և ոստիկանական տեսչությունները, քաղաքապետարանը, դատարանը և այլն:

Այսպիսով՝ ինչպես բնորոշում էր ժամանակակիցներից մեկը, Վանը լռելյայն բոլորի մեջ դառնում է հայոց առաջին մայրաքաղաքը, ուր կա հայ իշխանություն, հայ բանակ, հայ վարչական կազմ, և դա Հայոց անկախության առաջին ճառագայթն էր:

Թողնել մեկնաբանություն