Վահան Տերյան, սիմվոլիզմ, տրոլետ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Ծնվել է Ախալքալաքի. (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից:

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:

Սիմվոլիզմ

Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և  կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսա- ստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։

Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Ստեֆան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։

Սիմվոլիզմի արտահայտություններ Վահան Տերյան բանաստեղծություններում

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Բանաստեղծությունում որպես սիմվոլ ներկայացված է աղջիկը

Տրիոլետ

Տրիոլետ, բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում…
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն…

Թողնել մեկնաբանություն