Առաջադրանք

Կարդա տեքստը, գտիր բարդ նախադասությունները և դրանց բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցերը։

Խելքը շուկայում չե՞ն ծախում

Ժողովրդական իմաստուն խոսք է. խելքը բնատուր է, բավական չափով էլ՝ «մարզովի»։ Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե … կշռում են։(ապա) Չե՞ք հավատում։ Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի։(որի) Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։(և)

Այդ դեռ քիչ է։

Հին հունարեն տա՛լանտոն պարզապես նշանակել է…. «կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո՛ո բայի հիման վրա, որ նշանակել է «տատանել, ճոճել». պատկերացրեք կշռելու պահը)։(որ) Տա՛լանտոն նշանակել է նաև«կշռաչափ՝ 26,2կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի։ «Ուրիշներից ետ չմնալու համար»՝ այդ բառը հույներից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակում է նաև «փափագ, ցանկություն, կամք»։ Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում և հարավում՝ նաև «ցանկություն», իսկ լանգեդակերենում՝ «ուտելու ցանկությունւ, քաղց»։(բայց, իսկ) Տեսեք, թե ո՛ւր է հասել «կշեռքը»։

Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։(որ, թե, որը) Խորենացին գրում էր. «… Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ եւ հազար քանքար ոսկւոյ, զի օգնեսցէ նոցա….» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»)։(զի, որ)

Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե նկատի ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքար+ավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա… 138 լիդր, այսինքն 45կգ 333գ խելք ունի։(որ, որ) Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ։

Թողնել մեկնաբանություն