Իրավաբանական անձ համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Բացի քրեական իրավունքից մյուս բոլոր իրավունքի ճյուղերում իրավաբանական անձինք համարվում են իրավունքի սուբյեկտներ։
Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝
- Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն)
- Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)
Իրավաբանական անձ անհրաժեշտ հատկանիշներն են։
- Սեփականության իրավունքով ունի գույք.
- Իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
- Իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:
Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։
Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝
- Քաղաքացիություն ունեցող,
- Քաղաքացիություն չունեցող,
- Օտարերկրյա քաղաքացիներ,
- Երկքաղաքացիներ ։
Ֆիզիկական անձանց նման տարբաժանումը նրանում է, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընտրել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։
Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրյում։