Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի հոդվածներ

Հոդված 11.

1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:

Այսինքն ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է թույլ չտան, որ երեխային բռնի ուժով կամ ապօրինի կերպով, առանց ծնողների թույլտվության երկրից տեղափոխեն մեկ այլ երկիր։ Դրա համար գոյություն ունի համաձայնագիր, որը ստորագրում են ծնողները։

Հոդված 20.

1.Ժամանակավորապես կամ մշտապես իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդպիսի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի:

2.Մասնակից պետություններն իրենց ներպետական օրենքներին համապատասխան ապահովում են այլընտրանքային խնամք այդպիսի երեխայի համար:

3.Այդպիսի խնամքը կարող է ներառել, ի թիվս այլ միջոցների, խնամակալության սահմանումը, «ղաֆալան»՝ ըստ իսլամական իրավունքի, որդեգրումը կամ, անհրաժեշտության դեպքում, երեխաների խնամքի համար նախատեսված համապատասխան հաստատություններում տեղավորելը: Այս կամ այն լուծումն ընտրելիս պատշաճ կերպով հաշվի է առնվում երեխայի դաստիարակության հաջորդայնությունն ապահովելու ցանկալիությունն ու նրա էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը և մայրենի լեզուն:

Յուրաքանչյուր երեխա, ով զրկված է ընտանիքից, իրավունք ունի ստանալ լիարժեք ապահովություն, պաշտպանություն և ապրելու համար նախատեսված բոլոր հարամարությունները, ներառելով կրթուոյան իրավունքը։

Հոդված 25.

Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:

Եթե երեխան ունի նշված խնդիրները, ՄԱԿ-ը հետևում է դրանց բուժման ընթացքին և օգնում այդ հարցերով։

Հոդված 33.

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները, որպեսզի երեխաներին պաշտպանեն թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք սահմանված են միջազգային փաստաթղթերում, և կանխեն երեխաների ներգրավումն այդպիսի նյութերի ապօրինի արտադրության ու առևտրի մեջ:

Երեխաները պետք է պաշտպանված լինեն թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի օգտագործումից, ինչպես նաև դրանց առք ու վաճառքից։

Հոդված 42.

Մասնակից պետությունները պարտավորվում են պատշաճ և գործուն միջոցների գործադրմամբ Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին լայնորեն տեղեկացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: 

Բոլորը պետք է տեղեկացված լինեն այս կոնվենցիայի մասին։

Թողնել մեկնաբանություն