Ակսել Բակունց, Ալպիական մանուշակ

Ալպիական Մանուշակ պատմվածքը  հետաքրքիր պատմվածք է, որը պատմում է  Կաքավաբերդի,  երեք ձիավորների, մի  գյուղացու և  նրա կնոջ մասին: Երեք  ձիավորներից  մեկը ճանապարհն էր ցույց  տալիս,  մյուս երկուսը քաղաքացի  էին, նրանցից մեկը հնագետ էր, իսկ մյուսը՝ նկարիչ: Պատմվածքում ամենաշատ խոսվում էր  նկարչի մասին: Նկարչին ավելի շատ հետաքրքում էր մանուշակները, հնությունը  և պարիսպները, հնագետին՝ քարերը և նա երբեք չէր հետաքրքրվում մանուշակներով և ոտքով կրկնակոխ էր անում  նրանց, իսկ երրորդ ձիավորին հետաքրքրում էր մածունը, լավաշը և պանիրը: Նկարիչը գյուղացու կնոջ նմանացնում  էր իր ծանոթներից մի կնոջ որովհետև, այդ երկու կանայք իրար շատ էին նման: Հնագետը և  գյուղացին իրար  էին նման, սակայն հնագետը քաղաքացի էր և զարգացած, իսկ մարդը գյուղացի էր և հետամնաց: Երկուսին  էլ  հետաքր- քրում էր  գանձը, որը նշված  էր գրքերում, սակայն հնագետի համար գանձը ավելի հռչակավոր դառնալու համար էր, իսկ գյուղացուն՝  կով և  ոչխար գնելու   համար: Երկուսին էլ  չեր հետաքրքրում ալ- պիական մանուշակը: Նկարիչը երբեք  չէր  նմանվում հնա- գետին և  գյուղացուն: Պատմվածքը կոչվել է «Ալպիական Մանուշակ», որովհետև պատմվածքը մեծամասնությամբ նկարչի մասին էր, և նկարչին միայն հետաքրքրում էր ալպիական մանուշակը և գյուղացու կինը, որոնց իրար էր նմանացնում:

Ակսել Բակունց

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիսի 25 (հուլիսի 7), 1899 կամ հունիսի 13, 1889, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն — հուլիսի 8, 1937, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնԳրական անունտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից:

Գրական անուն

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Կենսագրություն

Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Թողնել մեկնաբանություն