«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյուցազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
«Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։
Էպոսի պատումներից մեկը 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։
Կանանց դերն էպոսում

Կանանց կերպարները էպոսում հակասակն են. կան և՛ ըմբոստ կանայք և՛ անձնազոհ: Էպոսում կնոջ առաջին կերպարը Ծովինարն է: Ծովինարն անձնազոհ կերպար էր, քանի որ ամուսնացավ խալիֆի հետ, որպեսզի պատերազմ չլինի:Ծովինարը հղիանումէ ջրից, քանի որ ջուրը անմահության և մաքրության սիմվոլն էր: Նա հանդիսանում է սերնդի սկզբնավորողը. Այսինքն՝ առասպելական տոհամծառը սկսվում է կնոջից: Էպոսի հաջորդ կնոջ կերպարը Դեղձուն Ծամն է, նա այնքան համրձակ էր, որ հեռվից հեռու լսելով Սանասարի մասին, ինքն է անում առաջին քայլը և նամակ գրում, որպեսզի Սանասարը <<գա իրեն առնի>>: Հաջորդ կնոջ կերպարն Արմաղանն է՝ Մհերի կինը: Արմաղանն օգնում էր ամուսնուն ղեկավարել երկիրը: Նա անձնազոհության գնաց, քանի որ ներեց դավաճան ամուսնուն, որն արդեն երկար տարիներ գտնվում էր օտար երկրում՝ սիրուհու մոտ, և ոչ մի տեղեկություն չէր տալիս: Նրա անձնազոհության շնորհիվ շարունակվեց առասպելական տոհմը: Հայ կնոջ մեջ նստած է այդ անձնազոհ կերպարը և ինչքան էլ տղամարդը լինի տան գլուխը՝ կինը տան պարանոցն է, և որ կողմ պարանոցը ուզի, այդ կողմ էլ գլուխը կշարժվի: Էպոսի նախավերջին կնոջ կերպարը Խանդութն է՝ Դավթի կինը. նա իր խելքով և քաջությամբ չէր զիջում Դավթին: Եվ Դավթի մահից հետո էլ ինքնասպան է լինում: էպոսի վերջին կնոջ կերպարը Գոհարն էր: Նա ևս խելացի և անձնազոհ էր և խորհրդանշում էր իսկական հայ կնոջ կերպարը: