Սերնդեսերունդ․ նախագիծ

Ամբողջատիրական վարչակարգում ապրելու դժվարությունները

1920-1930-ական թվականներին Եվրոպայի որոշ երկրներում հաստատվեց կառավարման մի համակարգ, որն իր բնույթով բռնատիրական էր։ Պետությունն իր վերահսկողությունը հաստատեց կյանքի բոլոր բնագավառներում՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, մշակույթ, մամուլ և այլն։ Նման վարչակարգերը ստացել են ամբողջատիրություն՝ տոտալիտարիզմ անվանումը։ Այդ ճանապարհով ընթացան Իտալիան, Գերմանիան և ԽՍՀՄ-ը։ Դրանցում նպաստավոր պայմաններ էին ստեղծել ծայրահեղական ուժերի համար՝ գրավելու իշխանությունը։ Ճիշտ է՝ ամբողջատիրական վարչակարգերը տարբերվում էին միմյանցից, բայց ունեին մի շարք ընդհանուր հատկանիշներ.

  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։

Տարօրինակ էր, բայց ճշմարտություն՝ առաջնորդները հանդես էին գալիս ազատության և ժողովրդավարության անունից։ Այդպիսիք էին Բենիտո Մուսոլինին (Իտալիա), Ադոլֆ Հիտլերը (Գերմանիա) և Իոսիֆ Ստալինը (ԽՍՀՄ)։

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

Հայոց անկախ պետականության վերականգնումից (1918 թվականի մայիսի 28) անմիջապես հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոցների կարգավորման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1918 թվականի օգոստոսին Հայաստանի խորհուրդն ընդունել է «Դպրոցի կառավարման մասին» օրինագիծը, որով հանրապետության տարածքում գործող նախկին պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցներ ազատ գործելու հնարավորություն են ստացել։ Կրթությունը դարձել է աշխարհիկ, որդեգրվել է դպրոցի կառավարման հասարակական սկզբունքը, տարրական դպրոցներում ուսումը եղել է անվճար ու պարտադիր, միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում՝ չափավոր վարձավճարով, կարիքավոր աշակերտները և ուսանողներն ստացել են կրթաթոշակ։

1918-1919 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 133 տարրական (11,2 հազար աշակերտ, 113 ուսուցիչ) և 10 միջնակարգ (3,2 հազար աշակերտ, 177 ուսուցիչ) դպրոցներ։ Կրթական գործի հետագա կազմակերպման և զարգացման մեջ մեծ է հանրային կրթության և արվեստի նախարար, ականավոր գրականագետ ու մանկավարժ Նիկոլ Աղբալյանի դերը, որի օրոք մշակվել և հաստատվել են մի շարք օրենսդրական ակտեր, որոնցով ագգության կրթական նոր համակարգի հիմքն է դրվել։ 1919-ի դեկտեմբերին ընդունվել է «Օրենք պետական լեզվի մասին»։ Դպրոցականները Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ (Օշական) Երևանի Եղիշե Չարենցի անվան № 67 հանրակրթական դպրոցի շենքը պատմական որոշումը, որով հայերենը պաշտոնապես ճանաչվել է պետական լեզու։ Առաջադրվել է նոր, ազատ ժողովրդավարական դպրոցի գաղափարը, հատուկ ուշադրություն է դարձվել աշակերտների մարմնակրթական դաստիարակությանը, սկիզբնավորվել է սկաուտական շարժումը։ 1919-1920 ուսումնական տարում կտրուկ ավելացել է դպրոցների թիվը, գործել են 456 տարրական (40,2 հազար աշակերտ, 1047 ուսուցիչ) և 20 միջնակարգ (5,1 հազար աշակերտ, 286 ուսուցիչ) դպրոցներ։ Միջնակարգ են դարձել Պուշկինի անվան, Նոր Բայազետի, Աշտարակի բարձր տարրական դպրոցները, Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկչի եկեղեցածխական դպրոցը, բացվել են Երևանի ուսուցչական սեմինարիայի պրոգիմնագիան, Վաղարշապատի, Ղարաքիլիսայի և Իջևանի գիմնազիաները։ Պետական միջոցներից հատկացումներ են կատարվել դպրոցաշինության համար (բազմաթիվ դպրոցներ տեղավորված էին վարձու տներում)։

Կրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասևագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 6)՝ ՀՀ-ն ապահովում է իր քաղաքացու կրթության իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։ Պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործության), միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթություն։ Հանրապետության տարածքում կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման ու դաստիարակության լեզուն հայերենն է («Լեզվի մասին» ՀՀ օրենք, հոդված 2), ՀՀ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպել մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ (հոդված 3)։

Սոցիալական հարաբերությունները

1950-ական թթ կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց սոցիալական քաղաքականություն ։ Օրենք ընդուվեց թոշակների մասին , բարձրացրեցին աշխատավարձները։ Սկսեցին կառուցել բնակարաններ ։1964 թվականիս կոլտնտեսականների համար սահմանվեց թոշակ ։ Արդյունաբերականացման քաղաքականության հետևանքով
արագ տեմպերով աճել է բանվոր դասակարգի, բազմապատկվել է ծառայողների
թվաքանակը, որոնց շարքերին են դասվել բոլոր տեսակների մտավոր աշխատանքներ իրականացնողները, և կրճատվել է գյուղատնտեսության բնագավառում
զբաղված աշխատողների քանակը:

Շփման հնարավորությունների շրջանակը

Այն ժամանակ չկար ինտերնետ, բջջային հեռախոս, համակարգիչ և այլն։ Կային միայն քաղաքային հեռախոսներ։ Մարդիկ իրար հետ շփվում էին նամակով՝ որն ուղարկում էին փոստով, իսկ երկրից երկիր հեռախոսով խոսելու համար կորցնում էին բավական ժամանակ միայն զանգելու համար։

Հստակ ընդգծել մեր ժամանակների առավելությունները, թերությունները

Ցանկացած բան ինչ կարող է անցնել մտքովդ կարող ես պատվիրել օնլայն տարբերակով՝ կլինի սնունդ, դեղեր, գրքեր, հագուստ, էլեկտրոնիկային տեխնիկա և այլն։ Ապրում ես ավելի ազատ ու անկաշկանդ և այսօր ցանկացած հարց կարելի է համարել լուծելի։

Սակայն այս դարը նաև ունի իր թերի կողմերը՝ իրական կյանքը տեղափոխվել է վիրտուալ աշխարհը, մարդիկ ավելի են օտարացել միմյանցից։

Թողնել մեկնաբանություն